Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց, այլ բոլոր պարապմունքների վերջնանպատակ, որի արդյունքում ձեռք ես բերում տիեզերքի հետ միասնության և ներքին ներդաշնակության հոգևոր վիճակ: Այս դեպքում բառը կարելի է թարգմանել որպես «միություն»:


Մյուս վարկածի համաձայն յոգան թարգմանվում է որպես «զսպում»: Այս դեպքում գլխավոր նպատակը դառնում է պրակտիկայի հենց գործընթացը, որի ժամանակ սովորում ես վերահսկել զգացմունքներդ:


Ինչո՞ւ է անհրաժեշտ յոգայով զբաղվելը


Քաղաքում ժամանակակից կյանքի ռիթմը մեզ համար շատ տհաճություններ է առաջացնում՝ արագ տեմպ, սթրեսներ, ոչ ճիշտ սնուցում, հոգնածություն և վերականգնվելու ժամանակի բացակայություն: Ավելացնենք նաև նստակյաց կենսակերպն ինչպես աշխատավայրում, այնպես էլ՝ մեքենա վարելիս: Մեջքի խնդիրները և ավելորդ քաշը, ինչպես նաև քրոնիկ հոգնածությունն աստիճանաբար դառնում են շատ մարդկանց մշտական ուղեկիցը:


Ռելիեֆային որովայն և ձիգ հետույք. գրավի՞չ է հնչում: Եվ սա ընդամենը այսբերգի փոքրիկ գագաթն է: Յոգան ուժեղացնում է ամբողջ մարմնի մկանները, նույնիսկ այն մկանները, որոնց վրա շատ դժվար է ազդել սպորտով զբաղվելիս, կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը, ամրացնում է ողնաշարը, բարելավում արյան շրջանառությունը և շատ այլ բաներ:


Ավելին, յոգայի կանոնավոր պարապմունքները կարող են հավասարակշռել նյարդային համակարգը, ներդաշնակել հոգու և մարմնի ընդհանուր վիճակը և «ստիպել» ավելի լավ զգալ ո՛չ միայն ֆիզիկապես, այլ նաև` հոգեպես: Իրականում դժվար է թվարկել այն ամենը, ինչի վրա յոգան դրական ազդեցություն ունի: Բայց մի բան միանշանակ է. եթե պրոֆեսիոնալ սպորտը հաճախ բացասաբար է ազդում առողջության վրա և կարող է չափազանց վնասվածքային լինել, ապա յոգայի օգտակարության մասին վիճելու կարիք չկա:

 

Յոգա


Որո՞նք են յոգայի առավելություններն այլ մարզաձևերի նկատմամբ


Յոգան բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի վրա: Ի տարբերություն որոշ մարզաձևերի՝ յոգայով կարելի է զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ տարեց հասակում՝ զգալիորեն բարելավելով կյանքի որակը:
Յոգայի վարժությունների իմաստը մարմինը, մտքերը և հույզերը վերահսկելն է, որպեսզի կարճ ժամանակահատվածում մարդը հասցնի հանգստանալ և վերականգնվել: Այս վիճակում օրգանիզմի բոլոր համակարգերը գտնվում են հավասարակշռության մեջ և սկսում են աշխատել հանգիստ ու արդյունավետ, ինչը բարենպաստ ազդեցություն ունի ճիշտ նյութափոխանակության վերականգնման վրա:


Նրանց համար, ովքեր գնահատում են ձգված մարմինը, յոգան առաջարկում է հնարավորությունների լայն սպեկտր: Յոգայի պարապմունքների ազդեցությունն այնքան ավելի ակնհայտ կլինի, որքան ավելի է մարդն ուշադրություն դարձնի կենսակերպին, վարժությունների կարգացուցակին, քնին, աշխատանքին, հանգստին, ինչպես նաև ճիշտ սննդկարգին վերաբերող խորհուրդներին:


Ինչո՞վ է յոգան օգտակար


Յոգան հիանալի միջոց է խնդիրներից շեղվելու և ավելորդ մտքերից ազատվելու համար: Այն օգնում է ճանաչել սեփական անձը ինչպես արտաքուստ, այնպես էլ` ներքուստ: Արդեն առաջին իսկ պարապմունքներին մեծ քայլ կկատարեք մարմնին տիրապետելու և շնչառությունը կառավարելու ուղղությամբ: Այս ամենից զատ, ինչպես բոլոր ֆիզիկական վարժությունները, յոգան ևս թույլ է տալիս պահպանել մկանների տոնուսը:


Եվ այսպես, յոգան`

 

  1. դանդաղեցնում է ծերացման գործընթացը,
  2. բարելավում է սեռական ֆունկցիան, վերականգնում է կանանց վերարտադրողական ֆունկցիան և տղամարդու պոտենցիան,
  3. զարգացնում է որոշ մկանախմբեր, վերականգնում է հոդերի ճկունությունը, ամրացնում է ֆիզիկական առողջությունը (ուժը, ճկունությունը, հավասարակշռությունը), պահպանում է գերազանց մարզավիճակն ու առողջությունը,
  4. վերացնում է մեջքի ցավը, ողնաշարի կորությունը, օստեոխոնդրոզը, աղերի կուտակումը,
  5. վարժությունների ընթացքում ինտենսիվ շնչառության շնորհիվ մեծ քանակությամբ թթվածին է մտնում օրգանիզմ, և բոլոր համակարգերը սկսում են աշխատել առավել արդյունավետ, տեղի է ունենում թոքերի ակտիվ օդափոխում և սրտի մարզում,
  6. տեղի է ունենում ներքին օրգանների բնական և արդյունավետ մերսում,  որովայնի մկանների ակտիվ աշխատանքի հետևանքով աղիները գերազանց մաքրվում են, վերանում է փորկապությունը,
  7. բուժում է գլխացավը, ասթման, արթրիտը, հետծննդյան դեպրեսիան, բարելավում է տրամադրությունը, աշխուժություն է հաղորդում,
  8. բարելավում է մարսողությունը, կանոնավոր պրակտիկան վերացնում է նաև սթրեսի հետևանքները՝ խոցը և մարսողական որոշ խնդիրներ,
  9. օգնում է ազատվել ավելորդ քաշից և գրավիչ տեսք ունենալ ցանկացած տարիքում,
  10. բարելավում է քնի որակը, ուշադրության կենտրոնացումը,
  11. օգնում է ազատվել ժամանակակից ևս երկու խնդրից՝ սթրեսից և դեպրեսիայից, զարգացնել սթրեսակայունություն և կյանքի ռիթմը դանդաղեցնելու հմտություններ, վերականգնել հուզական ֆոնը, ապահովել հանգիստ հոգեվիճակ,
  12. պահպանում է երիտասարդությունը և բարելավում մաշկի վիճակը,
  13. խորապես թուլացնում է ամբողջ մարմինը և գլխուղեղը՝ ապահովելով որակյալ հանգիստ և կատարյալ խաղաղություն,
  14. հանգստանալիս բոլոր համակարգերը սկսում են ավելի ակտիվ աշխատել, բարձրանում է աշխատունակությունը,
  15. յոգայում ներառված մեդիտացիաներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը, վերականգնվել հիվանդությունից և վնասվածքից հետո,
  16. բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, էրիթրոցիտների քանակը, նվազեցնում է արյան մածուցիկությունը՝ զգալիորեն նվազեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը,
  17. օգնում է վերականգնել օրգանիզմը և կարգավորել հորմոնների մակարդակը:

Ապացուցված է, որ յոգայի շնորհիվ բացահայտվում են մարդկանց նոր ունակությունները. մարդիկ հանկարծ սկսում են նկարել, երգել, բանաստեղծություններ գրել: Յոգայի առավելություններն անհերքելի են և ապացուցված են հազարամյակների փորձով:

 

Յոգա


ՅՈԳԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Կանոնավորություն


Ցանկալի է սկսել շաբաթական երկու անգամից: Այս ռեժիմը կհամապատասխանի բոլորին: Մարզումների միջև ընդմիջումը պետք է լինի միանման, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել, բայց չհասցնի հետ վարժվել. օրինակ՝ երկուշաբթի/ուրբաթ, երեքշաբթի/հինգշաբթի կամ երեքշաբթի/շաբաթ: Այս ռեժիմը կարելի տարիներով կիրառել կամ ժամանակի ընթացքում անցնել ավելի կանոնավոր մարզումների:


Գործընթաց


Նախապատրաստական պարապմունքից հետո արժե անցնել սկսնակի դասընթաց. այնտեղ սովորում են հիմնական վարժությունները, շնչառություն, կարգավորումներ, տեսություն, պրակտիկա և տեխնիկա, որոնք կօգնեն ինքնուրույն պրակտիկայի ժամանակ խուսափել վնասվածքներից: Սովորաբար, այս կուրսը տևում է 4-6 պարապմունք` երկու շաբաթվա ընթացքում. այս ժամանակի ընթացքում ձևավորվում են շարժառիթները, անցնում են առաջնային վախերը և նորեկի անվստահությունը:


Կարգապահություն


Յոգան մարզում չէ, այլ` պրակտիկա: Սկսնակների համար դասընթացն օգնում է վերացնել անծանոթ զբաղմունքի նկատմամբ առաջացած հոգեբանական պատնեշները, և միայն կրկնությունն է արդյունք տալիս: Այս ընթացքում կարելի է սովորություն ձևավորել և ընտրել այն խումբն ու մարզչին, որոնց հետ առավել հարմարավետ է պարապելը:


Անվերջություն


Յոգայում սկիզբ և ավարտ չկա, միայն դասընթացներն են սահմանափակված ժամանակով, ուստի ցանկացած պահի կարող եք միանալ ցանկացած խմբի: Սեմինարներին և թեմատիկ դասընթացներին (շնչառության, մաքրման, ձգման, թուլացման և մեդիտացիայի տեխնիկա) կարելի է այցելել նույնիսկ առաջին պարապմունքից հետո, իսկ ինտենսիվ դասընթացներին՝ միայն մեկ տարի կանոնավոր պարապմունքներից հետո:


Ինչի՞ մասին պետք է իմանալ յոգայի պարապմունքից առաջ


Յոգայով զբաղվելուց առաջ պետք է ուշադիր ուսումնասիրել բոլոր կանոնները, այլապես ոչ մի դրական արդյունք պարզապես չի լինի, իսկ վնասելն այդ դեպքում շատ կհեշտանա:


Առաջին: Հետևեք անվտանգության կանոններին՝ մըշտապես գնահատելով Ձեր հնարավորությունները: Ամեն ինչ պետք է իրականացվի շատ սահուն՝ առանց կտրուկ ցավի: Եթե թվում է, որ մի բան այնպես չի ընթանում, ցանկալի է դադարեցնել:


Երկրորդ: Պետք չէ չափազանց մեծ եռանդ գործադրել: Պրակտիկան պետք է էներգիայի հոսք և հաճելի հոգնածություն ապահովի: Եթե միշտ պարապում եք՝ անելով ձեր հնարավորությունների առավելագույնը, հետո մի քանի օր կտրվում եք այդպիսի ինտենսիվությունից, ուրեմն պետք է շտապ փոխեք մոտեցումը:


Երրորդ: Զբաղվեք կանոնավոր, քանի որ հենց մշտական պարապմունքներն են օգնում լիովին մուտք գործել յոգայի աշխարհ և վերցնել առավելագույնը:


Յոգային վերաբերող անհարմար հարցեր և պատասխաններ. հարցեր, որոնք անհարմար է տալ մարզիչին, և պատասխաններ, որոնք դժվար է գտնել համացանցում: Յոգայի առաջին պարապմունքին միշտ չէ, որ ամեն ինչ պարզ և հասկանալի է: Շփոթված հայացք, ցրված և արգելակված վիճակ. ծանո՞թ է:

 

Յոգա


Ստորև այն 15 հարցի պատասխանն է, որոնք ամաչել եք տալ մարզիչին:


Ի՞նչ է «ասանան»


Սկզբնաղբյուրներում «ասանան» ներկայացվում է որպես մարմնի հարմար և հաճելի դիրք, սակայն ասել, որ դա իսկապես այդպես է, նշանակում է ստել: Սկսնակների համար յոգայի առաջին թեքումներն ու ծալումները բավականին տհաճ են: Սակայն համարվում է, որ «ասանան» իսկապես կդառնա հարմար, երբ Ձեր մարմինը բացարձակ թուլացած է, իսկ միտքը կենտրոնացած է անվերջության վրա: Որպես գաղտնիք նշենք, որ նույնիսկ ամենափորձառու յոգերին դա միշտ չէ, որ հաջողվում է:


Ի՞նչ է «նամաստեն»


«Նամաստեն» ժեստ է այն մասին, որ յուրաքանչյուր մարդու ներսում կա աստվածային սկիզբ, իսկ այն տեղակայված է սրտի չակրայում: «Նամաստեն» ճիշտ կատարելու համար ափերը միացրեք կրծքի մակարդակին, աչքերն իջեցրեք և գլուխն առաջ թեքեք: Այս գործողության ժամանակ «նամաստե» ասելը պարտադիր չէ: Յոգայում այս ժեստով խորհուրդ է տրվում սկսել և ավարտել պարապմունքը:


Արդյոք կարելի՞ է յոգայով զբաղվել առանց հրահանգչի


Այո: Գլոբալ իմաստով յոգան կենսակերպ է: Այն ենթադրում է սեփական սկզբունքների և սովորությունների վերաիմաստավորում: Յոգան ընկալելով որպես «ասանաների» ամբողջություն՝ նվազեցնում եք նրա նշանակությունը: Իհարկե, կարող եք վարժություններն իրականացնել տեսադասերով, սակայն պատրաստ եղեք դժվարություններին: Նախ, պետք է ինքնուրույն ընտրել անհրաժեշտ առարկաները (գորգ, գոտի, բլոկ և այլն), երկրորդ, վարժությունների իրականացմանը պետք է շատ ուշադիր հետևեք, ցանկալի է հայելու առջև, քանի որ հրահանգիչ չկա, որը կօգնի խուսափել վնասվածքներից:


Ե՞րբ է պետք մեդիտացիա անել


Մեդիտացիան կա յոգայի շատ ուղղություններում: Կզարմանաք, սակայն մեդիտացիա կարելի է անել նույնիսկ, երբ ափսեներն եք լվանում կամ լոգանք եք ընդունում: Մոնոտոն աշխատանքը գերազանց միջոց է միտքը «թարմացնելու» համար: Շատերը սիրում են մեդիտացիա անել յոգայից առաջ և հետո:


Ի՞նչ անել, եթե չի ստացվում


Մի վշտացեք: Յոգան տարիների փորձ է պահանջում, և անհաջողությունները դեպի հաջողություն տանող քայլեր են: Փորձեք որսալ շնչառության ռիթմը և վարժություններն իրականացնել վերջինիս տակտով: Մի շտապեք, մեկ ասանայում գտնվեք ավելի երկար, և եթե շատ ծանր է, պարզեցրեք խնդիրը: Հնարավոր է, երբ կրունկը կամ ծունկը մեկ-երկու սանտիմետր աջ կամ ձախ թեքեք, վիճակը զգալիորեն թեթևանա: Զգալ մարմինը՝ ահա թե ինչ է պահանջում յոգան:


Պարտադի՞ր է յոգայով զբաղվել երաժշտության տակ


Սա ճաշակի հարց է, սակայն երաժշտությունը որոշակիորեն ազդում է օրգանիզմի վրա: Օրինակ, դժվար է մտածել բացասականի մասին, երբ շուրջդ հնչում է հաճելի երաժշտություն: Խորհուրդ է տրվում յոգայով զբաղվել երաժշտությամբ և առանց նրա, միայն այդպես կհասկանաք, թե ինչն է առավել հարմար:


Ո՞ր երաժշտության տակ է ցանկալի զբաղվել յոգայով


Այստեղ նույնպես ամեն ինչ անհատական է և կախված է նպատակներից: Օրինակ, ծանր ռոքը և էներգետիկ երաժշտությունը ֆիթնեսի համար ցանկալի է ընդհանրապես չօգտագործել, քանի որ յոգան արագության մասին չէ: Կայտառանալու համար կարող եք ընտրել դասական երաժշտություն, արթ-ռոքը կամ այլընտրանքային՝ էլեկ-տրոնային երաժշտությունն առանց հարվածային գործիքների հարմար են մեդիտացիայի համար, էթնիկական երաժշտությունը և մանտրաները՝ ստատիկ ասանաների համար, բնության ձայները՝ թուլանալու համար:


Պարտադի՞ր է յոգայի համար լինել ճկուն


Ավելի շատ՝ ոչ, քան՝ այո: Յուրաքանչյուր ասանա ունի մի քանի տարբերակ, որոնք կախված են պատրաստվածության մակարդակից: Կարող եք սկսել ամենապարզ աստիճանից և աստիճանաբար ավելացնել ծանրաբեռնվածությունը:


Մարզման վերջում քնում եմ, դա «շավասանա՞» է


Ոչ այնքան: «Շավասանան» ավելին է, քան հատակին քնելը: Ավելի ճիշտ, դա քնի և արթմնիության միջև եղած վիճակն է: Շավասանայի նպատակը թուլանալը և տագնապի ու հոգնածության զգացումը բաց թողնելն է: Այս ասանայի համար կարևոր է մարմնի ճիշտ դիրքը. ձեռքերը մարմնի երկայնքով, ափերը դեպի վեր, կրունկները միմյանցից 5 սմ հեռավորության վրա, դեմքն ուղիղ՝ ուղղված դեպի առաստաղը: Շատ կարևոր է, որ դիրքը Ձեզ հարմար լինի: Ուստի եթե ամեն ինչ արել եք հրահանգների համաձայն, սակայն անհարմարավետություն եք զգում, փոխեք դիրքը և ասանան հասցրեք իդեալականի:


Ե՞րբ է ցանկալի զբաղվել յոգայով՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան


Յոգայում չկա իդեալական հարմար ժամանակ: Ընտրեք այն ժամերը, երբ ոչինչ չի անհանգստացնում: Ցանկալի է, որ լինեք քնկոտ և հոգնած: Կարևոր է չմոռանալ պարապմունքից առաջ և հետո սնվելու ռեժիմի մասին: Ընտրելով առավոտյան պրակտիկան՝ աշխատեք թեթև նախաճաշել:


Կարելի՞ է ուտել և խմել պարապմունքից առաջ


Ցանկալի է սնվել պարապմունքից 2 ժամ առաջ և մեկ ժամ հետո։ Եթե յոգայից առաջ անհանգստացնում է քաղցի սուր զգացումը, ապա կարելի է մեկ ժամ առաջ որևէ թեթև բան ուտել՝ միրգ, բանջարեղեն, կեֆիր և այլն: Պարապմունքից անմիջապես առաջ կարելի է խմել քիչ քանակությամբ տաք ջուր կամ բուսական թեյ:


Պարապմունքի ընթացքում դահլիճում ջուր խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն պրակտիկայով տաքացած օրգանիզմում անահավասարակշռություն է առաջացնում: Ծարավը կարելի է և պետք է հագեցնել պարապմունքից առաջ և հետո:


Ի՞նչ հագուստ է անհրաժեշտ


Հարմարավետ: Ցանկալի է ընտրել գրկող ձև, որով կարող եք հեշտ ձգվել և չխճճվել: Ձգտեք խուսափել ճարմանդներից, կպչուկներից, որոնք կարող են ճնշել և հարել: Վարժություններ կատարելիս կոշիկ պետք չէ: Գուլպաները և մաշիկները բավական են գորգին հասնելու և վերադառնալու համար:


Ո՞ր տարիքում կարելի է զբաղվել յոգայով


Պարապմունքների առանձնահատկությունների շնորհիվ՝ անկախ տարիքից։ Յոգան լավ ընտրություն է մարդկանց լայն շրջանակի համար: Պարապմունքները հարմար են նաև տարեցների համար:


Յոգայի պարապմունքների հակացուցումները


Յոգայի պրոֆեսիոնալ մարզիչները գիտեն հակացուցումների մասին և հաշվի են առնում դրանք, այդ պատճառով պարապմունքներից առաջ պետք է հրահանգչին պատմել ինքնազգացողության ու հիվանդությունների մասին:


Յոգան հակացուցված է հետևյալ իրավիճակներում.

 

  • հիպերտոնիկ հիվանդություն, էպիլեպսիա,
  • սրտի բնածին արատներ,
  • լեղաքարային հիվանդություն,
  • ալկոհոլային կամ թմրանյութերով արբեցում,
  • տրանկվիլիզատորների, հակադեպրեսանտների և այլ հոգեմետ դեղերի ընդունման շրջան,
  • հոգեկան սահմանային վիճակներ, հոգեկան խանգարումներ
  • սրտի օրգանական ախտահարումներ,
  • չարորակ ուռուցքներ,
  • արյան հիվանդություններ,
  • հենաշարժիչ համակարգի վարակիչ ախտահարումներ,
  • ողնաշարի ծանր վնասվածքներ, թարմ գանգուղեղային վնասվածքներ և այլն:

Հղիությունը և կրծքով կերակրելը պարապմունքների համար հակացուցում չեն: Ասանաները արգելված են վիժման սպառնալիքի, քրոնիկ արյունահոսությունների, բարձր ճնշման, երիկամների վնասման և այլ խնդիրների ժամանակ, որոնք պահանջում են շարժումների և ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակում:


www.championat.com
www.garantiya-bor.ru
https://живуспортом.рф
https://style.rbc.ru
www.kp.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա
Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ