Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկի ընդունարանում

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Բժշկի համար ամենակարևորը դիմացինին հարգելն է: Ինքդ քեզ ես հարգում, եթե հարգում ես դիմացինին»:

Սիրիայից հայրենիք տեղափոխված և հիմնավորված ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանը բժշկությունն ընտրել է հոգու թելադրանքով, միայն ու միայն մարդկային կյանքեր փրկելու առաքելությամբ: «Ձմեռ-ամառ չեմ հարցնում. եթե զանգահարում են գիշերը, տաք անկողնուց դուրս եմ գալիս և շտապում հիվանդանոց, որովհետև սիրում եմ իմ գործը: Երբ հիվանդի մահ է լինում, կարծես ես եմ մահանում…»: Քրիստոնեական ճիշտ արժեքները կյանքում նրան ուղղորդողը և ուժ տվողն են: Բժիշկը համոզված է, որ առաջինը քրիստոնեություն ընդունած ազգն ու երկիրը պետք է երբեք չկորցնեն հոգու մաքրությունը, և այդ դեպքում կկարողանանք շատ փորձություններից ազատ ապրել:

Ձեր՝ Հայաստանում հիմնավորվելը, երկար ճանապարհ ունի…
Այո, ես սիրիահայ եմ, ծնվել եմ Հալեպում: Մենք Դիարբեքիրից՝ Տիգրանակերտից ենք, իմ պապերը` երկու կողմից էլ, Տիգրանակերտից են: Պարզ է, թե ինչու են նրանք այնտեղից եկել և, ի վերջո, հաստատվել Հալեպում: Բայց ես միշտ ձգտում էի գալ և ապրել Հայաստանում: Սիրիական պատերազմն առիթ դարձավ: Մեզ Սիրիայում լավ էին վերաբերվում, բայց միևնույն է, դա մեր միջավայրը չէր: Իհարկե, կարող էինք գնալ Ֆրանսիա, բայց ես և տիկինս որոշեցինք այստեղ գալ, ցանկացանք հայրենիքում ապրել:

3 երեխա ունեմ՝ 2 տղա, 1 աղջիկ: Երեխաներս փոքր էին, երբ Հայաստան եկանք, այստեղ սովորեցին, այժմ դպրոցական են: Կինս մանկաբույժ է, աշխատում է: Երբ եկանք, դժվարությունները շատ էին, վարձով ենք ապրել, այժմ ուզում ենք բանկի միջոցով բնակարան ստանալ: Մի խոսքով, հաղթահարում ենք դժվարությունները, աշխատում ենք, ապրում:

Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը
Մեր ընտանիքում բժիշկներ չկային: Բժիշկ դառնալու ցանկությունը դպրոցական տարիքից էր, իմ մեջ մարդկանց օգնելու մեծ ձգտում կար: Իհարկե, ապրելու համար գումարը, աշխատանքը պետք են, բայց մասնագիտություն ընտրելու հարցում դա չի եղել ինձ առաջնորդողը:

Դեռ մանկությունից մտածում էի, որ, եթե բժիշկ դառնամ, կարող եմ մարդկանց կյանքեր փրկել: Երբ հայրս մահացավ, ես այստեղ էի, արդեն սովորում էի բժշկական համալսարանում: Նա նախկինում էլ ինֆարկտ էր տարել, և միգուցե դա էլ պատճառ դարձավ, որ ես այդքան ցանկանում էի օգնել մարդկանց:

Այդպիսով, ընդունվեցի և ավարտեցի Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, ինչի համար հպարտ եմ: Մութ ու դժվար տարիներին այստեղ եմ եղել, Զեյթունի հանրակացարանում էի ապրում:  Ձմռանը՝ ձյունը ծնկներից, ես և ընկերս գնում էինք 8-րդ հիվանդանոց, այնտեղի ճաշարանում էինք պարապում,  որովհետև հոսանք չկար մեզ մոտ:

Այստեղ սովորել եմ, մասնագիտացել, բայց ինտերվենցիոն սրտաբարնությունը՝ զոնդավորումը, ստենտավորումը, սովորել եմ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, որը ծառայում է մոտ 7 մլն բնակչության: Դա շատ մեծ բժշկական կենտրոն է, որտեղ կար քաթ (կաթետերիզացիոն) լաբորատորիա, անգիոգրաֆիկ 3 ծառայություն կար: Երբ այստեղ ավարտեցի և վերադարձա Սիրիա, թերապևտիկ սրտաբան էի աշխատում: Տեսնելով ինվազիվ բժիշկների աշխատանքը, որոշեցի դրանում մասնագիտանալ ու` վերապատրաստվեցի: Ինձ համար մեծ արժեք եմ համարում այդ ձեռքբերումը, և Հայաստանում էլ ինձ հեշտությամբ ընդունեցին: Ես ավելի խորացել եմ բիֆուրկացիաների ուղղությամբ, այսինքն՝ անոթային խաչմերուկների: Դրանք բարդ ստենտավորումներն են: Շատ եմ ուսանել, մասնագիտացել,  միջազգային, եվրոպական վեբինարների եմ մասնակցել, արտերկրի փորձը կիրառել իմ հիվանդների մոտ և շատ լավ արդյունքներ ստացել:

Երկքաղաքացի եմ: 2012-ից ժամանել եմ Հայաստան և այդ ընթացքում Սիրիայում դեռ չեմ եղել: Քույրս և եղբայրս այնտեղ են, անընդհատ խնդիրներ կան, պատերազմը, ցավոք, շարունակվում է:

Ե՞րբ իրականացավ Ձեր՝ հայրենիք տեղափոխվելու երազանքը:
Սիրիական պատերազմից հետո, 2012-ին եկել եմ հայրենիք և անցել աշխատանքի: Սկզբում ընդունվեցի և աշխատեցի Արամյանց բժշկական կենտրոնում` որպես ինվազիվ սրտաբան: Իսկ երբ «Արմենիա» ՀԲԿ-ում հիմնվեց ինվազիոն ծառայությունը, դիմեցի և աշխատանքի ընդունվեցի այստեղ:

Ինչպե՞ս եք բժշկի ծանր աշխատանքը համատեղում կյանքի հետ:
Ամեն օր, կարելի է ասել, 24 ժամ ծառայում եմ այստեղ, աշխատանքս ժամը 9-ից մինչև ժամը 16/00-ն է, բայց եթե դեպք է լինում, 10-15 րոպեից այստեղ եմ: Շատ արագ նաև հիվանդին են պատրաստում և 5-10 րոպեից նա արդեն սեղանին է, իսկ ես՝ կողքին:

Ո՞րն է Ձեր ուժի բանաձևը:
Անկեղծ կլինեմ, միշտ և ամեն դեպքում հույսս Աստծո վրա եմ դրել: Բարի լինելը միայն խոսքերով չէ՝ գործով, մարդկանց օգնելով է հիմնավորվում:  Քրիստոնեությունը կյանք է, դա միայն խոսք չէ: Հաճախ եմ եկեղեցի գնում, հատկապես կիրակի օրերին. հոգևոր սնունդ եմ ստանում, ինձ շատ լավ եմ զգում, դա ինձ օգնում է:  Եվ միշտ, երբ նեղ պահեր են եղել, Աստված ինձ համար մի պատուհան բացել է: Սիրիայում էլ, այստեղ էլ, շատ նեղություններ ենք տեսել, բայց, փառք Աստծո, Աստված միշտ մեր կողքին է եղել և ինչ-որ ձևով օգնել է: Օր է եղել, երբ գրպանումս փող չի եղել, բայց Աստված մի տեղից ինձ այն ուղարկել է:

Ես խնդրում եմ մեր ժողովրդին, որ մի քիչ ավելի գիտակից քրիստոնյա լինի, ի վերջո, մենք աշխարհում առաջին երկիրն ենք, որ քրիստոնեություն ենք ընդունել, և եթե այն ճիշտ կիրառենք, շատ բաների կհասնենք:

Բժշկի կերպարի կարևոր հատկությունները` ըստ Ձեզ:

Բժշկի համար ամենակարևորը դիմացինին հարգելն է: Ինքդ քեզ ես հարգում, եթե հարգում ես դիմացինին: Ես հիվանդին չեմ դիտում որպես դրամի աբյուր:

Հիվանդին, առաջին հերթին, պետք է հոգեպես հասկանալ, հոգատար լինել, հասկանալ նրա ցավը, զրուցել, իմանալ, թե ինչո՞ւ է հասել այդ վիճակին:  Ճիշտ է, բժշկությունը զարգացել է, տարբեր սարքեր կան, տարբեր ֆունկցիոնալ մեթոդներ են կիրառվում, բայց եթե դու անմիջապես հիվանդին լսափողով չես լսում, ճնշումը ինքդ չես չափում, չես լսում, թե ինչ գանգատներ, ընտանեկան հարցեր ունի, չես զգում նրան որպես մարդ, հիվանդը նորից քեզ  մոտ այլևս չի գա:

Հիվանդին պետք է չվիրավորել, որքան էլ նա հարց տա, թեկուզ նույն հարցը մի քանի անգամ կրկնի, իրավունք չունես նրան վիրավորելու, պետք է պատասխանես` առանց զլանալու, դա իմ մոտեցումն է: Բուժման մեծ տոկոսը դա է:

Բժիշկը նաև պետք է իր մասնագիտությունը սիրի: Ես ուրախ եմ, որ բժիշկ եմ դարձել: Իհարկե, շատերն ասում են, թե բժշկի կյանքը միայն տառապանք է և դժվարություն, բայց սերն օգնում է: Երբ հիվանդի մահ է լինում, կարծես ես եմ մահանում, չեմ կարողանում մի քանի օր քնել, մտածում եմ, թե ի՞նչ եղավ, ինչո՞ւ: Բայց դա անխուսափելի է, որովհետև ծանր հիվանդների հետ գործ ունենք:

Օգնում է հավատքս, աղոթքը.  աղոթելով, գործիս նվիրվելով աշխատում եմ մոռացության տալ այդ դեպքերը, որովհետև եթե ամեն բան հիշենք, չենք կարողանա ապրել, կյանքը չի շարունակվի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ