Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ

Հուշեր պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան, Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ

Տիգրան Քամալյանն անոթային վիրաբույժ է, «Վլ․Ավագյանի անվ․» բժշկական կենտրոնում է աշխատում, մի քանի գործընկեր բժիշկների հետ մասնակցել է Արցախյան  44-օրյա պատերազմին. պատմում է պատերազմում տեսածն ու վերապրածը:


Սեպտեմբերի 27-ը բժշկի համար սկսվել է սովորականից ավելի աղմկաշատ՝ փողոցով տեղափոխվող զինտեխնիկայի աղմուկով. մտածել է՝ զորավարժության կամ նման մի բանի է Զինված ուժերը  պատրաստվում, կարևորություն չի տվել, բայց շատ արագ գլխի է ընկել, որ սա սովորական առավոտ չէ. երկրում պատերազմ է սկսվել: Հաջորդ օրը բժիշկն իր պարտքն է համարել ներկայանալ զինկոմիսարյատ՝ խնդրանք-պահանջով, որ իրեն, որպես բժշկի, տանեն ռազմաճակատ. պատերազմ է, ու բժիշկն ավելի շատ ռազմաճակատին, քան կլինիկային է պետք: Սեպտեմբերի 30-ին նա Երևանից շարժվեց դեպի Արցախ:  


«Իմ բաժին պատերազմը սկսվեց Արցախ չհասած՝ Երևան-Արտաշատ մայրուղու վրա, երբ ամեն 100-200 մետր հեռավորության վրա ռազմաճակատից Երևան էին «հրթիռում» շտապօգնության ավտոմեքենաները՝ խլացնող աղմուկալուսային ազդանշաններով, իսկ Երևանից Արցախ էր շարժվում ռազմական զինտեխնիկա»,- ասում է բժիշկն ու հավելում՝ «եթե մինչ այդ, ես էլ մյուսների նման  մտածում էի, որ այս պատերազմն ապրիլյան քառօրյայի տևողությունը կունենա, միանգամից հասկացա, որ պետք չէ լավատես լինել. սա բոլորովին ուրիշ պատերազմ էր»: Մինչև հիմա էլ բժիշկ Քամալյանի հիշողության մեջ դեռ թարմ են այդ սուրացող շտապօգնության մեքենաների ձայներն ու դրանց առաջացրած վտանգի զգացողությունը:


Բժիշկը գիտեր՝ գնում էին Մարտունու հոսպիտալ: Մեքենայում բժիշկներից բացի կային նաև հրետանավորներ, որոնք գնում էին հրետանավորներին օգնելու: Ճանապարհին  մի քանի զորամասերում կանգառ են արել. «ինձ ծանոթ՝ կոկիկ, կահավորված զորամասերից ոչինչ չէր մնացել, միայն քանդված շենքեր: Հասկացա, որ պատերազմը նաև այսպիսի՛ն է, պատերազմը նաև սա՛ է, երբ զորամասի տարածքն ամբողջությամբ ծխախոտի մնացորդներ են, հատուկենտ զինվորներ են մնացել՝ դեմքի առատ մազածածկույթով, ոչ պատշաճ հագուստով, բոլորովին այլ տրամադրությամբ»,- ճանապարհի կարճատև կանգառներն այսպես է նկարագրում բժիշկը: Մինչև Մարտունու հոսպիտալ հասնելը հայտնվել են  ռմբակոծության տակ: Ավելին՝ սեպտեմբերի 30-ին Մարտունու հոսպիտալը էվակուացվել էր, որովհետև չորս կողմից հայտնվել էր թշնամու կրակի տակ: Ճանապարհին տեղեկացվել են, որ գնում են Գիշի գյուղ, քանի որ որպես այդպիսին Մարտունու հոսպիտալն այլևս չկար: Գիշիում տեսել են այն, ինչն անգամ ֆիլմերում չէին տեսել. Միակ դրական բանն այն էր, որ բժիշկն այստեղ հանդիպում է մի քանի այլ ծանոթ բժիշկների, բայց մինչ կհասցնեին շփվել, սկսվում է վիրավորների հոսքը:


Պատերազմից ամիսներ են անցել, բայց բժիշկը դեռ նույն հուզմունքով է հիշում երկու ոտքից զրկված առաջին վիրավորին, ում կյանքը փրկելու համար քիչ ժամանակ ու միջոցներ ուներ փորձառու բժիշկը: Բայց պատերազմն իր կանոններ ունի և քիչ ժամանակ է պահանջվում բժշկից հունի մեջ ընկնելու համար: Աշխատել է առանց հերթափոխի, առանց հանգստի, առանց քնի. դրա ժամանակը չկար, ռազմաճակատից վիրավորների հոսքը չէր դադարում, իսկ նրանք պետք է ապրեին ու նրանց օգնություն էր պետք. հանգստի ու հերթափոխի մասին հետո կմտածի: «Երբ վերադաս օղակներին ասում էին՝ բուժանձնակազմին հերթափոխ է պետք, հոգնում են,  «վերևներից» մեզ ասում էին, թե՝ չեք կարողանում ձեր հանգիստն ու աշխատանքը ճիշտ կազմակերպել, դրա համար էլ հոգնում եք: Բայց մենք ինչպե՞ս կարող էինք հերթափոխվել, քնել կամ հանգստանալ, երբ գիտեինք, որ այդ պահին միջանցքերում տասնյակ վիրավորներ մեզ էին սպասում. ամենաքաղցր պատառն անգամ կուլ կգնա՞ կոկորդովդ, ինչքան էլ հոգնած լինես՝ կարո՞ղ ես քնել»,- հարցադրում է բժիշկն ու ավելացնում՝«ի դեպ, «վերևներից» հրահանգողներին այդպես էլ ոչ մի անգամ չտեսանք հոսպիտալում: Ինչևէ…»


Բժիշկը ցավով է փաստում՝ օրացուցային օրերի միջև ոչ մի տարբերություն չկար, պատերազմի բոլոր օրերն իրար նման էին: Պատերազմի թեժացող բնույթին զուգահեռ մեծացել է նաև վիրավորների քանակը. եթե սկզբում օրական 20-30 վիրավորի են բուժօգնություն ցույց տվել, ապա հետո այդ թիվը հասել է օրական մինչև 150-200 վիրավորի: Հարյուրի չհասնող բուժանձնակազմ կար, որից 20-նն էին բժիշկներ, մյուսները բուժքույրեր ու այլ օղակների աշխատողներ էին. 20 բժիշկը չափազանց քիչ էր այդքան շատ վիրավորներին օգնելու համար: Երկու վիրահատարան են ունեցել, ևս երկուսն իրենք են հարմարեցրել: Ընդհանուր թվով 4 վիրահատական սեղան ունեին, քիչ էր, չէր բավականացնում և շատ հաճախ վիրահատում էին որտեղ պատահեր՝ միջանցնքներում, հատակի վրա՝ տեղային անզգայացմամաբ, իսկ շատ հաճախ նաև առանց անզգայացման, քանի որ վիրավորները գտնվում էին շոկային, անգիտակից վիճակում: «Պատահում էր՝  30-40 հոգի միանգամից էին բերում. ստիպված էինք վիրավորի կյանքը փրկելու համար աշխատել հենց պատգարակների վրա, որովհետև հաջորդ վայրկյանը կարող էր շատ թանկ արժենալ վիրավորների համար, տեղային թմրեցմամբ վիրահատություններ են եղել նաև «ուազների» մեջ»,- ասում է բժիշկը:

 

Մեմուարներ պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան`Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ


Ռազմաճակատի բոլոր բժիշկներին բժիշկ Քամալյանը հերոսներ է համարում: «Այլ բան է, երբ պացիենտդ 80-ամյա մեկն է, և դու գիտես նրա ապրելու հավանականությունը, հաշվում ես սպասվող ռիսկերը, բայց բոլորովին այլ բան է, երբ այդ նույն պացիենտդ երիտասարդ մեկն է՝ աշխարհի ամենազարհուրելի վնասվածքներով՝ այրվածք, կոտրվածք, վիրավորում միաժամանակ»,- ասում է բժիշկը: Սկզբում բոլոր բժիշկներով հավաքվում և օգնում էինք նույն վիրավորին, բայց հետո հասկացել են, որ դա ճիշտ գործելաոճ չէ և հոսպիտալի պետի և բուժգծով տեղակալի օգնությամբ ավելի արդյունավետ աշխատանքային սկզբունքներ են մշակել: Բժիշկը մինչև հիմա ցավով է հիշում վիրավորներին՝ արցախյան 44-օրյան անվանելով «աշխարհի ամենադաժան պատերազմը, երբ նույն վիրավորի վրա միաժամանակ մի քանի՝ ոսկորների կոտրվածք, այրվածք, բեկորային վիրավորումներ էին հանդիպում և ապրելու հավանականություն գրեթե չկար»: Նա և մյուս բժիշկներն ուրախանում էին, երբ հրազենային վնասվածքով վիրավորների էին բերում ռազմաճակատից, քանի որ հրազենային վիրավորման պարագայում ռիսկի գործոնն այդքան էլ մեծ չէր և անհամեմատ հեշտ էր օգնել վիրավորներին, բայց, ցավոք, հրազենային վիրավորումներով վիրավորներ սկսեցին հանդիպել միայն պատերազմից մեկ ամիս անց:


Ռազմաճակատ գնացել էին բավական փորձառու, հայրենասեր բժիշկներ. նաև սա էր բժիշկների հաջողության գրավականը: 40-44 օրվա ընթացքում նրանք ընդունել ենք ավելի քան 2000 վիրավորների և դրանցից ընդամենը 20 մահ են ունեցել: Իրականում նրանց արդեն մահացած վիճակում էին ռազմաճակատից հասցրել հոսպիտալ, պարզապես նրանք հույսները չկտրելով՝ փորձում էինք անհնարինն անել՝ հուսալով ևս մի երիտասարդ կյանք փրկել: Բայց 2000-ից ընդամենը 20-ի դեպքում չհաջողեցին:


Պարզվում է՝ պատերազմի ժամանակ էլ են կատակներ անում. զորքի շրջանում կատակում էին, թե՝ «տղերք, եթե բախտներդ բերեց ռազմաճակատից վիրավոր հասաք հոսպիտալ, ուրեմն վստահ էղեք, չեք մեռնի, բժիշկները շատ լավ են աշխատում»: Այ սա՛ էր մեզ ոգևորողը, սա՛ էր առաջ տանողը. հիմա նոր ենք հասկանում»,- անկեղծանում է բժիշկը:  Իսկ իրականում շա՜տ ծանր դեպքեր էին ճակատից հասնում հոսպիտալ, այն էլ 1-2 օր դաշտերում անօգնական մնալուց հետո: Այստեղ արժանին են արել զորամասային օղակի բժիշկները, նույն այն տղաները, որոնք վիրավորներին մեքենայով հասցնում էին հոսպիտալ:


Եվս մի հետաքրքիր փաստի մասին է պատմում բժիշկ Քամալյանը: Նրանց հոսպիտալը շատ մոտ էր ռազմաճակատին, բնականաբար սա շատ վատ էր, և նրանք ևս պարբերաբար կրակի տակ էինք հայտնվում, բայց լավն այն էր, որ այդ դեպքում ռազմաճակատից շատ արագ էին վիրավորները հասնում հոսպիտալ: Ցավոք եղել են նաև զոհեր զորմասային օղակի բժիշկների շրջանում: Ճիշտ է,  բոլոր գրված ու չգրված պատերազմական կանոններնն ասում են, որ բուժօգնության ավտոմեքենայի վրա չի կարելի կրակել, բայց թշնամին կրակում էր անխնա՝ այն տրամաբանությամբ, որ հաստատ մեքենայում բժիշկ կա, նրան կսպանեն, իսկ եթե բժիշկ չլինի, ևս մի քանի զինվոր առանց բուժօգնության կմահանան: «Անհասկանալի ու անտրամաբանական էին այս պատերազմի կանոնները՝ նման չէին աշխարհի ո՛չ մի երկրի ո՛չ մի բնույթի պատերազմի: Անկեղծ»,- մտահոգություն է հայտնում բժիշկը:


Բուժանձնակազմում նաև կանայք կային՝ բուժքույրեր, մայրապետեր, ճաշարանի աշխատողներ, որոնք արցունքն աչքերին իրենց տղամարդկանց ռազմաճակատ էին ճանապարհել ու մնացել էին բժիշկների կողքին՝ ամուր պահելով բժիշների «թիկունքը»: Եղել են դեպքեր, երբ թշնամու գնդակը չի խնայել նրանց հարազատներին. մեկ –երկու օր լաց են եղել, հետո նորից համալրել են իրենց շարքրեը, որովհետև պատերազմն ավարտվել էր իրենց, բայց ոչ մյուսների համար: Այսպիսի ամուր կանանց կողքին բժիշկները թուլանալու իրավունք չունեին:


«Պատերազմը նաև ուսուցիչ է»,- ասում է բժիշկը՝ վկայակոչելով այն բժիշկներին, ովքեր միայն դիպլոմով էին բժիշկ, բայց երբեք հիվանդի հետ չէին աշխատել, օրինակ,  աշխատել են տարբեր բժշկական ընկերություններում. մի քանի օրում պատերազմը նրանց ևս կոչումով բժիշկներ դարձրեց: Ճիշտ է, բոլորը ֆիզիկապես և հոգեպես հանգստի կարիք ունեին, բայց երբ այդպիսի հնարավորություն ընձեռնվեց, անձնակազմից ոչ ոք չցանկացավ գնալ կարճատև հանգստի, ամեն մեկն իր պատերազմն ուներ և չցանկացավ կողքինին մենակ թողնել:


Հոսպիտալն այնքան մոտ էր թշնամու դիրքերին, որ անգամ հոսպիտալի տարածքում դիվերսիաների վտանգ կար, և եթե առաջին օրերին բժիշկները կարողանում էին ներս ու դուրս անել տարածքում, ապա հետո արդեն դա անհնարին դարձավ: Ռմբակոծությունները հոսպիտալի ուղղությամբ չէին դադարում. նոյեմբերի 6-7-ին հազիվ են փրկվել ռմբակոծությունից, դե իսկ նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց: «Չգիտեմ՝ ով հաղթեց, բայց պատերազմն ավարտվեց…»,- հասկանալի անորոշությամբ ասում է բժիշկը:

 


Բժշկի ականջներում դեռ թարմ են ռումբերի, անօդաչուների ձայները. այնքնա էին հմտացել, որ անթերի տարբերում էին կրակի տեսակը: Մի անգամ նաև ռմբակոծության տակ են ընկել հենց վիրահատության ժամանակ. «նման դեպքերում էմոցիաները բթանում են. ոչինչ չէինք զգում, չէինք ընդհատում վիրահատությունը, դե պրատիկորեն, ընդհատելու տարբերակ չկար: Հետո էինք միայն հասկանում, չէ՞ որ կարող էինք բոլորս հենց վիրահատարանում էլ մնայինք՝ արկի զոհ դառնալով, բայց դա հետո էինք հասկանում, իսկ ընթացքում, պարզապես վիրահատում էինք»,- պատմում է բժիշկը: Վստահ էին՝ ավելի շուտ հենց կռվի դաշտում կմահանային, քան թե հետ կվերադառնային, որովհետև ապրելու հավանականություն գրեթե չկար՝  բախտի գործոնը չհաշված:

 

Բայց բժիշկների մեծ մասը ողջ-առողջ (ֆիզիկապես ողջ-առողջ, այլ ոչ թե հոգեպես) հետ վերադարձան. երևի այդպես էր պետք: Նրանք շատ անգամ զարմանում էին երկու կողմի զինվորների վրա, երբ հավասարապես ոչ մի կողմից կրակը ոչ մի րոպե չէր դադարում. «լավ, այս զինվորները չե՞ն հոգնում»,- զարմանքով միմյանց էին հարցնում բժիշկները: Գործն ավելի էր բարդանում, երբ այս ամենին գումարվում էր նաև կոմունիկացիաների խափանումները. հաճախ մի քանի օր էր տևում, մինչև դրանք վերականգնվում էին: Զարմանում է՝ ինչե՞ս կարողացան դիմանալ ու գործել այդ պայմաններում, երբ նախկինում գոնե ինքը պատերազմի փորձ չուներ, որպես բժիշկ:


«44-օրյան նման չէր նախորդ ոչ մի պատերազմի»,- ասում է բժիշկը: Բժիշկ Քամալյանի հետ ռազմաճակատ էին մեկնել նաև 90-ականների արցախյան պատերազմին մասնակցած բժիշկներ, նույնը նրանք էին վկայում: Գուցե սա էր պատճառը, որ բոլոր բժիշկները խախտել էին ռազմադաշտային վիրաբուժության կանոնները: Իսկ դասագրքային վիրաբուժությունն ասում է՝ «թեթև վիրավորներին մի՛ մոտեցիր՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք կապրեն, ծանր վիրավորներին ևս մի՛ մոտեցիր, որովհետև գիտես, որ ապրելու շանս չունեն, օգնի՛ր միջին ծանրության վիրավորին, մի թող որ վիճակը ծանրանա, քանի որ նա ապրելու շանս դեռ ունի»,- սովորածը վերհիշում է բժիշկը: Իսկ բժիշկներն օգնում էին բոլորին՝ հոգու խորքում բժշկական հրաշքին հավատալով՝ միգուցե կարողանան փրկել այս մեկին ևս...

 


Ավելի քան 2000  վիրավորի են ընդունել պատերազմի ընթացքում, բայց բժիշկը դժվարանում է որևէ մեկի դեմքը հստակորեն հիշել. դրանք բոլորն իրար նման դեմքեր էին՝ արյունոտ, խանձված մազերով, ցեխոտ, շոկային, անճանաչելի վիճակում... «...իսկ գուցե լավ է, որ չեմ հիշում այդ դեմքերը, որովհետև որպես բժիշկ և որպես մարդ, պարզապես անհնարին կլիներ ապրել այդ ծանր հիշողությամբ»,- ասում է բժիշկը:


Բժիշկների վկայմամբ ռազմաճակատում քովիդ  կար, որովհետև երբ նրանք վերադարձին հակամարմինների թեստ են հանձնել, պարզվել է, որ բժիշկները հիվանդացել են քովիդով, դա նշանակում է՝ զորքն էլ անմասն չէր մնացել քովիդից ու նրա հարուցած լրացուցիչ բարդություններից:


«Ինչո՞ւ գնացիք ռազմաճակատ» հարցին  բժիշկ Քամալյանը պատասխանում է. «նեղ շրջանակում միշտ ասում էի՝ ափսոս ես 90-ականների պատերազմի ժամանակ փոքր էի, 12-13 տարեկան էի այդ ժամանակ, թե չէ հաստատ կգնայի ռազմաճակատ: Չգիտեմ դրան ի՞նչ անուն տամ՝ հայրենասիրություն, բժշկություն…անկեղծ եմ ասում՝ չգիտեմ: Էդպիսի խոսք կա, չէ՞, ասում են՝ «դու ինչո՞ւ ես գնում պատերազմ, չէ որ երկու երեխա ունես: Ասում է՝ հենց դրա համար էլ գնում եմ, գնում եմ, որ թշնամին չգա-հասնի իմ տան դռանը, նոր սկսեմ պայքարել նրա դեմ»: Զինվոր ես, թե բժիշկ՝ սահմանի վրա պետք է պայքարել  թշնամու դեմ, ոչ թե տան դռան առաջ. ես այս գաղափարախոսությունն ունենալով մտքումս ռազմաճակատ գնացի»:


«Ավագյան» բժշկական կենտրոնից բացի բժիշկ Քամալյանից ևս մի քանի բժիշկներ են մեկնել ռազմաճակատ՝ անոթային վիրաբույժ Արթուր Ավետիսյան, միկրովիրաբույժ Սամվել Վարդանյան, դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյան և ինքը՝ անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը: Բացի բժիշկ Քամալյանից այլ կլինիկաներից բժիշկներ և բուժքույրեր ևս եղել են ռազմաճակատում. «բոլորս էլ հավասարապես ծառայել ենք մեր սպիտակ խալաթներին, Հիպոկրատին տված մեր երդմանն ու, պարզապես՝ մեր մարդկային կոչմանը»,- հպարտությամբ ասում է բժիշկը:

 

Մեմուարներ պատերազմի դաշտից. Տիգրան Քամալյան`Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ


Պատերազմի մասին ծանր զրույցը բժիշկն ավարտում է դրական վերջաբանով՝ որոշել են մի քանի գործընկերներով մեկնել Արցախի այն շրջանները, որտեղ իրենց կարիքն ամենից շատն է զգացվում. «պատերազմն ավարտվել է մարտի դաշտում, բայց ոչ հիվանդանոցներում»,- հիշեցնում  է բժիշկը, իսկ հազարավոր վիրավորներ այս ու մյուս բժիշկների հրաշագործ գործունեությանն են սպասում:


Ինչպես նաև բժիշկը պատմում է ճակատագրի նախախնամությամբ մի քանի ծանր դեպքերից փրկվելու մասին: Ահա այդպիսի պատմություններից մեկը. «հերթական էվակուացիայից հետո, գյուղերից մեկում մի կիսաքանդ դպրոցի շենքում հոսպիտալ սարքեցինք, դիմացը եկեղեցի կար, դա էլ մեզ համար ճաշարան սարքեցինք, քանի որ բավական հաստ պատերով, ամուր կառույց էր, իսկ մենք խմբով էինք հաց ուտում, դե իսկ թշնամին սովորություն ուներ հարվածելու նման դեպքերում, մի խոսքով եկեղեցում հարմար էր հաց ուտել: Առավոտյան 11-12-ի կողմերն էր, բավական ցուրտ օր էր, մրսեցինք ու որոշեցինք մտնել եկեղեցի մի բաժակ տաք թեյ խմելու, համ տաքանալու համ կշտանալու համար: Մտանք եկեղցի, թե չէ, հենց  այն տեղում, որտեղ դրսում կանգնած էինք, արկ ընկավ: Մեզ մի պահ թվաց, թե եկեղեցին արկակոծեցին, բայց հասկացանք, որ չէ, արկակոծել էին մեր կանգնած տեղի ուղղությամբ, բայց մենք հասցրել էինք մի բաժակ թեյի հետևից եկեղեցի մտնել, փրկվել ու փոքրիկ պատուհանից նայում էինք արկակոծության հետևանքներն ու մտածում՝ իսկ եթե մենք այնտեղ լինեինք…. Երկաթյա զրահամեքենաները հալվում, կտոր-կտոր էին լինում. բժիշկների համար դժվար չէր պատկերացնել, թե մարդու մարմնի հետ ինչ կկատարվեր այդ ժամանակ: Մի տեսակ տարօրինակություններ էինք սկսել ձեռք բերել. օրինակ, եկեղեցուց դուրս գալիս, դե բնականաբար մեզ արդեն նկատել էին, պետք էր փոխել մեր տեղը, մենք սկսեցինք «ուբորկա» անել ողջ տարածքը, մաքրել սննդի մնացորդներից, աղբից ու նոր դուրս գալ: Հիմա ծիծաղով եմ հիշում դրա մասին, չգիտեմ դա ինչ-որ անհասկանալի տարօրինակություն էր, թե պարզապես վիրաբուժական հիգենիան էր խոսում մեր  մեջ, չգիտեմ, չգիտենք, բայց եկեղեցու ամբողջ տարածքը մաքրեցինք ու էվակուացվեցինք»:


Ճանապարհին մեկ անգամ ևս հայտնվում են թշնամու կրակի թիրախի տակ, հասցնում են պահմտել մոտակա տանը: Գյուղի փողոցներն այնքան նեղ էին ու պատերով շրջապատված, որ արկի բեկորները չէին հասցնում վնասել բժիշկներին, կպչում էին քարե պատերին ու դեսուդեն թափվում: Այդպես փրկվեցին նաև երկրորդ անգամ ու որոշեցին երրորդ անգամ այլևս բախտները չփորձել, չչարաշահել Աստծո համբերությունը: Հասան Երևան այն ժամանակ, երբ հրադադարի պայմանագիրն արդեն ստորագրվել էր՝ նոյեմբերի 9-ին:


Հիմա մի քանի անոթային վիրաբույժներով կազմակերպչական հարցերով են զբաղված, որ նորից Արցախ մեկնեն, քանի որ տեղի անոթային վիրաբույժներից մեկն արտագաղթել է արդեն, իսկ հիվանդներ՝ որքան ուզես.... «Մենք բժիշկներ ենք ու քանի դեռ մեր կարիքը կա, ուրեմն պատերազմը մեզ համար դեռ չի ավարտվել», հիշեցնում է բժիշկը:


Իսկ պատերազմական հիշողությունների մասին որոշել է գիրք գրել, բայց դա ավելի ուշ, երբ վիրահատարաններում ու հիվանդասենյակներում իր կարիքն անհամեմատ քիչ կլինի և գրասեղանին մոտենալու հնարավորություն կունենա:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ