Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաներ, ներդրվել են էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքեր, ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը:
Սարքավորումների նորացման հիմնական բաղադրիչը MODULITH® SLX-F2 արտամարմնային հարվածալիքային լիտոտրիպսիայի (ESWL) սարքն է, որը միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման այն միակ տեղնոլոգիան է, որի միջոցով հնարավոր է հարվածային ալիքները կիզակետել մինչև 180 մմ ներթափանցման խորությամբ: Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touch հարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություններ: LithoPos® ներկառուցված համակարգը ապահովում է միզային քարերի ինքնուրույն նշանառում և դրանց լավագույն քարափշրում:
Փոխգործողությունների ամբողջացումը DICOM կապող օղակի հետ թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել հիվանդների մեծ հոսքի դեպքերում: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ուրոլոգիական կլինիկային ապահովել բուժառուների բարձրորակ, ոչ ինվազիվ բուժում, ինչը հատկապես կարևոր է միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի Հանրապետության բնակչության համար։
Վերջերս ներդրվել են Օլիմպուս ընկերակցության էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ սարքավորումներ, որոնց 4K տեսապատկերն ապահովում են հետազոտվող տեսադաշտերի պատկերների բացառիկ որակ, որն անգամ բաց վիրահատության տեսանելիությանն է գերազանցում: Այս նորամուծությունն ևս հնարավորություն է տալիս նվազագույն ինվազիվ մեթոդներով և արդյունավետ կերպով բուժել ոչ միայն շագանակագեղձի բարարորակ հիպերպլազիան և միզաքարային հիվանդությունը, այլև միզային համակարգի ուռուցքային հիվանդությունները՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
Կլինիկայի բուժսարքավորումների զինանոցը համալրվել է նաև Quanta System ընկերության նոր Litho 35W հոլմիումի լազերով։ Լազերային այս սարքավորման հավաք կառուցվածքը ապահովում է ճկունություն և օգտագործման հարմարավետություն։ Ալս ամենը կլինիկան դարձնում են տարածաշրջանում այն եզակի կլինիկաներից մեկը, որը հագեցած է նմանօրինակ բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, միզային քարերի և լազերային մեթոդով բուժում պահանջող այլ հիվանդությունների բուժման համար:
Սարքերի ձեռքբերմանը նվիրված շնորհանդեսին զրուցեցինք Իզմիրլյան ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ Ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Արթուր Գրաբսկու հետ:
«Վերջին ամիսների ձեռքբերումների շնորհիվ «Իզմիրլյան բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը, և այդ քայլով ոլորտում գրանցել մեծ առաջադիմություն: Վերջին ամսվա 3 տեսակի սարքերի ներդրումով կտրուկ բարձրացել է միզաքարային հիվանդության բուժման որակը, իսկ բուժման չափորոշիչներն ապահովում են միջազգային մակարդակ: