Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կլոր սեղան` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մասնակցությամբ

Օստեոպորոզի դեմ պայքարի հիմնախնդիրները քննարկման մեկ կլոր սեղանի շուրջ համախմբեցին առողջապահական, հասարակական, կրթական ոլորտները ներկայացնող մասնագետներին:
Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Կլոր սեղանի նպատակն էր քննարկել օստեոպորոզի բուժման և կանխարգելման գործում մեր երկրի ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նշեց, որ շատ կարեւոր է, որպեսզի ոլորտի մասնագետները պարբերաբար հիշեցնեն բնակչությանը օստեոպորոզի մասին և մատչելի ներկայացնեն հիվանդությունից խուսափելու հնարավորությունները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց օստեոպորոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է արտերկրի մասնագետներին Հայաստանին աջակցել չափորոշիչների, ուղեցույցների մշակման գործում:
«Մասնակցում են բոլոր կողմերը՝ բժշկական հանրության ներկայացուցիչներ, առողջապահության կազմակերպիչներ, հասրակական կազմակերպություններ, կրթական հաստատություններ: Նպատակը հարցին հնչեղություն տալն է, ի տես բերելը, որպեսզի մարդիկ հասկանանան, որ լուծումները միասնական քայլեր են պահանջում: Դրանք կարող ենք լինել ազգային ծրագրի, կոնկրետ միջոցառումների տեսքով: Այս հիվանդությունը կարելի է կանխարգելել՝ սա է ամենակարևոր շեշտադրումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ եւ ոսկրային հիվանդությունների բաժնի ղեկավար, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամիանդամ Ջոն Բելեզիկյանի և իր թիմակիցների, ինչպես նաև Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի առաջնորդ, բժիշկ Օլգա Լեսնյակի կողմից բարձրաձայնվեց Հայաստանում օստեոպորոզով հիվանդների վիճակագրական տվյալների հավաքագրման և սկրինիկգային ծրագրերի կազմակերպման, տեղական ուղեցույցների մշակման, առողջ սննդի և առողջ ապրելակերպի քարոզման, հիվանդության ժամանակին կանխարգելման, ախտորոշման և բուժման անհրաժեշտության մասին:
2007թ. գործող «Օստեոպորոզի հայկական ասոցիացիան» հիվանդության կանխարգելման ուղղությամբ հսկայական աշխատանք է տանում:
Ասոցացիայի նախագահ Վարտա Բաբալյանի գնահատմամբ, իրականցվել են դասընթացներ, վերապատրաստում, կատարվել է իրազեկման լուրջ աշխատանք ամենատարբեր խավերի ներկայացուցիչների համար: Առողջ ապրելակերպը օստեոպորոզից խուսափելու առաջին գրավականն է: Վարտա Բաբալյանի խոսքով` ձեռքբերումներին զուգահեռ կան հսկայական անելիքներ: Այս նպատակով մասնագիտական այս միավորումը համագործակցում է բժշկական մի շարք կառույցների հետ:
«Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին իր աշխատանքներն էր սկսել 8-րդ ամենամյա գիտաժողովը: Հոկտեմբեր 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Ասոցիացիայի նախաձեռնությամբ նույն օրը կանցկացվի իրազեկման միջոցառում, որի ընթացքում անցորդներին կբաժանվեն հիվանդության և դրա կանխարգելման մասին տեղեկատվական թերթիկներ:

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն