ՀՀ որոշումներ
Որո՞նք են անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունները
Գոյություն ունի ցանկ, որում սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը:
Ի գիտություն քաղաքացիների՝ «Փաստինֆո» գործակալությունը հրապարակում է «Պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների չափորոշիչը», որում ընդգրկված են այն հիվանդությունները և վիճակները, որոնց ժամանակ բնակչության բոլոր խավերի համար բուժօգնությունը և սպասարկումը պետք է իրականացվի անվճար, իսկ որոշ տեսակների գծով` համավճարի սկզբունքով:
Ց Ա Ն Կ
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների
/18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար/
I.Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ
- Շոկային վիճակներ, 2-րդ և ավելի աստիճանի
- Կոմատոզ վիճակներ
- Դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա / 1 օրվա գնով/
- Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր
- Սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ
- Էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
- Էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով
- Ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա
- Տարբեր տեսակի էմբոլիաներ, HELLP սինդրոմ
- Սրտամկանի սուր ինֆարկտ
- Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
- Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/: 13.Ցրտահարություն՝ III աստիճանի
II. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ
(Նշված հիվանդությունների և վիճակների դեպքում բժշկական օգնությունը պետք է իրականացվի համավճարի սկզբունքով` ՀՀ կառավարության 04.03.2004 թ. թիվ 318-Ն որոշմամբ հաստատված կարգով:)
- Շիճուկային հիվանդություն
- Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի) /միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը /
- Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
- Ինսուլտ /հեմոռագիկ, իշեմիկ/
- Սրտամկանի սուր ինֆարկտ
- Սուր երիկամային անբավարարություն
- Ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն
- Տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում
- Պնևմոթորաքս /սպոնտան և վնասվածքային/ միայն վիրահատությամբ ավարտված դեպքերի` բացառությամբ պունկցիայով ավարտված դեպքերի
- Սեպսիս /արյան ցանքսով հաստատված/
- Տարածուն պերիտոնիտ
- Խոռոչավոր օրգանների թափածակում` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)
- Սուր որովայն (օղակված ճողվածք, /միայն ՀՀ մարզերի բուժհաստատություններում/)
- Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, /բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի/, ներանոթային տարածուն մակարդման /ДВС/ համախտանիշ
- Ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, ազդրոսկր, մեծ ոլոք)
- Գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ
- Թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով
- Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/
- Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4- րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով
- Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ և պակաս)
- Արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա
- Անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ
- Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց
Ցանկ
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների
/մինչև 18 տարեկան անձանց համար/
I. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ
- Շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի
- Կոմատոզ վիճակներ
- Սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (P02-50մմ սնդ.սյուն և պակաս կամ Hb-ի հագեցվածությունը թթվածնով 80% և պակաս)
- Ասֆիքսիա
- Սրտի կանգ
- Ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով
- Անուրիա
- Շնչառության կանգ
- Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)
- Պոլիտրավմա /խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ/
II. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ մինչև 18 տարեկան անձանց համար
- Սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն
- Սուր երիկամային անբավարարություն
- Շնչական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճանի
- Հիպերտոնիկ կրիզ
- Ցնցումային համախտանիշ
- Ասթմատիկ վիճակ
- Կվինկեի այտուց
- Սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ)
- Սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ)
- Սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80% և ցածր)
- Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ), ակտիվ փուլում
- Սուր արթրիտներ և խրոնիկական արթրիտների սրացում
- Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ և պակաս)
- Սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ
- Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով
- Սուր պարապրոկտիտ
- Երիկամային խիթ
- Սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիդիմօրխիտ ամորձու հավելման հիդատիդի մեռուկացում)
- Պրեկոմատոզ և կրիզային վիճակներ (պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ
- Սուր գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ
- Ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ
- Ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը խախտող վիճակներ
- Ներակնակապիճային բարդություններ /ցելյուլիտ/
- Սուր մաստոիդիտ, անտրիտ
- Կոխլեար – վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում
- Սուր մեդիաստենիտ
- Շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ
- Թրոմբոզներ, էմբոլիաներ
- Մեխանիկական դեղնուկ
- Օտար մարմին՝ տարբեր տեղակայման
- Ոսկրերի կոտրվածքներ՝ բեկորների տեղաշարժով
- Վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ
- Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման/ДВСհամախտանիշ)
- Երկարատև ճնշման (Կրաշ) համախտանիշ
- Հրազենային և թափածակող վնասվածքներ
- Նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ
- Գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ
- Օրգանի կամ հյուսվածքի գանգրենա
- Ներքին օրգանների աբսցեսներ
- Խոռոչավոր օրգանների թափածակում
- Էխինոկոկոզ՝ բարդացած աբսցեսով կամ պատռվածքով
- Սուր որովայն` սուր պանկրեատիտ, սուր ապենդիցիտ, պերիտոնիտ
- Աղիների սուր անանցանելիություն
- Օղակված ճողվածք
- Լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ
- Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ
- I, II աստճան՝ մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի
- II աստիճան՝ մարմնի 5 տոկոս մակերեսով և ավելի
- III, IV աստիճան՝ մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի
- Ցրտահարություն՝ I, II, III աստիճանի
- Պարբերական հիվանդության նոպա
- Սուր սեպտիկ վիճակներ
- Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր/ռեակցիաներ և բարդություններ/
- Թոքաբորբ, առաջացած գրիպի վարակի հետևանքով /գործում է մինչև ՀՀ ԱՆ կողմից հատուկ սահմանված ժամկետը/
- Յուվենիլ արյունահոսություններ
- Ձվարանի ապոպլեքսիա
- Բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա
- Արգանդային արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների (արգանդի միոմա, պոլիպ, պոլիպոզ, արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ)
- Միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց
- Վերջույթների և դրանց սեգմենտների, առանճին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ
3. Այլ հիվանդություններ և վիճակներ
- Հոգեշարժական գրգռված վիճակներ
- Ցնորազառանցանքային սուր վիճակներ
- Սուր աֆեկտիվ վիճակներ,փսիխոզներ
- Քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք
- Օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ
- Օնկոհեմատոլոգիական հիվանդություններ/ ավշային և արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ/
- Հեմոֆիլիա
- Ապլաստիկ անեմիա
- Միելոդիսպլաստիկ համախտանիշ
4. Վարակիչ և սուր վարակիչ հիվանդություններ
- Ժանտախտ
- Տուլարեմիա
- Սիբիրախտ
- Դիֆթերիա
- Կապույտ հազ և հարկապույտ հազ
- Փայտացում
- Սուր պոլիոմիելիտ, թորշոմած սուր պարեզներ
- Կատաղություն
- Բծավոր տիֆ (էպիդեմիկ)
- Մալարիա
- ՄԻԱՎ/ ՁԻԱՀ
- Թռչնագրիպ
- H1N1
- Հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր
- Բոտուլիզմ
- Քութեշ (բարդացած ձևերը)
- Մենինգոկոկոյին վարակ
- Առաջնային սուր մենինգիտներ
- Այլ բակտերիային հիվանդություններ
- Ջրծաղիկ (բարդացած ձևերը)
- Կարմրուկ (բարդացած ձևերը)
- Կարմրախտ (բարդացած ձևերը)
- Սուր վիրուսային հեպատիտներ
- Համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը)
- Վարակային մոնոնուկլեոզ
- Առաջնակի սուր բրուցեյլոզ
- Գրիպ (ՀՀ ԱՆ կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում)
- Խոլերա
- Որովայնային տիֆ և պարատիֆ
- Այլ սալմոնելոզային վարակներ
- Շիգելյոզ
- Չճշտված ծագումաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ
- Տուբերկուլյոզի բոլոր ձևերը` այդ թվում հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում
5. ՍՃՓ և մաշկային հիվանդություններ
- Սիֆիլիսի բոլոր ձևերը
- Միկրոսպորիա և տրիխոֆիթիա
- Պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա
- Բշտային մաշկախտեր
Mona
13.11.2013
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է...
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը, ներառյալ` ըստ բժշկական ցուցումների տեղամասային բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվությունները (այդ թվում ակնաբույժի...
Քաղաքացիները հաճախ են հետաքրքրվում, թե ո՞ր դեպքերում է տրամադրվում մայրության նպաստ չաշխատող մայրերին, այսպես ստորև ներկայացնում ենք այդ հարցի պատասխանը...
Սույն պահանջները մշակված են «Դեղերի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`
- Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
- Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...
Կարգ
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը...
2009-2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին...
ՀՀ ԿՈ N 1089-Ն առ 27.03.2003
ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1089-Ն որոշումը սահմանում է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը...
ՀՀ Կառավարության N 318-Ն առ 04.03.2004 որոշումը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կարգը...
ՀՀ Կառավարության 276-Ն առ 27.03.2008 որոշումը սահմանում է բժշկական oգնության և սպասարկման տեսակների ցանկը: Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն