Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կագոցել. վիրուսային հիվանդությունների բուժման վստահելի միջոց

Կագոցել. վիրուսային հիվանդությունների բուժման վստահելի միջոց

Հոկտեմբերի 7-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված ԸԲԱՄ 10-ամյակին: Գիտաժողովին ներկա էին փորձառու  մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Վրաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Գիտաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին և հեռանկարներին, քննարկեցին արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանցեցին միմյանց փորձը: Այս գիտաժողովին առանձնակի շեշտադրված էր  գրիպի և վիրուսային հիվանդությունների բարդությունները:


Նիառմեդիկ դեղագործական ընկերության տարածարշրջանի մենեջեր Լիանա ԱվետիսյանիՆիարմեդիկ դեղագործական ընկերության տարածարշրջանի մենեջեր Լիանա Ավետիսյանի հետ զրույցում տեղեկացանք, թե նորագույն բժշկությունն ի՞նչ դեղորայք է առաջարկում շուկայում գրիպի  արդյունավետ բուժման համար:


–   Կազմակերպված գիտաժողովը որքանո՞վ էր  կարևոր:


–   Նման կարգի գիտաժողովների կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ բժիշկները հնարավորություն են ունենում ծանոթանալու ժամանակակից բժշկության նորագույն մեթոդներին ու տեխնոլոգիաներին: Գիտաժողովին արտերկրից ժամանած հեղինակավոր բժիշկներն իրենց ներկայացրած դասախոսություններով ծանոթացնում են արդի խնդիրներին և ոլորտի առաջընթացին:


–   Գիտաժողովի ընթացքում ի՞նչ խնդիրներ ներկայացվեցին և շեշտադրումը հատկապես ի՞նչ ուղղվածություն ուներ: 


–   Գրիպի, առհասարակ, սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների ակտիվությունը կրում է սեզոնային բնույթ և մեր երկրում հատկապես այն ընդգծված է հոկտեմբեր-մարտ ժամանակահատվածում: Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝  գիտաժողովը նվիրված էր գրիպի և տարբեր սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների հետևանքով առաջացած խնդիրների ժամանակակից  բժշկական մոտեցումների կիրառմանը՝ ինչպես հետազոտման, այնպես էլ բուժման մեթոդներին:

 

Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆ., բ.գ.թ. Կ. Վաչարադձե Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով


–   Ժամանակից բժշկության մեջ գրիպի և վարակների բուժման ի՞նչ մեթոդ ներկայացրեց Ձեր ընկերությունը:


–   Ռուսական արտադրության Կագոցել դեղը շուրջ հինգ տարի է շրջանառվում է տեղական շուկայում և այս տարիների ընթաքում գրանցվել են միայն դրական արդյունքներ: Այն նախատեսված է ինչպես գրիպի և սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների բուժման, այնպես էլ կանխարգելամն նպատակով, ինչը միաժամանակ նաև անվնաս է:  Դեղն օգտագործելուց հետո բուժման արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Երբեմն առաջնային օղակի բժիշկները դժվարությամբ են ախտորոշում, թե հիվանդի մոտ գրիպի և սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների ո՞ր տեսակն է:  Այդ պարագայում բոլոր դեպքերի համար կիրառելի է լայն սպեկտրի համար նախատեսված Կագոցելը: Այս դեղի առավելությունը նրանում է, որ թույլատրելի է բժշկի ցուցումով օգտագործել նույնիսկ գրիպի չորորդ օրը: Կագոցելն արդյունավետ է նաև հերպեսի բուժման գործընթացում:  

 

Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով


–   Ո՞ր տարիքից է ցուցված Կագոցելի կիրառումը:


–   Թույլատրելի է`սկսած երեք տարեկանից: Կլինիկական բազմաթիվ հետազոտություններն ու փորձարկումները բազմիցս ապացուցել են այս դեղի արդյունավետությունն ու անվտանգությունը, ընդ որում, ունի օրգանական ծագում: Կագոցելը խթանում է օրգանիզմի իմունային համակարգի գործունեություն` օգնելով օրգանիզմին բնական ճանապարհով պայքարել հիվանդության դեմ:


Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆ., բ.գ.թ. Կ. ՎաչարադձեԸնտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողովին հրավիրված էր նաև Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆ., բ.գ.թ.

Կ. Վաչարաձեն, ով իր ելույթում ներկայացրեց բրոնխոսկոպիայի դերը թոքերի հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում:


–   Նախ  ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել  «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորմանը» և Նիարմեդիկ դեղագործական ընկերությանն այս գիտաժողովին իմ ներկայության համար: Սա հնարավորություն էր Հայաստանի իմ գործընկերներին ներկայացնելու թոքային հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները և Վրաստանի փորձը: Առհասարակ, բժշկությունն այն գիտությունների շարքում է, որը ներառում է շարունակական կրթություն և նոր տեխնոլոգիաների ներդրում: Նման կարգի գիտաժողովները մասնագիտական  փորձի փոխանակման լավ հնարավորություն է: 


–   Ձեր ելույթն ի՞նչ  շեշտադրում ուներ:


–   Իմ ելույթը վերաբերում էր թոքային հիվանդությունների էնդոբրոնխիալ բուժմանը, ինտերվենցիոն թոքաբանությանը, ինչպես նաև վիրուսային հիվանդությունների բուժման և կանխարգելման մեր մոտեցումներին: Նաև ներկայացրել եմ ներկա պահին Վրաստանում կիրառվող այլ տեխնոլոգիաները:  25 տարի զբաղվում եմ թոքային հիվանդությունների բուժմամբ, ինտենսիվ թոքաբանությամբ: 

 

Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով
–   Վիրուսային հիվանդություններն ի՞նչ տարածվածություն ունեն և դրանց բուժման ժամանակակից մոտեցումներից ո՞րն է առավել արդյունավետ:

 

–   Նոր դեղորայքի ստեղծումը շատ կարևոր է բժշկության մեջ: Վիրուսային հիվանդություններն ամենալայն տարածումն ունեն: Տարեկան 3-5 մլն մարդ հիվանդանում է գրիպով կամ այլ սուր ռեսպիրատոր վիրուսային վարակներով:  Վիրուսային հիվանդությունները, եթե  չբուժեն  այն կարող է ունենալ  բակտերիալ բարդացում: Շատ կարևոր է, վիրուսային հիվանդությունները բուժել հակավիրուսային դեղերով և ոչ մի դեպքում չչարաշահել հակաբատերիալ դեղորայքը: Հակաբակտերիալ դեղորայքները  ոչ միայն չեն բուժում, այլև վնասակար: Հակավիրուսային բուժման վերջին խոսքն է Նիարմեդիկ դեղագործական ընկերության Կագոցել  հակավիրուսային դեղը, որն պատկանում է ինտերֆերոնի ինդուկտորների խմբին և խթանում է օրգանիզմի սեփական իմունիտետը:


Վրաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում վիրուսային հիվանդությունների կանխարգելմանը, մասնավորապես, տարբեր քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ: Մեր պրակտիկայում մեծամասամբ օգտագործում ենք ինտերֆերոնի ինդուկտոր Կագոցել  դեղը, ինչը հարմար է նշանակել թե՛ մեծահասակներին և թե՛ երեխաներին:

 

Ընտանեկան բժշկության  4-րդ միջազգային գիտաժողով

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ