Առողջ երեխա
Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է Ապգարի սանդղակը։
Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է։ 1952 թվականին ամերիկացի բժիշկ Վիրջինիա Ապգարը ներկայացրեց իր կողմից մշակված նորածնի կյանքի առաջին րոպեներին վիճակի գնահատման մի համակարգ֊-սանդղակ, որի նպատակն էր նաև հայտնաբերել վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտությունն ու ծավալը և գնահատել վերջինիս արդյունավետությունը:
Առողջական ի՞նչ ցուցանիշներ են ընդգրկված Ապգարի սանդղակում։
Ապգարի սանդղակը նորածնի ֆիզիկական հինգ ցուցանիշների վերլուծությունն է։ Դրանք են՝ սրտի զարկերի հաճախականությունը, շնչառությունը, մկանային տոնուսը, ռեֆլեքսները, մաշկի գույնը:
Միջազգային APGAR հապավումը բացվում է հետևյալ կերպ․
- Appearance - արտաքին տեսք
- Puls - սրտի զարկերի հաճախականություն
- Grimace - արտաքին ազդակներին պատասխան ռեֆլեքսներ
- Activity - ակտիվություն, մկանային տոնուս
- Respiration - շնչառություն
Ինչպե՞ս են հաշվարկում ցուցանիշները։
Այդ ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 0, 1, 2 բալով, և գումարային արդյունքը կազմում է 0-10 բալ։
Եթե սրտի զարկերի հաճախականությունը գնահատված է 0, ուրեմն զարկերը բացակայում են, 1-ի դեպքում՝ 100-ից ցածր են, 2-ի դեպքում՝ 100-ից բարձր: Շնչառություն. 0` բացակայում է, 1՝ ոչ կանոնավոր, 2՝ կանոնավոր: Մկանային տոնուս. 0՝ բացակայում է, 1՝ վերջույթների թույլ շարժումներ, 2՝ վերջույթների ակտիվ շարժումներ: Ռեֆլեքսներ. 0՝ բացակայում են, 1՝ թույլ արտահայտված, 2՝ առաջանում են ժամանակին: Մաշկ. 0՝ տոտալ ցիանոզ կամ գունատություն, 1՝ վերջույթների ցիանոզ, 2՝ վարդագույն:
Ինչպե՞ս է բաշխվում երեխայի առողջության գնահատականն` ըստ բալերի:
Ըստ Ապգարի սանդղակի գնահատականի․
- 0-3 բալը` կրիտիկական կամ ծանր վիճակ,
- 4-6 բալը՝ միջին, չափավոր շեղումներ,
- 7-10 բալը՝ բավարար վիճակ:
Ի՞նչ հաճախականությամբ են գնահատում` ըստ Ապգարի սանդղակի։
Նորածնի վիճակը գնահատվում է անմիջապես կյանքի 1-ին և 5-րդ րոպեներին:
Եթե երեխան ծնվում է ճիչով, և ըստ Ապգարի սանդղակի 1-ին րոպեին գնահատվում է 7 բալից բարձր, ապա կատարվում է մաշկը-մաշկին շփում մոր հետ, որը տևում է մինչև 30 րոպե, և այն չի ընդհատվում երեխայի հետագա զննման և գնահատման ժամանակ։
Եթե Ապգարի ցուցանիշը 5 րոպե անց ցածր է մնում 6 բալից, ապա այն կրկին գնահատվում է 10-րդ և 15-րդ րոպեներին։
Ի՞նչ ախտաբանությունների, վտանգների դեպքում է, ըստ Ապգարի սանդղակի, բալերը շատ ցածր։
Բոլոր այն գործոններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են ազդել պտղի վրա` ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ` ծննդաբերության ընթացքում, բնականաբար, իջեցնում են Ապգարի սանդղակի նիշերը։
Դրանցից են՝ մոր սոմատիկ հիվանդությունները, մոր դեղորայքային բուժումը, հղիության ախտաբանությունները, ներարգանդային վարակները, անհասությունը, ներարգանդային թթվածնային քաղցը, շնչահեղձուկները (ասֆեքսիա), ծննդաբերական վնասվածքները, զարգացման բնածին արատները և այլն:
Որքանո՞վ է Ապգարի սանդղակի ախտորոշումը` նշանակալի:
Չնայած Ապգարի սանդղակի բալերը գնահատվում են երեխայի վիճակի ստույգ օբյեկտիվ տվյալներով, այնուամենայնիվ, այն բացարձակ ճշգրիտ չէ, և չի կարող ամբողջությամբ գնահատել երեխայի առողջական վիճակն ու հետագա կանխորոշման համար չի ակնկալում ճշգրիտ կանխատեսում։ Ախտորոշիչ նշանակություն ունեն նաև հետագա լաբորատոր, կլինիկական և գործիքային հետազոտությունների արդյունքները։ Այսինքն, միայն Ապգարի անդղակով հնարավոր չէ կանխորոշել հետագայում երեխայի առողջական վիճակը, ինչպես նաև նյարդաբանական անբարենպաստ ելքերը։
Ի՞նչն է վկայում երեխայի հետագա վիճակի բարդությունների մասին:
Եթե ծնվելուց հետո նորածինն ունեցել է ցածր բալեր, սկսվել են վերակենդանացման միջոցառումներ, 5-րդ, 10-րդ րոպեներին նորածինը դեռևս կարիք ունի վերակենդանացման միջոցառումների, իսկ Ապգարի բալերը շարունակում են մնալ ցածր, ապա դա, սովորաբար, վկայում երեխայի անբարենպաստ կանխորոշիչ ելքերի մասին` բարձր մահացություն և նյարդաբանական շեղումներ։
Անհաս նորածնների մոտ, սովորաբար, դիտվում են Ապգարի սանդղակի ցածր բալեր (մինչև 7 բալ), որը պայմանավորված է անհաս նորածինների ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Նման դեպքերում երեխաների հետագա առողջական վիճակը կանխատեսելու համար չի կարելի առաջնորդվել այդ ցածր ցուցանիշներով։
Նախապես ինչ-որ միջոցառումներ ծրագրվո՞ւմ են, եթե կանխատեսվում է ցածր բալերով երեխայի ծնունդ:
Ցանկացած ծննդաբերության մասնակցելիս նեոնատոլոգը պատրաստ է լինում վերակենդանացման միջոցառումներ կատարել, որովհետև, նույնիսկ նորմալ ընթացող ծննդաբերությունից, ինչ-որ մի խնդրի հետևանքով, կարող է ծնվել ցածր բալերով երեխա։ Իսկ եթե սպասվում է խնդիր ունեցող երեխայի ծնունդ, որի մասին նախապես տեղեկացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ապա ծննդաբերությանը մասնակցում են նեղմասնագիտական բարձրորակ առնվազն 2 բուժաշխատող։


Կարդացեք նաև

Ծննդատնից վերադառնալուց հետո մայրերին մտահոգող հարցերից մեկը նորածնի ականջների մաքրումն է: Դա բավականին կարևոր պահ է, քանի որ նորածնի մոտ թմբկաթաղանթը շատ մոտ է...



Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...



Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային...



Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի Մարգարյանը...



Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ...



Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...



Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն...



Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...



Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...



Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...



Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...



Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...



Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունն այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները...



Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ