Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մազերի խնամք

Մազաթափության պատճառները և պայքարը դրա դեմ. պարզաբանում է մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանը

Մազաթափության պատճառները և պայքարը դրա դեմ. պարզաբանում է մաշկաբան-տրիխոլոգ Տաթևիկ  Մուրադյանը

Որո՞նք  են մազաթափության հիմնական պատճառները, և ինչպե՞ս ճիշտ պայքարել այս երևույթի դեմ. պարզաբանում է Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ`  Տաթևիկ  Մուրադյանը


- Կարծում եմ քչերը գիտեն, թե ինչո՞վ են զբաղվում տրիխոլոգները, և  ի վերջո, ովքե՞ր են նրանք:


- Տրիխոլոգիան բժիշկ մաշկավեներոլոգի նեղ մասնագիտացումն է: Տրիխոլոգիան վաղուց ակտիվորեն զարգանում է ողջ աշխարհում, և ի ուրախություն մեզ, այն այսօր իր ողջ ծավալով ներկայացված է նաև մեզ մոտ՝ Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցում: Մեր ուսանողական տարիներին տրիխոլոգիան՝ որպես մասնագիտություն ցավոք գոյություն չուներ, և մազերի ողջ բուժումը սահմանափակվում էր երնջակի կամ գերչակի յուղերով, պղպեղ-օղիով, սխտորով, կռատուկի արմատով և գլուխը հաճախ չլվանալու խորհրդով: Կարծում եմ այդ է պատճառը, որ այսօր շատերը կարող են ծանոթ չլինել տրիխոլոգիային, իբրև ժամանակակից բժշկության ուղվածություն:


- Ի՞նչ է ենթադրում տրիխոլոգիական ախտորոշումը և ինչպե՞ս է այն իրականացվում:


- Մազաթափության  ախտորոշման  և բուժման պլանի ճիշտ կազման համար նախ և առաջ  պարզվում է պացիենտի հիմնական գանգատներն ու հավաքվում անհրաժեշտ անամնեզը, որից հետո և իրականացվում է մազերի և գլխամաշկի արտաքին զննում և իհարկե միկրովիդեոդիագնոստիկա, որն ի դեպ այսօր համարվում է գլխի մազածածկույթի ախտորոշման ամենաժամանակակից տեխնոլոգիան: Մեթոդի գլխավոր առավելություններից մեկը տեսանելիությունն է: Այն հնարավորություն է տալիս բժշկին վիրտուալ ռեժիմում տեսնել մազերի աճի բոլոր խնդիրներն ու առանձնահատկությունները: Այս պարագայում պացիենտը ևս կարող է անձամբ գնահատել, թե ինչպիսին էին մազերը բուժումից առաջ, վերականգման ընթացքում և ինչպիսին դարձան բուժման ավարտից հետո:

 

Օգտագործելով հատուկ մանրադիտակ և համակարգչին միացված տեսախցիկ մենք կարողանում ենք ստանալ մազերի և գլխամաշկի 200 անգամ խոշորացված պատկեր: Նման հզոր խոշորացումը թույլ է տալիս ավտոմատ կերպով իրականացնել քառակուսի սմ-ի վրա առկա մազերի քանակի հաշվարկ: Իսկ մազերի զանգվածային ծավալի որոշումը ողջ գլխամաշկի մազածածկույթի նկատմամբ չափանիշ է հանդիսանում մերօրյա ամենատարածված խնդիրներից մեկի՝ մազաթափության՝ տարբեր տիպի ալոպեցիաների ախտորոշման և բուժման ճիշտ պլանի կազմման համար: Մանրադիտակի տակ պարզ երևում է, թե ինչ վիճակում է մազը, հեշտությամբ գնահատվում է պացիենտի մաշկի տեսակը, որը կարող է լինել  չոր, յուղոտ, հակված սեբորեայի և այլն: Շնորհիվ տվյալ սարքավորման հետազոտվում են նաև մազերի ֆոլիկուլները, գլխամաշկի բորբոքումը, բացահայտվում են փուչ բայց կենդանի ֆոլիկուլները, որոնց գրագետ բուժման և դինամիկ հսկողության դեպքում կարող են նոր մազեր աճել:


- Առավել հաճախ ի՞նչ գանգատներով են ձեզ դիմում: Հետաքրքիր է կանայք են առավել հաճախ դիմում մազաթափության խնդրով, թե՞ տղամարդիկ:


- Այսօր կարող եմ վստահորեն ասել, որ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց վերաբերմունքը մազերի նկատմամբ փոխվել է: Մարդիկ արդեն հասկանում են, որ վայելուչ արտաքինը ոչ միայն խնամված դեմքն ու մարմինն են, այլև առողջ մազերը: Ցավոք այսօր մազաթափության խնդիրն այնքան տարածված է, որ մարդիկ մեզ դիմում են բավական երիտասարդ տարիքում՝ 18-40 տարեկանում:

 

Ավելի տարեց պացիենտները, ցավոք, դեռ չեն ընտելացել իրենց մասին հոգ տանելուն, այդ պատճառով նրանց թիվը այնքան էլ շատ չէ, թեև, ըստ վիճակագրության, 50 տարեկանից բարձր կանանց ու տղամարդկանց մեծամասնությունն ունի մազերի հետ կապված խնդիրներ: Առավել հաճախ դիմում են նոսրացող մազերով կամ անդրոգեն ալոպեցիայով տղամարդիկ: Դա մազաթափության տիպիկ ձևն է, որի ժամանակ հաճախ ճաղատանում են քունքաճակատային անկյունները, նոսրանում է գագաթի հատվածում մազերի քանակը, ձևավորվում է  նոսրացում «պայտի» նման:


- Ինչո՞ւ է այս խնդիրն առհասարակ տեղի ունենում մեզ հետ և որո՞նք են մազաթափության նպաստող հիմնական գործոնները:


- Դա նախ և առաջ մեր ժառանգական նախատրամադրվածությունն է: Մեծ հաշվով այսօր ժամանակակից մարդու մազերը կորցրել են իրենց բիոլոգիական նշանակությունը: Հիմա մազերն ունեն միայն գեղագիտական ֆունկցիա: Ֆիզիոլոգիական առումով օրգանիզմը ծերանում է, և մազերի ծերացումը հանդիսանում է ողջ օրգանիզմի ծերացման նշաններից մեկը: Ըստ հետազոտության տվյալների,  մեր մազերի աճի բարձրակետը տեղի է ունենում 16-18 տարեկանում: Երեխաների մազերը, որ դեռևս հասուն չեն (բարակ են ու ավելի բաց գույն ունեն), պուբերտատի ժամանակ հորմոնների ազդեցությամբ հասունանում են. հաստանում և գունափոխության են ենթարկվում, բայց և քչանում են: Ընդհանրապես, մարդու ողջ կյանքի ընթացքում մազերի ֆոլիկուլների քանակը խիստ նվազում է, օրինակ, նորածինների մոտ մեկ քառակուսի սանտիմետր մակերեսի վրա մազերի խտությունը կարող է կազմել մոտավորապես 1100, իսկ 16 տարեկանում՝ մոտավորապես 400, և ցավոք նորերն այլևս չեն ձևավորվում:


- Այսինքն կարելի է ասել, որ 16 տարեկանից ֆոլիկուլները ոչնչանո՞ւմ են:


- Դա բնական է. չէ՞ որ մաշկը նույնպես ծերանում է: Եթե մենք խոսենք կանանց մասին, ապա պետք է նշենք, որ մինչև կլիմաքսի շրջան մազաթափության երևույթը կնկատվի միայն նրանց մոտ, ովքեր ունեցել են նոսրացման գենետիկ նախատրամադրվածություն: Կլիմաքսի շրջանում բոլոր կանանց մազերի վիճակը վատանում է: Կանանց մազաթափությունը տարբեր գործոնների համակցություն է. մենք զգացմունքային ենք, մեծամասամբ հակված սթրեսների, հաճախ դեպրեսիայի մեջ ենք ընկնում, տարբեր դիետաներ ենք պահում, մենք ամեն ամիս երկաթ ենք կորցնում, ավելացրած, որ դրան կարող է գումարվել գենետիկ նախատրամադրվածությունը: Նշեմ, որ 16 տարեկանից,  թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ մազաթափությունը կարող է աստիճանաբար դառնալ ավելի արտահայտված, սակայն կան նաև դեպքեր, երբ նոսրացման երևույթները շատ ավելի վաղ են արտահայտվում: Մեզ մոտ բերում են նաև 12 տարեկան երեխաների՝ զարգացող անդրոգենիկ ալոպեցիայով: Այսօր երեխաները վաղ են հասունանում, և մազաթափությունը որպես խնդիր ցավոք ավելի երիտասարդանում է:


- Հնարավո՞ր է լիովին բուժել  մազաթափությունը և ի՞նչ կանխարգելիչ տարբերակներ կան այս երևույթի դեմ պայքարում:


- Իհարկե հնարավոր է: Այսօր ժամանակակաից բժշկությունն առաջարկում է ինչպես համակարգված, ֆիզիոթերապևտիկ, այնպես էլ արտաքին թերապևտիկ միջամտությունների իրականացման լայն հնարավորություններ: Մազերի ֆոլիկուլների ոչնչացման գործընթացի դանդաղեցման համար կան նաև հատուկ լոսյոններ, որոնք ազդում են մազերի ֆոլիկուլի մետաբոլիզմի վրա: Դա աճի քիմիական սինթետիկ խթանիչ է, որ կարգավորում է մազերի ֆոլիկուլների բջիջների բաժանումը: Վերջին ժամանակներս տիրխոլոգիայի ոլորտում բուռն զարգացում է ապրում  պեպտիդային պատրաստուկների կիրառումը: Դրանք արհեստական սինթետիկ ակտիվ նյութեր են, որոնք իրենց գործունեության մեխանիզմով նման են մազերի աճի բնական գործոններին: Բացի դրանից, կան պատրաստուկներ, որոնք նվազեցնում են տղամարդկային հորմոնների բացասական ազդեցությունը մազերի վրա:

 

Բուժման գործընթացում ներառում ենք  պեպտիդների և աճի գործոններ, որոնք կարող են լինել ինչպես սինթետիկ, այնպես էլ ստացված պացիենտի սեփական արյունից:


- Իսկ մազերի գույնն ազդո՞ւմ է նրանց կենսունակության վրա:


- Ասեմ, որ թե՛ շիկահերների, թե՛ սևահերների մազաթափությունն ընթանում է նույն ձևով: Վաղ սպիտակող մարդիկ ավելի քիչ են դրան հակված. սպիտակ մազերն առավել զգայուն են մի շարք վնասակար գործոնների հանդեպ: Եթե տղամարդը վաղ է սպիտակել, քան սկսել է նոսրանալ, ապա նա մինչև խոր ծերություն կունենա խիտ մազեր:


- Ե՞րբ է պետք այցելել տրիխոլոգի:


- Բժշկին պետք է դիմել մազաթափության առաջին իսկ նախանշանները նկատելու դեպքում, որոնցից են՝ մազերի փայլի ու առաձգականության պակասը, ճյուղավորված ծայրերը, հագուստի վրա թեփի կամ առավոտյան բարձին մազախուրձի առկայությունը, յուղոտության կամ չորության ավելացումը, գխամաշկի քորը և այլն: Ցավոք մենք նկատում ենք մազաթափության սպառնալիքը միայն մազերի 15 տոկոսը կորցնելուց հետո: Մազերի ֆոլիկուլների բջիջները օրգանիզմում ամենաարագ բաժանվող բջիջներն են, այդ պատճառով էլ դրանք շատ զգայուն են բոլոր բացասական գործոնների նկատմամբ:


- Իսկ ճի՞շտ է, որ ամենասեքսուալ տղամարդիկ ճաղատներն են:


- Կարծում եմ, որ դուք ևս նկատած կլինեք, որ տարիքի հետ ճաղատացող տղամարդիկ ավելի են շատանում, և այդ առումով տեստոստերոնի քանակը տարիքի հետ չի ավելանում, այլ նվազում է: Այդ իսկ պատճառով կարևոր է ոչ այնքան այն, թե ինչքան է տեստոստերոնի քանակն արյան մեջ, այլև նրա փոխանակումը հյուսվածքներում: Ցածր տեստոստերոնը ուժեղացնում է մազաթափությունը, բայց այն, որ ճաղատացումը խոսում է տեստոստերոնի բարձր մակարդակի մասին, ճիշտ չէ: 

Սկզբնաղբյուր. Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանց
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Վարակաբանություն
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ
Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը...

Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am
Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ. 168.am

Ստորև ներկայացվում են մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք...

Ինչու են մազերը ձմռանը տուժում
Ինչու են մազերը ձմռանը տուժում

Արևմուտքի մասնագետների կարծիքվ, ամենաշատը մազերը տուժում են ձմռանը: Պատճառը տներում տեղակայված տաքացուցիչներն են: Վիճակագրության համաձայն, տներում տեղադրված ջեռուցիչները հիմնականում 23 աստիճանի վրա են դրվում...

Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am
Ժելատինով դիմակ մազերի համար. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ մազերը կարող են թուլանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերը հաստացնելու գործում կօգնի ժելատինը...

Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը
Մազաթափություն. պատճառները, բուժումը: Ինչպե՞ս սանր ընտրել և սանրել մազերը

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են...

Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am
Դեղաբույսեր մազերի խնամքի համար. 168.am

Երկար մազեր ունենալու մասին երազում են շատերը։ Սակայն արտաքին և ներքին գործոնների ազդեցության արդյունքում մազերի աճը կարող է դանդաղել։ Steptohealth.ru-ն ներկայացրել է մի քանի դեղաբույս և համեմունք...

Բնական միջոց թեփի դեմ. 168.am
Բնական միջոց թեփի դեմ. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է թեփից ազատվելու բնական միջոցներ։  Պարբերաբար լվացեք մազերը։ Ընտրեք թեփի դեմ շամպուն...

Յուղերը՝ մազերի համար. 168.am
Յուղերը՝ մազերի համար. 168.am

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը...

Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am
Ինչպես կենդանացնել թույլ մազերը. 168.am

Եթե մազերի բարակությունն անհանգստացնում է ձեզ, կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք չեն վնասի մազերին ու գլխամաշկին...

Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am
Հացհամեմի սերմերը` մազաթափության դեմ. 168.am

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը բազմաթիվ պատճառներ ունի։ Այն վերացնելու համար հարկավոր է վերհանել և լուծել խնդիրը, որի հետևանքով մազերը թափվում են։ Fithacker.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու...

Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ

Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը...

Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am
Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով. 168.am

Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են...

Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am
Ինչպես օգտագործել կարտոֆիլը մազերի համար. 168.am

Մազաթափության դեմ պայքարելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկվում։ Fithacker.ru-ն գրում է, որ մազաթափության դեմ պայքարի լավագույն միջոցը դրա պատճառը գտնելն ու այն վերացնելն է։ Խնդրի...

Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am
Մազաթափությունը դադարեցնելու ևս մեկ մեթոդ. 168.am

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ