Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Հայաստանում

Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան

Ինչպես հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի արդյունքում առողջապահական համակարգում ծառացած խնդիրները․ Արթուր Աբգարյան

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր ոլորտների աշխատանքին, այդ թվում նաև, որքան էլ զարմանալի թվա, բժշկական կենտրոնների: Այն բժշկական կենտրոնները, որոնք չեն ընդունում կորոնավիրուսով վարակված  հիվանդների, որոշակի դժվար իրավիճակում են հայտնվել: 

 

Թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել բժշկական կենտրոնները, Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ փորձել ենք պարզել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանից:


Ի՞նչ առաքելություն է ստանձնել Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը կորոնավիրուսային վարակի այս օրերին ու ի՞նչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսային համաճարակը բժշկական կենտրոնների համար:


Կարծում եմ՝ կարևոր է, որ առողջապահական համակարգում գործեն, թե համաճարակի դեմ պայքարող հիվանդանոցներ, թե բժշկական ընդհանուր պրոֆիլի կենտրոնններ, որտեղ մարդիկ կարող են այցելել այլ առողջական խնդիրների պարագայում՝ չառնչվելով կորոնավիրուսով վարակվելու վտանգի հետ: Արթմեդը, որպես կենտրոն, որտեղ կան բազմաթիվ բացառիկ ծառայություններ, առաքելություն է ստանձնել անել այնպես, որ ուռուցքային, ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցող ու վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան շարունակեն իրենց բուժումը:  Բայց իհարկե համավարակի տարածումը ազդել է մեր աշխատանքի ակտիվության վրա:  Մեր պլանային բուժում անցնող հիվանդների թիվն է զգալի պակասել: Հիմա մենք աշխատում ենք մեր նախկին ծավալի  կեսի չափով, որովհետև մարդիկ, վախենալով վարակից, խուսափում են բժշկական հաստատություններ դիմել: Բայց դա զգալի վատթարացնում է քրոնիկ հիվանդների վիճակը: Ու այս օրերին  գալիս են հիմնականում ծանր հիվանդներ, իսկ սա կրկնակի ծախս է, ու հիվանդանոցներն այսօր ֆինանսական ծանր վիճակում են: Նրանք, ովքեր տարին մեկ կամ երկու անգամ, հիմնականում գարնանը գալիս էին ու իրենց ստացիոնար դեղորայքային բուժումը մասնագետի հսկողությամբ ստանում, ինչի շնորհիվ ռեմիսիան երկար պահպանվում էր, այս գարնանը չեկան: Ու չգալու հետևանքով այդ հիվանդների մի մասին ընդունել ենք արդեն բավական ծանր վիճակում: Անգամ կանխատեսում եմ, որ շուտով կունենանք նաև ուռուցքային հիվանդությունների բարձիթողի վիճակների աճ, որովհետև մարդիկ այս ընթացքում խուսափել են պոլիկլինիակներից ու ախտորոշիչ կենտրոններից: Որոշ չափով մեր ազգաբնակչության մեջ արդեն ձևավորվել էր բժշկին շուտ դիմելու մշակույթը, մարդիկ սկսել էին գիտակցել դիագնոստիկայի ու հիվանդությունների վաղ հայտնաբերման կարևորությունը: Հիմա ստիպված սպասում են, հետաձգում, իսկ հիվանդությունը խորանում է: Իսկ բարձիթողի վիճակում բուժումը վատ է թե՛ հիվանդի, թե՛ հիվանդանոցի համար: Այնպես որ հորդորում եմ, որ գանգատների դեպքում չխուսափեն բժշկի դիմել, չվատթարացնեն իրենց առողջական վիճակը: Մեր բաժանմունքներն ու ծառայությունները լիարժեք գործում են, ծառայությունները տրամադրվում են նաև սոցփաթեթի ու պետպատերի շրջանականերում: Մենք նաև հստակ հետևում ենք անվտանգության բոլոր կանոներին, տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ լուծույթներով, բուժանձնակազմը մշտապես դիմակներ է կրում, բոլոր բաժանմունքներում վիրուսները ոչնչացնող ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր են տեղադրված, բոլոր այցելուներին ջերմաչափում ենք վիրուսի տարածումը կանխարգելելու համար:


Ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում, չէ՞ որ չգիտենք՝ ինչքան կտևի համավարակը:


Պարզապես մարդիկ պետք է իրազեկ լինեն, որ այս օրերին այլ հիվանդությամբ հիվանդանալը դատավճիռ չէ, կան բժշկական կենտրոններ, որոնք կորոնավիրուսային մեկուսարաններ չեն ինչպես «Արթմեդը», կամ կիսով են այդպիսիք ու դրանք պատրաստ են նրանց ընդունել ու բուժել: Ի դեպ բոլոր բժշկական կենտրոններն այս օրերին իրար աջակցում են, եթե ինչ-որ մի տեղ ազատ մահճակալ չեն ունենում, ուղղորդում են այլ կենտրոն:  Առողջապահության մեջ չկա այդպիսի բան, որ ինչ-որ մեկը չցանկանա օգնել կամ միտումնավոր չօգնի: Դա մասնագիտական պարտք է, որը բնավորություն է դարձել մեր համակարգում: Քիչ-քիչ բոլորս էլ հարմարվեցինք այս իրավիճակին, պետք է շարունակենք պահպանել էպիդեմիոլոգիական ռեժիմը, որից հետո արդեն վարակվելու հավանականությունն էլ շատ ցածր կլինի:


Ի՞նչ պիտի անի նախարարությունը օժանդակելու համար բժշկական կենտրոններին:


Կառավարությունը միգուցե որոշումներ կայացնի ու փորձի բուժման գների բարձրացման, բանկային ցածր տոկոսով կամ անտոկոս վարկավորումների, գրանտների միջոցով բարելավի բժշկական կենտրոնների վիճակը:


Արդյո՞ք ճիշտ ռազմավարություն ընտրեց մեր պետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում


Ռազմավարությունն ամբողջ աշխարհում նույնն է: Այստեղ կարևորը հստակ սահմանափակումներն են, հիվանդների մեկուսացումը, որոնք արվեցին հենց սկզբից: Դրանք առաջին լուրջ ու ճիշտ քայլերն էին, որ արվել են: Բայց ոչ ոք չէր սպասում նման մասշտաբի տարածում, որովհետև շուտ էին  սկսել առաջն առնել: Պարզապես պետք էր խիստ վերաբերվել կարանտինային կարգին, ու  քաղաքացիների առաջին 2 շաբաթվա մեկուսացումը պետք է երկար պահպանվեր: Հիմա իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չպետք է հետ նայել, պետք է հիմա ավելի խիստ լինել, ավելի սահմանափակել: Պարզապես հենց մենք՝ քաղաքացիներս էլ, մի քիչ անլուրջ վերաբերվեցինք: Համավարակի այս մասշտաբի տարածման մեջ պետք չէ պատասխանատվությունը գցել միայն առողջապահության վրա, յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը:


Մեր առողջապահության համակարգը ի զորու՞ է հաղթահարել քովիդը


Իհարկե, ունենք մասնագետներ, բժշկական կենտրոններ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Աստիճանաբար այս բռնկումը կանցնի, դրան կնպաստի նաև եղանակը, մարդկանց իմունիտետը ավելի բարձր է հիմա: Բացի այդ, հիմա մարդիկ ավելի զգույշ են: Մարդկանց մի ստվար խումբ կար, որ չէր հավատում, անգամ բժիշկների մեջ կային այդպիսիք, որ մինչև իրեն բարեկամ-ծանոթներից կամ հենց իրենք չհիվանդացան, չհավատացին:


Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց:


Սա շատ նենգ հիվանդություն է, մարդիկ պետք է զգույշ լինեն, հետևեն հիգիենայի կանոններին: Այս համավարակի տարածումը կանխելու և պաշտպանվելու այլ տարբերակ չկա: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Մենք էլ բացառություն չենք: Պետք չէ ցեխ շպրտել առողջապահության նախարարության աշխատանքի վրա: Այստեղ գիշերուզօր աշխատում են , ամեն ինչ անում օգնելու, բուժելու, կանխելու համար: Մենք էլ մեր կողմից պետք է օգնենք՝ ընդամենը սահմանված կանոններին հետևելով:

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան
ԵՊԲՀ. Համալսարանը բարեփոխումների ամենաեռուն փուլում է. Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում  ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...

ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ