Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը

ՀՀ ԱՆ. Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Մեղրիում ներկա է գտնվել տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացմանը:

«Մեծ ոգևորությամբ ենք մասնակցում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին, տեսանելի աշխատանքներ են իրականացվել սյունեցիներին ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններով ապահովելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում, առողջապահության նախարարության, ծրագրերի իրականացման գրասենյակի և մարզպետարանի համատեղ ջանքերով հնարավոր է դարձել հիմնանորոգել և վերազինել Գորիսի, Քաջարանի ու Կապանի բժշկական կենտրոնները, ինչպես նաև կառուցել Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի  գեղեցիկ և ժամանակակից մասնաշենքը:

 

Նախարարն ընդգծել է, որ մարզում արդի ենթակառուցվածքների ստեղծումը և բարելավումը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այսօր իսկ, էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունների հասանելիությամբ Սյունիքն առաջատար մարզն է Հայաստանում: Հաշված ամիսներ անց, Գորիսի բժշկական կենտրոնում կտեղադրվի գերժամանակակից համակարգչային շերտագիր:

Սփյուռքի մեր հայրենակիցների օժանդակությամբ Գորիսում ստեղծվել և գործում է մարզային երկրորդ սրտային ինվազիվ վիրաբուժության կլինիկան:  Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» ծրագրով, արդեն իսկ մարզում փրկվել է  շուրջ 5  տասնյակ մարդու կյանք: Զուգահեռաբար, մարզպետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում Սիսիանի բժշկական կենտրոնի փուլային արդիականացումն իրականացնելու ուղղությամբ:

Այսպիսով, ծրագրերի իրականացման արդյունքում, Սյունիքի բոլոր համայնքների բնակիչներն այլևս ստիպված չեն լինի մեկնել Երևան՝ որակյալ բժշկական օգնություն ստանալու համար, այլ հնարավորություն կունենան ախտորոշվել և բուժվել տեղում` իրենց բնակավայրերին մոտ:

Արմեն Մուրադյանը համոզմունք է հայտնել,  որ նորաբաց կենտրոնը լինելու է օրինակելի բժշկական հաստատություն և ծառայություններ է մատուցելու, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ` հարևան երկրից ժամանած հիվանդներին:

Շնորհավորելով ժամանակակից բժշկական կենտրոնի բացման կապակցությամբ` նա առողջապահության բնագավառի աշխատակիցների անունից, խորհին երախտագիտություն է հայտնել Հանրապետության Նախագահին` ոլորտի նկատմամբ ունեցած մեծ ուշադրության և աջակցության համար:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ նախատեսվել էր Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները միավորել՝ ստեղծելով նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Նախատեսվել էր նաև մինչև 2016թ. հունիսի վերջը Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի համար կառուցել նոր շենք՝ տեղակայալով բժշկական կենտրոնի հիվանդանոցային բոլոր ծառայությունները: Կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղակայվել են բժշկական կենտրոնի նախկին պոլիկլինիկական մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկերում, ինչպես նաև Ագարակի նախկին հիվանդանոցի 1-ին հարկում:

Միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն եղել:

Բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում:

Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Տեղադրվել է դիզելային գեներատոր, իրականացվել է դրենաժային համակարգ, տեղադրվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները, օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Բարեկարգվել է կենտրոնի արտաքին տարածքը: Տեղադրվել են նաև արևային էներգիայով աշխատող մարտկոցներ, որոնք վերականգնվող էներգիայի հաշվին կապահովեն կենտրոնի տաք ջրամատակարարումը: Հիվանդանոցն օժտված է նաև հեռաբժշկության հնարավորություններով:

Կենտրոնի երկհարկանի մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են վարչական մասը, ինֆեկցիոն բաժանմունքը (5 մահճակալ), խորհրդատվական և ախտորոշիչ ծառայությունը՝ ներառյալ լաբորատորիան, կենտրոնական ախտահանման և այլ օժանդակ ծառայությունները: Երկրորդ հարկում տեղակայված են թերապևտիկ և մանկական բաժանմունքը (20 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ անհատական տիպի ծնարանով, վիրաբուժական բաժանմունքը (10 մահճակալ)՝ մեկ վիրասրահով, հետվիրահատարանով և ինտենսիվ թերապիայի սրահով (5 մահճակալ):

Ծրագրի շրջանակում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, եռաչափ ուլտրաձայնային հետազոտման սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր` սինխրոնիզացիայի հնարավորությամբ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն:

Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի շուրջ 11.1 հազ. բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ:

Ծրագրի շրջանակներում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում:

 

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ