Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում. med-practic.com

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում. med-practic.com

Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ 2022թ. հունիսի 24-25-ը անցկացվեց «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով: Այն նախատեսված էր ակնաբույժների, ուռուցքաբանների, ներզատաբանների, ճառագայթաբանների համար:


Թեման Հայաստանում քիչ է արծարծված, և դրանով իսկ գիտաժողովի հետաքրքրությունն ու կարևորությունը մեծ է:

 

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Միջոցառման համակազմակերպիչներն են՝ «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամը, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (Armenian EyeCare Project) և Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: Բանախոսությամբ հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, ՌԴ-ից (ԱՆ Հելմհոլցի անվան ազգային ակնաբուժական հետազոտական կենտրոն), Իսրայելից և ԱՄՆ-ից:


Գիտաժողովի շրջանակում զրուցեցինք գիտաժողովի կազմակերպիչների և բանախոսների հետ:


Աննա Միքայելյան, «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն

Աննա Միքայելյան, «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի տնօրեն


«Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում 2020 թվականի դեկտեմբերին 44-օրյա պատերազմից հետո՝ մի խումբ բժիշկների, գործարարների և արվեստի գործիչների կողմից։ Հիմնադրամի առաքելությունն է վերականգնել պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդների կյանքը՝ վերականգնողական բուժման միջոցով։


2021թվականի ընթացքում պրոթեզավորման ծրագրի շրջանակում պատերազմի հետևանքով ստորին վերջույթներ կորցրած երիտասարդները ստացան 85 գերժամանակակից պրոթեզ։ Հայաստանի և Արցախի հիվանդանոցներում կատարվեցին 100-ից ավելի վերականգնողական վիրահատություններ։


Մեր հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մեկ այլ կարևոր ուղղություն է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը։ Մենք մշտապես կանգնում ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք օգնում են մեր բժիշկներին նոր գիտելիք ձեռք բերելու, ծանոթացնում միջազգային լավագույն փորձին: Այս կերպ  նաև նպաստում ենք մեր և արտերկրի բժիշկների հետագա համագործակցությանը։

 

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Այդ առումով կարևորում ենք նաև այս գիտաժողովը, քանի որ բավականին չարծարծված թեմա է ընտրված:  Գիտաժողովի բանախոսները հիմնականում ժամանել են Մոսկվայից՝ Հեմհոլցի անվան կլինիկայից, փոխանցելու իրենց հարուստ մասնագիտական փորձը:


Հիմնադրամի ապագա ծրագրերից է Հայաստանում ստեղծել բժշկության և վիրաբուժության գերժամանակակից կենտրոն, որը կծառայի որպես կրթական կենտրոն նույնպես։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի վիրասրահներից միանալու աշխարհի տարբեր ծայրերում գտվող վիրահատարանների հետ և առցանց հետևել կատարվող վիրահատություններին։


«Հայկական ակնաբուժության նախագիծ»-ի (Armenian EyeCare Project) հետ առաջին անգամ ենք համագործակցում, հուսամ, շարունակական կլինի, քանի որ ակնաբուժության ոլորոտում նրանք բավականին մեծ փորձ ունեն, գիտեն բոլոր խնդիրները և այն ուղղությունները, որտեղ պետք է աշխատանք և ջանք գործադրել:

 

Նունե Եղիազարյան, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (Armenian EyeCare Project) բարեգործական հիմնադրամի տնօրեն

Նունե Եղիազարյան, «Հայկական ակնաբուժության նախագիծ» (Armenian EyeCare Project) բարեգործական հիմնադրամի տնօրեն


- «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը ստեղծվել է 1992 թվականին ամերիկահայ ակնաբույժ դոկտոր Օհաննիսյանի կողմից, ով Հայաստան էր եկել կառավարության հրավերով՝ այդ ծանր ժամանակում Հայաստանին աջակից լինելու: Այդ տարիներին Հայաստանը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տարբեր խնդիրների առջև էր հայտնվել: Սկզբում դա միանգամյա այց էր և՛ սեփական Հայրենիքը տեսնելու, և՛ իր ուժերի ներածի չափով օգտակար լինելու: Սակայն հետագայում ամեն բան այլ ընթացք ունեցավ, և արդեն 30 տարի անխոնջ աշխատում է, որ Հայաստանի ակնաբուժությունը զարգացում ապրի:


Այս տարի` 2022-ին, «Հայկական ակնաբուժության նախագծի» 30-ամյակն է:


Առաջին 10 տարվա ընթացքում «Հայկական ակնաբուժության նախագիծն» տարին 2 անգամ էր ամերիկացի բժիշկներ էր հրավիրում Հայաստան՝ կազմակերպելու հայ բժիշկների վերապատրաստումներ, բանախոսելու համաժողովներին: Դա կառուցվածքային ծրագրերի սկիզբն էր: Այդ ժամանակ Հայաստանում իրականացրեց շարժական հիվանդանոցի գաղափարը, որը գրեթե 20 տարի է շրջում է Հայաստանի մարզերով, կատարում անվճար բարեգործական հետազոտություններ, բուժում, վիրահատություններ:

 

 «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում


Աշխատանքներ են կատարվել մարզային ակնաբուժության վերականգնման ուղղությամբ: Ստեղծվել է մարզային 5 ակնաբուժական կենտրոն՝ Իջևանում, Լոռիում, Շիրակում, Վայոց ձորում և Սյունիքում: Ներկայում ախտորոշիչ կենտրոններ են հիմնվում այն մարզերում, որտեղ կենտրոններ չկան:


Ինչպես ներկայացվեց գիտաժողովի ժամանակ, մեր երկրի համար շատ ենք կարևորում կրթական ոլորտը: Իրականացնում ենք ակնաբույժների, ընտանեկան բժիշկների բազմաթիվ վերապատրաստումներ, համաժողովներ:


«Հավերժական ազգ»-ի հետ սա առաջին, բայց շատ խոստումնալից համագործակցությունն է կրթական ոլորտում: Այս կազմակերպության շնորհիվ Հայաստան են ժամանել նաև շատ հետաքրքիր մասնագետներ, որոնց հետ աշխատանքը շատ օգտակար կարող է լինել հայ բժիշկների համար:


Աշխատում ենք նաև ոչ կառավարական ֆրանսիական «Լույս» կազմակերպության հետ, գործարկում ենք ակնաբուժական դպրոց` Գյումրիում:

 

Անուշ Ամիրյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օֆթալմոլոգիայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր
Անուշ Ամիրյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օֆթալմոլոգիայի և ռադիոլոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր


Երկար տարիներ է, ինչ զբաղվում եմ օֆթալմոօնկոլոգիայով:  Հայրենի երկրում՝ Հայաստանում, հայրենակիցների հետ այսպիսի հանդիպում կազմակերպելու գաղափարը, երազանքը վաղուց կար: Իրականացնելուն նպաստեց Գյումրիում կազմակերպված գիտաժողովները, որոնց մասնակցում էին արտերկրում ապրող մեր հայրենակիցները: Նրանք նվիրյալ վիրաբույժներ են, որոնք 44 –օրյա պատերազմի ժամանակ՝ թողնելով իրենց աշխատանքը, ընտանիքը, մեկնեցին Արցախ` փրկելով բազմաթիվ կյանքեր:

 

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

 

Արդյունքում կազմավորվեց «Հավերժական ազգ» հիմնադրամը:


Հույս ունենք, որ այս հանդիպումը նույնպես խթան կլինի հետագա արդյունավետ համագործակցության: Ի վերջո, հայկական և ռուսական դպրոցները շատ մոտ են, և մեզ համար հեշտ է միմյանց հասկանալը:


Այսօր տեսնելով այսքան շատ մասնակիցների, այդքան հետաքրքրությունից փայլող աչքեր, հասկացանք, որ զուր չէր մեր նախաձեռնությունը:

 

Սվետլանա Սահակյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օնկոօֆթալմոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր, բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ
Սվետլանա Սահակյան, Հելմհոլցի անվան Ակնաբուժության ազգային բժշկական կենտրոնի օնկոօֆթալմոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր, բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ


Ես ներկայացնում եմ օֆթալմոօնկոլոգիայի ուղղությունը, ինչը կարևոր ուղղություն է, քանի որ, եթե ժամանակին ուռուցքը հայտնաբերվի, հիվանդին կարող ենք փրկել: Այդ առումով այս գիտաժողովը շատ կարևոր է:


Այսպիսի մեծ մասշտաբով առաջին անգամ ենք հանդիպում:  Հաճախ դասախոսություններով այստեղ մասնակցել ենք որևէ կլինիկայի բժիշկների կազմակերպած գիտաժողովներին: Բայց այս գիտաժողովը մեծ ընդգրկում ունի՝ տարբեր կլինիկաների մասնակցությամբ է և ներառում է նաև կրթական ծրագիր:

 

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

 

Մենք մեր ինստիտուտի ղեկավարության` ակադեմիկ Վլադիմիր Ներոևի օգնությամբ, հավաքեցինք բժիշկների խումբ, որոնցից 10-ը հայ են, ովքեր պատրաստակամ են իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ մասնագետներին, Երևանում հիմնելու կենտրոններ, մասնագետներ ընդունելու մեր ինստիտուտում:


Ցանկալի կլիներ առանձին կենտրոն, թեկուզ փոքրիկ աշխատասենյակ ունենալ որևէ ախտորոշիչ կենտրոնում՝ աչքի ուռուցքների ախտորոշման բոլոր հնարավորություններով: Այդ դեպքում մեր խորհրդատվությունը, օգնությունը հեռավորության վրա անգամ՝ լուսանկարներով և այլ նյութերով հնարավոր կլիներ և առավել արդյունավետ:

 

«Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում «Տեսողության օրգանի ուռուցքներ և ոչ ուռուցքային հիվանդություններ» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ