Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության դրույթները քննարկվել են մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ

ՀՀ ԱՆ. Առողջության համապարփակ ապահովագրության դրույթները քննարկվել են մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ

Առողջության համապարփակ ապահովագրության մոդելը ընտրվել է` հաշվի առնելով այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական, սոցիալական, առողջապահական իրողությունները, հանրային առողջապահական խնդիրները և քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնավոր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նա մանրամասն ներկայացրել է բարեփոխման հիմքում ընկած սկզբունքները, մոդելի ընտրության պատճառները և պատասխանել մասնավոր ապահովագրական ընկերությունների հետագա գործունեությանը վերաբերող հարցերի։

«Մեր նպատակն է ունենալ ոչ թե երազանքների, այլ իրատեսական ապահովագրական համակարգ, որը կներդրվի փուլ առ փուլ և հաշվի կառնի սոցիալական արդարության սկզբունքը»,-ասել է նախարարը։

Այդ ընթացքում մասնավոր ընկերությունները կշարունակեն առաջարկել հավելյալ ծառայությունների իրենց փաթեթները, որոնք կգործեն` լրացնելով հիմնականին։ Վճարունակ քաղաքացիները, ովքեր հավելյալ ծառայությունների կարիք կունենան, կարող են օգտվել հիմնականին հավելող այլ փաթեթներից։

Ներկայացնելով այլ երկրների օրինակը, որտեղ նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ են գործում, նախարարը նշել է, որ, միևնույնն է, դրանք ինչ-որ կերպ կառավարվում են պետական միջամտությամբ` ռիսկերը հավասարակշռելու համար: Այդ իսկ պատճառով այս փուլում ընտրվել է հնարավոր լավագույն մոդելը։

Նախարարը նշել է, որ պետությունը սրանով ներմուծում է ապահովագրության մշակույթ, ինչը հետագայում նոր հնարավորություններ կստեղծի նաև մասնավոր ընկերությունների համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Տուբերկուլոզն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարիան ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը
ԵՊԲՀ. Տուբերկուլոզն ավելի շատ կյանքեր է խլում քան մալարիան ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը

Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհում մահվան պատճառ հանդիսացող առաջատար վարակիչ հիվանդություններից մեկը՝ տարեկան խլելով 1,6 միլիոն մարդու կյանք և հսկայական ազդեցություն թողնելով ընտանիքների և համայնքների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ. morevmankan.am
Երեխայի կյանքի առաջին պատվաստումները․ իմունականխարգելման եվրոպական շաբաթ. morevmankan.am

Ապրիլի 24-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այն Եվրոպայում ապրիլի վերջին շաբաթում իրականացվող ամենամյա իրադարձություն է` միտված բարձրացնելու պատվաստումների կարևորության մասին...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
ՀՀ ԱՆ. Բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել է մանկական նյարդաբանության առկա վիճակը
ՀՀ ԱՆ. Բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել է մանկական նյարդաբանության առկա վիճակը

Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի
ԵՊԲՀ. Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել մինչև 12-18 անձի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքները շարունակվում են

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանցիների 43%-ը տեղյակ չէ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առավելությունների մասին
ԵՊԲՀ. Հայաստանցիների 43%-ը տեղյակ չէ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առավելությունների մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հրապարակումների շարքը, որի նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունն բարեփոխման նպատակների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է
ԵՊԲՀ. Հայաստանի չափահաս բնակչության 21%-ը ֆիզիկապես թերակտիվ է

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է ֆիզիկական թերակտիվությունը: Գիտնականների կողմից հավաքվել է տպավորիչ ապացուցողական բազա ֆիզիկական...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Առողջության ապահովագրության ներդրման թեման քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Առողջության ապահովագրության ներդրման թեման քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԱՀ ԱՆ. Մեկնարկել է «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում» ծրագիրը Արցախի մայրիկների և բժիշկների համար
ԱՀ ԱՆ. Մեկնարկել է «Կրծքով կերակրումը արտակարգ իրավիճակներում» ծրագիրը Արցախի մայրիկների և բժիշկների համար

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված մի խումբ մտահոգ մասնագետներ հանձինս՝ «Միշել Օդեն Մայեր» կենտրոնի ՀԿ ղեկավար Աստղիկ Վարդանյանի, համախմբվեցին և սկսեցին խորհրդատվական աջակցություն տրամադրել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ասուլիս` նվիրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգին
ՀՀ ԱՆ. Ասուլիս` նվիրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգին

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ