Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իմացե՛ք Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

ՀՀ ԱՆ. Անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իմացե՛ք Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 10-ից մինչև 20-ն իրականացնելու է հանրային միջոցառում: ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները ցանկացողներին շարժական կլինիկայում կտրամադրեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն խորհրդատվություն և հետազոտություններ:

Հետազոտությունները կիրականացվեն մատից վերցված արյան նմուշով, պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից:

Ցուցահանդեսի ժամանակ ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացված տաղավարում աշխատակիցները հետաքրքրվողներին կտրամադրեն տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման վերաբերյալ, նաև կներկայացնեն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը` 8-10 տարի) կարող է առողջական որևէ խնդիր չունենալ և չիմանալ վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն կտա ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան: Կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, վարակի փոխանցումը կանխելու, ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:

Ուստի, անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն` անկախ առողջական վիճակից, գանգատների առկայությունից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

Հուլիսի 10-ից 11-ը, 2020թ., «Անեսթեզիոլոգիայի և շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողով
Հուլիսի 10-ից 11-ը, 2020թ., «Անեսթեզիոլոգիայի և  շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողով

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի անունից (ՄԶՄԿ) հրավիրում եմ՝ մասնակցելու «Անեսթեզիոլոգիայի և  շուրջվիրահատական բժշկության նորություններ» խորագրով գիտաժողովին, որը տեղի կունենա...

2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց

2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում  (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...

2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ
2020թ. հունիսի 22-ից` օգոստոսի 14-ը. Ամառային դպրոց՝ Բոստոնի հայտնի բժշկական ընկերությունների և հեղինակավոր բժշկական հաստատությունների ղեկավարությամբ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Համաշխարհային առաջնորդության ծրագիրը Մեծ Բոստոնի շրջանի Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի հետ համատեղ...

2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. հունիսի 19-20-ը և նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020 թ. մայիսի 30, 31-ին, «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց»
2020 թ. մայիսի 30, 31-ին,  «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց»

2020 թ. մայիսի 30, 31-ին Երևանում տեղի կունենա Թվային ստոմատոլոգիայի հայկական ասոցացիայի կողմից կազմակերպվող «Ա․Վ․ Ակուլովիչի երկօրյա հեղինակային դասընթաց» (մայիսի 30՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն...

2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց
2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց

2020թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենալ Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Սպառնացող հիվանդություններ» թեմայով...

«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր. rosmedlib.ru
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր. rosmedlib.ru

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, այս օրերին Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս, երկրում ստեղծված...

ԼՂՀ ԱՆ. Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով
ԼՂՀ ԱՆ.  Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով

Ուսումնասիրելով COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման օջախում ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման միջազգային փորձը և հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայության առանձնահատկություններն ու բժշկական...

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

Երեքանգամյա սնունդ` բոլոր պացիենտներին և հղիներին. morevmankan.am
Երեքանգամյա սնունդ` բոլոր պացիենտներին և հղիներին. morevmankan.am

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը որոշում է կայացրել երեք անգամյա սնունդ տրամադրել բոլոր պացիենտներին և հղիներին...

Արսեն Թորոսյանը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին կբուժվի անվճար
Արսեն Թորոսյանը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին կբուժվի անվճար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 26-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական...

ՀՀ ԱՆ. Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության
ՀՀ ԱՆ. Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության

Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/ տաքսիներից։ Մթերքի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ