Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Ուղիղ մեկ տարի Covid-19-ի հետ. համալսարանական մասնագետների ծավալուն անդրադարձը. տեսանյութ

ԵՊԲՀ. Ուղիղ մեկ տարի Covid-19-ի հետ. համալսարանական մասնագետների ծավալուն անդրադարձը. տեսանյութ

ԵՊԲՀ-ում այսօր համալսարանական մասնագետների կողմից ուղիղ եթերում, ակադեմիական միջավայրում ամփոփվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 365 օրը:

Մարտի 1-ից մարտի 1-ը կլինիկական տարբեր ոլորտների ներկայացուցիչները, համաճարակաբանները, բժիշկ-գիտնականները հանգամանալից անդրադարձան արձանագրված խնդիրներին և հաջողություններին:

Քննարկման սկզբին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին համավարակի հետևանքով մահացածների և պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը հիշեցրեց՝ ուղիղ 1 տարի առաջ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ քաղաքացի, 29 տարեկան տղամարդ էր, որը կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին Թեհրանից։  Մեր երկրում Covid-19-ի դրական ախտորոշմամբ առաջին պացիենտը, ստանալով բուժօգնություն, հաղթահարել էր հիվանդությունն առանց բարդությունների: Մարտի 1-ից արդեն բժշկական հաստատություններ դիմեցին կորոնավիրուսի վարակ ունեցող նոր պացիենտներ, որոնք ժամանել էին Իտալիայից:

Մելանյա Շմավոնյանը նշում է, որ հաջորդիվ արդեն վարակակիրների մոտ արտահայտվում էին կլինիկական բոլոր այն երևույթները, որոնք բնորոշ են Covid-19-ին, մասնավորապես՝ թոքաբորբ:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց ԵՊԲՀ-ում համավարակի շրջանակում իրականացվող հետազոտությունների մասին:

«Իրականացվում են մի քանի մեծ նախագծեր՝ պարզելու՝ արդյոք  առաջանում են հակամարմիններ, որքան երկար են մնում օրգանիզմում, որքան են դինամիկորեն փոփոխվում հակամարմինները: Սա մեր՝  գիտնականներիս «սուր» պատասխանն էր Covid-19-ին: Երկրորդ՝ բուն հետազոտությունները, որոնք  իրականացնում ենք, վերաբերում են նրան, թե ինչ երկարաժամկետ փոփոխությունների կարող է հանգեցնել Covid-19-ը, մասնավորապես՝ շեշտադրելով ուղեղի վրա թողած ազդեցությունը»,- նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ բժշկական համալսարանը, լինելով առաջամարտիկը, Covid-19-ի հակամարմինների որոշման քանակական, ազգային մակարդակի  հետազոտություն է անցկացնելու:

Ըստ նրա՝  հաստատվում է,  որ  սա նոր տեսակի կորոնավիրուս է, և հակամարմինները, որոնք ձևավորվում են,  մինչև տասը ամիս մնում են մարդու օրգանիզմում: Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակված անձիք տասը ամսվա ընթացքում պաշտպանված են կրկնավարակից, սակայն վերոնշյալը 100 տոկոս գիտական հիմնավորվածությամբ կհաստատվի և կներկայացվի հանրությանն առաջիկայում:

Անդրադարձ կատարվեց նաև ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ պատվաստումներին:

Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ մեկ տարի առաջ այս օրը չէինք պատկերացնում, որ Հայաստանը կարող է սկսել պատվաստումները: Փետրվարի 18-ի դրությամբ ԱՀԿ-ն խոսել է 7 պատվաստանյութի մասին, որոնցից երկուսն առաջիկայում հասանելի կլինեն Հայաստանում:

 Համաճարակաբանի խոսքով՝ պատվաստանյութն այսօր այն գործիքն է, որը թույլ է տալիս փոխել խաղի կանոնները Covid-19-ի դեմ պայքարում՝ հօգուտ մարդկանց:

«Շատ բան կախված է մեր հանրության արձագանքից: Չպետք է տրվել միֆերին, թյուր կարծիքներին: Ամեն ինչ ունի գիտական հիմք, և այստեղ բուժաշխատողները շատ մեծ անելիք ունեն՝ մարդկանց ճիշտ իրազեկելու առումով»,- հավելեց համաճարակաբանը:

Խոսելով ձեռնարկված միջոցառումների արդյունավետության մասին՝ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը հիշեցրեց, որ մեր երկրում ևս կիրառվեց վարակակիրների հետ շփման սահմանափակման մոտեցումը:

«Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առողջապահական համակարգն արդեն կոլապսի ենթարկվեց: Հենց այդ ընթացքում ամենաշատ մահերը գրանցվեցին»,- ընդգծեց Արտաշես Թադևոսյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր էր վարակակիրների շղթան կոտրելու գործընթացը՝ սոցիալական հեռավորությունը և շփումների նվազեցումը:

ԵՊԲՀ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանը, խոսելով պատվաստումների մասին, նշեց, որ շուրջ 1 տարի շեշտվել է, որ հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների, բուհերի գործունեության սահմանափակումը, զանգվածային միջոցառումների դադարեցումը, դրանց ծավալը, ուժգնությունը և տևողությունը կախված է մեկ հանգամանքից՝ երբ կստեղծվի արդյունավետ պայքարի միջոց՝ պատվաստանյութ: Գիտական մեծ ներուժի շնորհիվ կարգավորող մարմինների կողմից շուրջ 9-ը պատվաստանյութ արժանացել է հավանության: «Անվտանգության և արդյունավետության չափանիշները շատ խիստ են դրված՝ հաշվի առնելով հանրության կենտրոնացվածությունն այս հարցի շուրջ. սխալվելու իրավունք ոչ ոք չունի: Կիրառվող պատվաստանյութերն անվտանգության տեսանկյունից հուսալի են»,- ընդգծեց համաճարակաբանը՝ խորհուրդ տալով չխուսափել պատվաստումներից, այլ մեծացնել դրանց ընդգրկվածությունը՝ վարակը կառավարելու համար:

ԵՊԲՀ դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի ցուցանիշներին, ասաց, որ աշխարհը պատրաստ չէր դիմագրավել Covid-19-ի մարտահրավերին, ինչով էլ պայմանավորված են հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշները: «Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը գերազանցել է 115 միլիոնը, որոնցից 2,5 միլիոնը մահացել է: Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների վրա նոր կորոնավիրուսային համավարկը ևս բացասական է անդրադարձել: Հայաստանում 2020 թվականին մահացության ցուցանիշը 35,1 տոկոսով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը. մոտ 7000 մարդ ավել է մահացել նախորդ տարվա համեմատ: Այս թվի մեջ ներառված չէ ռազմական գործողությունների հետևանքով մահացածների թիվը»,-նշեց Մելիք-Նուբարյանը՝ ավելացնելով, որ առավել ծանր էին համավարակի երկրորդ ալիքի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, երբ վիրուսի հետևանքով աշխարհում մահացել է 360 174 825 մարդ: Իսկ առաջին ալիքի ամենածանր՝ հունիս ամսին, մահացել է 350 մարդ:

«Հիվանդացության ցուցանիշների վերլուծության համաձայն՝ 2020 թվականին արձանագրվել է 28 հազար կորոնավիրուսային թոքաբորբ»,-նշեց Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը՝ շեշտելով, որ այդ ծանր բեռը առողջապահական համակարգը, բուժաշխատողները պատվով և հերոսաբար են տարել:

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ առողջապահության համակարգի կազմակերպման տեսանկյունից կարևոր է նաև արձանագրել, որ 2020 թվականին գրանցվել է 24 հազար չճշտված ախտորոշմամբ թոքաբորբ, որոնց ճնշող մեծամասնությունը փաստացի ևս կորոնավիրուսային թոքաբորբեր են: Ըստ վիճակագրության՝ նախորդ 4 տարիներին չճշտված ախտորոշմամբ թոքաբորբերը միջինում 6000 էին, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել առողջապահական համակարգի պլանավորման գործընթացում:

Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը բաժանեց երեք փուլերի՝ նախապատրաստական փուլ, երբ Հայաստանում դեռ չէր արձանագրվել Covid-19-ը ախտորոշմամբ հիվանդ, երկրորդ՝ առաջին դեպքից մինչև մայիսի վերջ, երբ գործում էր կենտրոնացված մոտեցում, և երրորդ փուլը, երբ կորոնավիրուսը վարվում է առողջապահության առաջնային օղակում և մեկուսացում չի արվում:

«Մենք դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ: Առ այսօր արդի է ունենալ համալիր միջգերատեսչական ծրագիր՝ տեղական ինքնակառավարման մարմիների ներգրամամբ, մինչև հնարավոր լինի մեծացնել պատվաստումների ծավալը»,-եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը խոսեց Covid 19-ի պատճառով առաջացած նյարդաբանական խնդիրների մասին: «Շատ հաճախ մարդիկ միայն համի և հոտի կորստով են հասկանում, որ ունեն կորոնավիրուս, բայց մեխանիզմները վերջնականորեն բացատրված չեն: Կան պերիֆերիկ, ինչպես նաև կենտրոնական ախտահարման ձևեր, դրանց հետ կապված հետազոտություններ, բայց վերջնական մեխանիզմը դեռևս գիտության համար անբացատրելի է: Կան կորոնավիրուսով վարակվածներ, ովքեր 8 ամսից ավել ունեն հոտառության տարբեր աստիճանի խանգարումներ»,-նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ ցավոք, միայն հոտառության կորստով չեն նյարդաբանական դրսևորումները: Բուժման ընթացքում կարող են բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջանալ, ինչպես օրինակ՝ ձեռքի և ոտքի նյարդերի վնասվածքներ, գլխուղեղի կաթվածներ՝ պայմանավորված մակարդելության համակարգի ախտահարման հետ: Բժիշկն ընդգծում է, որ մարդիկ գանգատվում են նաև հիշողության խանգարումից, սակայն դա կենտրոնացման խնդիր է, քան հիշողության օբյեկտիվ վնասում:

Պատասխանելով հայ մասնագետների պատրաստվածության մասին հարցին՝ ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը նշեց. «Մենք պատրաստ չէինք այդ ծավալի մեծաքանակ հիվանդների հոսքին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ հիվանդները հայտնվում էին ոչ պրոֆեսիոնալների վերահսկողության տակ»:

Նրա խոսքով՝ մինչ այսօր Հայաստանում Covid 19-ով հիվանդներին բուժում են հակաբիոտիկներով: «Բացարձակ տեղյակ չլինելով վիրուսային վարակի, պաթոգենեզի և հիվանդության ընթացքի մասին, ոչ հիմնավորված, մեծաքանակ դեղեր նշանակելով՝ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում՝ հուսալով, որ օգնում ենք հիվանդին, այնինչ ուղղակի նվազեցնում ենք տվյալ հիվանդի օրգանիզմի ռեսուրսները», - հավաստիացրեց Իրինա Մալխասյանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, թե ինչպես է կառուցվում հսկողությունը նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերում: «Կարևոր է պատվաստումների հարցը: Հակամարմիններ ունեցող անձինք կարող են չշտապել պատվաստման. այդ քայլին պետք է դիմեն նրանք, որոնք հակամարմիններ չունեն», - ասաց մասնագետը:

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոն վարիչ Հարություն Մանգոյանը կարևորեց ապացուցողական բժշկության մոտեցումները: «Պետք է հիշենք, որ անհրաժեշտ է հիմնվել ապացույցների վրա: Մենք ունենք մասնագիտական միության կողմից մշակված ուղեցույց և ամեն ինչ անում ենք այն տարածելու համար», - ավելացրեց Հարություն Մանգոյանը:

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի» բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանի հավաստմամբ՝ Covid-19-ից հետո հիվանդներն ունենում են բավականին ծանր պաթոլոգիաներ՝ սկսած շնչառական անբավարարությունից մինչև սիրտ-անոթային և երիկամային անբավարարություն: «Պատերազմը և Covid 19-ը ցույց տվեցին, որ հատկապես մեր մասնագիտության մեջ կարևոր է լինել կրթված և միշտ պատրաստ»,- տեսակետ հայտնեց ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորը:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանի խոսքով՝ եթե հիվանդությունը բաժանենք 3 փուլի՝ առաջընթացի, պիկի և լավացման շրջան, ապա առաջին փուլում հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չունեն վիրուսի բազմացման վրա:

 «Պետք է հասկանալ՝ երբ է անհրաժեշտ սկսել հակավիրուսային, բորբոքումը պակասեցնելու և աուտոիմուն մեխանիզմներն ընկճելու թերապիաները: Մենք համալսարանական շրջանակում մշակեցինք դա՝ ունենալով մեր աշխատանքային մուլտիդիսցիպլինար ուղեցույցը», - նշեց Վիգեն Ասոյանը:

Նրա հավաստմամբ՝ սեղմ ժամկետում՝ մեկ շաբաթվա ընթացքում, ստեղծվեցին բաժիններ, որոնք հագեցվեցին թթվածնային ապահովմամբ. դա այդ պահին ամենակարևորն էր:

Մասնագիտական տասնյակ հարցերի շարքում չէր կարող չլինել նաև երեխաների առողջությունը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը և Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանն ասացին՝ ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ հիվանդությունը համեմատաբար թեթև ընթացք է ստանում, ինչը մանկաբույժների համար դրական փաստ էր:

Հռիփսիմե Ապրեսյանը խոսեց նաև մանկական բազմաօրգանային բորբոքային համախտանիշի՝ «կավասակիանման» համախտանիշի, ինչպես նաև այլ հիվանդությունների մասին, որոնք կորոնավիրուսի հետ զուգորդվեցին երեխաների մոտ: Մեկ տարվա ընթացքում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Բոքսային բաժանմունքում «կավասակիանման» համախտանիշով 18 երեխա է բուժվել. որևէ մեկի մոտ կորոնոավիրուսը ծանր ընթացք չի ունեցել:

Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին,  մասնավորապես  «այրման համախտանիշին», որն առավելապես կարող է ի հայտ գալ բժիշկների մոտ՝ պայմանավորված գերծանրաբեռնված աշխատանքով:  

 Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝  «այրման համախտանիշի» դեպքում անձի մոտ աշխատանքին առնչվող ծանրաբեռնվածության պատճառով  առաջանում է ֆիզիկական, հուզական և հոգեկան հյուծվածություն: Այսպիսով՝ ամեն օրը տվյալ մարդու համար դառնում է վատ օր, և նա կորցնում է արդյունավետությունը, ունենում է հոգնածության զգացում՝ ի տարբերություն սթրեսի, այս դեպքում մարդը չունի այդ վիճակը հաղթահարելու մոտիվացիա: Մասնագետի հավաստմամբ՝ փոխվում են նաև միջանձնային հարաբերությունների ուրվագծերը:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Ալլա Հովհանիսյանն էլ նշեց, որ հիվանդությունը նոր է և  Covid 19-ի ուսումնասիրմանն ուղղված հետազոտությունները շարունակվում են աշխարհում և Հայաստանում:   

Հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին համավարակի դեմ պայքարին վերաբերող տարբեր արդի թեմաների շուրջ:

Քննարկումն ամփոփվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ելույթով: Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանը դժվար փորձություններով է անցնում, և Covid 19-ը փաստացի դարձել է մեզ հետ ապրող ինչ-որ երևույթ:

«Այստեղ բազմաթիվ խնդիրներ և աշխատանքներ քննարկեցինք, բայց կուզեի անդրադառնալ մեկ երևույթի, որը կոչվում է համաճարակաբանական մշակույթ: Նման մշակույթ ձևավորվում է հասարակություններում արհավիրքներ անցնելուց հետո, բժշկությունը զարգանում է չարաբաստիկ արհավիրքներից, պատերազմներից, համաճարակներից հետո»,-նշեց Արմեն Մուրադյանը:

Նա անդրադարձավ նաև պատվաստումներին, որոնք շարունակում են շահարկման թեմա հանդիսանալ:

«Մենք չպետք է քննարկենք պատվաստումները, այլ պատվաստանյութը: Այդ 7 պատվաստանյութն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել»,-ասաց նա:

Արմեն Մուրադյանը բնակչությանը խորհուրդ տվեց պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ-ում համավարակի թեմայով ևս մեկ քննարկում հրավիրվել էր  2020 թվականի հունիսի սկզբին: Հանդիպումը վարում էր ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը
ԵՊԲՀ. Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

ԱՀ առողջապահության նախարարության,  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տեղի է ունեցել Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱՆ. Տեղի է ունեցել Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստ

Կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բժշկական կազմակերպությունները կստանան ֆինանսավորում
ՀՀ ԱՆ. Բժշկական կազմակերպությունները կստանան ֆինանսավորում

Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք,  որ  2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «8033». Շտապօգնության հեռախոսահամար` COVID-19-ով հիվանդների համար
ՀՀ ԱՆ. «8033». Շտապօգնության հեռախոսահամար` COVID-19-ով հիվանդների համար

COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID- 19-ի դեմ պայքար, կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխատանքային հանդիպում՝ նվիրված լաբորատոր ոլորտի զարգացմանը
ԵՊԲՀ. Աշխատանքային հանդիպում՝ նվիրված լաբորատոր ոլորտի զարգացմանը

«Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» (Integrated Quality Laboratory Services - IQLS) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր գիտական ղեկավար Անտուան Պիերսոնը Հայաստան այցի շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին
ՀՀ ԱՆ. Հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հստակեցվել են առողջապահական ներկայիս կարիքները, քննարկվել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները
ՀՀ ԱՆ. Հստակեցվել են առողջապահական ներկայիս կարիքները, քննարկվել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփում 2020
ՀՀ ԱՆ. Ամփոփում 2020

Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինքնամեկուսացման խորհուրդներ. mohnkr.am
Ինքնամեկուսացման խորհուրդներ. mohnkr.am

2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարանտինը երկարաձգվում է 6 ամսով
ՀՀ ԱՆ. Կարանտինը երկարաձգվում է 6 ամսով

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամանորին ընդառաջ. հետևե՛ք անվտանգության կանոններին
ՀՀ ԱՆ. Ամանորին ընդառաջ. հետևե՛ք անվտանգության կանոններին

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապապահության...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում
ԵՊԲՀ. Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում

Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է ողջ աշխարհի  65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Նամակը ուղարկվել էր դեռևս պատերազմի օրերին, և տպագրվել  է  նախօրեին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ տրաստուզումաբ (հերցեպտին) դեղով բուժման ծրագրի շահառու է

2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում  ունեցող...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ