Տնօրեն
Բուժ. գծով փոխտնօրեն
Հասցե

Հեռախոս


Էլ. հասցե
Տաճատ Ասատուրյան    
Հասմիկ Սարգսյան    
Հր. Ներսիսյան փող., 7/2, 0014, Երևան
Տնօրենի ընդունարան   +374 10 28 51 45
Ծննդատան ընդունարան   +374 10 28 52 88
[email protected]  

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ծննդատուն


Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հիմնադրվել է 50-ական թվականներին։ Սկզբում գտնվել  է 8-րդ բուժ միավորման կազմում ու ազգաբնակչությանը հայտնի է եղել որպես 8-րդ ծննդատուն և մինչ օրս հանդիսանում է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ պետական բուժհաստատությունը։

 

2016-2017թթ. Քաղաքապետարանի կողմից իրականացվել է ծննդատան հիմնովին, արդիական վերակառուցում,  վերանորոգում և վերազինում։


03.05.2017թ. կայացել է ծննդատան հանդիսավոր վերաբացումը և այսօր այն գործում է որպես ինքնուրույն III  մակարդակի բուժհաստատություն։

 

Ծննդատան արհեստավարժ, բարձրակարգ մասնագետների, հմուտ և հոգատար միջին բուժանձնակազմի շնորհիվ, ողջ ծավալով, իրականացվում է 24-ժամյա մանկաբարձա-գինեկոլոգիական և նեոնատալ բարձր մակարդակի բուժօգնություն, որին նպաստում են շուրջօրյա լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշումը, անեսթեզիոլոգիան  և վերակենդանացումը, բոլոր նեղ մասնագետների խորհրդատվության ապահովումը։


ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն


Ծննդատանը բուժօգնությունը իրականացվում է  հետևյալ բաժանմունքներում.


•    Բարձր ռիսկի հղիների բաժանմունք
•    Ծննդաբերական բաժանմունք
•    Հետծննդյան բաժանմունք
•    Նեոնատոլոգիական ծառայություն
•    Գինեկոլոգիական բաժանմունք
•    Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք
•    Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

 

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ

Կարեն Բարսեղյան

+374 10 28 52 88

Մանկաբարձական ծառայության ղեկավար

Արմեն Բաղդասարյան

+374 10 28 52 88

Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի վարիչ

Նարեկ Չոբանյան

+374 99 54 55 85

Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Սվետլանա  Հակոբյան

+374 91 45 35 75
Ծննդաբերական բաժանմունքի վարիչ Նանա  Դանիելբեկ +374 91 33 51 21
 

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ծննդատուն
   
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ծննդատուն
   


Ծննդատունն ունի նորագույն օդափոխման համակարգ, ունի իր առանձին կաթսայատունը, որն ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկանների, այնպես էլ նորածինների համար։ Գործում է սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է ծննդատունը։


Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 2 կամ 3 անձի համար, լուսավոր են, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, ունեն իրենց սանհանգույցը՝ մշտական տաք և սառը ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար։ Կան նաև վճարովի մեկսենյականոց և երկսենյականոց հիվանդասենյակներ։  Ծննդատունը գտնվում է կանաչապատ գոտում, որը հնարավորություն է ընձեռում բարձր ռիսկի հղիների բաժանմունքում գտնվող հղիներին, հակացուցումների բացակայությունների դեպքում, կատարել երեկոյան զբոսանք հարազատի ուղեկցությամբ:


ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն


Ծննդատան առավելություններից  է նաև, որ  այն գտնվում է 2 խոշոր  բազմապրոֆիլ հիվանդանոցների և Արյունաբանական կենտրոնի ընդհանուր տարածքում և, պայմանագրային հիմունքներով, խիստ անհրաժեշտության դեպքում, ունի հնարավորություն օգտվել այդ հիվանդանոցների ողջ ներուժից:


Այսօր «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը»  հանդիսանում է ինքնատիպ, յուրօրինակ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ  բժշկական կենտրոններից մեկը։

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն
   
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ  ծննդատուն
 

 

   
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով