Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ճարպակալում

ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում

ՀՀ ԱՆ. Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-ի պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը2:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի3: ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում)4: Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե' աշխարհում և թե' Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:
Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում  ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2)5:

  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն:
  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից <25 է, ապա ձեր քաշը նորմայի սահմաններում է:
  • Եթե ձեր BMI- ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ:
  • Եթե ձեր BMI- ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում:


Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելի է, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն: Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ'Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում»1:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչի՞ է ավելորդ քաշը ռիսկի գործոն համարվում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի համար:

  • BMI –ի 25 և ավելի արժեքի դեպքում մարդիկ սովորաբար հակված են ունենալ մեկ կամ մի քանի ուղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտանոթային և շնչառական համակարգերի խնդիրներ, որոնք էլ կարող են վատթարացնել COVID-19- ի ընթացքը:
  • Որովայնի խոռոչի ճարպը, սեղմելով դիաֆրագմայի վրա, ճնշում է թոքերի հյուսվածքը և սահմանափակում օդի հոսքը: Թոքերի ծավալը կրճատվում է, օդուղիները` փլուզվում: Թոքերի ոչ լիարժեք ֆունկցիոնալությունը կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի է վատթարանում` ծանրացնելով հիվանդության ընթացքը:
  • Ճարպակալում ունեցող անձանց մոտ մեծանում է թրոմբագոյացման ռիսկը: Հայտնի է, որ կորոնավիրուսը վնասում է արյունատար անոթների պատերի էնդոթելիալ բջիջները, որին ի պատասխան ակտիվանում է արյան մակարդման համակարգը` էլ ավելի նպաստելով թրոմբագոյացմանը: Արյունն ավելի մածուցիկ է դառնում և ծանրացնում COVID-19-ի ընթացքը:
  • Հաջորդ պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով թուլանում է իմունային համակարգը, քանի որ ճարպային բջիջները ներթափանցում են իմունային բջիջների արտադրման և պահեստավորման օրգանները, ինչպիսիք են` փայծաղը, ոսկրածուծը, ուրցագեղձը, այսինքն` իմունային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով՝ դարձնելով իմունիտետը պակաս արդյունավետ օրգանիզմը պաշտպանելու հարցում:
  • Ճարպային բջիջներն օրգանիզմում խթանում են բորբոքային պրոցեսները, քանի որ արտադրում են բորբոքման միջնորդանյութեր` ցիտոկիններ: Սա ևս մեծ բեռ է իմունային համակարգի վրա, քանի որ իմունային բջիջները փորձում են առողջացնել օրգանիզմը բորբոքումներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված էլ ավելի են շատանում:
  • Ի վերջո, կորոնավիրուսով հարուցված առօրյա սթրեսին մարդկանց մի մասը արձագանքում է շատ ուտելով և նպաստում ճարպային հյուսվածքի կուտակմանը1:


Այսպիսով, լինելով լավ տեղեկացված և վերանայելով մեր վարքագիծը` հնարավոր է ձեռք բերել վերահսկողություն COVID-19-ի նկատմամբ և օգնել ինքներս մեզ` հաղթահարելու այս ծանր հիվանդությունը:

 Հղումներ`

  1. Wadman M. Why COVID-19 is more deadly in people with obesity—even if they’re young. Science (80- ). Published online September 8, 2020. doi:10.1126/science.abe7010
  2. Coronavirus: Obesity “increases risks from Covid-19” - BBC News. Accessed December 2, 2020. https://www.bbc.com/news/health-53921141
  3. Obesity and overweight. Accessed December 2, 2020. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/obesity-and-overweight
  4. Ավելորդ քաշն ու ճարպակալումը Հայաստանում խնդրահարույց են | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն. Accessed December 3, 2020. https://factor.am/272751.html
  5. Defining Adult Overweight and Obesity | Overweight & Obesity | CDC. Accessed December 2, 2020. https://www.cdc.gov/obesity/adult/defining.html

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Թերապիա
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am
Ճարպակալումը և լապարոսկոպիան. armeniamedicalcenter.am

Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...

Պլաստիկ վիրաբուժություն
Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am
Որո՞նք են ճարպակալման հետևանքները. urolog.am

Հարց

Ճարպակալումը ինչպիսի՞ վտանգ է ներկայացնում առողջությանը։

Պատասխան...

Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com
Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում. nairimed.com

Ճարպակալումը  միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի  ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...

Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ճարպակալումը և հղիությունը. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն
ՀՀ ԱՆ. Ավելցուկային քաշն ու ճարպակալումը` ռիսկի գործոն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...

Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com
Ճարպակալումը և շնչառությունը. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...

Շնչառական համակարգ
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am
Ճարպակալում. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Լուսինե Մամիկոնյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:

Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...

Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am
Օրգանիզմում տարիքի հետ կուտակվող ճարպը ճարպոտ կերակուրից չէ. ինչպես ազատվել. 168.am

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...

Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...

Օգտակար խորհուրդներ
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am
Ինչպե՞ս օգտագործել ակտիվացված ածուխը նիհարելու համար. 168.am

Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...

Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am
Ինչո՞վ է օգտակար արքայախնձորով ջուրը. 168.am

Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...

Սնունդը և առողջությունը
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am
Կոկտեյլներ, որոնք կօգնեն նիհարել. 168.am

Առաջարկվող կոկտեյլներն օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ սննդարար նյութերով։ Դրական արդյունքը բավականին շուտ կնկատեք. քաշը կսկսի նվազել։ Steptohealth.ru-ն գրում է, որ դա տեղի կունենա ճարպերի քանակի նվազեցման շնորհիվ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ