Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսը

Երևանում կայացավ Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսը

Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) և Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման (ԸԲԱՄ) համատեղ ջանքերով Երևանում ս/թ հոկտեմբերի 15-ին և 16-ին անցկացվեց Ներքին և ընտանեկան բժշկության երկօրյա կոնգրես` նվիրված Թերապևտի միջազգային օրվան:


Միջոցառման շրջանակում կայացան Ընտանեկան բժշկության 8-րդ գիտաժողովը և Ներքին բժշկության 5-րդ կոնֆերանսը:


Գիտական միջոցառմանը զեկույցով հանդես եկան ՀՀ առողջապահության և ԵՊԲՀ առաջատար մասնագետներ ու փորձագետներ, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Վրաստանի և այլ երկրների բժշկագիտության ոլորտի անվանի բժիշկներ:


Կոնգրեսին մասնակցել են ավելի քան 300 ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, թերապևտներ և նեղ թերապևտիկ մասնագետներ` թոքաբաններ, սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ:


ՆՀԲՀԱ նախագահ, ԵԹԱ Հայաստանի տարածաշրջանի համակարգող և պատվավոր անդամ, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ հետքովիդյան վերականգնողական ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը համոզված է, որ բարձր գիտական արժեք ունեցող նման միջոցառումները կնպաստեն Հայաստանում ընդհանուր պրակտիկայի բժիշկների հետագա մասնագիտական աճին և կդառնան կրթական բաղադրիչ` փորձի փոխանակման, բժշկության առաջադեմ նվաճումների և տեղեկատվության տրամադրման գործընթացոմ:


-  Մեզ համար այս միջոցառումը կարևոր է նրանով, որ միավորվեցին երկու բժշկական խոշոր հասարակական կազմակերպություն։ Խոսքը Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) և Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման (ԸԲԱՄ) մասին է, որոնց համատեղ ջանքերով կազմակերպվեց միջազգային կոնգրեսը։

 

 


Միջոցառումը միտված էր նպաստելու առողջության առաջնային պահպանման օղակի և ընտանեկան բժիշկների, թերապևտների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարձրացմանը՝ ապացուցողական բժշկության միջազգային չափորոշիչների և ուղեցույցների համաձայն։

 

 

 

 

Այսօր աշխարհում հենց ընտանեկան բժշկի ուսերին են դրված համակցված ախտանիշներով հիվանդերի երկարաժամկետ վարումը, այլ ոչ միայն բուժումը, քանի որ այս պարագայում տեղին չէ օգտագործել «բուժում» բառը։


Ընտանեկան բժիշկը պետք է լինի գրագետ, անկաշկանդ ու պատրաստ՝ դիմակայելու 21-րդ դարի բոլոր մարտահրավերներին։ Նրա գործառույթներից են` բարձրացնել հիվանդի կյանքի որակը, այդ գործընթացում ներգրավել ընտանիքի անդամներին` միտված հիվանդին առավել ճիշտ խնամելուն և հոգ տանելուն։ Դա թիմային մեծ աշխատանք է՝ բուժառու, ընտանիքի անդամներ, բժիշկ, կարիքի դեպքում` նեղ մասնագետներ, և արդյունքում` մեծ հաջողություն։


Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ համանախագահ Մարինա Օհանյան«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Մարինա Օհանյանը խոսել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ ստեղծման պատմության մասին:


-  Արդեն տասնհինգ տարի է, ինչ շարունակական մասնագիտական, կրթական և զարգացման ծրագրերի վրա մեծ աշխատանքներ ենք տանում։ Փորձում ենք աջակցել ընտանեկան բժիշկներին տարբեր հարցերում` և՛ կազմակերպչական, և՛ կրթական։ Ի դեպ, վստահ կարող եմ նշել, որ Հայաստանի մարզերում վստահում են ընտանեկան բժիշկներին։ Իրավամբ, մարզերում ունենք բանիմաց մասնագետներ։ Ուրախությամբ փաստում եմ` նրանց հաջողվում է 70- 80 տոկոս դեպքերում՝ առանց նեղ մասնագետի օգնության, կարգավորել առաջացած խնդիրը։


Պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել՝ հատկապես համավարակի պայմաններում։ Եվ միայն այս դեպքում կհասնենք հաջողության, ինչն այս միջոցառման բուն նպատակն է։


Մենք ուսումնասիրել ենք արտերկրի գործընկերների փորձը, Հայաստան հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին` լսելու նրանց կողմից կատարված արդյունավետ աշխատանքների հաջողության գաղտնիքը։

 

 

Ոգևորիչ է, որ մեր կողմից կազմակերպված միջոցառման մասնակցությունը բավականին բարձր էր։ Մեր գործունեությանն ու ձեռագրին ծանոթ գործընկերները գիտեն, որ մենք տալիս ենք առօրյա պրակտիկայում անհրաժեշտ հստակ գիտելիքներ, նորություններ։ Սա թվով ութերորդ ամենամյա կոնֆերանսն է` սկսած 2013-ից (բացառությամբ 2020 թվականի)։


Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ համանախագահ Միքայել Նարիմանյան«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Միքայել Նարիմանյանը փաստեց, որ Հայաստանում Ընտանեկան բժշկությունը հիմնադրվել 1995 թվականից և նպատակ ունի կրթել ուսանողներին՝ հենց ընտանեկան բժիշկ մասնագիտացմամբ, ովքեր պետք է իրականացնեն որակյալ առաջնային բուժօգնություն՝ անկախ սեռից ու տարիքից։


Որպես օրինակ. կոնֆերանսին ներկայացրեցի «Ձգձգվող և քրոնիկ հազն` ընտանեկան բժշկի պրակտիկայում» թեման, ինչը հաճախ հանդիպող խնդիր է և չունի տարիքային սահմանափակում։ Պատճառները բազմաթիվ են։ Խնդրի վերացումը դրված է պացիենտի և բժշկի ուսերին, որոնք դեմ առ դեմ հանդիպում են ու բացառում բոլոր այն հիվանդությունները, որոնք պետք է բուժի նեղ մասնագետն ու հաջորդիվ` գտնվի լուծումը։


Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր, թոքաբան Կախա ՎաճարաձեԹՊՀ թոքաբանության դեպարտամենտի ղեկավար, Վրաստանի տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների կենտրոնի բաժնի վարիչ, Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր, թոքաբան Կախա Վաճարաձեն, կարևորելով միջոցառումը, նշեց.


- Այս գիտաժողովը, որ փայլուն էր ընթանում, մեկ անգամ ևս փաստում է նման միջոցառումների հաճախակի կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Բժիշկները ուշի-ուշով հետևում էին իրենց գործընկերների կողմից կատարած աշխատանքներին։


Ինքս երկու զեկույց եմ ներկայացրել. ինտերվենցիոն թոքաբանության մասին, որը նոր խոսք է բժշկագիտության մեջ և աշխարհում զարգանում է օր-օրի, և Քովիդ-19-ի ու իմունոմոդուլյացիայի, սեզոնային վիրուսային վարակների ու դրանց բարդությունների կանխարգելման մասին։ Ուզում էի գործընկերներիս հետ կիսվել փորձով, պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում է ինտերվենցիոն թոքաբանությունում:


Առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի լյարդաբան, բ.գ.թ. Հասմիկ ՂազինյանննՀայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, վարակային հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանն ընդգծեց.


- Առաջին հերթին, ուզում եմ շնորհավորել կազմակերպիչներին, որ այս համավարակի պայմաններում այսպիսի մեծ միջոցառում են կազմակերպել։ Դա իսկապես դժվար գործ է։ Ծրագրում ընդգրկված էին բժշկության բոլոր ոլորտները` մի քանի երկրներից ընդգրկված դասախոսական կազմով, ինչն արժանի է գովեստի։


Կոնգրեսին ներկայացրել եմ «Լյարդի ախտահարումը տարբեր դեղորայքի օգտագործման ֆոնի վրա» զեկույցը, որը հրատապ թեմա է։


Աղեստամոքսաբան, բ.գ.թ., դոցենտ Նարինե ՓաշինյանԱղեստամոքսաբան, բ.գ.թ., դոցենտ Նարինե Փաշինյանը կարծում է, որ միջոցառումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի բժիշկների համար։


- Նախ, գովեստի խոսքեր շռայլեմ կազմակերպիչներին` կատարած պտղաբեր աշխատանքի համար և, որ հետագայում նման միջոցառումներ հաճախակի կազմակերպեն՝ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ առավել հրատապ են փորձի փոխանակումները:


Կոնգրեսին ներկայացրեցի «Քրոնիկական պանկրեատիտ։ Ենթաստամոքսային գեղձի ցավային համախտանիշի և էկզոկրին անբավարարության ախտորոշման ու բուժման արդի ասպեկտները» թեման։ Խնդիրը հաճախ հանդիպող է, ախտորոշումը` բարդ, բուժումը` նույնքան բարդ, ուստի բժիշկների համար բավականին լուրջ թեմա է։ Աշխատեցի գործընկերներիս փոխանցել բոլոր այն նորությունները, որոնք հասու էին ինձ։


Դիաբետիկ ոտնաթաթի թերապևտիկ և վիրաբուժական բուժման բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, ներզատաբան Գագիկ ԳալստյանՌԴ ԱՆ Ներզատաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի, Դիաբետիկ ոտնաթաթի թերապևտիկ և վիրաբուժական բուժման բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, ներզատաբան Գագիկ Գալստյանը նշեց, որ պանդեմիայի պայմաններում մարդիկ զրկված էին միմյանց հետ շփվելու հնարավորությունից, և նման ձևաչափով շփումները կարևոր են բժիշկների համար։


- Որևէ առցանց ձևաչափ չի կարող փոխարինել կենդանի շփմանը` հատկապես բժշկական ոլորտում։ Գիտական հանդիպումները հնարավորություն են ո՛չ միայն գիտելիքի, փորձի, տեղեկատվության փոխանակման համար, այլ նաև գործընկերների հետագա առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու մոտիվացման համար։


Անգամ խիստ մեկուսացումների օրերին բժիշկների գործունեությունը սահմանափակված չէր։ Ավելին, նրանք կատարում էին մասնագիտական պարտքը՝ ռիսկի տակ դնելով սեփական առողջությունը։ Համընդհանուր առկա բացասական լիցքերը, մասնագիտական առումով, կարող են սպառել բժշկին: Իսկ նման միջոցառումները և կազմակերպչական ձևաչափը բժշկին ապրեցնում, մոտիվացնում են։


Գովելի է, որ միջոցառմանը մասնակցում էին մարդիկ, որոնք առողջապահական ոլորտից չէին, սակայն կարևորված են` Մարդու իրավունքների պաշտպանը, հոգևորականը և այլն։


Կարծում եմ, եթե Ռուսաստանի իմ գործընկերները հնարավորություն ունենային միանալու այս համաժողովին, նրանց համար նույնքան տեղեկատվական ու հետաքրքիր կլիներ։


Իմ զեկույցը շաքարային դիաբետի բարդությունների մասին էր, որի հետևանքով մարդը կարող է զրկվել վերջույթից։ Տեղի է ունենում անդամահատում, և, ցավոք, նրանց կյանքի տևողության կանխատեսումը բարեհաջող չէ, ինչը ողբերգություն է ընտանիքի համար, և ո՛չ միայն` նաև հասարակության համար։ Զեկույցի ընթացքում բարձրաձայնել եմ բուժման ժամանակակից միջոցների մասին։ Կարևորել եմ, որ այս խնդրով զբաղվող կլինիկաները պետք է լինեն մուլտիդիսցիպլինար, ինչը ենթադրում է մի քանի մասնագետների առկայություն` մեկ հարկի տակ։ Դա կհեշտացնի և՛ պացիենտի, և՛ բժշկի հոգսերը։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ