Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ որպես բոււժման առանձին եղանակ: Ուռուցքաբանության մեջ կա բուժման հիմնականում 3 եղանակ՝ վիրաբուժական, դեղորայքային (քիմիաթերապիա, իմունաթերապիա, թիրախային և հորմոնալ թերապիա) և ճառագայթային:


Բարորակ ուռուցքների դեպքում բուժումը հիմնականում վիրահատական է: Քիմիաթերապիան, իմունաթերապիան, թիրախային և հորմոնալ թերապիան կիրառվում է չարորակ ուռուցքների բուժման գործընթացում:


Դեղորայքային բուժում հասկացությունը զարգացում է ապրել վերջին տարիներին: Նախկինում այն ներառում էր միայն քիմիաթերապիան և հորմոնալ թերապիան: Այսօր դեղորայքային բուժման տարբերակներ են նաև իմունաթերապիան, թիրախային թերապիան,  բիոթերապիան, ռեգիոնալ քիմիաթերապիան (քիմիաթերապիա՝ զուգակցված ոչ ինվազիվ մեթոդի հետ):


Քիմիաթերապիան իր արդիականությունը երբեք չի կորցնում, չնայած վերջին տարիներին՝ գիտության քայլերին համահունչ, իմունաթերապիան, թիրախային թերապիան մեծ զարգացում են ապրում: Այդ մեթոդները միմյանց հաճախ լրացնում են, և շատ դեպքերում, երբ քիմիաթերապիան արդյունավետ չէ, կիրառվում է իմունաթերապիա: Այդպիսի ուռուցքներից է մելանոման, որը նախկինում մեզ մոտ վերջին փուլերում անհնար էր բուժել` իմունաթերապիայի հասանելի չլինելու պատճառով։ Ներկայում մելանոմայով հիվանդները բուժվում են իմունաթերապիայի հասանելիության շնորհիվ։


Թիրախային թերապիայի դեպքում առկա է թիրախ և թիրախային դեղորայք: Կրծքագեղձի ուռուցքների առաջին, երկրորդ, երրորդ փուլերի դեպքերում թիրախային թերապիայի համար 2020 թվականից  գործում է պետական ծրագիր: Կրծքագեղձի քաղցկեղի HER դրական տարատեսակի ժամանակ շատ լավ արդյունքներ կարելի է ստանալ: Նախկինում մեկ թիրախի տարեկան արժեքը բավականին բարձր էր, այժմ ավելի մատչելի է, թեև էլի շարունակում է մնալ բարձր: Այդ ֆինանսական բեռը պետությունն իր վրա է վերցրել:

 

Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

 

Ո՞ր դեպքերում է ճառագայթային բուժումն ավելի նպատակահարմար։


Կան ուռուցքային հիվանդություններ, որոնց վաղ փուլում քիմիաթերապիայի կարիք չկա. բուժառուն վիրահատվել է և, ըստ քիմիաթերապիայի չափորոշիչների, այն չի նպաստի կյանքի տևողության երկարացմանը և չի կանխի նաև հիվանդության կրկնությունը: Նման դեպքերում կիրառվում է տեղային ճառագայթային բուժում: Ընդհանրապես, կոմպլեքս բուժումը կարող է ներառել վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, երբեմն՝ հորմոնալ թերապիա, բայց հնարավոր է նաև քիմիաթերապիան շրջանցել: Դա որոշվում է անհատական մոտեցմամբ:


Ի՞նչ նորություններ կան քաղցկեղի բուժման գործընթացում։


Վերջին շրջանում միջազգային գիտաժողովներին ներկայացված նորությունները կապված են իմունաթերապիայի հետ, իսկ քիմիաթերապիայի առավել արդյունավետ դեղորայք չի հայտնաբերվում, առաջընթացը համադրություններում է․ հայտնաբերվում են զուգակցումներ՝ մեկ դեղի սրվակի մեջ կարող են լինել քիմիապրեպարատ և իմունային հակամարմին:


Կարծում եմ, որոշ ժամանակ անց, երբ ավելի խորը ուսումնասիրվի մարդու իմունային համակարգը՝ իմունոթերապիան ավելի մեծ զարգացում կապրի, որովհետև քիմիաթերապիայի կողմնակի երևույթները բավականին շատ են, այն ավելի տոքսիկ է: Այն դեպքերում, երբ դրանք անկառավարելի են, իմունային թերապիան համարվում է շարունակության տարբերակ: Իմունային թերապիան արթնացնում է մեր օրգանիզմի իմուն համակարգը, որը պայքարում է այն ուռուցքային բջջի դեմ, որը վերաճել է իմուն համակարգի թերացման պատճառով: Իհարկե, իմունաթերապիան ևս ունի իր կողմնակի ազդեցությունն օրգանիզմի վրա:


Հայաստանում իրականացվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիա ճնշման տակ, որը կիրառվում է միայն աշխարհի որոշ խոշոր կենտրոններում՝ Իսրայելում, Ռուսաստանում, Գերմանիայում: Ներորովայնային աէրոզոլային թերապիան նոր մեթոդ է, արդյունավետ է որովայնում հեղուկի քանակի ավելացմամբ արտահայտվող ուռուցքների դեպքում, որոնք կոչվում են հեղուկային, ասցիտիկ ձևեր: Այս տարատեսակները հիմնականում հանդիպում են ստամոքս-աղիքային համակարգի, ձվարանների չարորակ ուռուցքների ժամանակ:


Վիրահատական մեթոդից բացի, ուռուցքաբանության մեջ չկա բուժման որևէ տեսակ, որ կարող է միանգամից կանգնեցնել ուռուցքային գործընթացը: Այդ պատճառով փուլային բուժումը գրեթե միշտ է կիրառվում։ Սկզբում սիստեմային քիմիաթերապիայով դադարեցվում է տվյալ պահին առկա բջիջների աճը, ապա բուժումը շարունակվում է աէրոզոլային քիմիաթերապիայով, որից հետո, կրկին, սիստեմային քիմիաթերապիայով:


Այս մեթոդը ևս լիարժեք ապաքինման երաշխիք չէ, բայց բավականին մեծ ձեռքբերում է ուռուցքաբանության մեջ: Օրինակ, ստամոքսի ուռուցքի ասցիտային ձևերի ժամանակ, երբ մարդկանց կյանքի տևողությունը մոտավորապես 6 ամիս է, ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիա ճնշման տակ համադրության դեպքում, ըստ միջազգային տվյալների, կյանքի տևողությունը երկարում է մինչև 1,5- 2 տարի:

 

Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

 

Ի՞նչ նորություններ կան ուռուցքների ախտորոշման ոլորտում։


Բավականին արդյունավետ են նաև ախտորոշիչ միջոցառումները, որոնք ևս սրընթաց զարգանում են՝ օգնելով հստակեցնել հիվանդության փուլը:


Նախկինում բուժման ընթացքին հնարավոր էր հետևել հիմնականում ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈՒՁՀ), ներկայում համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաներից բացի ուղղորդում ենք նաև պոզիտրոնային Էմիսիոն տոմոգրաֆիայի: Ուռուցքի փուլերի ճիշտ ախտորոշումը ճիշտ բուժման գրավականն է:


Հյուսվածքաբանական հետազոտությունն առայսօր որոշիչ դեր ունի, այն թելադրում է, թե ինչ տեսակի ուռուցքի հետ գործ ունենք: Վերջին տարիներին պարտադիր մեթոդ է համարվում իմունահյուսվածաքիմիական հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս տարբերակել ուռուցքի տարատեսակները:


Մոտավորապես 10-15 տարի առաջ Հայաստանում, 50%-ից ավելի դեպքերում քաղցկեղն ախտորոշվում էր երրորդ, չորրորդ փուլերում, այժմ վիճակը համեմատաբար փոխված է: Դրան օգնում է նաև սքրինինգային պետական ծրագրերը, որոնք թույլ են տալիս ավելի վաղ փուլում հայտնաբերել ուռուցքային հիվանդությունը: Ծրագիրը 2 նպատակ է հետապնդում՝ սոցիալական (հետազոտությունն անվճար է), և տարածքային (իրականացվում է տեղում): Ներկայում սքրինինգային պետական ծրագրերով կատարվում է նաև կոլոնոսկոպիա:


Ինչպիսի՞ն է բուժման արդյունավետության միտումը։


Մեր կենտրոնում որոշ հիվանդությունների ժամանակ շատ լավ արդյունքներ ենք ստանում, և, բացի բուժառուի կյանքի որակը լավացնելուց, ավելացվում է նաև նրա ապրելիությունը։


Ներկայում միայն մեր կենտրոնում է իրականացվում բրախիթերապիան: Դա ուղղորդված քիմիաճառագայթային բուժում է, որը՝ ըստ ուղեցույցների, որոշ հիվանդությունների ժամանակ առավել արդյունավետ է (ճառագայթային և ներխոռոչային բուժումը պետպատվերի ցանկում են):


Ըստ վիճակագրական տվյալների՝ կա՞ ուռուցքային հիվանդությունների աճման միտում, ինչո՞ւ։


Ամբողջ աշխարհում պատճառահետևանքային կապը, սեռերի, տարիքների ցուցանիշները նույնն են: Սակայն հիվանդությունների զարգացումն ամբողջ աշխարհում չի կարող նույնը լինել: Օրինակ, Ճապոնիայում շատ տարածված է ստամոքսի քաղցկեղը, որովհետև հում ձուկ են օգտագործում, Ավստրալիայում սպիտակամորթների մոտ՝ մելանոման, որովհետև շատերն այնտեղ տեղափոխվել են Մեծ Բրիտանիայից և գենետիկորեն ադապտացված չեն այդ պայմաններին: ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները նման են մեր տվյալներին, քանի որ պատճառները նույնն են, տարբերությունը դիմելիության, ապահովագրական  ընկերությունների օգնության և բուժման հասանելիության մեջ է: Տղամարդկանց մոտ ավելի շատ դիտվում է թոքերի, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղ, որը տարեցտարի մեծ աճ է գրանցում:

 

Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ


Հայաստանում կա գենի արթնացման միտում, քանի որ վերջին տարիներին նպաստող գործոնները շատ են՝ պատերազմ, սթրես, քովիդ (չնայած քովիդն ինչ-որ տեղ նպաստեց շատ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերմանը): Շատ տարածված են ուղիղ աղու, ստամոքսի, հաստ աղու ուռուցքային հիվանդությունները:


Թոքի քաղցկեղի առաջացման համար առաջին գործոնն է ծխելը։ Ծխելը կարող է նպաստել նաև կոկորդի, բերանի խոռոչի, միզապարկի, կրծքագեղձի քաղցկեղների առաջացմանը։


Նպաստող գործոն է նաև վատ էկոլոգիան. Հայաստանում մեքենաների արտանետումների, շինարարական փոշու, ծառահատումների պատճառով օդը շատ աղտոտված է:


Կարմիր միսը, ճարպի շատ օգտագործումը, հիպոդինամիան նույնպես նպաստող գործոններ են:


Կանխարգելիչ ի՞նչ գործընթաց է իրականացվում։


Մեզ մոտ թերի է առողջության կանխարգելիչ հսկողությունը, հետազոտությունները: Այդ պատճառով շատ դեպքերում ուռուցքային խնդիրը բավականին ուշ է հայտնաբերվում: Մեծ է բժշկական առաջնային օղակի դերն այդ հարցում: Ընտանեկան բժիշկների ասոցիացիան կարող է նպաստել ընտանեկան բժիշկների ուղղորդված աշխատանքին: Անհրաժեշտ է հարցին մոտենալ վերջնահատվածից, ինչո՞ւ վիճակը հասցնել քիմիաթերապիայի, եթե հնարավոր է ուռուցքային խնդիրը վաղ հայտնաբերել:

 

Հատկապես այն պարագայում, որ նախնական հետազոտությունների համար վճարները չնչին են՝ բուժման ծախսերի հետ համեմատած:


Ձեր հուզական պաշտպանությունը բուժառուների հետ գրեթե ամենօրյա շփման ժամանակ․․․


Ճիշտ է, հնարավոր չէ սովորել և դառնալ անհաղորդ՝ բուժառուի ապրումներին և վիճակին, բայց նաև յուրաքանչյուրի հետ մեծ սթրես ապրելն է անհնար և ոչ ցանկալի նաև հենց բուժառուների համար: Սովորաբար, բուժառուների հետ ծանր ապրումներով զուգակցվող շփումը տարիների ընթացքում պակասում է, ինքնապաշտպանության մեխանիզմներ են սկսում գործել, այլապես մասնագիտական այրումից զատ, կարող են լուրջ հոգեբանական խնդիրներ առաջանալ և խանգարել բժշկին՝ իր պարտքը լիարժեք կատարելու: Սակայն դա տեղի չի ունենում բժշկի սրտացավության և հոգատարության հաշվին: Իմ կարծիքով բժիշկների մոտավորապես 90%-ը սրտացավ է, բայց, աշխատանքի բերումով, հիվանդի հետ պետք է լինել սթափ և զգոն: Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի:


Ձեր խորհուրդը ազգաբնակչությանը։


Նորից եմ ցանկանում շեշտել, որ բուժելն ավելի դժվար է, քան կանխարգելելը: Ավելի ճիշտ է վաղ դիմել և վաղ սկսել բուժումը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrGEL79' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384