Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը, այլ արդեն դիմածնոտային վիրաբույժը։

 

Ինչո՞վ է վտանգավոր ստոմատոլոգին այցը ուշացնելը՝ կպատմի հենց «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Հավանաբար շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, որ ընդամենը մեկ չբուժած ատամը, կարող է դառնալ առողջության, անգամ կյանքի սպառնալիք։ Կարիեսը և պուլպիտը նախ առաջացնում են պերիօդոնտիտ՝հարարմատային հյուսվածքների բորբոքում, հետո բորբոքային պրոցեսը տարածվում է ծնոտով մեկ՝առաջացնելով պերիօստիտ կամ ենթավերնոսկրային թարախակույտ,ինչպես նաև կարող է տարածվել  դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ՝առաջացնելով աբսցես կամ ֆլեգմոնա։

Հիվանդի ինքազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս ինտոքսիկացիայի երևութներ, մինչև 40  ջերմության բարձրացում, ցավ, բերանի բացման սահմանափակում, մաշկի այտուց և հիպերեմիա։

«Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր ԳրիգորյանԻնչպես պատմում է դիմածնոտային վիրաբույժ  Գրիգոր Գրիգորյանը, աբսցեսների ու ֆլեգմոնաների բուժումն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն և երբեմն ստացիոնար երկարատև բուժում. «Աբսցեսը պատիճավորված թարախային էքսուդատն է, իսկ ֆլեգմոնան բջջանքի տարածուն թարախային բորբոքումը: Կատարում ենք աբսցեսի կամ ֆլեգմոնայի բացահատում ու դրենավորում, ապահովում թարախի էվակուացիան, հետո նշանակում ենք դեղորայքային բուժում, անտիբիոտիկային թերապիա, հակահիստամինային, դեզինտոքսիկացիոն,ցավազրկող թերապիա: Հետվիրահատական շրջանը ստացիոնարում կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության բարձիթողիության աստիճանից»:

Ավելին, ո՛չ միայն չբուժած, այլև սխալ բուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային լուրջ խնդիր։ Մասնավորապես, պատահում է, որ ոչ հմուտ ստոմատոլոգիական միջամտության արդյունքում հարքթային հայմորյան խոռոչներից մեկում պլոմբանյութ է հայտնվում։ Բժիշկ Գրիգորյանը ներկայացնում է դրա հավանական բարդությունները. «Կարող է զարգանալ սուր օդոնտոգեն (ատամնածին) հայմորիտ։ Խնդիրը ժամանակին չկանխելու դեպքում, կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝թարախաբորբոքային պրոցեսի տարածում դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ, հարքթային այլ խոռոչներ,դեպի ակնակապիճ,գլխուղեղ՝առաջացնելով այնպիսի ծանր բարդություններ ինչպիսիք են՝ դիմային երակի թրոմբոֆլեբիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ,ուղեղի աբսցես և այլն»:

Օդոնտոգեն հայմորիտի ժամանակ լինում է դեմքի շրջանում ծանրության զգացում, ճառագայթող ցավ դեպի աչք, քունք, ականջ, քթից արտադրություն՝ շճային կամ թարախային բնույթի,հնարավոր է սուբֆեբրիլ ջերմություն: Եթե սուր շճային կամ սուր թարախային հայմորիտ է, բուժումը կատարվում է կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներվ։Հեռացվում է ինֆեկցիայի աղբյուր հանդիսացող ատամը, նշանակվում են քթի  կաթիլներ կամ փչոցներ, հակաբիոտիկային թերապիա, հայմորյան խոռոչի պունկցիա և լվացումներ։ Քրոնիկ օդոնտոգեն հայմորիտի ժամանակ կատարվում է վիրահատություն, հեռացվում են օտար մարմինը և պաթոլոգիական հյուսվածքները։ Պարտադիր հեռացվում  է պատճառային ատամը՝ հայմորիտի կրկնությունը բացառելու համար։

 
Դիմածնոտային բժիշկը հիվանդ ատամից առաջացող մեկ այլ լուրջ խնդիր էլ է նշում։ Հաճախ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը: Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի ախտաբանական կոտրվածք:

«Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ բժշկի կամ ստոմատոլոգի ցուցումով կատարված ռենտգենաբանական հետազոտության արդյունքում: Երբեմն կիստան կարող է ավելի վաղ հայտնաբերվել, եթե առաջանա կիստայի թարախակալում, ու հիվանդը ցավեր ունենա»,- ասում է բժիշկ Գրիգորյանը:

 

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Սրանք դիմածնոտային այն խնդիրներն են, որոնք առաջանում են ատամներից, և դրանց լիարժեք բուժմամբ կարող է զբաղվել միայն դիմածնոտային վիրաբույժը։Դիմածնոտային բժիշկները հաճախ են կատարում հեռացումներ ոչ միայն բորբոքման պատճառ դարձած, այլև ռետենցված և կիսառետենցված, դիստոպիկ ատամների։ Դրանք այն ատամներն են,  որոնք գտնվում են ծնոտների մեջ, սխալ դիրք ունեն, չծկթած ժանիքներ կամ իմաստության ատամներ են, և հեռացվում են միայն վիրահատական միջամտությամբ, երբեմն անգամ պահանջվում է անեսթեզիոլոգիական ծառայություն՝ընդհանուր անզգայացում։ Դիմածնոտային վիրաբույժներն են զբաղվում նաև հղիների, սոմատիկ խնդիրներ ունեցողների ատամների հեռացումով, երբ անհրաժեշտ է ստացիոնար պայմաններ և տարբեր մասնագետների խորհրդատվություն։

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացնում են նաև կոտրվածքների վերականգնում և պլաստիկ միջամտություններ: Այստեղ իրականացվող պլաստիկ միջամտությունները ունեն ինչպես էսթետիկ,այնպես էլ ֆունկցիոնալ-վերականգնողական նշանակություն: Օրինակ՝ կարող է կատարվել ֆունկցիոնալ-ռեկոնստրուկտիվ վիրահատություն, երբ վնասվածքի կամ նորագոյացության հեռացման հետևանքով առաջանում է արտաքին թքի դեֆեկտ կամ դեֆորմացիա,ինչպես նաև  կատարվում են երկորրդային, երրոդային էսթետիկ վիրահատություններ։

Օրթոգնատիկ վիրահատությունները ևս ունեն էսթետիկ և  ֆունկցիոնալ նշանակություն, դրանց շնորհիվ ուղղվում է սովորական դիրքից առաջ ու հետ տեղադրված ծնոտների կծվածքը:

«Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային բաժանմունքը ընդունում է պլանային ու շտապ դեպքերով բազմաթիվ հիվանդները: Այստեղ կարևորվում է թիմային աշխատանքը.

պրոֆեսիոնալ բարձր մակարդակում հզոր ախտորոշիչ կենտրոնի, նյարդաբանական, ԼՕՌ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ պացիենտներին մատուցվում է արդյունավետ ու լիարժեք բուժում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ