Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ախտորոշումը դատավճիռ չէ. այս կարգախոսի հասցեատերերը ուռուցքային հիվանդներն են. oncology.am

Ախտորոշումը դատավճիռ չէ. այս կարգախոսի հասցեատերերը ուռուցքային հիվանդներն են. oncology.am

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում:

Ըստ ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանի. «Այսօրվա մեր միջոցառումը ևս մեկ անգամ վկայում է համախմբվածությունն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի գործում»:

Յուրաքանչյուր տարի ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, սակայն այս տարի ո՛չ միայն Հոգեուռուցքաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ ենք նշում, այլև առաջին անգամ ենք նման ձևաչափով նշանավորում օրվա խորհուրդը: «Որքան ուռուցքային հիվանդությունները երիտասարդանում ու տարածվում են, այնքան դառնում ենք առավել զգոն` դրանց հաղթահարելու»,- ասաց Արթուր Ավետիսյանը:

 

 Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբան Եվա ԱսրիբաբայանՕրվա միջոցառման կարգախոսն էր. «Ախտորոշումը դատավճիռ չէ»:

Միջոցառմանը բժիշկներից և հոգեբաններից բացի, հրավիրված էին նաև ուռուցքային հիվանդություններ ունեցող մարդիկ, հասարակական այլ կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Առողջապահության նախարարության աշխատակիցներ` նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Ելույթով հանդես եկավ Արմեն Մուրադյանը: Նա կարևորեց գլոբալ խնդիր դարձած հիվանդության դեմ միասնական պայքարի ուժը, անդրադարձավ հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերմանն ու ախտորոշմանն ուղղված 2015թ. մեկնարկած ծրագրերին` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015թ. սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին: Սկրինինգային ծրագրի շրջանակում հանրապետությունում 30-60 տարեկան բոլոր կանայք կարող են անցնել նաև պարանոցի նախաքաղցկեղային վիճակի հայտնաբերման և քաղցկեղի կանխարգելման անվճար հետազոտություն:

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր ԱվետիսյանԱրմեն Մուրադյանը, բարձր գնահատելով վերջին տարիներին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված աշխատանքները, նշեց նաև, որ մեծ հեռանկարներ և զարգացման նոր ուղիներ է ակնկալում, ինչը կնպաստի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը:

Միջոցառմանը հրավիրված էին երաժիշտ Էդգար Գյանջումյանը, «Արամ Խաչատրյան տրիո»-ն և դաշնակահարուհի Մարինա Սարգսյանը:

Էդգար Գյանջումյանը, ով իր վրա կրել էր ուռուցքով տառապող հիվանդի հոգեբանական ծանր ապրումները, տարիների հեռվից, հաղթանակած մարդու իրավունքով ելույթի ժամանակ իր լավատեսական գաղափարները կիսեց հիվանդների հետ, ովքեր դեռ հաղթահարման ճանապարհին են: Նրա ելույթը, իրավամբ, ոգեշնչող էր:

Միջոցառմանը ներկա երաժիշտները, ովքեր հանդես եկան լայնածավալ, մեկ ժամ տևած ծրագրով, միացան քաղցկեղի դեմ պայքարին` պատրաստաակամություն հայտնելով հետագայում նույպես իրենց երաժշտությամբ աջակից լինելու:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ելույթի ժամանակ նշեց, որ Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով կազմակերպվող միջոցառումներն արդեն ավանդական են կենտրոնի համար, որը մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռում բարձրաձայնել առկա խնդիրները, խոսել ձեռք բերված հաջողությունների մասին, քննարկել անելիքները:

 

ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան Ախտորոշումը դատավճիռ չէ. այս կարգախոսի հասցեատերերը ուռուցքային հիվանդներն են ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյան


Միջոցառման մասին զրուցեցինք Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբան Եվա Ասրիբաբայանի հետ:

–  Խոսենք այսօրվա միջոցառման նպատակի մասին:

 

–  Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում օրվա իրադարձության հետ կապված կազմակերպում են տարբեր միջոցառումներ, որի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկման մակարդակը, ինպես նաև խնդրի հանդեպ ուշադրություն գրավել և հիվանդների շրջանում առաջացնել տրամադրվածության փոփոխություն, այն պետք է լինի դեպի հիվանդության հաղթահարման և պայքարին ուղղված՝ հանուն որակյալ կյանքի: Մեր այսօրվա միջոցառման նպատակներից է ուռուցքային հիվանդներին երաժշտության միջոցով դրական հուզումներ փոխանցել:

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում


–  Ո՞րն է հոգեբանի մասնագիտական միջամտության դերն այս խնդրում:

–  Ուռուցքային հիվանդությունը, միանշանակ, սթրես է մարդու համար: Մեր հասարակության մեջ գոյություն ունեն ուռուցքային հիվանդություններին և նրա հեռանկարներին վերբերող որոշակի կարծրատիպեր: Պետք է գիտակցել, որ վաղ ախտորոշումը նման հիվանդությունների դեպքում առաջնային դեր ունի` առաջին հերթին բուժման հարցում: Շատ դեպքերում ախտորոշման չեն դիմում, մտածելով, որ հիվանդության համար ելք չկա, արդյունքում երբեմն կորցնելով կյանքի գին ունեցող ժամանակ: Ցանկանում ենք մարդկանց մեջ փոխել այս կարծրատիպը և իրազեկել, որ ժամանակակից բժշկությունը խնդրի լուծման համար մի քանի քայլ առաջ է: Բժիշկներն իրենց պրակտիկայից ելնելով փաստում են, որ հիվանդության ընթացքն ու բուժման ելքը կախված է հոգեբանական վիճակից և տրամադրվածությունից: Մենք՝ հոգեբաններս, հասկանում ենք, որ խնդիրը բարդ է, սակայն փորձում ենք մեր մասնագիտությամբ միջամտել ու օգնել հիվանդներին:

 

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում

–  Մեր օրերում հոգեբաններն ու բժիշկները ուռուցքային հիվանդների բուժման գործընթացում համատե՞ղ են աշխատում, թե՞ հոգեբանները դուրս են ասպարեզից:

–  Բուժման համար, որպես այդպիսին` հոգեբանների և բժիշկների համակարգ, մեզ մոտ գոյությունի չունի: Առանձին դեպքերում հոգեբաններն ընդգրկվում են բուժման մեջ, սակայն պրակտիկայում, որպես ընդհանուր գործող համակարգ, բացակայում է: Կարևորում ենք ապագայում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նման համակարգի ստեղծումը, որի պարագայում բժիշկներն ու հոգեբանները հնարավորություն կունենան ուռուցքային հիվանդների բուժման գործընթացում աշխատել համակարգված:

–  Ուռուցքային հիվանդների համար երաժշտությունն ամոքիչ դե՞ր ունի:

–  Բուժման ժամանակ խոսքը երբեմն անզոր է և այն դրական ազդեցությունը չի ունենում, ինչը կարող է ունենալ երաժշտությունը: Երաժշտությունը հաճախ հոգեբանական ֆոնի փոփոխությունն է ապահովում:

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքայի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում

 

–  Հոգեբանական միջամտություն դրսևորելիս մասնագիտական ինչպիսի՞ սկզբունքներ գոյություն ունեն այս ոլորտում:

 

–  Առհասարակ, մեր մասնագիտական միջամտությունն այս դեպքում խիստ անհատական է: Հաճախ մարդիկ ուռուցքային հիվանդությունը վախի հետ են ասոցացնում: Մարդը, երբ տեղեկանում է իր մոտ ախտորոշված ուռուցքային հիվանդության մասին, բազամաթիվ վախեր են ակտիվանում: Իրականում, եթե նա նախապես իրազեկված է լինում հիվանդության մասին առհասարակ, նրա հետագա քայլերը լինում են առավել ճիշտ. խոսքը ժամանակին ճիշտ ախտորոշման և բուժման կազմակերպումն է, որի դեպքում բուժման ելքն առավել արդյունավետ է: Հասկանալի է, որ հիվանդի մեջ արթնացած վախերը հաղթահարելը հեշտ չէ և հենց այստեղ հոգեբանի միջամտությունը դառնում է անհրաժեշտություն: Հիվանդների համար նման հիվանդության բուժման ընթացքը երկարատև է, ձանձրալի, հոգեպես  ու ֆիզիկապես հոգնեցնող:

Ցավի համախտանիշի դեմ պայքարելու համար գոյություն ունեն հոգեբանական բազմաթիվ մոտեցումներ: Եթե նվազեցնենք հիվանդի հոգեբանական ցավը՝ միաժամանակ կնվազի նաև ֆիզիկական ցավը: Հոգեուռուցքաբանության մեջ գոյություն ունի տոտալ ցավի հասկացողություն, որը նույնպես օգտակար է նման հիվանդների հոգեբանական աջակցության համար և, բուժելով հոգեբանական ցավը, բուժում ենք նաև ֆիզիկականը:

 

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում: Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան համատեղ կազմակերպել էին միջոցառում:

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ