Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Համակարգային հիվանդություններ

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ. գ. դ,  ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ Գայանե Գևորգի Ամարյանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում պարբերական հիվանդությունը:

Պարբերական հիվանդությունը կամ միջերկրածովյան ընտանեկան տենդը պարբերական ժառանգական տենդերին պատկանող աուտոսոմ-ռեցիսիվ ճանապարհով ժառանգվող հիվանդություն է, որն իր բնույթով դիտվում է որպես աուտոբորբոքային հիվանդություն: Այն հիմնականում արտահայտվում է տենդի կրկնվող դրվագներով, որոնք ուղեկցվում են փորացավով, կրծքավանդակի ցավով և կամ հոդացավով, հոդաբորբով:

Այլևս չե՞ն կիրառվում երևանյան կամ հայկական հիվանդություն  անվանումները:

Բազմաթիվ անգամներ հեռուստաեթերով, ռադիոյով, համացանցում լուսաբանելով ՊՀ ՀՆԿ աշխատակիցները փորձել են այդ անվանումները հանել գործածությունից: Բազմիցս դիմել ենք նաև լրագրողներին այս հարցի մասին բարձրաձայնելու խնդրանքով: Սակայն սովորությունը հզոր գործոն է:

Բնականաբար, այս արտահայտությունները սխալ են, և դրանով մենք մեր ազգն ենք պիտակավորում անհեթեթ կերպով:

Ներկայումս միջազգային հանրության կողմից և նաև պաշտոնապես ընդունված է միջերկրածովային ընտանեկան տենդ անվանումը, որն ունի իր սեփական միջազգային ախտորոշումների կոդային համարները: Սակայն  մեր իրականության մեջ, մանանվանդ ռուսալեզու, ինչպես նաև ֆրանկոֆոն գրականության մեջ օգտագործվում է նաև մյուս տարածված` պարբերական հիվանդություն անվանումը:

Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները և ռիսկի գործոնները:

Արդեն նշվեց, որ այն աուտոսոմ-ռեցիսիվ ճանապարհով ժառանգվող հիվանդություն է, այսինք այն կարող է չարտահայտվել մի քանի սերնդում: ՊՀ ժառանգական բնույթը վերջնականապես հաստատվել է 1997 թ.` գենի հայտնաբերումից հետո: Նշանակություն ունեն նաև շրջակա միջավայրի գործոնները, որոնց դերը ներկայումս հետազոտվում է, կարևոր են նաև սթրեսային գործոնները և այլ տարբեր տրիգերներ:

Սակայն միևնույն է, ՊՀ հիմքը ժառանգական է, և կասկածելի դեպքերում ախտորոշումը պետք է հաստատվի գենետիկական հետազոտությամբ:

Ինչո՞ւ է այն կոչվում նաև ընտանեկան:

Քանի որ հիվանդությունը ժառանգական բնույթ է կրում, բնականաբար նույն ընտանիքում այն կարող է արտահայտվել տարբեր սերունդների, ներկայացուցիչների մոտ:

Ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդության խնդիրների լուծումը Հայաստանում:

ԵՊԲԻ Մանկաբուժության ամբիոնը Հանրապետական մանկական հիվանդանոցի ներքո /ներկայում «Արաբկիր» Բժշկական համալիր/ սկսած 80-ականներից բազմակողմանի ուսումնասիրել է ՊՀ խնդիրը երեխաների շրջանում, հետագայում կազմակերպելով պարբերական հիվանդության դիսպանսերը, որը 90 – ականներից արդեն առանձին կենտրոնի կարգավիճակ է ստացել: Կենտրոնը սերտ համագործակցում է ՀՀ Բժշկական գենետիկայի կենտրոնի, ինչպես նաև Իսրայելի, Ֆրանսիայի, ՊՀ կենտրոնների հետ, աշխատելով մշտապես ներկայացնել կենտրոնի տվյալները և նվաճումները  միջազգային կոնֆերանսներում, իսկ ստացված նոր գիտական և գործնական նորույթները հնարավորինս կիրառել:

Կենտրոնում 2003 թ-ից՝ պետ. պատվերի շրջանակներում, իրականացվում է մինչև 18 տարեկան հիվանդների դիսպանսեր հսկողություն: Վերջին 15 տարիների «ՊՀ վաղ ախտորոշման, հսկողության և բուժման » ծրագրային աշխատանքների շնորհիվ  կենտրոնում առկա են նախ՝ վաղ ախտորոշման զգալի բարելավում, ապա նաև կոլխիցինով բուժման աննախադեպ դրական արդյունքներ:

Տարեց տարի ավելանում է ընդգրկված ՊՀ հիվանդ երեխաների թիվը, բարձր է դիմելիությունը, և եթե նախկինում հսկվում էր  500 հիվանդ, ներկայումս այդ թիվը 3300-ից ավելի է: Փաստորեն, ՊՀ ՀՄԿ աշխարհում հիվանդ մանուկների ամենամեծ թվով կենտրոններից մեկն է: Այս հարցում նշանակություն ունի և՛ ՊՀ  դեպքերի ավելացումը վերջին տարիներին, և իհարկե հիվանդության վաղ հայտնաբերումը և ախտորոշումը:

Այս հիվանդության զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի ազգային պատկանելությունը:

Հիվանդությունը կրում է էթնիկ բնույթ, և այն երկրներում, որտեղ այն ավելի տարածված է՝ Իսրայել, Թուրքիա, Հայաստան, Արաբական երկրներ և այլն, ինչպես ՊՀ, այնպես էլ այլ ժառանգական պարբերական տենդերով զբաղվում են հատուկ ՊՀ կենտրոններում, ուսումնասիրելով ազգային, համաճարակաբանական և այլ առանձնահատկությունները:

Արդյո՞ք հիվանդությունը հաճախացել է վերջին տարիներին:

ՊՀ ՀՄԿ ԵՊԲՀ Առողջապահության կազմակերպման ամբիոնի հետ համատեղ կատարված վերջին համաճարականաբանական հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանում առկա է  ՊՀ գենի մուտացիաների  չափազանց բարձր կրողություն՝ 1: 3- ի կամ 1:4-ի: Գրեթե նույն թվերն է տալիս նաև Բժշկական գենետիկայի կենտրոնը, որի հետ մենք տարիներ շարունակ սերտ համագործակցում ենք:

Ի՞նչ կասեք կլինիկական պատկերի, դասակարգման և ախտանիշների մասին:

Կլինիկորեն այս հիվանդությունն արտահայտվում է պարբերաբար կրկնվող տենդի դրվագներով, որոնք զուգակցվում են որովայնի, կրծքավանդակի շրջանի ցավերով, հոդացավերով կամ հոդաբորբերով:

Միշտ պետք է հիշել, որ հիվանդության հիմնական արտահայտությունն է համարվում պարբերաբար կրկնվող տենդը, որը կարող է զուգակցվել տարբեր վերընշված նշանների հետ:

Ներկայումս չեն տարանջատվում ՊՀ որովայնային, հոդային կամ կրծքային ձևերը: Բոլոր դեպքերում էլ մանրամասն հետազոտությամբ պարզվում է, որ հիմնականում ախտահարվում են տարբեր շճային թաղանթները և ընդգրկվում են մի շարք օրգան-համակարգեր: Հաճախ հենց ՊՀ գենի մուտացիաների տարբեր զուգակցումներով է պայմանավորված՝ այս կամ այն օրգան-համակարգի ախտահարման ախտանիշների գերակշռումը հիվանդի մոտ:

Տարբերում են ՊՀ տիպիկ և ատիպիկ ընթացքներ: Տիպիկ ընթացքին բնորոշ է կրկնվող տենդը և վերոնշյալ ախտահարումները: Ատիպիկ ընթացքի դեպքում լինում են ոչ հստակ կրկնվող տենդի դրվագներ, գերակշռում է մյուս օրգան-համակարգերի ընդգրկումը, այսինքն՝ որովայնային կրկնվող ցավեր, կրծքային ցավեր, կայուն հոդային համախտանիշ, հոդամկանային ցավեր:

Հիվանդության նոպաների հաճախականությունը և միջնոպայական տևողությունը տարբեր են: Պաթոգեն, ծանր ՊՀ մուտացիայի դեպքում նոպաները կարող են հաճախակի լինել՝ ամսվա մեջ մի քանի անգամ: Երբեմն հնարավոր է երկար ընդմիջում: Սակայն դա խաբուսիկ և վտանգավոր վիճակ է, քանի որ նոպայի բացակայության դեպքում  արյան բորբոքային ակտիվությունը կարող է պահպանված լինել, և հետո հանկարծ հնարավոր է  սկսվի բարդությունների շրջանը:

Ո՞ր տարիքում է հիմնականում սկսվում հիվանդությունը:

70 տոկոս դեպքերում հիվանդությունն սկսվում է վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, որից 50 տոկոսը՝ մինչև 3 տարեկանն է արտահայտվում: Կենտրոնի կանոնակարգված ծրագրային աշխատանքների շնորհիվ  հայտնաբերվել են ՊՀ բազմաթիվ  դեպքեր մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:

ՊՀ մոտ 10 տոկոս դեպքերում կարող է սկսվել նաև մինչև 40 տարեկանը: Բայց սովորաբար դրանք ևս կարող էին ավելի վաղ ախտորոշվել,  եթե ժամանակին լավ հետազոտվեին, և հավաքվեր ընտանեկան և անձնական մանրամասն անամեզ:

Ի՞նչ գործոններ են նպաստում  հիվանդության և նոպաների արտահայտմանը:

Նպաստող գործոնները հստակ չեն, սակայն նշանակություն ունեն հիմնականում սթրեսային գործոնները, ինչպիսիք են հուզական սթրեսը, ցուրտը (մրսածությունը, անգամ առանց հիվանդության արտահայտման), ֆիզիկական և կամ աշխատանքային լարվածությունը, կլիմայի փոփոխությունը: ՊՀ սրացմանը կարող են նպաստել նաև ուղեկցող հիվանդությունները` ՍՇԻ, դիարեան և այլն: Կլիման փոխելը, երկրից մեկնելը կամ տեղափոխվելը ՊՀ ընթացքի վրա էական չի ազդում:

Եթե ՊՀ ախտորոշվում է, ապա անմիջապես նշանակվում է անընդմեջ և կանոնավոր կոլխիցինով բուժում:

Ինչպե՞ս է տարվում հղիությունը այս հիվանդների մոտ: 

Հղիությունը հիվանդության առումով համարվում է ռիսկային՝ կապված հորմոնալ տեղաշարժերի հետ: Հղիության ընթացքում հիվանդությունը կարող է սրվել: Ծննդաբերության ժամանակ հնարավոր է կարճատև դադար, որից հետո կրկին ախտանիշների առաջացում:

Դաշտանի ժամանակ նույնպես հնարավոր է նոպաների առաջացում: Եվ եթե վերջինները ընթանում են տենդով և ցավերով, անհրաժեշտ է MEFV գենի մուտացիաների քննություն և հետազոտում կատարել հերթական տենդի դրվագի ժամանակ: Այլապես, չհայտնաբերված պերիտոնեալ սերոզիտը՝ կպումային հիվանդության պատճառ դառնալով, հետագայում կարող է նպաստել  չբերությանը:

Ի՞նչ դեր ունի ալկոհոլը հիվանդության դրսևորման առումով:

Մանկական տարիքում հիմնականում այն դեր չունի: Մեծահասկաների շրջանում`չարաշահել խորհուրդ չի տրվում:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հիվանդությունն  ախտորոշելու համար:

Ախտորոշումը իրականացվում է երկու ուղղությամբ` պարտադիր են և կլինիկական, և գենետիկական հետազոտումները:

Կլինիկական ախտորոշումն ընդգրկում է առաջին հերթին հետազոտումը հերթական տենդի և սերոզիտների (շճաբորբերի՝ սրտամզի, կրծքամզի, հոդերի բորբոքում) տիպիկ դրվագի ժամանակ: Հաստատման համար անհրաժեշտ  են նաև  հիվանդության պատմությունը, ՊՀ ընտանեկան անամնեզը:  Ըստ միջազգային ուղեցույցների՝ կլինիկական ախտորոշումը պետք է իրականացվի նոպայի ժամանակ՝ հիմնականում ստացիոնար պայմաններում, որովհետև գենոտիպը կարող է լինել կիսատ՝ հետերոզիգոտ և նոպաներն արտահայտվեն հազվադեպ:

Կատարվում է արյան քննություն՝ սուր բորբոքային ցուցանիշների հայտնաբերման համար, ուլտրաձայնային հետազոտություն, էխոսրտագրություն և թոքերի ռենտգեն հետազոտություն՝ շճաբորբերի՝ սրտամզի, կրծքամզի, հոդերի բորբոքումը հայտնաբերելու համար: Վերջնական ախտորոշումը հաստատվում է գենետիկական քննության տվյալներով:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հիվանդության հետևանքով և որքանո՞վ են դրանք վտանգավոր կյանքի համար:

Ամենավտանգավոր և կյանքին սպառնացող բարդությունը համակարգային, երիկամային ամիլոիդոզն է: Վաղ ախտորոշման, կանոնավոր բուժման, դիսպանսեր հսկողության վերջնական նպատակը ամիլոիդոզը կանխելն է:

Չբուժված դեպքերում 10 տարվա ընթացքում հիվանդների մոտ զարգանում է երիկամային ամիլոիդոզ, որի հետևանքով էլ առաջանում է  երիկամային անբավարարություն, և հիվանդները դիալիզի՝ արհեստական երիկամի կարիք են ունենում: Նման դեպքերում, իհարկե, տարիներ հետո, վախճանն անխուսափելի է: Այդ բարդությունն սկսվում է տրանզիտոր սպիտամիզությամբ:

Բարդություններից է նաև կպումային հիվանդությունը, որը մեծահասակ տարիքում կարող է չբերության բերել, իսկ վաղ տարիքում` աղիքային անանցանելիության պատճառ դառնալ:

Հաճա՞խ է հանդիպում երիկամային ամիլոիդոզը մանկական հասակում:

Եթե կոլխիցինով բուժումը սկսվել է ժամանակին, ճիշտ և կանոնավոր է  կազմակերպվում, հնարավոր է լինում կանխել ամիլոիդոզը, և ՊՀ ՀՄԿ այդ ուղղությամբ հասել է աննախադեպ հաջողությունների:

Ի՞նչ բուժում է կիրառվում ներկայումս և որքանո՞վ է այն արդյունավետ:

Կոլխիցինը համարվում է ներկայումս միակ, միջազգային ուղեցույցներով և FDA կազմակերպության պաշտոնապես հաստատված դեղորայքը, որն արդյունավետ է և՛ նոպաները, և՛ բարդությունները կանխելու առումով:

Կոլխիցինը հակացուցում չունի թե հղիության, թե ծննդաբերության, թե կրծքով կերակրման ժամանակ: Պարզապես դեղի ընդունումը հատուկ խորհրդատվությամբ է իրականացվում: Շատ հազվադեպ կոլխիցինը տոքսիկ ազդեցություն է ունենում, սակայն նորմալ դեղաչափով և կանոնավոր ընդունման դեպքում այն միայն նպաստում է հետագայում  ընտանիք կազմելուն և երեխաներ ունենալուն:

Կոլխիցինը նշանակվում է միայն վերջնական ախտորոշումից հետո:

Գոյություն ունի կոլխիցինով բուժման նկատմամբ բացարձակ և մասնակի կայունություն: Մասնակի կայունությունը հաճախ պայմանավորված  է դեղերի անկանոն և սխալ ընդունման հետ: Եթե կոլխիցինի առավելագույն դեղաչափի ֆոնի վրա նոպաները շարունակվում են, այդ դեպքում ախտորոշվում է կոլխիցինի հանդեպ լրիվ կայունություն և ցուցված դառնում սկսել այլ բուժում՝ ինտերլեյկինների-1 բետա ինհիբիտորներով (իլարիս, կանանկինումաբվ):

Նոպաների ընդհատումը չի կարող բուժման ընդմիջման պատճառ համարվել: Կոլխիցինը պետք է ընդունել ողջ կյանքի ընթացքում կամ գոնե մինչև 40 տարեկանը, իհարկե, հաշվի առնելով գենոտիպը և հիվանդության ընթացքը:

Հնարավո՞ր է հիվանդության արմատական բուժում  իրականացնել:

Արմատական բուժումը, ինչպես մյուս գենետիկ հիվանդությունների դեպքում, հնարավոր է գենային ինժեներիայի միջոցով:
Իսկ սովորական բուժման առումով ՊՀ, ունենալով կոլխիցինոթերապիայի բարձր արդյունավետություն ինչպես նոպաների, այնպես էլ բարդությունների կանխարգելման առումով, համարվում է կառավարվող գենետիկական հիվանդություն:

Ի՞նչ զարգացումներ կամ հեռանկարներ կան բուժման հարցում:

ՊՀ ՀՄԿ արդյունավետ գործունեությունը կարելի է ասել՝ ազգային գործ է և  լավ կլիներ, որ ապահովվեր դիսպանսեր հսկողությունը ոչ թե մինչև 18, այլ գոնե մինչև 25 տարեկանը: Պետք է շարունակել կազմակերպել արտագնա այցեր Հայաստանի տարբեր մարզեր, հատկապես թիրախային շրջաններ (Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի ավազան, Շիրակի մարզ և այլն):

Մինչ այժմ մենք աջակցություն ստացել ենք միայն դեղորայքի հարցում, մյուս աշխատանքներն արվել են միայն կենտրոնի հնարավորություններով և ջանքերով: Մի քանի բժիշկներ 80- ականներից անձնուրաց կերպով նվիրվել են այս աշխատանքին, ովքեր հիմնականում եղել են ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի աշխատակիցները, դոցենտները, ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Վ.Ա. Աստվածատրյանը, ով առաջինն է հայ երեխաների  շրջանում նկարագրել  հիվանդությունը:

Ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ հիվանդներին:

Հիվանդները պետք է ժամանակին դիմեն բժշկի, տեղեկացված լինեն հետագա խնդիրների՝ երեխաներ ունենալու, ամուսնության մասին:

Եվ աղջիկների, և տղաների մոտ հիվանդության վաղ ախտորոշումը և բուժումը նպաստում է  ներդաշնակ ֆիզիկական և սեռական զարգացմանը, հասունացման նորմալ ընթացքին և հետագայում՝ պտղաբերությանը:

Հնարավո՞ր է գենետիկորեն նախատրամադրված երեխայի մոտ կանխարգելել հիվանդության դրսևորումը:

Հիվանդության դրսևորումը պայմանավորված է ՊՀ գենի մուտացիաներով, երկու ծանր մուտացիայի դեպքում հիվանդությունը ունենում է ծանր դրսևորում, մեկ մուտացիայի դեպքում՝ ատիպիկ ընթացք և անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտում նոպաների ժամանակ:

Ցուցումների բացակայության դեպքում պետք չէ նախապես իրականացնել գենետիկական  հետազոտություն:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...

 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com
 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com

Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:


Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...

Բժշկի ընդունարանում
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Բժշկի ընդունարանում
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ