Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Ապրիլի 22-ին Մարտակերտի «Ռ.Հ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:


Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը և այլ հրավիրվածներ:


Բաժանմունքը կարևորագույն ծառայություններից է և այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ  բժշկական սարքավորումներով` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով:Ողջունելով ներկաներին` շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց հետ էր ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան դժվար տարիներին, երբ շրջանի բուժծառայությունը կանգնած էր լուրջ խնդիրների առջև:


Բացման խոսքում գործադիր տնօրենը իր երախտագիտությունն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և ՌԴ խաղաղապահ ուժերին՝ շրջանային հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար:


Գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ընդգծել է, որ խաղապահ ուժերի առաքելությունն Արցախում ներառում է մի շարք ոլորտներ, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային: Այդ ուղղություններից մեկն էլ առողջապահության համակարգի, հիվանդանոցների վերականգնման համար ցուցաբերած օգնությունն է:

Ելույթով հանդես եկավ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, որը իր խոսքում նշել է, որ ԿԽՄԿ-ի համար առողջապահական ոլորտին օժանդակությունը իր մարդասիրական առաքելության կարևոր մաս է զինված հակամարտություններից տուժած համատեքստերում: ԿԽՄԿ  աջակցությունը առողջապահական ոլորտին ավելի լայն ծրագրերի մի մաս է, որի նպատակն է լուծել հակամարտությունից տուժած բնակչության կարևորագույն կարիքները: ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արդեն շուրջ 30 տարի շարունակ աշխատանքներ է իրականացնում այդ հարցերի շուրջ և կշարունակի դա անել իր հնարավորությունների սահմաններում և ըստ անհրաժեշտության:

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն իր շնորհակալությունն է հայտնել ԿԽՄԿ-ին ու ՌԴ խաղաղապահ ուժերին՝ համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար և նշել, որ Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է Մարտունիում և նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են:

Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքում ու ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման...

Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am
Ովքե՞ր կարող են անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից. morevmankan.am

Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն...

ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am
ՄՌՏ հետազոտություն առավել շահավետ արժեքով. ultraimaging.am

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք ուղեգրող բժիշկների կարծիքները և մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները...

Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am
Աշխատանքի առաջարկ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ախտաբանական կենտրոնին անհրաժեշտ է հերթապահ սանիտար...

Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Աշխատանք «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

Փորացավի պատճառները. ajapnyakmc.com
Փորացավի պատճառները. ajapnyakmc.com

Փորացավի պատճառները տարբեր են։

Ցավերը լինում են սուր և խրոնիկական, տարբեր տևողության և տարբեր ինտենսիվության...

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am
«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է, որ սկսել է 2024թ. բուժառուների գրանցումը պետպատվերի շրջանակում...

Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am
Աշխատանք շարժական բուժքույրական ծառայությունում. cmg.am

Բժշկական գենետիկայի կենտրոնը փնտրում է բանիմաց և փորձառու բուժքույր՝ շարժական բուժքույրական ծառայությունում աշխատելու համար...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ