Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուրո-անդրոլոգիա

 

 

 

Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Ինչպե՞ս բարելավել սերմնահեղուկի ցուցանիշները պրոստատիտի ժամանակ. urolog.am

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ սերմնահեղուկի որակի վատացումն ապացուցված փաստ է։

Շագանակագեղձը հանդիսանում է հավելյալ սեռական գեղձ, որի հիմնական ֆունկցիան արտազատուկի արտադրումն է։ Վերջինս այնպիսի կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող հեղուկ է, որոնք կարևոր նշանակություն ունեն առաջին հերթին սպերմատոզոիդների շարժունակության ապահովման համար։

Շագանակագեղձի բորբոքման ժամանակ վատանում է սերմնահեղուկի որակը. նվազում է ակտիվ, շարժուն սպերմատոզոիդների քանակը, ավելանում է վերջիններիս  ախտաբանական ձևերի քանակը, որոնք ունակ չեն բեղմնավորել ձվաբջիջը, ավելանում է ֆրագմենտավորված ԴՆԹ-ով (բջիջների գենետիկական տեղենատվության հիմնական կրիչն է ) սպերմատոզոիդների քանակը , ինչը կարող է բերել երկրորդային անպտղության առաջացման։
Դրա պատճառը հանդիսանում է ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների և հյուսվածքների բորբոքման արդյունքում առաջացած նյութերի ուղղակի թունավոր ազդեցությունը սպերմատոզոիդների վրա, ինչպես նաև շագանակագեղձի կողմից այնպիսի նյութերի արտադրման խանգարումը, որոնք նորմայում սերմնահեղուկի մեջ պետք է լինեն որոշակի քանակությամբ։

Քրոնիկական պրոստատիտի ժամանակ շագանակագեղձի արտազատուկում տեղի է ունենում լեցիտինային հատիկների քանակի նվազում։ Լեցիտինային հատիկները (կամ, ինչպես նաև նրանց անվանում են, լիպոիդային մարմնիկները) ապահովում են հեշտոցի թթվային պարունակության չեզոքացումը, որը սպերմատոզոիդների համար կործանարար է։ Շագանակագեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ նվազում է նաև ցինկի մակարդակը, միկրոտարր, որը չափազանց կարևոր է տղամարդու վերարտադրողական համակարգի նորմալ գործունեության համար։

Պրոստատիտը բերում է շագանակագեղձի արտազատուկում սպերմիդինի և սպերմինի պարունակության նվազման։ Այս պոլիամիդները կարևոր դեր են խաղում սպերմատոզոիդների ԴՆԹ-ի կայունացման մեջ։ Սպերմինը շագանակագեղձում առաջանում է արգինին ամինաթթվի մասնակցությամբ։ 

Պրոստատիտի բուժումը կարող է բերել սերմնահեղուկի որակի բարելավման։ Պրոստատիտի բուժման հիմքը հանդիսանում է հակաբակտերիալ թերապիան։ Կիրառվում են հակաբիոտիկներ, որոնք հեշտությամբ թափանցում են շագանակագեղձ՝ այնտեղ ստեղծելով բուժական ազդեցության համար անհրաժեշտ  կոնցենտրացիա։ Ընդ որում, պրոստատիտ առաջացնող միկրոօրգանիզմները պետք է զգայուն լինեն տվյալ հակաբակտերիալ դեղորայքի նկատմամբ։ Կիրառվում են նաև հակաբորբոքային դեղամիջոցներ։

Սակայն շագանակագեղձի բորբոքում առաջացնող ախտածին միկրոօրգանիզմների վերացումը դեռևս բավարար չէ շագանակագեղձի խանգարված ֆունկցիայի վերականգնման համար։ Հարկ է հիշել, որ բորբոքային պրոցեսի արդյունքում բջիջների մի մասը ոչնչանում է, մյուս մասը վնասվում է և չի կարողանում լիովին կատարել իր ֆունկցիաները։ Վերջիններիս վերականգնման համար անհրաժեշտ է ժամանակ, իսկ օրգանիզմին լրացուցիչ ռեսուրսներ, առաջին հերթին՝ «շինարարական» նյութեր՝ բջջային վնասումները վերացնելու համար, ինչպես նաև  էներգիա, որի աղբյուրը հանդիսանում են ածխաջրերը։


Հենց այդ պատճառով պրոստատիտի բուժումը չի կարող սահմանափակվել միայն հակաբակտերիալ և հակաբորբոքիչ թերապիայով։ Անհրաժեշտ է շագանակագեղձն ապահովել  ամինաթթուներով, միկրոտարրերով և ճարպաթթուներով, առանց որոնց գեղձի ֆունկցիայի վերականգնումն անհնար է։

Իհարկե այս նյութերը պետք է օրգանիզմ մտնեն սննդի հետ, սակայն տարած հիվանդությունից հետո՝ վերականգնման ընթացքում, այս նյութերի նկատմամբ օրգանիզմի պահանջն ավելի է մեծանում, այդ պատճառով սննդամթերքում պարունակվող քանակությունը կարող է չբավականացնել։

Այս խնդրի լուծման եղանակներից մեկը կարող է լինել տարբեր պրեպարատների ընդունումը, որոնք պարունակում են ռեգուլյատոր պեպտիդներ, ամինաթթուներ  (գլիցին և արգինին) և ցինկ։ Ռեգուլյատոր պեպտիդները  շագանակագեղձում  խթանում են վերականգնողական գործընթացները, բարելավում են նրանում արյունամատակարարումը, ինչը չափազանց կարևոր է շագանակագեղձից  մահացած հյուսվածքների քայքայման արգասիքների հեռացման և վնասված բջիջների վերականգնման համար անհրաժեշտ նյութերով մատակարարման համար ։ Արգինինը և գլիցինն ամինաթթուներ են, որոնք անհրաժեշտ են շագանակագեղձի արտազատուկի բաղադրիչների արտադրման համար։ Ցինկը չափազանց կարևոր և անհրաժեշտ է շագանակագեղձի նորմալ գործունեության համար։  Նրա կոնցենտրացիան շագանակագեղձում նորմայում զգալիորեն գերազանցում է մարդու ցանկացած այլ օրգանում տվյալ միկրոտարրի պարունակությանը:  Շագանակագեղձի ֆունկցիայի վերականգնմանն ուղղված բուժումը նպաստում է սերմնահեղուկի ցուցանիշների բարելավմանը և, որպես հետևանք, նրա բեղմնավորման ունակության բարելավմանը: Հենց այդ պատճառով բժիշկները պրոստատիտով պայմանավորված երկրորդային անպտղության բուժման ժամանակ բացի հակաբիոտիկներից և հակաբորբոքային միջոցներից, հաճախ նշանակում են նաև շագանակագեղձի գործունեությունը բարելավող պրեպարատներ:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am
10 փաստ սերմնահեղուկի մասին. urolog.am

1. Սերմնաբջջի արագությունը

Լինելով շատ փոքրիկ՝ ընդամենը 0,055մմ, սերմնաբջիջը շարժվում է ահռելի արագությամբ՝ 4մմ/ր...

Առողջ տղամարդ
Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am
Պարաֆիմոզ (Paraphimosis). urolog.am

Պարաֆիմոզը կամ առնանդամի գլխիկի օղակումը անհետաձգելի վիճակ է և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն։ Պարաֆիմոզի դեպքում  թլիպի օղից հնարավոր չէ հանել առնանդամի գլխիկը։ Սակայն, չնայած վիճակի վտանգավորությանը...

Սպերմագրամա. urolog.am
Սպերմագրամա. urolog.am

Նախապատրաստում

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր...

Ախտորոշում
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am
Օլիգոսպերմիա. պատճառները. urolog.am

Սերմնաբջիջների անբավարար քանակությունը նվազեցնում է բեղմնավորման հավանականությունը։

1 մլ բջիջներում սպերմատոզոիդների 40 մլն-ից ցածր քանակը համարվում է նորմայից քիչ՝ օլիգոսպերմիա...

ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am
ՀԱՐՑՐՈՒ ԲԺՇԿԻՆ հաղորդման հյուրն է ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն Ծառուկյանը (տեսագրություն)․ oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգ-ուռուցքաբան Կարեն ծառույանը հարցազրույց է տվել NEWS.am- ին...

Ուռուցքաբանություն
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ. urolog.am

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք...

Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am
Փաստեր սպերմատոզոիդների մասին. urolog.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Առողջ տղամարդ
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am
Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Անպտղություն
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am
Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել. urolog.am

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am

Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am
Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ. oncology.am

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում...

Ուռուցքաբանություն
Ցավ ամորձիներում. urolog.am
Ցավ ամորձիներում. urolog.am

Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ