Բժշկի ընդունարանում
«Հայրենիքի նվիրյալները` 1991-1994» շարքից` անեսթոզիոլոգ Արա Պապյան. «Ես շեղվեցի` ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները…»

Խոսենք Ձեր անցած ճանապարհի մասին:
1976 թվականին ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, ապա մեկ տարի աշխատել եմ Մոր և մանկան առողջության պահպանման գիտաբժշկական իսնտիտուտում, հետո տեղափոխվել եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ աշխատում եմ մինչև օրս:
Բժիշկ դառնալը երազանք չի եղել, պարզապես այդպես ստացվեց: Արվեստագետների ընտանիքից եմ՝ մայրս դաշնակահար է, հայրս՝ նկարիչ: Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ եթե ինչ-որ բան անում ես, պետք է լավ անես:
Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:
Հայրենիքը ընկերներս են, ընտանիքս, ծննդավայրս, նախնիներիս գերեզմանները, ժողովուրդը…հայրենիքն ամեն ինչ է:
Արցախյան պատերազմ…
Արցախյան պատերազմին մասնակցության համար առաջարկ եղավ և ես գնացի: Սկզբում գնացի Շահումյան, որովհետև ասացին, որ այնտեղ վիրավորները շատ են, բայց անեսթեզիոլոգ չկա: …Չէի կարող չգնալ: Երբ տեսնում ես ոտքը կտրված երեխա, մահացած հարս, արդեն կարծես թե շեղվում ես: …Ու ես շեղվեցի, ինչպես պատերազմի բոլոր մասնակիցները: Արդեն չես կարող հետ գնալ ու հանգիստ ապրել… Ընկերներդ են այնտեղ… Դու պետք ես այնտեղ, և որքան էլ վախենաս, ցանկանաս ապրել, մտածես ընտանիքիդ մասին, մեկ է, գնում ես: Դա բոլորի մոտ կար:
Արցախում մնացի մինչև պատերազմի վերջը:
Ձեր ընկերներն այնտեղ…
Այդ տղաներն արդեն մեծ են կամ չկան այլևս. չկա Մարությանը, որն այդ բոլորը ստեղծել էր, մեծ գործ արել, բժշկական օգնության ծառայությունը հրաշալի կազմակերպել: Արտասահմանից անգամ եկել և ուսումնասիրել են այդ փորձը, որովհետև այն շատ արդյունավետ էր աշխատում: Ամեն պատերազմ իր առանձնահատկություններն ունի: Եվ քանի որ մեզ մոտ տարածքները փոքր են, առանձնահատուկ մոտեցում և ռազմավարություն էր պետք, և այն մշակվել էր:
Ի՞նչ է պատերազմը:
Պատերազմը ընկերների կորուստ է, ծանր վիրավորներ… Ես Մեղրյանի ջոկատի բժիշկն էի: Չգիտեմ, թե որքանով եմ օգուտ տվել:
Եկել էր մի տղա՝ բժիշկ, դեռ 3 ամիս ամուսնացած, և այն ուղղաթիռը, որը ես պետք է նստեի, նա է նստել և զոհվել է, ուղղաթիռը ռմբակոծվել էր: Ես չգնացի, որովհետև վիրավորվել էի աջ ուսից, և դրա համար երևի պետք է ճակատագրին շնորհակալ լինեմ:
Բիշկն այնտեղ, այդ օրերին հարաբերական իմաստ ուներ: Ջոկատը դիվերսիոն էր, և մենք էլ էինք դուրս գալիս կռվի, մասնակցում մարտերին: Իրավիճակն այնպիսին էր, որ հնարավոր չէր միայն ականատես լինել: Հետո եկավ Արմինան, որի ամուսինը զոհվեց ուղղաթիռի ռմբակոծման ժամանակ, և դարձավ հիմնական բժիշկ: Շատ քաջ աղջիկ էր, և իր մասին ավելի շատ պետք է գրվի:
Հիշողություններ…
Իհարկե՛, հիմա միայն լավն եմ հիշում:
Ամենատխուր օրը…
Շահումյանում 17 տարեկան մի տղա, ով ընտանիքի միակ տղան էր, մարտի ժամանակ զոհվեց` դիպուկահարի գնդակից… Տխուր օր էր, երբ Մոնթեն զոհվեց, Մեղրյանը զոհվեց, ո՞րն ասեմ: Գրեթե բոլորն էլ պատերազմի ժամանակ տխուր օրեր են:
Դուք, որպես մարդ՝ պատերազմից առաջ և հետո…
Բոլորը պատերազմից առաջ և հետո տարբեր մարդիկ են դառնում, փոխվում են: Ես ևս …Եթե մինչև այդ մարդու վրա չէի կարող զենք բարձրացնել, այդ ընթացքում սովորեցի: Լավ բան չէ, բայց դա մտնում է ռեֆլեքսի մեջ և…լավ բան չէ:
Փոխվում են կյանքի գնահատականը, արժեքները. այն, ինչ մինչև այդ թվում էր շատ կարևոր, դառնում է ոչ այնքան կարևոր:
Արցախը Ձեզ համար դրանից հետո:
Իմ նախնիները Արցախից են եղել՝ պապս, տատս: Երբ վիճում էին միմյանց հետ՝ արցախյան բարբառով էին վիճում: Եվ մանկությունից այդ բարբառը հասկանում էի, ու Արցախում ավելի հեշտ էր տեղացիներին հասկանալը: Մերոնք միշտ ասում էին, որ Արցախը Շվեյցարիայի նման երկիր է: Ինձ թվում էր, թե նրանց պատմածները ինչ-որ անցյալ են և ինձնից շատ հեռու: Բայց պարզվեց, որ շատ մոտ են…
Մինչև պատերազմը Արցախում չէի եղել… Դա իմ կյանքի շատ կարևոր շրջան էր:
Մարդկային փոխհարաբերություններն այդ օրերին…
Այնտեղ մարդը միանգամից երևում է իր որակով, կարելի՞ է նրա հետ ընկերություն անել, թե` ոչ: Արցախցիները մեզ որպես իրենց հարազատներ էին ընդունում:
Հավաքվո՞ւմ եք պատերազմական ընկերներով:
Նշում ենք մայիսի 9-ը և գրեթե միշտ Արցախում: Բոլորը հրաշք մարդիկ են, Արցախն ինքը հրաշքի է նման:
Ի՞նչ դասեր պետք է քաղենք մեր ապրածից:
Ընդհանրապես մենք դաս չքաղող ժողովուրդ ենք, ցավոք: Հայրենասիրությունը մեզ համար ինքնափրկության խնդիր է: Մենք պետք է կամ գնանք և հայրենիք չունենանք, կամ պետք է ամեն գնով մնանք, պայքարենք և ապրենք մեր հողի վրա:


Կարդացեք նաև

«Առաջին անգամ, երբ կամավոր մեկնում էի, բացի հայրենիքին ծառայելու ցանկությունը, կար և ինքս ինձ ուղղված հարցը, որի պատասխանն էի ուզում գտնել՝ արդյո՞ք ես համարձակ, պինդ տղամարդ եմ: Որովհետև, որքան էլ ցանկանաս...



Ի՞նչ է իրենից ներկայացնում
Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով...



Արա Աշոտի Այվազյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` բուժական գործ մասնագիտացմամբ, կարմիր դիպլոմով: Ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան, ընդունվել և ավարտել է Պրիորի անվան վնասվածքաբանության...



«…արդեն 20 տարի է՝ այստեղ եմ ապրում, և այդ տարիների ընթացքում ես արդեն կարծես հայ եմ դարձել»
Հնդիկ բժիշկ Արու Տամբան ընտրել է բարդ, բայց չափազանց կարևոր` ինտերվենցիոն սրտաբանի...



«Կյանքի ամբողջ վայրիվերումներում՝ հաջողություններում, անհաջողություններում, միայն մի բան է իմ մեջ միշտ ներկա եղել. ցանկացած իրավիճակում պետք է մարդ մնալ»,- սա է Կրթության միջազգային ակադեմիայի...



«Եթե մեր երկիրը, մեր պետությունը, մեր համակարգը կարողանար մարզերը հետաքրքիր դարձնել երիտասարդների համար, հսկայական քայլ արած կլինեինք առողջապահական խնդիրները լուծելու ճանապարհին»...



Որպես ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ՝ Լևոն Նիկիտայի Գրիգորյանը իրականացնում է պլանային և շտապ վիրահատություններ բազմաբնույթ վիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ...



Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ է: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման...



Մեր զրուցակցն է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Կարևորը սիրելն է՝ լինի դա մասնագիտություն, աշխատանք, արվեստ, մարդ: Եվ երջանիկ եմ, որ ինձ մոտ ստացվեց սիրելը: Սիրում եմ իմ գործը, ապրում եմ իմ գործով, մտորում եմ անցած...



Ի՞նչ է ձվազատումը:
Ձվազատումը` օվուլյացիան, ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի արտահոսքն է որովայնի խոռոչ...



Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև...



Ի՞նչ է ներարգանդային պարույրը:
Ներարգանդային պարույրը (ՆՊ) հակաբեղմնավորիչ ժամանակակից և հուսալի մեթոդ է: Այն թույլ է տալիս վերահսկել...



«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը ժամանակակից վիրահատական գործիքներով ու սարքավորումներով հագեցած բաժանմունք է, որտեղ իրականացվում է ճողվածքների, մաստոպատիաների, աղեստամոքսային ոչ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը