Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ախտորոշում

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ

Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։

 

Նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին...

 

Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին մենք` կանայք, նույնիսկ մտածել չենք ուզում։ Այդ հիվանդությունների թվին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը...

 

Պետք չէ գլուխն ավազի մեջ թաղել


Գիտնականների կարծիքով գոյություն ունի մի պարզ օրինաչափություն. որքան շատ կինը տեղեկացված լինի կրծքագեղձի քաղցկեղի մասին, այնքան ավելի դյուրին կդառնա վերջինիս հայտնաբերումը հիվանդության ամենավաղ փուլում։ Այսինքն` կինը ժամանակ կունենա ընդունելու անհրաժեշտ բուժումը, որի դեպքում լավ արդյունքների հասնելու հավանականությունն է՛լ ավելի մեծ է։ Ինքնին հասկանալի է, որ նման պարագայում «ջայլամի» քաղաքականություն վարելն անտեղին է և հղի վտանգավոր հետևանքներով, քանի որ այդ հիվանդության մասին անտեղյակ լինելն ու կրծքագեղձերի վիճակին կանոնավոր կերպով չհետևելը չի փոքրացնում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

 

Ի դեպ, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերելուն միտված ծրագրերը հովանավորվում են առողջապահության պետական մարմինների կողմից և ունեն համապատասխան կարգավիճակ։ Պետք է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի խնդրին միտված նման քաղաքականությունն իր շոշափելի արդյունքներն է տալիս։ Օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ դեռատի աղջիկներին կրծքագեղձի ինքնազննման հմտություններին ծանոթացնում են դեռևս դպրոցում, նկատելիորեն կրճատվել են կրծքագեղձի հետ կապված բարդությունները, քանի որ հիվանդության առաջնային փուլում հայտնաբերված 10 դեպքերից 9-ում նրանց կասկածները բժշկի կողմից հաստատվում են։

 

Թշնամու «դեմքը»


Կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքաբանական այլ հիվանդություններից առանձնանում է նախ և առաջ իր «հորմոնակախյալ» լինելով։ Այսինքն` այս հիվանդության պարագայում ռիսկի հիմնական գործոնը պայմանավորված է հորմոնային անհավասարակշռությամբ, որը կնոջ օրգանիզմում այլ պաթոգեն նախապայմաններից զատ առաջանում է նաև վաղ (մինչև 45 տարեկան) կամ ուշացած (55 տարեկանից հետո) դաշտանադադարի, ինչպես նաև վաղ (մինչև 12 տարեկան) կամ ուշացած (16 տարեկանից հետո) սկսվող դաշտանային ցիկլի արդյունքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են կրծքագեղձի տարաբնույթ հիվանդությունները (մասնավորապես մաստոպաթիան)։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև «հասակավոր առաջնածին» հղիությունը (30 տարեկանից հետո)։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը խթանող մյուս բոլոր «մեղավորներն» ասես ուլունքահատիկների նման գալիս և «շարվում են» հիմնական դրդապատճառների վրա։ Այժմ խոսենք դրդապատճառների մասին, որոնց պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերով` ծանրաբեռնված ժառանգականությունը, ռադիոակտիվ (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցությունը, գիրությունը, կրծքագեղձերի վնասվածքները, երեխային վաղաժամ կրծքից կտրելը (5 ամսից էլ քիչ), կրծքով երկարատև կերակրելը, հղիության բազմակի արհեստական ընդհատումները, կերակրի բարձր յուղայնությունը, արդյունաբերական զարգացած քաղաքներում բնակվելը և այլն։

 

Ռիսկային գործոնների նման բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ կաթնագեղձը ենթարկվում է ավելի քան 15 զանազան հորմոնների ազդեցությանը։ Կարևոր է շեշտել, որ շատ հաճախ այդ հորմոնները կաթնագեղձի վրա տարբեր ձևերով են ներազդում։ Դա գրեթե նույնն է, ինչ ստիպել 15 հոգանոց բազմաձայն երգչախմբին միաձայն երգել միևնույն տոնայնությամբ։

 

Եթե այս ամենին էլ հավելենք ռադիոակտիվ ճառագայթումը, ապա պատկերն առավել համալրված կլինի։ Կրծքագեղձի վրա ռադիոակտիվ ճառագայթման թողած անմիջական ազդեցությունը բացահայտել են ճապոնացի գիտնականները։ Բանն այն է, որ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած միջուկային ռումբերի պայթյուններից 10-15 տարի անց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երկրում կտրուկ աճ ապրեցին։

 

Զննել, թե՞ ոչ


Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների վիճակագրական տվյալներով տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 700-800 նոր դեպք է արձանագրվում։ Հիվանդացությունը կազմում է տարեկան 30-32 նոր դեպք 100.000 կին բնակչի հաշվարկով։ Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդացության մեջ գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն թոքի քաղցկեղին։ Իսկ կանանց մոտ այն գրավում է առաջին տեղը։ Համեմատելով ընդհանուր եվրոպական տարածաշրջանի հետ` կարելի է ասել, որ հիվանդացությունը Հայաստանում մոտավորապես համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշներին։ Սակայն այս հիվանդությունից մահացությունը մեր հանրապետությունում ավելի բարձր է։ Սա արդեն կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։ Այսպես, եթե զարգացած երկրներում գերակշռում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է, և գրեթե ամեն օր գրանցվում են բարձիթողի դեպքեր, որոնցով և պայմանավորված են մահացության առավել բարձր ցուցանիշները։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի և լայնորեն տարվող լուսավորչական աշխատանքների շնորհիվ բավականին շատացել են վաղ փուլում հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Սակայն այս ցուցանիշները հեռու են բավարար լինելուց։ Երևի կհամաձայնեք, որ նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին։

 

Կուրծքը կարելի է զննել դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ դաշտանադադարի դեպքում` օրացույցում ընտրել ստույգ մի օր և ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննման ենթարկել։

 

Իսկ եթե...


Եթե ինքնազննման ընթացքում երկու կրծքերի միջև աննշան տարբերություն նկատեք` խուճապի մի մատնվեք։ Մարդ արարածի մարմնում ոչինչ կատարելապես համաչափ չէ։ Այսինքն աննշան շեղումներն անհանգստացնող չպետք է լինեն։ Այլ բան է, եթե այդ շեղումներն առավել ցայտուն են, կամ եթե ինքնազննման արդյունքում հայտնաբերել եք ինչ-որ արտառոց բան` աննշան այտուցվածություն կամ հանգույց։ Ավելին, հուսահատվել և առավել ևս համապատասխան ինքնաախտորոշում կայացնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Մեր մասնագետների կողմից ձեռք բերված տվյալների համաձայն` զննման ենթարկված 10 կանանցից 6-7-ի մոտ առկա են կրծքագեղձի զանազան հիվանդություններ։ Եվ փառք Աստծո, հայտնաբերված շեղումը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է լինում։ Սա վերաբերում է հայտնաբերված 10 դեպքերից 9-ին։ Այդուհանդերձ, բժշկին դիմելն անհրաժեշտ է, քանի որ միայն մասնագետը կարող է տարբերել չարորակ ուռուցքը բարորակից։ Ավելին, մաստոպաթիայի բոլոր ձևերը և զանազան բարորակ գոյացությունները ենթակա են բուժման։

 

Ինքնազննման կանոնները

1. Կրծկալը հակառակ կողմից ուշի ուշով զննեք։ Անհանգստության տեղիք կարող են տալ վերջինիս վրա հայտնաբերված հետքերը։ Այս կանոնը չի վերաբերում կերակրող մայրերին և հղի կանանց, ինչպես նաև բոլոր այն մայրերին, որոնք վերջերս են դադարեցրել կրծքով կերակրելը։ Ի դեպ, «վերջերս» ասվածը տարբեր կանանց մոտ կարող է տևել 3-5 տարի, ինչը պայմանավորված է կնոջ հորմոնալ ակտիվությամբ։

2. Ձախ ձեռքը տարեք գլխի հետև և աջ ձեռքի մատներով շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը։ Շարժումների ուղղությունը պետք է լինի կրծքի եզրից դեպի կենտրոն։ Նույն կերպ զննեք նաև աջ կրծքագեղձը։

3. Հայելու առջև կանգնած` ձեռքերը բարձրացրեք վեր և հայելու մեջ նայելով` համեմատեք երկու կրծքագեղձերի ձևն ու չափը։ Ուշադրություն դարձրեք նաև դրանց մաշկին։ Ուշադիր եղեք. արդյոք մաշկը կնճռոտված և թեփոտված է՞, իսկ ստինքները` ներքաշված։ Նույն գործողությունը կատարեք` այս անգամ ձեռքերը դնելով կոնքերին և լարելով կրծքերի և ձեռքերի մկանները։

4. Բթամատի և ցուցամատի օգնությամբ փոքր-ինչ սեղմեք հարստինքային տարածքը` պարզելու համար, թե այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։

5. Պառկեք մահճակալի վրա և թիակների տակ բարձ դրեք։ Ձախ ձեռքը տարեք գլխի տակ և աջ ձեռքի մատների շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, ինչպես նաև կրծքից թևատակ տանող հատվածը։ Նույն կերպ զննեք նաև ձախ կրծքագեղձը և հարակից տարածքը։

 Եղե'ք առողջ, հարգե'ք Ձեր մարմինը և այն դեռ երկար տարիներ կծառայի Ձեզ...

 

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Anastasia

12.02.2016

Barev dzez,,,,,bzhshkuhi jan yes 21 tarekan em,,,,krcqers shat poqr en,,,,inpes anem vor mecanan,,,kam in4ica tenc,,,,,,ptukners el ners @nkac en,,in4 anem,,,yes shat em nexvum dranic,,,xndrum em mi xorhurd tveq

Marishok

30.01.2016

Barev dzez es 27 tarekan em,amusnacac em u unem mi axjik 4 tarekan.Prolaktins barcr e exel,dex em xmum ijnum e,bayc dadarecneluc heto noric barcranum e.Ichnelu jamanak el angam chem karoxanum hxianal.Bavakanin jamanak e porcum em hxianal,sakayn chi stacvum,xndrum em inc mi xorhurd tveq...Naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

30.01.2016

Հարգելի VERA, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ կրծքերի շրջանում էպիլյատոր ցանկալի չէ օգտագործել, Դուք տրավմայի եք ենթարկում գեղձը: Ինչ վերաբերում է գոյացությանը, Ձեր տարիքում ավելի հավանական է, որ դա ֆիբրոադենոմա է,  սակայն միանշանակ համոզված լինել չի կարելի: Հարկավոր է անպայման մամոլոգի խորհրդատվություն և կրծքագեղձի ՈՒՁՀ: 

VERA

19.01.2016

BAREV DZEZ ES ARAJIN ANQAM EM DZEZ GRUM EV HUSAM INDZ KOQNEQ.ES 25 TAREKAN EM BNAKVUM EM MOSKVAYUM EREK LOGANQ @NDUNELU JAMANAK NKATECI KRCQIS HATVACUM GOYACUTYUN ZEYTUNIC POQR EV TUYL CAV UNEM ERB SHOSHABUM EM.ES AMUSNACAC CHEM. MOT 3 AMIS E INJ OGTAGORCUM EM EPILYATR INDZ ASACIN HNARAVOR E KATNAGEXDZERNE BORBOQVEL.XNTRUM EM OGNEQ/

Satenik

08.01.2016

Shnorhakalutyun bjshkuhi jan

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Satenik, բարև Ձեզ: Դուք նկարագրել եք տարբեր օրգանների հիվանդություններ, որոնք պահանջում են առանձին բուժում տարբեր նեղ մասնագետների մոտ: Կրծքագեղձերից կանաչավուն արտադրություն նկատվում է մաստոպաթիաների ժամանակ, առավել հաճախ ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիաների, որի պատճառները տարբեր են: Ինքնաբուժությամբ զբաղվել խորհուրդ չէի տա: Հարկավոր է մամոլոգ-օնկոլոգի կոնսուլտացիա, նախ ախտորոշումը հաստատելու, այնուհետ բուժում ստանալու համար: Ինչպես գիտեք ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիան կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ, այսինքն անուշադրության մատնել չի կարելի: Ինչ վերաբերում է վահանագեղձի հանգույցներին, կարևոր է դրանց չափերը, հորմոնալ ֆոնը, բացի այդ հանգույցների բնութը պարզելու համար հարկավոր է կատարել պունկցիոն բիոպսիա: Միգուցե կա վիրահատության կարիք: Նույնը վերաբերում է ողնաշարի ճողվածքներին, մեծ ճողվածքների դեպքում,  ինչպես գիտեք գիտեք միակ բուժումը վիրահատականն է: Դեղորայքային միջոցները, մերսումներն ունեն միայն ժամանակավոր էֆեկտ: Փոքր չափի ճողվածքների դեպքում էֆեկտիվ է ֆիզիոթեապիան, սպինալ  բլոկադաները: Դրանք երկար ժամանակ կթեթևացնեն ցավերը: Սակայն դա նշանակում է միայն նյարդավիրաբույժը:

Satenik

04.01.2016

Barev bjshkuji Jan..es 39 tarekan em ,unem dzax krcqi mecacum cav EV muq kanachvun guyni artadrutyun,Vahanadzev gexdzi dzax bilti vra kan hanguycner tarber chapseri .DRA get kapvac unem naev voxnashari vra 3choxvacq bujumneric heto vochmi tarberutyun chka inch xorhurd ktaq cav@ hangstacnelu hamar EV ayl dexorayqain bujumneri hamar xndrum em patasxaneq ..

Satenik

04.01.2016

Barev dzez bjishk Jan.es bujquyr em bayc havatum em dzer yuraqanchyur hivandutyan patasxannerin ,,39 tarekan em..unem dzax krcqi cab artadrutyun muq kanach guyni ...unem dzax krcqi mecacum vahanadzev krcqis vra kan mi qani hanguycner voxnashari vra unem 3 choxvacq ,cav@ chi tulanum dexorayqneric.aveli aravel cav@ tulacnelu hamar inch?karox eq xorhurd tal xndrum em patasxaneq

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Greta, բարև Ձեզ: Դուք կարող եք նախքանը բժշկի դիմելն ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Ձեր տարիքում ավելի հավանական է ֆիբրոադենոմայի, կիստայի, մաստոպաթիայի առաջացումը: Խորհուրդ կտայի մամոլոգի կոնսուլտացիա անցնել և կրծքագեղձի ՈՒՁՀ:

Մեդ-Պրակտիկ

30.12.2015

Հարգելի Անի, բարև Ձեզ: Ըստ  Ձեր նկարագրածի,  Ձեզ մոտ բարեբախտաբար քաղցկեղ չի եղել, այլ ատիպիզմ, որը դեռ քաղցկեղ չէ: Նկարագրված վիրահատությունը և հետագա բուժումը Ձեր պարագայում լիարժեք է: Տվյալ հատվածում պրոցեսի տարածման հավանականությունը շատ քիչ է, բայց բացառել չի կարելի: Հարկավոր է անընդհատ լինել մամոլոգի հսկողության տակ, պարբերաբար հետազոտվել: Կարծում եմ բարդություններ չեն առաջանա հետագայում: Առողջ եղեք:

greta

23.12.2015

barev dzez es17 tarekan em ;dzax krcqum unem cav;cavy ancnum e tevis u tikunqis,erbemn naev myus krcqis;cavy sksvel e dashtanic 1shabat araj;krknvel e 3 amis araj;incic karox e linel

Անի

22.12.2015

Բարև ձեզ.Ես 36 տարեկան եմ, ամուսնացած եմ ունեմ երկու երեխա. Մեծս`17 տարեկան է, կերակրել եմ կրծքով 1,8 տարի. ..կրծքից կտրելու շրջանը անցավ բավականին բարդ, որից հետո ձախ կրծքագեղձում առաջացավ 9մմ կիստա. իհարկե հետազոտություններ անցա, նաև ուռուցքաբանի խորհդատվություն, (այն ժամանակ դեռ Հայրո Միխայիլովիչի մոտ, ասաց աղջիկ ջան գնա ու քո համար հանգիստ ապրի )))) ) հանգիստ էի իհարկե է, բայց զգում էի, որ այդ գոյացությունը գնալով աճում է և կարծրանում. ... ընթացքում մի քանի անգամ հետազոտվեցի իհարկե, միշտ հսկողություն էին նշանակում, երկրորդ երեխայիս կերակրեցի շատ դժվարությամբ և հազիվ 5 ամիս. .. 2014 մայիսին վիրահատություն նշանակեցին օջախային մաստոպատիա մոտ 5 սմ, հյուսվացքաբանությունը տվեց ներծորանային պապիլամատոզով...2015 ի մայիսին նորից վիրահատեցին, ձախ կրծքագեղձի լայնացված սեկտորալ մասնահատում, լիմֆոդիսեկցիա 2րդ աստիճանի. ..պաթոհյուս. եզրակացություն-Կրծքագեղձի ճարպային հյուսվածքի մեռուկի օջախներ fat necrotic խրոնիկ գրանուլեմատոզ բորբոքումով շուրջը ֆիբրոզ կիստոզ փոփոխությունների օջախներ ատիպիկ (միկրոպապիլյար)ծորանային հիպերպլազիա. ..և այլն... վիրահատությունից հետո մոտ 2 ամիսների ընթացքում հեղուկ էին հեռացնում պոնկցիյա. ... այժմ անցել է 7 ամիս նորից հեղուկ կա հավագված և կոշտեր կան , նշանակել են պենոկսալ (վիրահատությունից հետո հետոմա էր առաջացել 3 ամիս խմեցի պենոկսալ, արդյունքն աչքի ընկնող էր ) նորից 3 ամիս պետք է խմեմ. .. Հարցս մեկն է հնարավոր է այս հիվանդության ռեցեդիվ, թե լիարժեք կբուժվեմ, վերջապես? ????նախապես շնորհակալություն, որևէ պատասխանի համար. .. PS. Վահանաձև գեղձի վրա 11,8 հանգույց ունեմ նաև, որը շատ խորն է տեղակայված, ուստի ասոեղային պոնկցիայի ժամանակ ասեղ չհասավ, ուղղակի հսկողություն են նշանակում, դինամիկա չկա հորմոններս նորմալ են, հիպոիզոէխոգեն հանգույց է արտահայտված արնամատակարարմաբ. ..

Մեդ-Պրակտիկ

20.11.2015

Հարգելի Անի, բարև Ձեզ: Պրոլակտինի բարձրացման պատճառ կարող է լինել հիպոֆիզի ուռուցքը: ՄՌՏ հետազոտություն նշանակվել է հիպպոֆիզը հետազոտելու համար:

Մեդ-Պրակտիկ

20.11.2015

Հարգելի Anastasia, բարև Ձեզ: Ձեր տարիքում կրծքագեղձի ուռուցքի առաջացման հավանականությունը փոքր է, բացի այդ ուռուցքի դեպքում կրծքագեղձը շոշափելիս կզգայիք: Ինչպես նշեցի, Ձեզ մոտ մաստոպաթիա կարող է լինել, խորհուրդ կտայի մամոլոգի դիմել, հարկավոր է արտադրության պատճառը պարզել:

Անի

19.11.2015

Բարև Ձեզ ես 24 տարեկան եմ, ամուսնացած չեմ, դաշտնադադարի պատճառով դիմել եմ գինեկոլոգի, պարզվեց որ պրոլակտինը բարձր է և աջ ձվի վրա կա փոքր չափի կիստա, 3ամիս ընդունեցի դոստինեկս կարգավորվեց ամեն բան, 6ամիս հետո նորից նույնը, անալիզներ, էխո, պրոլակտինը էլի բարձրացելա, կիստայի հետ մեկտեղ փոքիրկ կիստոզներ են ավելացել, ուզում են ՄՌՏ-ի ուղարկել, ես խուճապահար եմ եղել, խնդրոմ եմ կարող եք ասել վտանգավորության աստիճանը: Նախապես շատ շնորհակալ եմ...

Anastasia

09.11.2015

Shnorhakalutyun bjshkuhi jan,,,vo4 @ndhanrapes caver 4unem,,,,,,,,arden ahagin zhamanaka dranic ancel,,misht stugum em,,bayc el artadrutyun 4ka,,,nuynn e in4 araja exel kurcqs,,popoxutyunner 4kan,,,4i cavum,,,vaxenum ei,,vor karox e urucq lini,,,,,havanakanutyun ka????

Մեդ-Պրակտիկ

03.11.2015

Հարգելի Anastasia, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, կա ցավ, թե ոչ, եթե այո, ապա այն կապ ունի դաշտանի հետ, թե ոչ: Ձեր տարիքում ավելի շատ հավանական է մաստոպաթիան, սակայն դա միանշանակ չէ, ցանկալի է դիմել մամոլոգի կոնսուլտացիայի և կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ:

Մեդ-Պրակտիկ

03.11.2015

Հարգելի LUSINE, բարև Ձեզ: Ցանկալի է որքան հնարավոր է շուտ դիմել ուռոցքաբանի: Կարող եք դիմել Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն, մամոլոգիայի բաժանմունք: Ստորև կոնտակտային տվյալներն են.

 

Հասցե. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, փող, Ֆանարջյան 72 շենք

հեռ..(010) 28-70-52

Մեդ-Պրակտիկ

03.11.2015

Հարգելի Sona, բարև Ձեզ: Դաշտանային ֆունկցիայի խանգարումը հնարավոր է կապված լինի վահանագեղձի հետ, բայց կրծքագեղձերի արտադրությունը, ոչ: Կարևոր է արտադրության բնույթը` գույնը, կոնսիստենցիան, կաց, թե ոչ և այլն: Հարկավոր է դիմել մամոլոգի, կատարել կրծքագեղձի ՈՒՁՀ պատճառը պարզելու համար: Ինչ վերաբերում է դաշտանային ֆունկցիայի խանգարմանը, ապա այս դեպքում երկու տարի առաջ հանձնած անալիզները միանշանակ ինֆորմատիվ չեն, ցանկալի է նորից կրկնել հորմոնների անալիզները և կատարել փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ:

Anastasia

29.10.2015

Xndrum em padsxaneq,,karevora.

Anastasia

25.10.2015

Barev dzez bjshkuhi jan,,,yes 20 tarekan em,,,2 anagm krcqics shat qich artadrutyuna exel,,bayc arden 2 amisa misht stugum em,,el artadrutyun chka,,,,,,inch kaseq dra masin,,,xndrum em padasxaneq,,,naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Sona

02.10.2015

Եվ մի հարց էլ բժիշկ , հնարավոր է այն կապված լինի վահանաձև գեղձի խանգարման հետ :

Sona

02.10.2015

Բարև ձեզ , ես 35 տարեկան եմ , ամուսնացած չեմ , սեռական կյանքով չեմ ապրում , վերջին մեկ տարում նկատում եմ դաշտանային ցիկլի խանգարում , ինչպես նաև վերջերս նկատել եմ արտադրություն աջ կրծքագեղձից , 2 տարի առաջ տվել եմ հորմոնալ անալիզներ , սակայն ամեն բան նորմայի մեջ է եղել ...հիմա արդյոք արժե անալիզները կրկնել , և ինչի հետ կապված կլինի կրծքագեղձից եկող մուգ արտադրությունը , նախապես շնորհակալ են, խնդրում եմ պատասխանեք :

LUSINE

01.10.2015

BAREV DEZ HARGELI BJISK DAX KRCQIS TAK UNEM URUCQ EV CAVER UNEM MMIN4EV TEVATAKS IN4 KAROXE LINEL MI XORHURD TVEQ VORTEX KAROXEM DIMEL NAXAPES SNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի SONA, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է կոնկրետ ինչ խանգարում է եղել, խնդրում եմ ավելի մանրամասն նշեք: Խնդրում եմ նաև նեշք, թե այժմ ցավերը կոնկրետ որ հատվածենորում են, կա ավշային հանգույցների մեծացում, թե ոչ: Ինչ վերաբերում է իբուպրուֆենին, այն ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց է և նշանակվում է հիմնականում որպես սիմտոմատիկ բուժում, ցավերը մեղմացնելու համար: 

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի Yana, բարև Ձեզ: Կերակրելը  դադարեցնելուց որոշ ժամանակ անց դեռ կարող է շարունակվել կաթնարտադրությունը, սակայն ոչ մեկ տարի: Դա նորմալ չէ, և կապված է հորմոնալ խանգարումների հետ, մասնավորապես պրոլակտինի գերարտադրության հետ: Հարկավոր է գինեկոլո-էնդոկրինոլոգի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

23.07.2015

Հարգելի ARAQS, բարև Ձեզ: Իհարկե կարող եք, սակայն միայն հղիների համար նախատեսված միջոցներ, որոնք ինչպես նշեցի, կարող եք գտնել դեղատներում:

SONA

22.07.2015

BAREV DZEZ BJISHK, DUQ MISHT OGNEL EQ INZ DZER CHISHT XORHURDNEROV INCHI HAMAR SHAT SHNORHAKAL EM, HIMA NUYNPES HARC UNEM- AMISNER SHARUNAK BUJVEL EM HORMONAL XANGARMAN DEM, ERKU AMIS E BJISHK@ HANEL E DEXER@, EV DZAX TEVATAKS SKSEL E AYROCI PES CAVEL VORN INZ SHAT E ANHANGSTACNUM, TARINER ARAJ NORIC UNECEL EM NMAN CAV EV MER TEXAMASAYIN PJSHKUHIN IBUPROFEN NSHANAKEC, VOR@ @NDUNELUC HETO AYD CAVERN ANCAV, HIMA NORIC SKSVEL E, XNDRUM EM ASACEQ DA KAP UNI HORMONAL XANGARMAN HET, EV IBUPROFENI @NDUNUM@ CHISHT E EXEL TE VOCH?

Yana

29.06.2015

Barev dzez bjishk. Arden 1 tari e inch krcqov chem kerakrum bayc krcqerums der kat ka. Nshem nayev vor kerakrel em 6 amis ev erbeq el arat kat chem unecel. Normal e ardyoq unenal kat minchev hima ev inch xorhurd ktaq. Shnorhakalutyun.

Կարդացեք նաև

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում Բժշկական գենետիկայի կենտրոնում. cmg.am

ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...

Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am
Արյուն կղանքում. armeniamedicalcenter.am

Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Թերապիա
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Գենետիկա Ուռուցքաբանություն
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Նյարդաբանություն
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Առողջ երեխա
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ-ն կլաուստրոֆոբիայի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ՄՌՏ. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...

Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Որովայնի և փոքր կոնքի օրգանների ՄՌՏ․ հարցազրույց ռադիոլոգ Գայանե Կիրակոսյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։

Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...

ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am
ՄՌՏ, թե՞ կոլոնոսկոպիա. armeniamedicalcenter.am

Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Շնչառական համակարգ
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Գենետիկա
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Գենետիկա
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ