Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր

Այստեղ` Սիմուլյացիոն կենտրոնում, պացիենտները մանեկեններ են, բայց ոչ սովորական անշունչ մանեկեններ, այլ՝ էլեկտրոնային։ Նրանք արձագանքում են բժշկին՝ այս կամ այն գործողություն կատարելիս։ Որևէ հիվանդություն ներկայացնելիս կարող են առողջանալ, եթե ապագա բժիշկը ճիշտ հետազոտի, ախտորոշի ու նշանակի համապատասխան բուժում։

Այդ մասին մեզ հետ զրույցում պատմեց ԵՊԲՀ ուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։

- Ո՞րն էր Սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման, նման մեթոդի ներդրման նպատակը:

- Սիմուլյացիոն կենտրոնը ԵՊԲՀ կրթական համակարգում նոր ուսուցման մեթոդի հիմնական միջոցն է: Այդ նորարարական կրթական մեթոդի ներդրումը բժշկական բուհական, հետբուհական և շարունակական կըրթության մակարդակներում հնարավորություն է տալիս բարելավելու ուսանողների գործնական հմտությունների զարգացումը, վերլուծելու կատարած սխալները, մասնագիտական գործունեության ընթացքում պակասեցնելու բժշկական սխալների քանակը:

 

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին

 


- Ի՞նչ հիմնական կլինիկական ուղղություններ է ներառում Կենտրոնը:

-  ԵՊԲՀ ուսանողները նորագույն սարքերի, սիմուլյատորների և վարժասարքերի միջոցով հնարավորություն ունեն ձեռք բերելու անհրաժեշտ գործնական հմտություններ ու մասնագիտական կարողություններ: Ուսանողները, ընդհանուր կլինիկական հմտություններից զատ, գործնական բժշկական կարողություններ են ձեռք բերում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, մանկաբուժության և վիրաբուժության ոլորտներում: Կենտրոնն ապահովված է ուսումնառվող բոլոր լեզուներով մասնագիտական անհրաժեշտ գրականությամբ:

- Ի՞նչ սրահներից է բաղկացած Կենտրոնը և ի՞նչ հագեցվածություն ունի:

- Համալսարանական սիմուլյացիոն ուսումնական կենտրոնն ունի նորարարական տեխնոլոգիաներով հագեցած 18 լաբորատորիա և լսարան: Համալսարանի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս նոր սերնդի սարքերի ձեռքբերմանը: Վերջին լուրջ ձեռքբերումներից են լապարոսկոպիկ վիրաբուժության սարքերը, որոնք նախատեսված են ո՛չ միայն կլինիկական օրդինատորների, այլ նաև պրակտիկ բժիշկների լապարոսկոպիկ հմտությունների զարգացման ու վերապատրաստման համար։ Այլևս չկա արտերկիր մեկնելու անհրաժեշտություն։

 

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին


- Խոսենք յուրաքանչյուր ուղղության ռազմավարական առանձնահատկության մասին:

- Որպես օրինակ կարող եմ առանձնացնել «Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա», «Մանկաբարձություն, գինեկոլոգիա», «Մանկաբուժություն» լսարանները։ Այստեղ հեռակառավարման վահանակների միջոցով մանեկենների օգնությամբ ստեղծում ենք տարբեր իրավիճակներ, և ուսանողը պետք է հետազոտություն անցկացնի, ախտորոշի և բուժի՝ կատարելով համապատասխան գործողություններ (դեղորայքի ընտրություն, ներարկումներ և այլն)։ Անշուշտ, այստեղ սխալվելու իրավունք կա. մանեկենները արձագանքում են բժշկին։  

- Որքանո՞վ է հաջողվում դասընթացի ժամանակ ստեղծել կլինիկայի մոդել:

- «Մանկաբարձություն, գինեկոլոգիա» լսարանում, օրինակ, «իրական» ծննդաբերական գործընթաց է տեղի ունենում մոտավորապես քսան րոպե տևողությամբ։ Հնարավորություն կա գտնելու մանեկենի անոթազարկի շոշափման կետերը, լսել «պտղի» սրտի բաբախը և այլն։  

 

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին


- Հատկապես ո՞ր պրակտիկ փորձառություններն են շեշտադրված:

- Կենտրոնը վերջերս համալրվել է նոր սերնդի ուսումնական մանեկեններով՝ Brayden և Brayden pro մոդելներով, որոնք սիրտ-թոքային վերակենդանացման պատկերավոր և մատչելի ուսուցման համար է՛լ ավելի մեծ հնարավորություն են ընձեռում։ Մանեկենը նախատեսված է ինչպես բուժաշխատողների, այնպես էլ այն անձանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ առաջին բուժօգնության վերաբերյալ։

- Ո՞ր կուրսի ուսանողներն են մասնակցում Կենտրոնի դասընթացներին և ի՞նչ հաճախականությամբ:  

- Սիմուլյացիոն կենտրոնի հետ կապ ստեղծվում է առաջին իսկ կուրսից, երբ ուսանողները ծանոթանում են առաջին բուժօգնության կանոններին, իսկ 4-6-րդ կուրսերում՝ այս կամ այն դասընթացի շրջանակում (թերապիա, վիրաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն և այլն):

Կենտրոնում հաճախ են կազմակերպվում ուսուցողական կուրսեր նաև բժիշկների ու բուժքույրերի համար.  արդեն վերապատրաստվել է մոտավորապես 600 բուժքույր։ Խոսքը համալսարանական կլինիկայի բուժքույրերի մասին է, որոնք աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում։

 

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին
- Ինչպե՞ս է գնահատվում ուսանողի գիտելիքը Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում:

- Դասընթացի առաջին մի քանի օրը բացատրում ենք, ծանոթացնում սարքերին, հետո ինքնուրույն աշխատելու ժամանակ տրամադրում։ Ուսանողներին հնարավորություն է տրվում նաև դասերից հետո մնալ Կենտրոնում և ինքնուրույն աշխատել: Չորրորդ կուրսում առարկան ավարտվում է ստուգարքով, իսկ վեցերորդ կուրսում՝ ավարտական քննական գնահատականով։

- Որտե՞ղ են վերապատրաստվում Կենտրոնի աշխատակիցները:

- Մեր Կենտրոնի աշխատակիցները հիմնականում վերապատրաստվում են Ռուսաստանում։ Նաև արտերկրից Երևան ենք հրավիրում մասնագետների։ Մինչ օրս հրավիրված մասնագետներ են եկել Մոսկվայի Սեչենովի և Լոմոնոսովի անվան համալսարաններից։  Անձամբ մասնակցում եմ գիտա-բժշկական կոնֆերանսներին ու միջոցառումներին, այժմ նաև հեռահար՝ հասկանալի պատճառներով։

 

ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին


- Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի Կենտրոնը։  

- Մենք ուշի ուշով  հետևում ենք աշխարհում նոր սիմուլյատորների ստեղծմանը՝ բոլոր մասնագիտություններով գործողությունների համար, և, եթե զգում ենք, որ դա անհրաժեշտ է, դիմում ենք համալսարանի ղեկավարությանը, և նրանք աջակցում են նոր մոդելը ձեռք բերելու գործում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր Կենտրոնը, թեև ունի յոթ տարվա պատմություն, սակայն լավ հագեցած է, և դա դրական լուրջ դեր է կատարում ուսանողի մասնագիտացման հարցում:

- Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում Կենտրոնը:

- Գործնական հմտությունը կարևոր է, պետք է փորձես, որ ստացվի։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ