Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիրաբուժություն

Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով

Ժամանակակից վիրաբուժության մեջ ներկայումս կարևորվում է ոչ միայն բուն վիրահատության արդյունավետությունը, այլև հետվիրահատական արագ ապաքինումը, կոսմետիկ առումով անցանկալի հետևանքներից խուսափելը։ Հենց այսպիսի արդյունքների ապահովման համար էլ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Գրիգորյանը ակտիվ կիրառում է վիրաբուժության լապարոսկոպիկ մեթոդը. «Լապարոսկոպիկ վիրահատության առավելությունները ավանդական վիրահատության հանդեպ բազմաթիվ են։ Եթե ավանդական վիրահատության ժամանակ հաճախ պահանջվում են մեծ՝ մոտ 20 սանտիմետրանոց  լայնական կտրվածքներ, ապա լապարոսկոպիկ վիրահատությունը իրականցվում է մոտ 1 սանտիմետրանոց մուտքերով, և խուսափում կոսմետիկ տեսակետից անցանկալի մեծ սպիերից։ Բացի այդ ի շնորհիվ ցածր տրավմատիկության լապարոսկոպիկ վիրահատությունից հետո հիվանդներն ավելի արագ են ապաքինվում, կրճատվում է հիվանդանոցային օրերի քանակը»,- նշում է Գոռ Գրիգորյանն, ով լապարոսկոպիկ և բաց վիրահատություններ կատարելու հարուստ փորձ ունի, և հավելում, որ իհարկե պատահում են դեպքեր, երբ առավել նախընտրելի է բաց վիրահատություն իրականացնելը:


Սուր ապենդիցիտ, լեղաքարային հիվանդություն, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, խոցեր, նորագոյացություններ, ճողվածքներ, վնասվածքներ, և այլն․ սրանք խնդիրներ են, որոնց հետ ամենօրյա ռեժիմով առնչվում է ընդհանուր վիրաբույժ Գոռ Գրիգորյանը։ «Որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել պահպանողական եղանակով, երբեմն ժամանակին համապատասխան մասնագետի դիմելու դեպքում մի քանի հաբը բավական է հիվանդության զարգացումը կանխելու համար»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու ցավով նկատում, որ մեզանում բավական շատ են ուշացած, բարձիթողի դեպքերը, երբ վիրահատությունն այլևս անխուսափելի է։

 

Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով


Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները տարբեր ծագում և զարգացման ընթացք ունեն, սակայն դրանցից շատերի համար միավորող ախտանիշ է հանդիսանում ցավը։ «Ցավ որովայնի շրջանում: Սա ազդակ է, որը չի կարելի անտեսել: Որքան շուտ դիմեք վիրաբույժի, այնքան շուտ  կախտորոշվի հիվանդությունը և  հեշտությամբ կլուծվի խնդիրը»,-նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս չհանդուրժել ցավը՝ հատկապես սուր ցավերը, վերջինիս հայտնվելուն պես անհապաղ դիմել վստահելի վիրաբույժի։


Ցավ որովայնում՝ առավելապես աջ զստային (ստորին) շրջանում, սրտխառնոց, թուլություն, վքնածություն, աջ ոտքի ձգվածություն, այսպիսի ախտանշանները կարող են վկայել սուր ապենդիցիտի (կույր աղու որդանման ելունի բորբոքման) մասին։ Թեև ապենդիցիտի լայն տարածվածությանը, այս խնդրի ճիշտ ախտորոշումը մինչ այժմ էլ դժվարություններ է հարուցում։ Պատճառն այն է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են հանդիպել ինչպես սուր ապենդիցիտի, այնպես էլ այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային խիթի դեպքում։ Սակայն այնուամենայնիվ կան ապենդիցիտի համար տարբերակիչ նշաններ, որոնք չեն վրիպի հմուտ մասնագետի աչքից։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ գիտականորեն ապացուցված է, որ ապենդիցիտը 70 տոկոս դեպքերում ժամանակի ընթացքում հետ է զարգանում, սակայն առկա է 30 տոկոս հավանականություն, որ հիվանդությունը կզարգանա  հանգեցնելով մի շարք բարդությունների: «Ժամանակակից  բժշկությունը սպասելու և տարբեր սցենարներին հետևելու տակտիկային կողմնակից չէ: Առավել անվտանգ է ժամանակին կատարել վիրահատությունը և կանխարգելել հիվանդության զարգացումն ու բարդությունների առաջացումը»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն, ու հավելում, որ անցյալում են այն ժամանակները, երբ ապենդիքսը վիրահատելու համար մեծ կտրվածք էր արվում, ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նախապատվությունը տրվում է փոքր կտրվածքներով լապարոսկոպիկ վիրահատությանը։

 

Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով


Մեկ այլ լայնորեն տարածված խնդրի՝ լեղաքարային հիվանդության դեպքում, հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ անախտանիշ։ Առավել հաճախ լեղաքարային հիվանդության ախտանիշները դրսևորվում են լեղային խիթի ձևով։ Սուր ցավային նոպայի առաջացումը պայմանավորված է արդեն առկա քարով  լեղապարկի կամ պարկային ծորանի խցանմամբ։ Լեղապարկում քարերի առաջացման պատճառ է լեղապարկի ֆունկցիայի խաթարումը։ Նորմայում սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո լեղապարկը պետք է կրճատվի և որոշակի քանակությամբ  լեղի արտամղվի տասներկումատնյա աղիք, այդպիսով մասնակցելով մարսողության գործընթացին։ Լեղապարկի ոչ բնականոն գործունեության արդյունքում առաջանում է լեղականգ, որը մյուս նախադրյալների՝ բորբոքման և նյութափոխանակության խանգարումների հետ միասին նպաստավոր պայմաններ է ստեղծում քարերի ձևավորման համար։


Լեղապարկի սուր բորբոքման (խոլեցիստիտի) ժամանակ վիրաբույժ Գոռ Գրիգորյանը բուժումը նախընտրում է սկսել պահպանողական միջոցներով, որի օգնությամբ հիվանդի վիճակը բարելավվում է, մեղմանում է բորբոքային ռեակցիան, ստեղծելով նպաստավոր պայմաններ պլանային վիրահատության համար, որը վիրաբույժ Գոռ Գրիգորյանը հակացուցումների բացակայության պայմաններում նույնպես նախընտրում է կատարել լապարոսկոպիկ եղանակով։ Ի դեպ, սխալ է ընդունված  այն կարծիքը, որ  հեռացվում են միայն լեղապարկի քարերը, բորբոքված լեղապարկը հեռացվում է ամբողջությամբ՝ քարերի հետ միասին:

ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի գործունեության մեջ մեծ տեղ են գրավում ճողվածքների վիրահատությունները։ Որովայնի ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների արտափքումն է՝ պատված առպատային որովայնամզով։ Որովայնի առաջային պատի վրա կան անատոմիական թույլ տեղեր։ Հենց այդ թույլ տեղերից էլ ներորովայնային ճնշման բարձրացման պարագայում դուրս են գալիս ճողվածքները։ Ճողվածքի առաջացման համար գործարկող կարող են հանդիսանալ այն բոլոր գործոնները, որոնք կտրուկ բարձրացնում են ներորովայնային ճնշումը, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը։

 

Փոքր մուտքերով մեծ արդյունքներ. ինչո՞ւ վիրահատվել լապարոսկոպիկ եղանակով


Ճողվածքները առավել հաճախ հանդիպում են աճուկային, ազդրային, պորտային և հարպորտային, ինչպես նաև սպիտակ գծի (էպիգաստրալ) ճողվածքները։ «Ճողվածքը  տարիներ շարունակ կարող է ոչ մի անհանգստություն չպատճառել հիվանդին, սակայն վերջնական բուժումը վիրահատությունն է»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանը և հավելում, որ միջամտությունը հետաձգել խորհուրդ չի տրվում, քանի որ այնպիսի բարդության զարգացում, ինչպիսին, օրինակ՝ օղակումն է,  կարող է  առաջանալ անգամ մեկ ժամվա ընթացքում։ Ճողվածքի տեղակայումից կախված ընտրվում է վիրահատության առավել նպատակահարմար տարբերակը։ Արտաքին ճողվածքի դեպքում, որովայնի առաջային պատին տեղադրվում է ցանց՝ անատոմիական թույլ տեղն ամրացնելու և  ճողվածքի հետագա կրկնումից խուսափելու համար։


«Պլանային վիրահատության եղանակը ընտրելուց առաջ երկար զրուցում եմ հիվանդի հետ, քննարկում վիրահատության տարբերակները, նշում առավելություններն ու հնարավոր խնդիրները: Ես հիվանդներիս խորհուրդ եմ տալիս ընտրել բժշկի, որին լիարժեք կվստահեն: Չէ՞ որ դժվար ճանապարհը միայն հուսալի ընկերոջ հետ է հեշտ անցնել», նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս հետևել առողջությանը, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հիվանդությունը, որն այսօր կարելի է բուժել դեղորայքով, վաղը շտապ վիրահատության պատճառ կարող է դառնալ։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աղիքային անանցանելիություն. nairimed.com
Աղիքային անանցանելիություն. nairimed.com

Աղիքային անանցանելիությունը համախտանիշ է, որը բնութագրվում է մարսողական ուղիով վերջինիս պարունակության դատարկման լրիվ կամ մասնակի խանգարմամբ՝ պայմանավորված մեխանիկական խոչընդոտով կամ աղիների շարժողական ֆունկցիայի խանգարմամբ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. Հարցազրույց Վարյա Մոսոյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ կասեք էնդոսկոպիկ ծառայության մասին

Արմենիա բժշկական հանրապետական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը Երևան քաղաքի և հանրապետության...

Ախտորոշում
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Մանկական հիվանդություններ
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը. nairimed.com

Վերջին տասնամյակներում մարդկության սննդակարգի բնույթի կտրուկ փոփոխությունը հանգեցրել է ծամողական ակտիվության նվազմանը։ Հայտնի է, որ ծամողական ակտիվության նվազումը բացասական ազդեցություն ունի դիմածնոտային...

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը...

Թերապիա
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից
Ինչպե՞ս արագ ու առավելագույնս անցավ ազատվել թութքից

Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների 90%-ի բուժումը հնարավոր է միայն վիրահատական միջամտությումբ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ ծավալը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am
Ցավ աջ թուլակողում. armeniamedicalcenter.am

Աջ թուլակողում ցավերը կարող են առաջանալ սպոնտան` ընդհանուր լավ վիճակի ֆոնի վրա: Դա համարվում է տագնապային նշան, որը խոսում է որովայնի խոռոչի մեկ կամ մի քանի օրգանների ախտաբանության մասին: Ցավն օրգանիզմի բնական...

Ցավ
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com
Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան. nairimed.com

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների...

Ներզատաբանություն Բժշկի ընդունարանում
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com
Տարաբնույթ հիվանդությունների դեպքում ցավային համախտանիշի բուժումը Cosman RF-ի միջոցով. nairimed.com

Միջողային ճողվածքների աբլացիա

Փոքր չափի ճողվածքի դեպքում մենք առաջարկում ենք բուժում Cosman RF տեխնոլոգիայով` ոչ վիրահաատական եղանակով...

Նյարդաբանություն Ցավ
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Բժշկի ընդունարանում
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am
Միֆեր լապարոսկոպիայի մասին. oncology.am

Ներկայում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեջ լապարասկոպիայի առաջատար լինելը անհերքելի փաստ է: Նվազագույն ինվազիվ վիրահատությունների առավելություններն անվիճելի են: Չէ՞ որ միջամտության ամբողջ ծավալը...

Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am
Լապարոսկոպիայի առավելությունները. oncology.am

Վիրաբուժության մի ամբողջ դարաշրջան կապված է մեծ կտրվածքների հետ: Հիմնականում սա պայմանավորված էր վիրահատողի հարմարավետությամբ...

Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com
Լապարոսկոպիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Տիգրան Լազրի Նալբանդյանը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է լապարոսկոպիկ վիրահատությունը

Լապարոսկոպիկ վիրահատությունները ժամանակակից վիրաբուժության անքակտելի մասն են,  որի ժամանակ...

Բժշկի ընդունարանում
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում՝ «պոչուկի կիստա» (Pilonidal sinus disease) արմատական բուժումը. հարցազրույց Ալեքսանդր Ղուրբանյանի հետ. izmirlianmedicalcenter.com

-Պրոկտոլոգիական հիվանդությունները Հայաստանում բավականին տարածված են և այդ հիվանդությունների շարքում տարածվածությամբ աչքի է ընկնում «պոչուկի կիստա» կոչվող՝ էպիթելային պոչուկային ուղիների բորբոքում...

Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ