Իրադարձություններ Հայաստանում
«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․ գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի կազմակերպած գիտաժողովը նվիրված էր շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտների քննարկմանը, որին մասնակցում էին հայաստանյան 100-ից ավել առաջատար մասնագետներ։ Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Գիտաժողովին ելույթ ունեցավ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ գլխավոր մասնագետ Վլադիմիր Կուպլևացկին։
Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետը խոսեց շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ-ի, շագանակագեղձի ճառագայթային հետազոտման Pi-RADS համակարգի մասին: Վլադիմիր Կուպլևացկին ներկայացրեց նաև ՄՌՏ-ով ուղղորդված շագանակագեղձի բիոպսիայի մեթոդաբանությանը, ցուցումներին և հիվանդների ընտրությանը վերաբերող հարցեր:
«Այս գիտաժողովն ինձ հետաքրքրեց նաև որպես մասնագետ։ Իմ թեկնածուական և դոկտորական թեզերը նվիրված են շագանակագեղձի քաղցկեղին։ Մասնավորապես` դրա կլինիկական դրսևորումներին և կլինիկական նշանակալի քաղցկեղներին։ Շագանակագեղձի ոչ բոլոր քաղցկեղները կարելի է գնահատել որպես կլինիկական ախտորոշում։
50 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ տղամարդու մոտ լինում են քաղցկեղի բջիջներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը հիվանդ են քաղցկեղով։ Նրանցից միայն 8 տոկոսն է հիվանդանում և միայն 1 տոկոսը հետագայում մահանում այդ հիվանդությունից։ Շատ հետաքրքիր ներկայացում էր, թե ինչպես կարելի է ոչ ինվազիվ մեթոդներով` ՄՌՏ-ով ախտորոշել վաղ շրջանում` մինչև անգամ մոտենալ այն հարցի պատասխանին` կլինիկական նշանակություն ունեցող քաղցկեղ է, պե՞տք է անհանգստանալ, թե այն քաղցկեղն է, որի հետ մահանում են և ոչ թե որից մահանում։
Սա սկիզբն է Հայաստանում այս մեթոդի կիրառման, որը թույլ կտա քիչ-քիչ հեռանալ ոչ ինվազիվ հետազոտություններից դեպի ռադիոլոգիական ամանաժամանակակից ախտորոշում։ Ուրախ եմ, որ մեր ռադիոլոգները և ուրոլոգները, որպես առաջադեմ հայացքների տեր մասնագետներ, կարողացել են համատեղել իրենց ջանքերը և այսպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպել»-ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նշենք, որ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2003թ. Սանկտ-Պետերբուրգում` լինելով առաջին մասնավոր ՄՌՏ կենտրոնը ՌԴ-ում: Այսօր ԿՀՄԻ ԲԱԿ-ն իր մեջ ներառում է ավելի քան 100 ՄՌՏ և ՀՏ ախտորոշիչ կենտրոն, որոնք միմյանց հետ կապված են հեռաբժշկական ցանցով։ Սանկտ-Պետերբուրգում գործում է 2 ՊԷՏ/ՀՏ և ուռուցքաբանական կենտրոն։
ԿՀՄԻ ԲԱԿ կենտրոններում կատարվում է տարեկան մոտ 1,2 մլն տոմոգրաֆիկ հետազոտություն, իսկ ուռուցքաբական կենտրոնում բուժում է ստանում մոտ 2.000 պացիենտ:
ԿՀՄԻ ԲԱԿ Երևանյան մասնաճյուղում 2012թ. մինչև օրս կատարվել է մոտ 40.000 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն:
Գիտաժողովում զեկույցներ հնչեցին նաև մասնագիտական այլ թեմաներով։

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն