Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Արցախցին պետք է բուժվի Արցախում. Անգիոգրաֆիկ կենտրոնը մեկ տարեկան է 13.11.2015թ.

Այսօր լրացել է Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի գործունեության մեկ տարին, ինչը հանդիսավոր միջոցառմամբ նշվել է անգիոգրաֆիկ կենտրոնում: Բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանը:
«2014 թվականին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ և անձնական միջոցներով նորոգվել, կահավորվել և սարքավորվել է անգիոգրաֆիկ բաժանմունքը: Տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության ամենաժամանակակից անգիոգրաֆ սարք, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ՝ այլ օրգանների»,-ասել է Կարեն Բազյանը և հավելել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների օգնությամբ իրենք սկսել են աշխատանքները և հասել լուրջ հաջողությունների: Ինչպես քանակական, այնպես էլ որակական առումներով կենտրոնի մեկ տարվա աշխատանքը Բազյանը բարձր է գնահատել:
ԼՂՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանի խոսքով բաժանմունքի բացվելը երազանք էր։
«Սրտաբանական խնդիրները այն 3 հիվանդությունների թվին են դասվում, որոնցից մահացության թիվը, ցավոք սրտի, ամենաբարձրն են։ Աստծո կամոք այդ երազանքի ճանապարհը բացվեց Արցախում,- նշեց նա։
Զ. Լազարյանն իր հերթին կարևորել է կենտրոնի դերակատարությունը և փաստել, որ այժմ սրտանոթային լուրջ խնդիրներ ունեցող արցախցի հիվանդները բուժումը ստանում են անգիոգրաֆիկ կենտրոնում:
«Չնայած արդյունքները գոհացուցիչ են, բայց դրանով, կարծում եմ, չպետք է բավարարվենք: Հուրախություն բոլորիս՝ որոշակի գումար է հատկացվել անգիոգրաֆիկ կենտրոնին՝ իրականացնելու համար վերջույթների էնդովասկուլյար վիրահատություններ. սա առողջապահության ոլորտում նորույթ է և խրախուսելի քայլ,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ այդ հաջողություններում մեծ է Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ներդրումը:
ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, բժիշկ-սրտաբան Կարեն Ալբերտյանի համոզմամբ՝ բժշկական այս միջամտությունը հնարավորություն է ընձեռում մեծամասամբ կանխել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացություններն ու հաշմանդամությունը: Այնուհետև նա տարվա կտրվածքով ներկայացրել է կատարած աշխատանքների արդյունքները:
Ընդհանուր առմամբ բաժանմունք է դիմել 325 հիվանդ. 275 հիվանդի մոտ իրականացվել է կորոնար անոթների անգիոգրաֆիա (պսակաձև զարկերակների նկարում), 116 հիվանդի մոտ տեղադրվել է 139 ստենտ: Ընթացիկ տարվա հունվարից Արցախում սրտի անհետաձգելի վիրահատությունը՝ Stent for life, կատարվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար (1 ոչ դեղածածկ ստենտի տեղադրումով): 10 ամսվա ընթացքում սրտամկանի սուր ինֆակտով հիվանդանոց ընդունված 42 հիվանդի մոտ իրականացվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա գործող ծրագրի շրջանակներում:
Ավելի քան տասը հիվանդի մոտ անգիոգրաֆիկ հետազոտությունից հետո ախտորոշվել է բազմաանոթային կորոնար հիվանդություն և ցուցման համաձայն՝ ուղեգրվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սրտի ռիթմի խանգարումներ հայտնաբերելուց հետո 5 հիվանդի մոտ տեղադրվել է սրտի ժամանակավոր ռիթմը վարող սարք և ռեանիմատոլոգների ուղեկցությամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն հետագա մշտական սրտի ռիթմը վարող սարքի տեղադրման համար, այժմ նրանք գտնվում են կենտրոնի հսկողության ներքո:
Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը, նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները, կենտրոնի բուժանձնակազմը և այլք:

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն