Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

Ի՞նչ գործունեություն,  գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:


Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա հատվածը միացած է միզապարկի վզիկին, որտեղից սկսվում է տղամարդու միզուկը: Շագանակագեղձը տեղակայված է միզապահությանը մասնակցող երկու փականների արանքում, ունի գեղձային և մկանային կառուցվածք։ Շատ կարևոր նաև սեռական գործառույթների դերը։ Այստեղ են հանդիպում ամորձում առաջացող սպերմատոզոիդները, սերմնաբշտերի հեղուկը և շագանակագեղձի արտազատուկը, որը նոսրացնում է սերմը, իջեցնում է միզուկի թթվայնությունը՝ ինչով բարձրացնում է սպերմատոզոիդների շարժունակությունը, ապահովում է սպերմատոզոիդների սնուցումը, մասնակցում է տեստոստերոնի մետաբոլիզմին, արտազատուկում առկա ցինկի շնորհիվ ազդում է որպես հակաբակտերիալ միջոց: Սերմնաժայտքման ժամանակ նշված երեք բաղադրիչները միասին միզուկով դուրս էգալիս որպես սերմնահեղուկ:


Ի՞նչն է շագանակագեղձի գերաճի պատճառը, որո՞նք են ռիսկի գործոնները:


Այս ախտաբանությունը հնում հայտնի էր որպես ադենոմա, ժամանակակից գրականության մեջ անվանում են շագանակագեղձի բարորակ գերաճ։


Շագանակագեղձի բարորակ գերաճը տարիք կախյալ գործընթաց է, որը 30 տարեկանում հանդիպում է մոտավորապես 10% դեպքերում, 40 տարեկանում` 20%, 60 տարեկանում՝ 50-60%, իսկ 70-80 տարեկանում` 80-90% տղամարդկանց մոտ։ Զարգացման կարևոր պատճառներից է՝ հորմոնալ դիսբալանսը, մետաբոլիկ խանգարումները, ավելորդ քաշը, ժառանգականությունը (ծնողի մոտ այս խնդրի առկայությունը մոտավորապես 4 անգամ մեծացնում է զավակի մոտ նմանատիպ խնդրի առաջացման հավանականությունը), ինչպես նաև բորբոքային հիվանդությունները, երբ գեղձի ներքին ծորանները փակվում են և այն սկսում է այտուցվել, մեծանալ չափերով: Կան նաև գործոններ, որոնք նպաստում են ոչ թե գեղձի մեծանալուն, այլ ախտանշանների ի հայտ գալուն: Դրանք են՝ միատեսակ սննդով սնվելը, սննդակարգում շատ կենդանական սնունդ և ճարպ օգտագործելը, օգտագործվող հեղուկների քիչ քանակը, համեմունքների չարաշահումը, նստակյաց կյանքը, պասիվ սեռական կյանքը, հորմոնալ փոփոխությունները, նաև այն բոլոր գործոնները, որոնք կոնքի շրջանում երակային կամ ավշային կանգ են առաջացնում (օրինակ, վարորդների մոտ), ինչը նպաստում է շագանակագեղձի գերաճին:

 

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ


Շագանակագեղձի գերաճի ժամանակ խախտվում է տեստոստերոնի մետաբոլիզմը, և գեղձի բջիջները, որոնք ունեն առաջանալու և մահանալու հստակ կարգավորված ընթացք (բջջային ապոպտոզ), մահանալու փոխարեն շարունակում են ավելի արագ աճել: Արդյունքում, ունենալով բարորակ ընթացք, խնդիրներ են առաջացնում իրենց աճող ծավալի հաշվին՝ ճնշելով շրջակա հյուսվածքներին:

Ինչպիսի՞ն են   վիճակակագրական տվյալները Հայաստանում և աշխարհում:


Ըստ վիճակագրական տվյալների՝ 2000 թվականին աշխարհում գրանցվել է շագանակագեղձի ադենոմայի51 միլիոն նոր դեպք, 2019-ին այն կազմել է մոտավորապես 94 միլիոն դեպք: Փաստորեն, 19 տարում հիվանդների քանակը կրկնակի ավելացել է: 100 հազար բնակչության շրջանում հիվանդությունը հանդիպում է 2500-ի մոտ:  Առողջապահական համակարգի բեռն աշխարհում յուրաքանչյուր տարի կազմում է 73 մլրդ ԱՄՆ դոլար։


Հայաստանում ուրոլոգիական բաժանմունքներում բուժվածների մոտավորապես 30-40 տոկոսի մոտ առկա են շագանակագեղձի բարորակ գերաճի խնդիրներ:


Ո՞ր տարիքային խմբերն են հատկապես խոցելի:


Հիսունն անց տղամարդկանց մոտ շագանակագեղձը, սովորաբար, սկսում է չափերով մեծանալ: Երբեմն այն կարող է ի հայտ գալ երիտասարդ տարիքում, իսկ երբեմն անգամ 80-նն անց տղամարդկանց մոտ շագանակագեղձը դեռևս նորմալ չափեր է ունենում:

 

Ի՞նչ գանգատներով է դրսևորվում հիվանդությունը:


Շագանակագեղձի գերաճով անհատների գանգատները միջազգային ուղեցույցներում կոչվում են ստորին միզուղիների ախտանշաններ, որոնք, բացի ադենոմայից, կարող են լինել նաև այլ հիվանդությունների ժամանակ:


Բուժառուն կարող է գանգատվել դժվարամիզությունից, մեզի շիթի թուլացումից, ընդհատվող տիպի միզարձակությունից, միզարձակության սկզբի ուշացումից, միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացումից, միզարձակությունից հետո մեզի ակամա արտահոսքից` կաթիլների տեսքով, ցերեկային և գիշերային հաճախամիզությունից, միզարձակության հանկարծակի առաջացող անզուսպ կանչերից։


Հաճախ միզարձակման գրեթե մշտական ցանկության պատճառով, մարդիկ վախենում են տնից դուրս գալ:


Երբ գեղձը բորբոքվում է կամ բարդություններ են զարգանում, առաջանում է ցավ: Պացիենտները երբեմն կլինիկա են ընդունվում միզակապությամբ, արյունամիզությամբ, բորբոքման առկայությամբ, բարձր ջերմությամբ:

 

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ

 


Ի՞նչ բարդություններ է առաջացնում այս հիվանդությունը:


Հիվանդության զարգացումը կարող է առաջացնել միզակապություն, և միզապարկի կաթետերիզացիայի անհրաժեշտություն կարող է առաջանալ:


Գեղձի մեծ չափերի դեպքում զարգանում է միզապարկի վզիկի երակների վարիկոզ լայնացում, որը կարող է արտահայտվել արյունամիզությամբ, իսկ մնացորդային մեզի դեպքում կարող են առաջանալ միզուղիների բորբոքային գործընթացներ:  


Միզակապության պատճառով երիկամները ևս կարող են տուժել, որը կարտահայտվի երիկամների բաժակ-ավազանային համակարգի լայնացմամբ, ազոտի բարձրացմամբ, երիկամային անբավարարությամբ, երբեմն էլ կարող է  դիալիզի անհրաժեշտություն առաջանալ:


Ի՞նչ կասեք շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ։


Շագանակագեղձի չարորակ նորագոյացությունը ի սկզբանե անատոմիական և հյուսվածաբանական տեսանկյունից, այլ պատճառ և ընթացք ունի: Եթե ադենոման զարգանում է միզուկի շուրջ եղած հարմիզուկային հատվածից՝ որն անվանում են անցումային հատված, ապա չարորակի դեպքում այն զարգանում է ծայրամասային շրջանում` շագանակագեղձի պատյանից, և մատնային ուղիղաղիքային հետազոտությամբ շոշափելի է: Կարող են միաժամանակ լինել և՛ադենոմա, և՛ քաղցկեղ, սակայն յուրաքանչյուրն ի՛ր տեղակայմամբ:


Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում:


Ախտորոշումն սկսվում է պացիենտի գանգատներից  և զննումից: Կիրառվում է միջազգային հարցաշար, որի պատասխաններով գնահատվում է բուժառուի և՛ վիճակը, և՛ կյանքի որակը: Արդյունավետ միջոց շարունակում է մնալ մատնային ուղիղաղիքային քննությունը, երբ շոշափման միջոցով որոշվում է գեղձի փափուկ կամ կոշտ լինելը, որը հնարավորություն է տալիս ենթադրել փոփոխությունների բնույթը:


Իրականացվում են մեզի և արյան հետազոտություններ:


Ախտորոշման դասական  մեթոդներն են՝ մատնային զննումը, ՊՍՀ (պրոստատ սպեցիֆիկ հակածին) թեստը և ուլտրաձայնային տրանսաբդոմինալ և տրանսռեկտալ հետազոտությունները: Բարդացած դեպքերում կատարվում է` համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ հետազոտություններ:


ՄՌՏ հետազոտություն խորհուրդ է տրվում, երբ ՊՍՀ-թեստը բարձր է նորմայից և անհրաժեշտ է կատարել բիոպսիա: ՄՌՏ շնորհիվ ճշգրտվում է կասկածելի օջախը և որոշվում բիոպսիայի տեղը: Տեխնիկապես այսօր հնարավոր է հատուկ ծրագրով ՄՌՏ և ՈՒՁՀ պատկերները համակցել և որոշել նմուշառման տեղը:


Շատ տեղեկատվական թեստ է ցիստոսկոպիան, որն էնդոսկոպիկ եղանակով՝ տեսասարքերի օգնությամբ, թույլ է տալիս տեսնելամբողջ միզուկը, արգելքի առկայությունը, ադենոմայի հետ կապված խանգարումները, ուռուցքները` նաև միզապարկում, անոթների վիճակը, խցանման աստիճանը և այլն:


Խոսենք ՊՍՀ թեստի մասին:


Պրոստատսպեցիֆիկ հակածնի որոշումը՝ ՊՍՀ թեստը, իրականացվում է արյան հետազոտմամբ:  Նորմայում այն պրոստատի սերմնահեղուկի ֆերմենտ է, որն, եթե արյան մեջ կազմում է մինչև 4 նգ/մլ, ապա չարորակ փոփոխություններ ունենալու ռիսկը շատ քիչ է:  
Բորբոքումների և տարբեր պատճառներով գեղձի չափերի  մեծացման ժամանակ ՊՍՀ-ի ցուցանիշը կարող է կտրուկ բարձրանալ 10, 20, 40 և ավելի անգամներ, իսկ ամենաբարձր ցուցանիշը, սովորաբար, չարորակ ուռուցքի դեպքում է դիտվում: Այս թեստն ընդամենը օժանդակող նշանակություն ունի:

 

Շագանակագեղձի բարորակ գերաճ (ադենոմա). հարցազրույց ուրոլոգ բ․գ․դ․, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու հետ


Ինչի՞ համար է իրականացվում ուրոֆլումետրիան:


Ուրոֆլումետրիայի օգնությամբ՝ սարքի մեջ միզելու ընթացքում, հնարավոր է պարզել մեզի շիթի մաքսիմալ արագությունը, միզելու ժամանակը, միջին արագությունը, մնացորդային մեզի առկայությունը: Միզելու ցուցանիշները մինչև բուժումը և դրանից հետո գրանցելու դեպքում գնահատվում է նաև բուժման արդյուավետությունը:


Հնարավո՞ր է դեղորայքային բուժում:


Նոր սկսվող և չբարդացած վիճակներում դեղորայքային բուժում հնարավոր է, սակայն պահանջվում է հսկողություն, անհրաժեշտ է  հետևել ՊՍՀ տատանումներին՝ չարորակ գործընթացների առաջացումից խուսափելու համար:


Հաճախամիզության դեպքում կարող են կիրառվել դեղեր, որոնք հանգստացնում են միզապարկի լորձաթաղանթը, թուլացնում նրա մկանները:


Պրակտիկայում գործում է «ակտիվ հսկողություն» հասկացողությունը, երբ խնդիրը կա, բայց քանի դեռևս նշանները քիչ են արտահայտված, բուժումը հետաձգվում է՝ ելնելով բուժառուի ցանկությունից և նրա կյանքի որակից:


Ե՞րբ է ցուցված վիրաբուժական միջամտությունը, և ի՞նչ մեթոդներ են կիրառվում:


Վիրահատական բուժման դեպքում հիմնականում կատարվում է էնդոսկոպիկ միջամտություն, սակայն գեղձի շատ մեծ չափերի ժամանակ իրականացվում է բաց, լապարոսկոպիկ և նույնիսկ ռոբոտիկ վիրահատություն: Չարորակ ուռուցքի առկայության դեպքում հեռացվում է ամբողջ գեղձը:


Շագանակագեղձի գերաճը դատավճի՞ռ է, և չբուժելու դեպքում ավելի վատ զարգացումն անխուսափելի՞ է:


 Որոշ դեպքերումհնարավոր է ազդել գեղձի աճի վրա, դանդաղեցնել այն, սակայն երիտասարդ բուժառուների մոտ կարող է սեռական կյանքի ակտիվության անկում նկատվել: Այդ իսկ պատճառով բուժման բոլոր մոտեցումները պետք է հիմնված լինեն համապատասխան ցուցումների վրա։

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am
Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...

Առողջ տղամարդ
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am
Ամորձիների տարիքային փոփոխությունները. urolog.am

Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...

Առողջ տղամարդ
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունն ուրոլոգիայում. armeniamedicalcenter.am

Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...

Ախտորոշում
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am
Հաճախամիզություն. armeniamedicalcenter.am

Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...

ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները
ԵՊԲՀ. Շագանակագեղձի ՄՌՏ. մասնագետի դիտարկումները

Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել
ՀՀ ԱՆ. Շագանակագեղձի գերաճ. ո՞ր տարիքում և ի՞նչ հաճախականությամբ հետազոտվել

Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...

Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am
Շագանակագեղձի քարեր (Prostate calculi). urolog.am

Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am
Խորհուրդներ շագանակագեղձի առողջության պահպանման համար. urolog.am

Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։

Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...

Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am
Առնանդամի պրոթեզավորում (Penile prosthesis). urolog.am

Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...

Առողջ տղամարդ
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am
Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Թույլ սերմնաժայթքում. urolog.am
Թույլ սերմնաժայթքում. urolog.am

Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...

Առողջ տղամարդ
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am
Տերատոզոոսպերմիայի ախտորոշումը. morevmankan.am

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...

Առողջ տղամարդ
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ