Իրադարձություններ Հայաստանում
Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա՝ ՀԱՊԱԿ-ում. hapak.am

Շատ հաճախ ծնողները չեն կարևորում երեխայի կյանքում առաջացած հոգեբանական խնդիրները և սպասվող հետևանքները, կամ չեն ընդունում այն փաստը, որ իրենց երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Իրականում, խնդիրների մեծ մասի գոյությունը նորմալ երևույթ է, և դրանք երեխայի ձևավորման անհրաժեշտ մաս են կազմում: Սակայն կան խնդիրներ, որոնց դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտությունն ու օգնությունը՝ դրանք հաղթահարելու և հետագա նոր խնդիրների առաջացումը կանխելու համար:
Սիրելի ծնողներ, Ձեր երեխայի հետ կապված մտատանջություններից ազատվելու, երեխային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու, խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու լավագույն տարբերակը հոգեբան-մասնագետին ժամանակին դիմելն է:
Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ` իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից` մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:
Հոգեբանին դիմելու պատճառ կարող են լինել մարդու կյանքում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններն ու լուրջ փոփոխությունները, որոնց հակազդման համար ինքը չունի համապատասխան հմտություններ: Դրանք սեփական պատկերացումներից, սպասելիքներից դուրս անսովոր վիճակներ են, որոնք անձն ի զորու չէ փոխել, բայց և հարմարվելը թվում է անհնար: Կյանքի այդ մարտահրավերներին դիմակայելու համար մարդը պետք է վերակառուցի իր արժեհամակարգը և փոփոխի վարքի ստանդարտ ձևերը: Դրանք հաճախ բացասական միջադեպերն են` հարազատի կորուստը, ընտանիքի փլուզումը, բռնությունը, բայց, երբեմն, դրական իրադարձությունները ևս դառնում են սթրեսածին լուրջ հանգամանքներ` երեխայի ծնունդը, պաշտոնի բարձրացումը, բնակավայրի փոփոխությունը և այլն:
Որպես սոցիալական էակ, անձի հոգեկան ներդաշնակության և ամբողջականության համար խիստ կարևոր են նրա ճիշտ փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները միջավայրի հետ: Երբեմն մարդն սկսում է անհարմարություն զգալ առօրեական շփումներից, խուսափում է հանդիպումներից, մտերմիկ զրույցներից, կոնֆլիկտային են դառնում նրա շփումները նույնիսկ սիրելի մարդկանց հետ: Այս իրավիճակները ևս կարող են արդյունավետ հաղթահարվել հոգեբանական/հոգեթերապևտիկ միջամտությամբ:
Պատահում է նաև այնպես, որ անձը, առանց ընդգծված կենսական դժվարությունների, իրեն զգում է փակուղու առջև, երբ սեփական գոյության իմաստը դառնում է անորոշ, նպատակներն՝ արժեզրկված, ունեցածը՝ անբավարար:
Առաջացած խնդիրները լուծել ինքնուրույն, թե հոգեբան/հոգեթերապևտի պրոֆեսիոնալ աջակցությամբ, յուրաքանչյուրի անձնական որոշումն է: Ամեն դեպքում, պետք է խնայել հոգեկան առողջությունն ու օրգանիզմը` երկարատև սթրեսի բացասական ազդեցությունից և հնարավորին արագ վերականգնել ներքին անդորրը:
Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ` իր կյանքի ցանկացած փուլում: Հոգեբանին դիմելու որոշումը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով՝ սկսած անձնային աճի, ինքնակատարելագործման, մասնագիտական բարձունքների հասնելու պահանջից մինչև հոգեմարմնական լուրջ խնդիրներ:
Այն խնդիրներն ու իրավիճակները, որոնց դեպքում պետք է դիմել հոգեբանին, բազմազան են: Այնուամենայնիվ, փորձել ենք համակարգել դրանք՝ հաշվի առնելով չափահաս մարդկանց և երեխաների հոգեբանական խնդիրների առանձնահատկությունները:
Չափահաս անձանց առնչվող խնդիրներ.
- Անձնային աճ, ինքնազարգացում
- Ինքնագնահատականի խնդիրներ, անվստահություն, թերարժեքության բարդույթներ
- Տագնապ, վախ, ֆոբիա
- Տարիքային ճգնաժամեր
- Սթրես, դեպրեսիա, քրոնիկ հոգնածություն
- Կորուստ, վիշտ, տրավմա
- Աշխատանքային սթրես
- Ուշադրության, կենտրոնացման, հիշողության խնդիրներ
- Միջանձնային հարաբերություններում խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ
- Մինչամուսանական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ
- Հոգեսեռական խնդիրներ
- Ծնողավարություն
- Հոգեմարմնական խնդիրներ
- Քաշի կառավարում, սննդային խանգարումներ և սննդային ռեժիմի փոփոխություն
- Քրոնիկ հիվանդությանը հարմարվելու դժվարություններ
- Վատ սովորություններ (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն)
- Կյանքի իմաստի փնտրտուք, սեփական ես-ի բացահայտում
- Կարիերայի կառուցում, մասնագիտական կողմնորոշում
Երեխաներին և դեռահասներին առնչվող խնդիրներ.
- Վարքի խանգարումներ
- Բարձր տագնապայնություն
- Ագրեսիվություն, կռվարարություն, գերակտիվություն
- Զարգացման խանգարումներ
- Մանկական աուտիզմ
- Հետտրավմատիկ սթրես
- Ընտանիքի անդամների հետ բարդ փոխհարաբերություններ
- Ծնողների ամուսնալուծությունից ծագած խնդիրներ
- Կորուստ, վիշտ, հոգեբանական տրավմա
- Կակազություն, խոսքի խնդիրներ
- Անհանգիստ քուն
- Ուշադրության, կենտրոնացման խնդիրներ
- Հասակակիցների հետ շփման խնդիրներ
- Ուսման մեջ դժվարություններ, դպրոցին և համադասարանցիներին ադապտացվելու խնդիրներ
- Քաշի խանգարումներ
- Արտազատման խնդիրներ (էնուրեզ, էնկոպրեզ)
- Դեռահասների մասնագիտական կողմնորոշում


Կարդացեք նաև

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Բլադ Սելս» լաբորատորիա) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («ԱրթՄեդ» ԲՎԿ, «Աստղիկ» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Էրեբունի» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...



Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...



2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...





2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...



2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...



2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...



2021թ. փետրվարի 1-ից ապրիլի 19-ը Երևանում («Վ.Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) տեղի կունենա «Հայաստանի կինեզիոլոգների և արհեստավարժ մերսողների ասոցիացիա» ՀԿ կողմից...



2020թ. դեկտեմբերից 2021թ. մարտի 31-ը (կրկնողաբար՝ «Զում» հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից Առողջապահության համաշխարհային...



Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ