Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. գիտաժողով «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» թեմայով

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշակական համալսարանում կայացավ «Հայաստանի գլոբալ առողջություն. հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպվել էր Երևանի պետական բժշկական և Յուտայի համալսարանների սերտ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, հանրային առողջության ոլորտի մասնագետներ, ուսանողներ:Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Այսօր տրվում է գլոբալ առողջությանը վերաբերվող նոր մեծ ծրագրի մեկնարկը, ինչի համար ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ բոլորին: Տարիներ առաջ մեր բուհում բացվեց հանրային առողջության ֆակուլտետ, որը նպատակ ունի լուրջ հետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի միջոցով համախմբել այն մարդկանց, ում գիտական հետաքրքրությունը գտնվում է «հանրային առողջություն» կոչվող այս պտղաբեր դաշտում»: Ռեկտորը նաև խոսեց կանխարգելիչ բժշկության մասին և շնորհակալություն հայտնեց արտասահմանյան մեր գործընկերներին՝ համագործակցության համար:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնեց նաև «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի տնօրեն Հռիփսիմե Զատիկյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ իր խոսքում ներկայացնելով նախարարության դիրքորոշումը և հանրային առողջապահության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:Հանդիսավոր մասի ավարտին ներկաներին ողջունեց նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, որից հետո մասնակիցներն անցան գիտաժողովի գործնական մասին՝ զեկույցներին:
Սույն գիտաժողովն իրենից ներկայացնում է Հայաստանում հանրային առողջապահական խնդիրներն ուսումնասիրելու եզակի հնարավորություն: Գիտաժողովը հնարավորություն կնձեռնի ուսումնասիրել գլոբալ հանրային առողջապահական խնդիրները առաջատար առողջապահական կազմակերպությունների, մասնագետների և փորձագետների միջոցով, ովքեր կներկայացնեն իրենց փորձը և կքննարկեն ընդունված ռազմավարությունները, իրազեկման, գործնական համագործակցության, հետազոտության խնդիրները և այլն:
Այս գիտաժողովը կծառայի հանրային առողջապահության ոլորտի մասնագետների հետ համագործակցական կապեր ստեղծելու և տարբեր կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու համար:

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն