Իրադարձություններ Հայաստանում
Հայ-ռուսական համագործակցությունը շարունակական բժշկական կրթության բնագավառում

«Մեդ-Պրակտիկ»-ի զրուցակիցն է Տատյանա Սեմյոնովան, ով բժշկական կրթության և առողջապահության ոլորտի կադրային քաղաքականության բաժնի վարիչն է ՌԴ Առողջապահության նախարարությունում:
Երևանում կայացած հայ-ռուսական առաջին համաժողովին Տատյանա Սեմյոնովան ներկայացրեց զեկույց` նվիրված բժշկական շարունակական կրթությանը:
– Տիկին Սեմյոնովա, ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:
– Ինձ հաջողվեց այցելել Երևանի առողջապահական կազմակերպություններ: Տպավորված եմ Հայաստան այցելությամբ: Գործընկերներիս մասին էլ չեմ ասում, դա առանձին զրույցի թեմա է... Գործընկերներ ասելով, նկատի ունեմ և՛ բուժական գործով զբաղվող անհատներին, և՛ նրանց, ովքեր կադրեր են պատրաստում: Նրանք բոլորն էլ իրենց գործի մեծ նվիրյալներն են, ովքեր լավ գիտեն ո՛չ միայն ռուս և նախկին խորհրդային միության երկրների բժիշկների փորձը, այլ նաև եվրոպական երկրների փորձին են մանրակրկիտ ծանոթ: Ծանոթ են նաև փոփոխություններին, որոնք առաջարկվում են այդ երկրներում, մասնավորապես, բժշկական հետդիպլոմային կրթության համակարգում: Հայերի և ռուսների միջև ընդհանուր շփման եզրեր շատ կան: Վստահ եմ, որ առաջիկայում կունենանք ընդհանուր նախագծեր: Բավականին հետաքրքիր առաջարկ կա շարունակական բժշկական կրթության ոլորտում:
– Եթե բացենք փակագծերը, ի՞նչ է իրենից ներկայացնում շարունակական բժշկական կրթությունը:
– Այսօր շարունակական բժշկական կրթություն անվան տակ գործընկերներիս հետ միասին հասկանում ենք այն ժամանակահատվածը, երբ մասնագիտացված բժիշկը, ով արդեն աշխատում է համակարգում, պետք է զարգացնի իր գիտելիքները, պրոֆեսիոնալ մակարդակը մասնագիտական ողջ կյանքի ընթացքում, քանի որ առողջապահական ոլորտը դինամիկ և արագ զարգացող է: Ամեն օր իսկ ստեղծվում են նոր դեղամիջոցների բանաձևեր, բժշկական սարքավորումներ, ծրագրեր, մեթոդներ... Ուստի՝ այն պահանջում է գիտելիքների թարմացում, այլապես անհնարին կլինի որևէ դրական արդյունքի հասնել: Շարունակական կրթության գլխավոր խնդիրն է՝ գործնականում նոր տեխնոլոգիաներ մատուցել: Այդ իսկ պատճառով մտահոգված ենք, որ պետք է փոփոխություն կատարել արդի կրթական համակարգում և չբավարարվել հինգ տարին մեկ մասնագետին վերապատրաստելու ընթացակարգով: Մասնակցելով ֆորումներին, գիտաժողովներին՝ մասնագետները կստանան կրեդիտներ… Դեռ հստակեցման խնդիրներ կան... Վաստակելով միավորներ յուրաքանչյուր բժիշկ, բուժքույր, ֆելդշեր, այդպիսով, ողջ կյանքի ընթացքում կձգտի զարգացնել գիտելիքները:
![]() |
– Ի՞նչ եք կարծում, ե՞րբ այն կյանքի կկոչվի:
– Ծանոթ լինելով այլ երկրների փորձին, այս ուղղությունը զարգացնելու համար պետք է ստեղծել սեփական մոդելը: Այսօր հայ գործընկերներն առաջարկեցին մեկ մոդել, ռուսները՝ այլ, բնականաբար, փորձարարական են այդ մոդելները: Կարծում եմ հաջորդ տարի մենք կհանենք փորձարարական բառը նախագծից ու կսկսենք լուծել այն խնդիրները, որոնք առաջացան նախագծի նախնական փուլում: Ցանկանում ենք ամեն ինչ այնպես անել, որ բժիշկների համար մաքսիմալ հաճելի լինի աշխատանքը: Մասնագետն ինքը պետք է ընտրի այն կրթական ուղին, որն իրեն ավելի հարմար է: Շարունակական կրթության ծրագիրը լայնորեն իրագործելու համար անհրաժեշտ է առնվազն երկու-երեք տարի:
Լիագումար նիստի շրջանակներում քննարկվել է Ռուսաստանի Դաշնությունում շարունակական բժշկական կրթության նոր մոդելի ներդրման նախագիծը, ինչպես նաև Հայաստանում շարունակական բժշկական զարգացման նախագիծը:
Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյան
– Ես կխոսեմ հայ-ռուսական համագործակցության շրջանակում շարունակական բժշկական կրթության զարգացման (ՇԲԿ) ոլորտում հիմնահարցերի շուրջ:
Բժշկական պրակտիկայում ախտորոշման և բուժման նոր բարդ բժշկական տեխնոլոգիաներ են ներդրվում, որոնց կիրառումը բժիշկներից լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ է պահանջում, արդյունքում՝ ապահովելու այցելուների անվտանգությունը:
Համապատասխանաբար, ուսուցման նոր տեխնոլոգիաներ (այդ թվում և մոդելավորող) են պահանջվում, որոնք թույլ կտան զգալի բարելավել բուժման արդյունավետությունն ու բարձրացնել այցելուների անվտանգությունը:
Այս ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է.
- Ռուսաստանում և Հայաստանում ՇԲԿ ներդաշնակ համակարգի ստեղծում, որտեղ կարտացոլվի ՇԲԿ բնագավառում ինովացիոն ուսուցողական տեխնոլոգիաների լավագույն փորձը:
- Ուսուցողական միջոցառումների գնահատման սանդղակի ստեղծում, այդ թվում՝ դիսցիպլինար մոդուլների և կոնֆերանսների ներգրավմամբ:
- Առաջնային օղակի բժիշկների համար ՇԲԿ պիլոտային ծրագրերի իրականացում Հայաստանում՝ Ռուսատանի փորձի հիմքի վրաԲժշկի միասնական մասնագիտական բնութագրի ստեղծում:
Լիագումար նիստի մասնակիցները քննարկեցին ՇԲԿ բնագավառում համագործակցման հնարավորությունները:
Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ու միկրովիրաբուժության ամբիոնի դոցենտ Գևորգ Յաղջյան.
– Փորձեմ ներկայացնել հայ-ռուսական համագործակցության շրջանակում շարունակական մասնագիտական զարգացման համակարգում հնարավոր արդյունավետ եզրերը:
Առողջապահության համակարգի աշխատակիցների ուսուցման ժամանակակից պահանջները բժիշկ-մասնագետի դիպլոմային, հետդիպլոմային ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման համակարգում զգալի փոփոխությունների անհրաժեշտություն է թելադրում:
Ըստ այդմ, բժշկական կրթության մակարդակի պահանջների մեծացումը, որը ժամանակակից պայմաններում պետք է ապահովի բուժաշխատողների բարձր որակավորումը, ինչպես նաև բարձրարդյունավետ տեղեկատվական, հեռակառավարվող և մոդելավորող ուսուցման տեխնոլոգիաների հայտնվելը, բժշկական բուհերում դասավանդողների ուսուցման նոր մոտեցումներ է պահանջում:
Նպատակն իրագործելու լծակներ կարող են լինել.
- շարունակական բժշկական կրթության ռուսական և հայրենական լավագույն փորձի ներդրման ուսումնասիրումը,
- Բժշկական կրթության համակարգում ուսուցման նորարարական տեխնոլոգիաների ներդրման ռուսական և արտասահմանյան լավագույն փորձի ուսումնասիրումը,
- ՇԲԿ համար ուսուցողական միջոցառումների որակական գնահատման կարգի ստեղծում (կոնֆերանսներ, դիսցիպլինար մոդուլներ և այլն), այդ թվում՝ պատասխանատվություն իրենց նկատմամբ:

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն