Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com

Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com

Դաստակի շրջանում ձեռքի ափային մակերեսին գտնվում է կարպալ թունելը, որի միջով անցնում է միջնակ նյարդը։
Միջնակ նյարդի շնորհիվ մատները ձեռք են բերում զգայունություն՝ բթամատը, ցուցամատը և միջնամատը: Բացի այդ, միջնակ նյարդով  է պայմանավորված բութ մատի ուժը, քանի որ նյարդավորում է թենարի (բթամատի հիմի) շրջանի մկանները։

Ձեռքի ափի կողմում գտնվող միջնային նյարդն այլ կերպ անվանում են կարպալ թունել։  Այն հաղորդում է զգալու ունակություն։ Միջնային նյարդի ախտաբանական սեղմումը կոչվում է կարպալ թունելի համախտանիշ կամ դաստակային թունելի համախտանիշ։ Սեղմումը կարող է առաջանալ վնասվածքներից, կոտրվածքներից, մշտական մեխանիկական ճնշումից, նաև կապանի հաստացումից, որն առավել շատ հանդիպում է 50-ն անց կանանց մոտ՝ դաստակի գերֆունկցիայի,  հորմոնալ տեղաշարժերի պատճառներով։

Հիվանդությունն ի հայտ է գալիս հիսունն անց տարիքի մարդկանց մոտ։ Տարբերում են առաջնային կարպալ թունելի համախտանիշ և երկրորդային։

Առաջնայինն առաջանում է տարիքի հետ՝ կապանային ապարատի հաստացման հետ կապված, երկրորդայինը՝ այլ հիվանդությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են ջլաբորբերով, հոդաբորբերով, ուռուցքով կամ ոսկրերի զանազան խնդիրներով։      

Որո՞նք են ռիսկի գործոնները, պատճառները:

Նպաստող գործոն կարող է լինել կլիմակտերիկ շրջանը, որպես պատճառ՝ դաստակների ֆունկցիոնալ գերօգտագործումը՝ հաճախ անխնա։ Նման խնդրով, սովորաբար, դիմում են տարբեր մասնագիտությամբ մարդիկ, օրինակ՝ վիրաբույժները, արտադրամասում` աշխատողները, մաքրուհիները, կթվորուհիները և այլն։   

Ի դեպ, այս  խնդրով դիմած պացիենտներըմ մեծավ մասամբ, ունենում են հիպերտոնիկ հիվանդություն։ Հիպերտոնիկ հիվանդության ժամանակ փոխվում է հիդրոստատիկ ճնշումը, արդյունքում նյարդն այտուցվում է, սեղմվում է նյարդը սնուցող զարկերակը` բերելով իշեմիկ փոփոխությունների։ Վերջինս իր հերթին բերում է սկլերոտիկ գործընթացների զարգացման` առաջացնելով կապրալ կապանի հաստացում` փոքրացնելով ծավալը և սեղմելով պարունակությունը։  

Ճի՞շտ է, որ այս համախտանիշը վատ երազ է ծրագրավորողների, նկարիչների, ջութակահարների համար:


Չի բացառվում։

Ծրագրավորողը կարո՞ղ է նախապես ինչ-որ տարբերակով խուսափել համախտանիշի զարգանալուց:


Հիվանդությունից խուսափելու համար հարկ է խնայել ձեռքերը։

Ի՞նչ է սպասվում պացիենտին` բժշկի սենյակում: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում` ախտորոշման համար։


Հիվանդի գանգատները շատ սպեցիֆիկ են, և գրեթե անհնար է շփոթել այլ հիվանդության հետ։ Շատ բնորոշ է գիշերային ցավը, մատների ծակծկոցը։

Սովորաբար, երեք մատի ցավ են նշում։ Ժողովրդական լեզվով հաճախ ասում են՝ պտղունցս չի զգում։ Դժվարանում են բանալիով բացել դուռը, քանի որ բութ մատի ուժն է պակասում։ Նույնիսկ կարող է առաջանալ ատրոֆիա։ Չեն կարողանում կոճկել կոճակը, չեն կարողանում բռնել սուրճի բաժակը, անգամ` սանրել սեփական մազերը և այլն։   

Փորձառու բժիշկը գանգատներից հասկանում է, թե ինչ խնդիր է։ Կան նաև մի քանի թեստեր, որով բժիշկը հաստատում է ախտորոշումը։ Վիրահատության վերջնական որոշման համար անհրաժեշտ է անցկացնել էլեկտրամիոգրաֆիկ հետազոտություն և նյարդաբանի խորհրդատվություն։

Ե՞րբ դիմել մասնագետին:


Որքան վաղ, այնքան լավ արդյունք կարող է ունենալ բուժումը։ Վաղ շրջանում նշանակում են ֆիզիոթերապևտիկ բուժում, ոչտերոիդային դեղեր, ձեռքի ֆիքսատոր։

Բուժման ի՞նչ մեթոդներ կան:


Կոնսերվատիվ և վիրաբուժական։ Առաջինը, ինչպես արդեն նշեցինք, վերաբերում է հիվանդության զարգացման վաղ շրջանին կամ, եթե մարդը ունի վիրահատության հակացուցում։

Ե՞րբ է մասնագետը որոշում վիրահատել:


Երբ դրվում է հստակ ախտորոշում՝ կարպալ թունելի միջին կամ ծանր աստիճան։

Բուժումն ապահովո՞ւմ է ամբողջական առողջացում կամ երկարատև արդյունքներ:


Այո, վիրահատությունն իսպառ լուծում է խնդիրը, նյարդն ազատվում է սեղմումից, այլևս չի ճնշվում, և հիվանդը վիրահատությունից երեք ամիս անց վերադառնում է իր սովորական կյանքին։


Ի՞նչ բարդություններ կարող են լինել:


Սովորաբար բարդություններ չեն լինում։ Վիրահատությունից հետո կարող է բորբոքվել վերքը։

Վիրահատությունից հետո ի՞նչ վերականգնողական միջոցառումներ կան:


Իրականացվում է ֆիզիոթերապևտիկ բուժում, որպեսզի վերականգնվի վնասված նյարդը։ Բացի այդ, խորհուրդ է տրվում վերքը լավանալուց հետո շարունակել ֆիզիոթերապևտիկ բուժումը, ծովի աղով լոգանքներ ընդունել և այլն։

Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:


Երկու շաբաթ հետո կարերը հեռացվում են, և մարդը սկսում է շարժել ձեռքը։

Ի՞նչ կլինի, եթե չբուժեն:


Ձեռքը կկորցնի իր ուժը։ Ցավը կդառնա անտանելի։

Ի՞նչ վտանգներով է հղի ինքնաբուժումը:


Ինքնաբուժման կամ սխալ ախտորոշման արդյունքում հիվանդությունը չի հայտնաբերվում վաղ շրջանում։ Ժամանակի կորուստը բերում է մատի մկանների ատրոֆիայի և դոմինանտ է բութ մատը կորցնում է ուժը։

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան, ինչպե՞ս խուսափել խնդրից:


Խնդրից խուսափելու համար հարկ է խնայել ձեռքերը։

Ճի՞շտ է, որ ֆիզկուլտուրան օգնում է կանխարգելել կամ, անգամ, բուժել համախտանիշը: Ի՞նչ վարժություններ խորհուրդ կտաք:


Ոչ, ֆիզկուլտուրան ձեռքերի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում, որն այս խնդիրն է՛լ ավելի խորացնում է։

Ի՞նչ խորհուրդ կտաք ծրագրավորողներին:


Խուսափել երկարատև ու նույնատիպ ձեռքերի շարժումներից։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ