Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2015թ. հուլիսի 2-4-ը

Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2015թ. հուլիսի 2-4-ը

2015 թ. Հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը: Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության եւ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (ՀԲՄԿ. AMIC) հովանավորությամբ 2015 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարեւոր հիմնախնդիրներին:


Համագումարի նպատակի, առանձնահատկությունների և թեմատիկ շեշտադրումների մասին զրուցեցինք ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:


ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան–   Պարոն Բաբլոյան, հաշվի առնելով այս համագումարի պատմությունը, ինչո՞վ է առանձնանալու հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը:


–   2015թ. համագումարը մի կողմից շարունակում է նախորդների տենդենցը, քանի որ այն 4-րդն է Հայաստանում, մյուս կողմից՝ 2015թ. համագումարը հատուկ նշանակություն ունի, քանի որ այն անցկացվում է Մեծ ողբերգությունից 100 տարի անց: Հիմնական գաղափարը, փիլիսոփայությունը բժիշկների, առողջապահական համակարգի ներդրումն է հայ ազգի կորուստների վերականգնման գործում: Այդ ճանապարհին գլխավոր ուղղություններից մեկը վերարտադրողական առողջության բարելավումն է, ծնված երեխաների առողջությունը, աճն ու զարգացումը, նաև երիտասարդների և մեծահասակների աշխատունակությունն ապահովելը: Եթե ավելի շատ երեխաներ ծնվեն, եթե կյանքի տևողությունը երկարի, ուրեմն մեր ազգը կբարգավաճի:


–   Թեմատիկ առումով ի՞նչ շեշտադրումներ կլինեն:


–   Կոնգրեսի ժամանակ լուրջ զեկուցումներ են լինելու՝ նվիրված վերարտադրողական առողջությանը, երեխաների և մայրերի առողջությանը: Շատ կարևոր հարցի ենք անդրադառնալու. ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Կշեշտադրվի ուռուցքաբանական, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի կանխորոշումը, վարումն ու բուժումը: Կլինի նաև առանձին քույրական սեկցիա, որտեղ կքննարկվեն բուժքույրական գործի խնդիրները, մտահոգությունները, աշխարհում՝ տենդենցները: Իսկ պլենար զեկուցումներին կմասնակցեն արդեն բոլորը: Անդրադարձ կլինի հայաստանյան առողջապահության արդի բոլոր խնդիրներին: Տասնյակ ուղղություններ են ընդգրկված: Դրանք կխմբավորվեն որոշակի սեկցիաների մեջ:


–   Ովքե՞ր են համագումարի մասնակիցները:


–   Ակնկալում ենք, որ կլինի շուրջ 1500 մասնակից: Բացի նրանից, որ համագումարը կարող է 500-700 մասնակից ունենալ, կազմակերպվելու են նաև սատելիտային սիմպոզիումներ: Քանի որ խոշոր մասնագետներ, պրոֆեսորներ են ժամանելու Հայաստան, մենք կփորձենք նրանցից ստանալ առավելագույնը: Շատ ավելի քիչ արդյունավետ կլինի, եթե նրանք միայն կոնգրեսի սահմաններում ներկայացնեն իրենց զեկուցումները, այդ իսկ պատճառով մինչև հուլիսի 1-ը` կոնգրեսի սկիզբը, կազմակերպվելու են 5-7 սատելիտային սիմպոզիումներ, և, եթե յուրաքանչյուր սիմպոզիումին 100-200 մասնագետ մասնակցի, ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը կհասնի 700-ից 1500-ի: 


–   Համագումարը ներառում է նաև մարզային բժիշկներին և Արցախի գործընկերներին...


–   Արդեն ավանդույթ է դարձել, որ Արցախի բժիշկները կոնգրեսին մասնակցում են անվճար հիմունքներով: Մարզերից և Արցախից բժիշկների մասնակցությունը բոլոր սիմպոզիումներին կլինի անվճար: Միայն բուն համագումարի մասնակցությունն է վճարովի: Ես ուրախ կլինեմ, եթե մեծ քանակությամբ բուժաշխատողներ, բժիշկներ, քույրեր մասնակցեն Հայաստանից և Արցախից: Այս համագումարի ժամանակ ներկայացված կլինեն վերջին նորությունները բժշկական տարբեր ուղղություններում, և դա, անշուշտ, կնպաստի Հայաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Յուրաքանչյուր համագումարից հետո մենք որակական աճ ենք գրանցում, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ ենք ունենում:

 

Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Գևորգ ՅաղջյանՄեր զրուցակիցն է Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Գևորգ Յաղջյանը:


–   Պարոն Յաղջյան, խոսենք կազմակերպչական հարցերի շուրջ:


–   Համագումարի ծրագրի  շրջանակներում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում առաջխաղացումները և արդի խնդիրները:


Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստանի և Արցախի առողջապահությանն առնչվող արդի խնդիրները, քաղցկեղի և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները, որոնք արմատապես հեղաշրջում են առողջապահական ոլորտը:


Համագումարի երրորդ օրն ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:


Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:


–   Որտե՞ղ կարելի է փնտրել համագումարի ծրագրերին և մասնագետների մասնակցությանը վերաբերող ավելի մանրամասն տեղեկատվություն:


–   Համացանցում ստեղծվել է պաշտոնական վեբ կայք՝ www.4imca.am, որի օգնությամբ հասանելի կլինեն մասնակիցների գրացման, նյութերի ներկայացման և համագումարի ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները, և որոնք կընդլայնվեն մանրամասնությունների զարգացմանը զուգահեռ:

Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ, կոնգրեսի տեղեկատվական կոմիտեի նախագահ Սամվել ՍողոմոնյանԱռողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ, կոնգրեսի տեղեկատվական կոմիտեի նախագահ Սամվել Սողոմոնյան


–   Պարոն Սողոմոնյան, խոսենք համագումարի կազմակերպչական առանձնահատկություններից:


–   Սա 4-րդ միջազգային բժշկական համագումարն է Հայաստանում: Խորհրդանշական կարգախոսն է` «Միասին՝ հանուն առողջ ազգի»: Մեկնարկելու է 2015թ. հուլիսի 2-ին և կտևի մինչև հուլիսի 4-ը: Իրականացվում է 4 տարին մեկ և ընդմիջվում է արտերկրում կայացող միջազգային կոնգրեսով: Կոնգրեսի հիմնական նպատակը 4 տարին մեկ աշխարհասփյուռ հայ բժիշկներին Հայաստանում համախմբելն է: Առողջապահության կազմակերպիչները, բժիշկները, միասին կքննարկեն բոլոր այն մարտահրավերները, զարգացման հեռանկարները, որոնք առկա են ժամանակակից բժշկագիտության մեջ: Բժշկության յուրաքանչյուր ուղղության հետ կապված մասնագիտական ելույթներ և քննարկումներ են լինելու: Պետք է քննարկել նաև այն հնարավորությունները, ռեսուրսները, որոնք կարող են խթանել Հայաստանում առողջապահության, բժշկության տարբեր ոլորտների զարգացմանը: Կոնգրեսը շեշտադրված աշխատում է հայաստանյան և սփյուռքի բժշկական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների և անհատ բժիշկ-մասնագետների միջև հետագա համագործակցության, կապերի ստեղծման ուղղությամբ: Համագումարի վերջին օրը նվիրված է լինելու բացառապես Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, այն ծրագրերին, որոնք պլանավորում ենք իրականացնել: Մեր նպատակն է մշակել Հայաստան-Սփյուռք համգործակցության 5-ամյա պլան: 2015-20120 թթ. համար պետք է կանխորոշենք, ուրվագծենք, թե ինչ ուղղություններով պետք է զարգանա Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

 

Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2015թ. հուլիսի 2-4-ին
–   Ինչպիսի՞ն է նմանատիպ կոնգրեսների արդյունավետությունը:


–   Մեր վերջին ` Լոս Անջելեսում կայացած կոնգրեսից հետո, մինչ օրս հստակ ուղղություններում ակտիվ աշխատանքներ են տարվում: Լոս Անջելեսում գործող մի քանի ամերիկահայ շնորհալի բժիշկների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որպեսզի Հայաստանից երիտասարդ շնորհալի բժիշկներ հնարավորություն ունենան կարճաժամկետ վերապատրաստում անցնելու նրանց կենտրոններում: Ծրագիրը հաջողությամբ գործում է, այժմ էլ ունենք երիտասարդ բժիշկներ, ովքեր վերապատրաստվում են Ամերիկայի առաջատար կլինիկաներում՝ հայազգի մասնագետների օգնությամբ: Այս գործընթացը շարունակական է լինելու: Սա իսկապես ձեռքբերում է, որի հնարավորությունն ընձեռվեց նախորդ կոնգրեսի շրջանակներում: Այսպիսի օրինակները շատ են:


–   Հայ բժիշկների արտասահմանում կայացող համագումարներն ավելի վաղ պատմություն ունեն: Ի՞նչ զուգահեռներ կարող ենք տանել Հայաստանում և արտասահմանում անցկացվող համագումարների միջև:


–   Հայրենիքում կայացող կոնգրեսների առավելությունն այն է, որ ավելի առարկայական, ավելի շեշտադրված է խոսվում Հայաստանի առողջապահական խնդիրների մասին: Համագործակցության ծրագրերը, որոնք նախագծվում են համագումարի ժամանակ, հիմնականում միտված են Հայաստանի առողջապահական համակարգը զարգացնելուն և տարբեր բժշկական կենտրոնների ներուժը բարձրացնելուն:

Հայ օգնության ֆոնդի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում ՍիմոնյանՀայ օգնության ֆոնդի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյան:


–   Կարևորելով այն փաստը ,որ կոնֆերանսը տեղի է ունենալու 2015թ., ի՞նչ առանձնահատկություններ այն կունենա:


–   Քանի որ կազմակերպվում է 2015թ., մենք ևս մեկ անգամ օգտագործելու ենք հնարավորությունը՝ խոսելու XX դարի ոճրագործության մասին: Առհասարակ, դրա համար պետք է օգտագործել բոլոր ամբիոնները: Մեր առաջիկա աշխատանքները միտված են Սփյուռք-Հայաստան կապին ավելի մասնագիտական ուղղվածություն տալուն, որը ևս կարելի է համարել 100-ամյակին ընդառաջ քայլ: Անկախ նրանից, թե որ թվականին է կազմակերպվում կոնգրեսը, այն միշտ ունեցել է համախմբող նշանակություն: Կոնգրեսները, բացի գիտական առաջընթացից, տալիս են նաև կապեր ստեղծելու հիանալի հնարավորություն: Յուրաքանչյոր կոնգրեսից հետո մենք սփյուռքի կողմից ներդրումային ծրագրերի զգալի աճ ենք տեսնում առողջապահության ոլորտում: Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ համագումարն անցկացվում է Հայաստանում, որը հնարավոր է դարձնում Հայաստանը դեռևս չտեսած հայրենակիցներին տեղեկանալու մեր առողջապահական խնդիրներին և ձեռքբերումներին: Նրանք կհանդիպեն իրենց պոտենցիալ գործընկերներին, կձևավորեն աշխատանքային փոխշահավետ հարաբերություններ:


Ռուսաստանում հայերի միության բժիշկների ասոցիացիայի անդամ Էդուարդ ԳևորգյանՌուսաստանում հայերի միության բժիշկների ասոցիացիայի անդամ Էդուարդ Գևորգյան


–   Պարոն Գևորգյան, ի՞նչ գործունեություն է ծավալում ռուսաստանաբնակ հայ բժիշկների ասոցիացիան:


–   Մեր ընկերությունը վերջերս է վերաակտիվացել: Մեր կազմում կան մի քանի բժշկական խմբեր, որոնք փորձում են բարեգործական հիմունքներով աջակցել Հայաստանում առողջապահական գործի զարգացմանը: Լոս Անջելեսում տեղի ունեցած հայ բժիշկների կոնգրեսից հետո մենք որոշեցինք համախմբել ՌԴ գործող բժշկական խմբակները Ռուսատանում հայերի միության կազմի մեջ: Խնդրել ենք Բագրատ Ալեքյանին՝ առաջնորդել այս շարժումը: Հուլիսի 8-ին տեղի ունեցավ առողջապահության ներկայացուցիչների, պրոֆեսորների համաժողով, որտեղ քննարկվեցին նախատեսվող ծրագրերի իրականացման ճանապարհները: Մոտ ապագայի պլաններից է նաև կազմակերպել հայ բժիշկների առաջին համառուսական կոնֆերանսը, որտեղ նախատեսվում է Հայաստանում գործող բժիշկների մասնակցությունը, ինչը կնպաստի գործընկերների ավելի արդյունավետ համագործակցությանը:


–   Ինչքանո՞վ եք կարևորում այսպիսի համագումարները:


–   Սա հիանալի առիթ է հորիզոնական փոխհարաբերություններ ստեղծելու ճանապարհին: Կարծում եմ Ռուսաստանում աշխատող մեր գործընկերներին կհետաքրքրի ևս մեկ առիթով այցելել Հայաստան և շփվել իրենց երկրի առողջապահական համակարգը ներկայացնող բժիշկների հետ: Այսպիսի համագումարները կարևոր են նաև ժամանակի տենդենցները ճիշտ ընկալելու տեսանկյունից: Մասնակից բժիշկներից յուրաքանչյուրն իր երկրի առողջապահական համակարգն է ներկայացնելու, որը կօգնի ընդհանուր պատկերացում կազմել նաև միջազգային տենդենցների մասին:

 

Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարը Հայաստանում տեղի կունենա 2015թ. հուլիսի 2-4-ին


–   Ինչքանո՞վ են ռուսաստանաբնակ բժիշկները տեղեցկացված հայաստանյան առողջապահական համակարգից, որքանո՞վ են առնչվում մեր առողջապահական համակարգի հիմնախնդիրների հետ: 


–   Մեր ասոցիացիայի բժիշկների մեծամասնությունը ծնվել, մեծացել և բժշկական կրթության հիմնական մասը ստացել է Հայաստանում: Նրանք նաև շատ հաճախ են Հայաստան այցելում և չեն կարող տեղեկացված չլինել հայաստանյան առողջապահական խնդիրներին: Իհարկե, կան նաև բժիշկներ, ում համար այս և նմանատիպ համագումարները հրաշալի առիթ են՝ ծանոթանալու Հայաստանի առողջապահությանը:


–   Այս կոնգրեսը կնպաստի՞ հայաստանյան առողջապահությունը միջազգային առողջապահական ընտանիքի մաս կազմելուն:


–   Հայաստանի առողջապահական համակարգը բավականին շահեկան դիրքում է: Մեր սփյուռքը մեզ թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրվել առողջապահության միջազգային ընտանիք: Օրինակ, Ռուսաստանի դեպքում բոլորովին այլ է իրավիճակը: Շատ դռներ փակ են ռուս մասնագետների համար: Այս շահեկան վիճակը միայն ճիշտ օգտագործել է պետք: Եթե հայ բժիշկները մեծ ցանկություն և կամք դրսևորեն, հայաստանյան առողջապահական համակարգը կարող է շատ հեշտությամբ ներմուծել արտասահմանյան տենդենցներն ու նորարարությունները:


4-րդ միջազգային համագումարի գիտական կոմիտեի համանախագահ, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ ՍարգսյանՀամագումարի գիտական ուղղվածության մասին զրուցեցինք համագումարի գիտական կոմիտեի համանախագահ, Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանի հետ:


–   Առաջին հերթին համագումարը կունենա գիտական ուղղվածություն և կկազմակերպվի նրա համար, որպեսզի հայաստանյան և տարբեր երկրներից ժամանած մասնագետները կարողանան ներկայացնել իրենց գիտական աշխատանքները, արդի հետազոտություննրը, կարողանան փորձի փոխանակում իրականացնել:


–   Ի՞նչ հնարավորություն կտա համագումարը մասնակից մասնագետներին:


–   Ձեզ հետ զրույցում Էդուարդ Գևորգյանը խոսեց ռուսաստանաբնակ բժիշկների և արտասահմանյան բժիշկների փոխհամագործակցության դժվարությունների մասին, իսկ այս դեպքում համագումարը կարող է կապող օղակ դառնալ տարբեր երկրների բժշակական ներկայացուցիչների միջև: Թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրի մասնագետները կցանկանան ներկայացնել իրենց լավագույն, առաջավոր աշխատանքները, ինչը մյուսների համար, անշուշտ, օգտակար կլինի: Շատ կարևոր է, որպեսզի մեր մասնագետների կատարած գիտական աշխատանքները հնչեցվեն նաև բժշկական այլ դպրոցների ներկայացուցիչների համար: Համագումարի շրջանակներում ձևավորվելու է «մտքերի լաբորատորիա», որտեղից յուրաքանչյուրը կարող է քաղել իրեն անհրաժեշտը: Մեր խնդիրն այդ հնարավորությունը ստեղծելն է, որպեսզի նրանք կարողանան այդ փոխանակման արդյունքում դասեր քաղել, համագործակցություն ձևավորել:


–   Բժշկության ո՞ր ուղղություններն են շեշտադրված:


–   Ներկայացված են լինելու բժշկագիտության բոլոր ուղղությունները: Առավոտյան կլինեն պլենար դասախոսություններ: Դրանք հետաքրքիր և արդիական թեմաների մասին դասախոսություններ են, որոնք հետաքրքիր են բժիշկներին` անկախ բժշկական մասնագիտության ուղղությունից: Բացի եհտաքրքրություն առաջացնելուց, դրանք պետք է լինեն նաև ամենաբարձր մակարդակի և ճշգրտության: Կազմակերպվելու են նաև գիտական սեկցիաներ, որոնք ներգրավելու են բժշկագիտության բոլոր ոլորտները` սկսած առողջապահության կազմակերպումից, հանրային առողջապահությունից մինչև նեղ մասնագիտական ուղղվածություններ: Շատ կարևոր է նաև այն, որ համագումարին հնչեցվող դասախոսությունները, զեկուցումները հավաքագրվելու են և հետագայում կլինեն սկավառակի տեսքով ու, հնարավոր է, օնլայն տարբերակով ևս:


–   Գիտական տեսանկյունից մեր բժիշկներն ունե՞ն իրենց փորձը փոխանցելու հնարավորություն:


–   Իհարկե: Բոլոր ոլորտներում մենք ունենք մի քանի մասնագետներ, ովքեր կանոնավոր կերպով ներկայացնում են իրենց աշխատանքները միջազգային կոնգրեսներում: Համակարգային տեսակետից Հայաստանում գիտաբժշկական գործունեությունը դեռեւս ինտեգրված չէ միջազգային բժշկագիտական մտքի մեջ: Խնդիրներից մեկը գիտության ֆինանսավորումն է, որը Հայաստանում գտնվում է շատ ցածր մակարդակում: Իհարկե, անկախ ֆինանսից, կան աշխատանքներ, որոնք կարող են ներկայացվել և հրապարակվել առաջատար մասնագիտական հանդեսներում: Այստեղ կա նաև լեզվական պատնեշ: Քիչ է իմանալ անգլերեն, պետք է կարողանալ գրել անգլերեն, գիտական աշխատանք ներկայացնել անգլերենով: Բացի բուն գիտական աշխատանքից պետք է հասկանալ դրա ձևավորման առանձնահատկությունները, որոնք կոնկրետ չափորոշիչներ պետք է ունենան՝ միջազգային հանդեսներում հայտնվելու համար:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ