Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Հայաստանը միացել է մանկական քաղցկեղի դեմ պայքարի Child for Child ֆլեշմոբին Արյունաբանական հայկական ասոցիացիայի երիտասարդ թևի նախաձեռնությամբ: Մանկական քաղցկեղի ամերիկյան կազմակերպության առաջարկած ֆլեշմոբի նպատակն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին իրենց հիվանդության դեմ պայքարում՝ ներգրավելով հենց իրենց հասակակիցներին: Աշխարհում բավականին լայն տարածում ստացած ֆլեշմոբի շրջանակում քաղցկեղով հիվանդ ու առողջ երեխաները համատեղ կատարում են We are one երգը: Փետրվարի 15-ին Արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ երգի հայկական տարբերակի պրեմիերան կենտրոնում բուժված երեխաների՝ Strong individuals խմբի ու Արևներ համույթի մասնակցությամբ / https://www.youtube.com/watch?v=F7eoo6wPHFI&feature=youtu.be&

fbclid=IwAR0mb3Roks2xVehfNU2OXU2fELegcvYCup01DxG1Lk4_izJuoQcvGxojcBs /: Մինչ պրեմիերան հավաքվածներին իրենց խոսքը հղեցին Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանը, ապա պոզիտիվ ու հետաքրքիր երգերով հավաքվածներին ողջունեցին Հայ Լաո խմբի տղաները: Միջոցառմանը հավաքված երեխաներին իրենց հետաքրքիր հնարքներով ուրախացրին նաև մուլտհերոսները:

 

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին


“Շատ կարևոր է, որ քաղցկեղ ունեցող փոքրիկները զգան, որ իրենք մենակ չեն, որ եթե իրենք հավատան ու չհանձնվեն, կարող են իրենց երազանքները իրականություն դարձնել, ու մենք՝ հասարակությունը, մեր քայլերով, մեր սիրով, մեր աջակցությամբ պետք է նպաստենք, որ իրենք առողջանան: Տեսահոլովակում բացի Արևներ համույթի երեխաներից, ընդգրկված էին քաղցկեղից արդեն բուժված և ներկայումս բուժման մեջ գտնվող  երեխաներ: Այսինքն ստեղծել էինք շփման հարթակ առողջ,  քաղցկեղը հաղթահարած ու քաղցկեղի դեմ պայքարող երեխաների համար: Չեք պատկերացնի՝ ինչ էմոցիաներ ապրեցինք տեսնելով երեխաների ոգևորվածությունը տեսահոլովակի նկարահանման ժամանակ, անմիջական շփումը իրար հետ, ուրախությունը: Միայն դրա համար արժեր այս ամենը կազմակերպել”,- պատմում է Արյունաբանական հայկական ասոցիացիայի երիտասարդ թևի անդամ, միջոցառման նախաձեռնող Լուսինե Հարությունյանը՝ հավելելով, որ երգի ձայնագրումն ու  տեսահոլովակի նկարահանումը իրագործած բոլոր մարդիկ մեծ սիրով ընգրկվել են պրոցեսում ու աշխատել բարեգործական հիմունքներով:

 

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին


Երգի cover-ի հայերեն տարբերակի՝ “Miasin” երգի բառերի հեղինակը Սառա Հարությունյանն է, այն ձայնագրվել է Tenca Music-ում, տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հակոբյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Խաչատրյանը, տեխնիկական աջակցությունը՝ Ալբերտ Թադևոսյանինը: Տեսահոլովակը նկարահանվել է Արյունաբանական կենտրոնում:

 

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

Child for Child. Երգի պրեմիերա՝ ուղղված մանկական քաղցկեղի դեմ պայքարին

 

 



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ