Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ երեխա

Գիշերամիզություն

Գիշերամիզություն

«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում: Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն: Երեխան տանջվում է, քանի որ չի հասկանում, թե ինչպես է , որ միզում է տակը, մինչդեռ, արթուն ժամանակ ամեն ինչ կարգին է:

 

Երբեմն  գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ  պարզապես  դա չեն գիտակցում ու պահանջում են, երբեմն` զայրույթով, որ  երեխան այլևս նման բան չանի: Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջինդասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լիովին չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:

 

Տան անդամները պետք է օգնեն

 

Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն  ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների  ու բժշկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:

 

Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:

 

Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու  լիովին դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:

 

Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնատ երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ,  երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:

 

Միզապարկի մարզում: Երբ երեխան միզել է ցանկանում, նրան խնդրեք փոքր-ինչ դիմանալ: Չէ՞ որ նման իրավիճակներ լինում են, ասենք` խանութում կամ էլ՝ փողոցում: Միզապարկն այդ կերպ մարզվում է, իսկ  ծավալն աստիճանաբար մեծանում (ի դեպ, այն երեխաները, ովքեր միզում են անկողնում, սովորականից փոքր միզապարկ ունեն):

 

Եթե այսքանից հետո առաջխաղացում չեք նկատում, ապա պետք է նույնը կրկնել մի քանի շաբաթից: Սովորաբար երեխաների 90%-ը դրանից հետո  այլևս տակը չի թրջում:

 

Գիշերամիզությունը հազվադեպ կարող է  օրգանական կամ էլ հոգեբանական պատճառ ունենալ: Գիշերամիզության դեպքերի 3%-ի պարագայում օրգանական շեղումեր են` միզուղիների բորբոքում կամ էլ սֆինկտերի թուլություն:

 

Երբեմն այնպես է լինում, որ երեխան կես տարի «չոր» է ու հանկարծ կրկին սկսում է միզել անկողնում: Բժիշկները դա անվանում են երկրորդային անմիզապահություն: Հիմնականում այդ երևույթի հետևում հոգեկան բախումներն են, հակասությունները, ասենք` ընտանիքում նորածնի հայտնվելը, խնդիրները դպրոցում: Այդ դեպքում դիմեք մասնագետի օգնությանը:

 

Միայն բացառիկ դեպքերում է, որ 7-ից բարձր տարիքի երեխաների գիշերամիզության խնդիրը վերացնելու համար դեղամիջոցներ են նշանակվում:

 

Ոչ մի երեխա էլ չի ուզում տակը միզել: Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց վերահսկել: Իրենք` երեխաները, շատ են տանջվում, երբ միզում են անկողնու մեջ: Նրանց չի կարելի դրա համար հանդիմանել, այն էլ` երրորդ անձի ներկայությամբ, դա խորացնում է նրանց տանջանքը:

 

Դա նաև լուրջ խնդիր է մոր համար, ուստի, տուժածի կարգավիճակի մասին մոռանալ է պետք ու երեխայի հետ հարկավոր է դաշինք կնքել. ձեր համատեղ նպատակը պիտի լինի խնդիրը միասին լուծելը: Եթե նյարդերն այլևս չեն դիմանում, որոշ ժամանակ, մինչ կհանդարտվեք, երեխային տակդիրներ հագցրեք: Դա ավելի լավ է, քան մշտական հանդիմանություններն ու նյարդային վիճակը:

 

Գուցե տաօրինակ թվա, սակայն մեղրն ամենաարդյունավետ միջոցն է խնդիրը լուծելու գործում: Եթե երեխան 3 տարեկանից հետո էլ միզում է անկողնում, ապա դա արդեն վերածվում է իսկապես խնդրի, որն անհանգստություն է պատճառում և՛ փոքրիկին ու նրա մորը, և՛ ընտանիքի բոլոր անդամներին:

 

Երկար ժամանակ մասնագետները ծնողներին հանգստացնում էին` ասելով, որ ժամանակի հետ խնդիրը կվերանա:  Նման պատասխանը վկայում էր, որ որոշակի միջոց  գիշերամիզության դեմ չկա: Որպես օրենք, անկողնում միզում են դյուրագրգիռ ու հուզումների նկատմամբ շատ զգայուն երեխաները: Նրանց մեծ մասը (մինչև 2-3 տարեկան) օրվա ընթացքում կարողանում է կարգավորել միզարտադրությունը, իսկ մի քանի ամիս անց էլ լրիվ դադարում է  անկողնում միզելուց: Սովորաբար երեխաները գիշերն անկողնում միզում են մեկ կամ երկու անգամ: Ոմանք  միզում են անմիջապես քնելուց հետ, ոմանք էլ` լուսադեմին: Որոշ երեխաներ տակը թրջելուց անմիջապես հետո արթնանում են, ոմանք էլ այդպես էլ քնում են մինչև լույս: Ու երբ արթնանում են, անկողինն արդեն չոր է լինում, հաճախ էլ միզում են երազ տեսնելու պահին: Հիմնականում տակը թրջող երեխաները շատ նյարդային են: Նրանք սովորություն ունեն եղունգները կրծելու ու ամեն կերպ նյարդայնությունը դրսևորելու, երբեմն էլ թերզարգացած  խոսք են ունենում:

 

Խնդրից ազատվելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է երկու միջոց. կանխարգելում  և  ակտիվ թերապիա: Երբեմն օգնում է կանխարգելիչ  բուժումը` միզարտադրության կարգավորումը: Դրա համար պետք է սկսել այն ժամանակ,  երբ երեխան համարյա մեկ տարեկան է: Նրան նստեցնում են որոշակի ժամերին գիշերանոթի վրա. օրինակ` քնից առաջ  կամ ուտելուց հետո, յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ապա, ավելի քիչ: 2 տարեկանում երեխաներն արդեն հիմնականում կարողանում են արտահայտել պահանջը:

 

Ակտիվ թերապիայի նպատակն է օգտագործել միջոցներ, որոնք հանգստացնում են օրգանիզմը և օգնում կարգավորելու օրգանիզմում հեղուկի քանակը: Սակայն այդ միջոցը չպետք է վնասի երեխային: Այստեղ է, որ ժողովրդական միջոցներն առավել արդյունավետ են: Այդ պահանջներին համապատասխանում է  մեղրը, որը  հավաքում ու կուտակում է  խոնավությունը: Մեղրի այդ հատկությունն ապացուցում է մեղրամանի մեջ գցված  հացի կտորը, որը չորանում է: Իսկ մեղր պարունակող հրուշակեղենը երկար ժամանակ  պահպանում է թարմությունը: Ի դեպ, մեղրը չի կարելի պահել սառնարանում կամ էլ նկուղում: Հարմար է չոր ու բերանը պինդ փակվող ամանը:

 

Եթե ձեր երեխան քնած ժամանակ միզում է անկողնում, ուրեմն քնելուց առաջ նրան մի թեյի գդալ մեղր տվեք: Այն երկակի նշանակություն կունենա: Առաջին հերթին հանգստացնում է նյարդային համակարգը և երկրորդ` խոնավություն է կլանում ու երիկամները գիշերվա հանգստի ժամանակ ազատում ծանրաբեռնվածությունից:

 

Երբ, վերջապես կարողանաք մեղրի օգնությամբ հասնել միզարտադրության կարգավորման, դրանից հետո փորձեք արդյունքը պահպանել արդեն առանց մեղր օգտագործելու: Որոշ ժամանակ անց արդեն կհասկանաք, թե երբ է երեխան միզելու պահանջ ունենում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչու չի կարելի մաքրել երեխայի ականջները մինչև 1 տարեկանը
Ինչու չի կարելի մաքրել երեխայի ականջները մինչև 1 տարեկանը

Ծննդատնից վերադառնալուց հետո մայրերին մտահոգող հարցերից մեկը նորածնի ականջների մաքրումն է: Դա բավականին կարևոր պահ է, քանի որ նորածնի մոտ թմբկաթաղանթը շատ մոտ է...

Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am
Ապգարի սանդղակ. հարցազրույց բժիշկ-նեոնատոլոգ Աստղիկ Քոչարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է  Ապգարի սանդղակը։

Ապգարի սանդղակը նորածնի վիճակի արագ և ստանդարտ գնահատման միջազգային ընդունված համակարգ է...

Հղիություն, ծննդաբերություն
Տղաների սեռական հասունացումը. urolog.am
Տղաների սեռական հասունացումը. urolog.am

Ընդամենը մեկ ամառվա ընթացքում քնքուշ, հնազանդ, հարմարվող տղան հանկարծ այնպես է թափ առնում, որ ո՛չ միայն հասնում է ծնողի հասակին, այլ երբեմն գերազանցում է: Այժմ նա հաճախ է փակվում սենյակում և այլևս չի շտապում կիսվել...

Առողջ տղամարդ
Ցողունային բջիջներ. պահպանել երեխայի առողջությունը հասանելի է պորտալարային արյան շնորհիվ. biostem.am
Ցողունային բջիջներ. պահպանել երեխայի առողջությունը հասանելի է պորտալարային արյան շնորհիվ. biostem.am

Պորտալարը միայն օրգան չէ, որը կապում է մորը` երեխային, քանի դեռ նա արգանդում է, այլ նաև ցողունային բջիջների կենսականորեն կարևոր աղբյուր: Հեմոպոետիկ ցողունային բջիջների աղբյուրը պորտալարային արյունն է: Այն վերականգնում է իմունային...

Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ. arabkirjmc.am
Անհաս երեխաներ. հարցազրույց Զիբա Մարգարյանի հետ. arabkirjmc.am

Անհաս երեխաներին վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիրի մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի վարիչ Զիբա Գեորգիի  Մարգարյանը...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ
ՀՀ ԱՆ. Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ...

ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ
ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ…. ԾԱՐԱՎՈՎ

Վերջին տարիներին շատ հարցերում, եթե իհարկե, արդեն ոչ բոլոր, մեզ առաջնորդողը դրսի հրահանգներն են, ՛՛պրոտոկոլները՛՛, ուղեցույցները, որոնք տարբեր պայմանագրերի կնքումներով դառնում են կյանք, առօրյա, ճակատագիր՝ մարդու, ազգի...

ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են
ՀՀ ԱՆ. Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են

Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն...

ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.
ՀՀ ԱՆ. Հատուկ ուշադրություն փոքրիկներին.

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները,  համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների...

Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com
Դիսլեքսիա. izmirlianmedicalcenter.com

Դիսլեքսիան դիտարկվում է նյարդաբանական էնցեֆալոպաթիկ խանգարումների համախտանիշում: Այլ կերպ ասած՝ դիսլեքսիան դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր համակարգային խանգարումներով երեխաների մոտ...

Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com
Ձայնի զարգացումը երեխաների մոտ. izmirlianmedicalcenter.com

Ներզատական համակարգի հորմոնալ տարիքային տեղաշարժերի արդյունքում, որոնք ծագում են սեռական հասունացման շրջանում, տեղի է ունենում ինչպես ամբողջ օրգանիզմի փոփոխություն, այնպես էլ ձայնային ապարատի մուտացիա...

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com
Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն. izmirlianmedicalcenter.com

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.
1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը...

Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com
Լոգոպեդիա. izmirlianmedicalcenter.com

Լոգոպեդիան դեֆեկտոլոգիայի բնագավառ է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումները և մշակում է մեթոդներ ու հնարներ դրանց հաղթահարման ու նախազգուշացման համար: Լոգոպեդիա տերմինն առաջացել է հունարեն...

Ինչու չարժե երեխային ամեն օր լողացնել. news.am
Ինչու չարժե երեխային ամեն օր լողացնել. news.am

Ամեն օր երեխաներին լողացնելու սովորությունն այդքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, վստահեցնում են Մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի աշխատակիցները...

ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ
ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ

Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ