Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. մարտի 16-ին, Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում

Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը ծնվել է 1923թ. մարտի 5-ին, Երևանում: Այսօր բժշկագիտության անվանի ներկայացուցիչը կդառնար 100 տարեկան: 1947թ. նա ավարտել է ԵՊԲՀ-ն:
Պրակտիկ բժշկությունից բացի զբաղվում էր նաև գիտական գործունեությամբ: Գուրգեն Բադալյանի գիտական ուղին նվիրված էր սուր և քրոնիկական սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության պաթոգենեզի հարցերի ուսումնասիրությանը: Բադալյանը 150-ից ավելի գիտական աշխատության, այդ թվում 4 գրքի հեղինակ է:
Հետազոտել է արյան շրջանառության տարբեր աստիճանի անբավարարության ժամանակ բրոնխիալ անցանելիության վիճակը և արտաքին շնչառական ֆունկցիան:
Ակադեմիկոս Բադալյանը մեծ համբավ ուներ նախկին Խորհրդային միության սրտաբանների, թերապևտների շրջանում: Հրապարակել է գրքեր՝ սրտային անբավարարության, սրտի իշեմիկ հիվանդության վերաբերյալ:
Գուրգեն Բադալյանը շուրջ երկու տասնամյակ եղել է Խորհրդային Հայաստանի գլխավոր թերապևտը, քառորդ դար շարունակ գլխավորել է Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը, եղել է թերապևտիկ և սրտաբանական ծառայության ղեկավար առաջատար կլինիկայում:
Միևնույն ժամանակ ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի սրտի իշեմիկ հիվանդության ուսումնասիրության լաբորատորիան:
Նախագահել է Հայաստանի թերապևտների գիտական ընկերությունը և անդամակցել է ինտերնիստների միջազգային ընկերությանը:
Մարտի 16-ին, ժամը 16:00-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում կանցկացվի Գուրգեն Բադալյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:


Կարդացեք նաև

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...



Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկության դպրոցի Պաթոլոգիայի և լաբորատոր բժշկության, մանկաբուժության և մարդու գենետիկայի ամբիոնների պրոֆեսոր Ուէյն Գրոդին մասնակցելու է...





Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարից տեղեկացնում են, որ համագումարին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հունիսի 15-ը...



Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցել...



Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ մասնակցել տարվա ամենագրավիչ «Lady EXPO 2023»...



Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ հանդես գալով...



«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունը մասնակցել է Հայաստանի ամենամեծ ակնաբուժական համաժողովին: Պաստիկ վիրաբույժների և օկուլոպլաստիկ ակնաբույժների համատեղ սեկցիայի ընթացքում «Էրեբունի» ԲԿ...



2023 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի 6-րդ Միջազգային համագումարի շրջանակում տեղի է ունենալու «Մանկական ոսկրահոդային ինֆեկցիաների վարում» թեմայով սատելիտային սիմպոզիում...



Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների...



Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այս տարի հյուրընկալում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովը...



Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, հրավիրում են մասնակցելու «Food & Drinks EXPO 2023» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին...



«Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո համագումարն այս տարի մեկ հարկի տակ է հավաքելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջապահության ոլորտում ներգավված մասնագետներին՝ քննարկելու...



Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը։ Համագումարին գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել...



2023 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի 6-րդ Միջազգային համագումարի շրջանակում տեղի է ունենալու «Առողջության առաջնային պահպանում» թեմայով սատելիտային սիմպոզիում։ Սատելիտային սիմպոզիումը կազմակերպվում է...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն