Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հոգեկան և վարքի խանգարումներ

Պարանոյա

Պարանոյա

Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ  գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :

 

Զիգմունդ Ֆրեյդ

Ներածություն

Տերմինը ունի հունական ծագում և նշանակում է «խելագարություն»։ Պարանոյաի նոզոլոգիական պատկանելիությունը մինչ օրս մնում է անորոշ։ Հավաքական այս խումբն ընդգրկում է տարբեր խանգարումներ, որոնց միակ և առավել էական ախտանիշը քրոնիկական զառանցանքն է, իսկ օրգանական, աֆեկտիվ, ինտելեկտի իջեցման կամ շիզոֆրենային բնույթի խանգարումներին բնորոշ ախտանիշները բացակայում են։ Բայց, այնուամենայնիվ, քրոնիկական զառանցանքները շիզոֆրենիայի հետ անորոշ կապ են ցուցաբերում ժառանգական գործոնի, անձնային առանձնահատկությունների, կենսապայմանների ազդեցության առումով։ Էականն այն է, որ այս խանգարումները զերծ են օրգանական հիմքից:  Դեռևս 1838թ. ֆրանսիացի հոգեբույժ Էսքիրոլը առաջարկել էր «մոնոմանիա» հասկացությունը՝ զառանցական խանգարումները նկարագրելու նպատակով։ 1863թ. Կալբաումը օգտագործել է «պարանոյա» հասկացությունը նույն վիճակները բնութագրելու համար։ 1921թ. Կրեպելինը նկարագրել է պարաֆրենիան՝ որպես աստիճանական սկիզբ և քրոնիկական ընթացք ունեցեղ հիվանդություն, որը տարբերվում է շիզոֆրենիայից ցնորքների և այլ փսիխոտիկ խանգարումների բացակայությամբ, ինչպես նաև՝ անձի խանգարումների բացակայությամբ:

Բովանդակություն՝

  1. Դասակարգում
  2. Կլինիկական պատկեր
  3. Էթիոլոգիա և Պաթոգենեզ
  4. Ախտորոշում
  5. Բուժում
  6. Տարածվածություն
  7. Հետազոտության նյութը և մեթոդները    
  8. Արդյունքների քննարկում         
  9. Եզրակացություն                                                                                     
  10. Օգտագործված գրականության ցանկ.

 
Դասակարգում

 

Պարանոյա տերմինն իր մեջ ներառում է նաև զառանցանքային վիճակները, որոնք կարող են տարբերվել ըստ ընթացքի ՝ սուր,պարբերաբար առաջացող և քրոնիկական:


Ըստ զառանցանքի բովանդակության ընդունված է տարբերել պարանոյայի մի քանի ենթատեսակ.


ա)  Հետապնդման պարանոյա` որոշ կենցաղային, մասնագիտական անհաջողություններից և որոշ մարդկանց անբարեհամբյուր վերաբերմունքից դրդված դանդաղ և աստիճանաբար ձևավորվում է ընդգծված կասկածամտության և համոզմունքներ, որ իրենք հայտնվել են «ուշադրության կենտրոնում», որ իրենց հանդեպ «դրսևորվում են» թշնամական վերաբերմունք, այնուհետև սկսում են «լայնածավալ» հետապնդում, որի շրջանակները տարածման միտում ունեն։ Հետապնդման նպատակը, ըստ հիվանդների, իրենց վարկաբեկումն է և ֆիզիկական վերացումը։


բ)  Խանդի պարանոյա` սկսում է առանձին գերարժեք մտքերից, որոնց թվացյալ հիմքը իրենց կնոջ (ամուսնու) աշխուժացումն է հակառակ սեռի ներկայությամբ, ընդգծված կոկետությունը և մի շարք այլ նշաններ, որոնք շատ «հասկանալի» են հիվանդին։ Աստիճանաբար, «փաստերի շատացմանը» զուգահեռ, այդ մտքերը միաձուլվում են մի ողջ համակարգում, որի բովանդակությունն ամուսնական դավաճանությունն է։


գ)  Ռեֆորմացիոն (բարեփոխական) պարանոյա` հիվանդները համոզված են, որ իրենց վիճակված է մեծագույն գործեր իրականացնել։ Կախված աշխարհահայացքից, հիվանդների մեծագործությունները ուղղված են զանազան բարեփոխումների` նոր կրոն ստեղծելուն, աշխարհի բոլոր կրոնները միավորելուն, տարբեր գաղափարախոսությունները համաձուլելուն, նոր հասարակական կարգեր ստեղծելուն և այլն։


դ)  Գյուտարարության պարանոյա` հիվանդներն այն կարծիքին են, որ իրենք մեծ գիտնականներ են և համամարդկային նշանակության հայտնագործությունների հեղինակներ են գիտության և մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում։
Տարբերում են նաև սիրո (էրոտիկ), զրպարտող, հիպոխոնդրիկ և այլ պարանոյաներ։

Կլինիկական պատկեր

Քրոնիկական զառանցանքը տարանջատված է սուր զառանցանքային խանգարումներից` քրոնիկական զառանցանքն ավելի հակված է համակարգված լինելուն։ Այս խանգարումը բնորոշվում է միաթեմատիկ կամ էլ համակարգված բազմաթեմատիկ զառանցանքով, որը քրոնիկական բնույթ ունի, երբեմն էլ կարող է դիտվել հիվանդի ողջ կյանքի ընթացքում։  Բացի զառանցանքով պայմանավորված վարքագծից և անձի դիրքորոշումից հիվանդների խոսքը, վարքը, հույզերը նորմայից չեն տարբերվում։ Սովորաբար, արտաքինից հիվանդները բավականին խնամված են և կոկիկ, ամենօրյա գործունեության կամ անձնային որևէ շեղում չի դիտվում։ Երբեմն կասկածամիտ են, թշնամաբար տրամադրված։ Տրամադրության ֆոնը համապատասխանում է զառանցանքի բովանդակությանը` մեծամոլական զառանցանքի դեպքում հիվանդը էյֆորիկ է, հետապնդման զառանցանքը ձևավորում է դիսֆորիկ կամ դեպրեսիվ տրամադրություն։ Ի տարբերություն շիզոֆրենիայի, զառանցանքը կարող է հնարավոր լինել նաև իրական կյանքում, բայց՝ քիչ հավանական է։

 

Մտածողության այլ խանգարումներ գրեթե չեն դիտվում։


Հիվանդները կողմնորոշված են միջավայրում և իրադարձություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ զառանցական ապրումները վերաբերվում են սեփական «Ես»-ին, տեղին և ժամանակին։ Հիշողությունն ու կոգնիտիվ (ճանաչողական) պրոցեսները պահպանված են։ Սակայն նրանք, սովորաբար, իրենց վիճակի հանդեպ որևէ քննադատություն չեն ցուցաբերում, և հիվանդանոց են բերվում միայն ոստիկանության կամ հարազատների կողմից, այդ իսկ պատճառով ստացիոնարում գտնվող պարանոյաով հիվանդներ հաճախ չեն հանդիպում։ Ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ ընկալման խանգարումներ` հոտառական և շոշափելիքի ցնորքների ձևով, աֆեկտիվ խանգարումներ` դեպրեսիվ և սուբդեպրեսիվ ախտանիշներով։ Նախածերունական և ծերունական տարիքում հնարավոր են դրվագային և անցողիկ լսողական ցնորքներ, որոնք զառանցանքային խանգարման կլինիկական պատկերում էական դեր չեն խաղում։  Զառանցանքի սկիզբն ու բովանդակությունը կարող են կապված լինել կենսապայմանների որոշ հանգամանքների հետ։
Զառանցանքային խանգարումների պատճառագիտությունն անհայտ է։ Հնարավոր է՝ դրանք շիզոֆրենիկ կամ աֆեկտիվ հիվանդությունների ենթաձև են։ Սակայն հետազոտությունները դեռ չեն հաստատել այդ վարկածը: Տարիների ընթացքում դրանք հազվադեպ են վերաճում շիզոֆրենիայի կամ աֆեկտիվ խանգարման։ Որոշ կենսաբանական, հոգեբուժական հետազոտություններ վկայում են, որ զառանցանքային խանգարումները նյարդային համակարգի (և հատկապես՝ գլխուղեղի) որոշ ախտաբանական վիճակների և պրոցեսների ախտանիշներ են, մասնավորապես՝ լիմբիկ համակարգի և հիմային գանգլիաների, որոնց տեղային բնույթի ախտահարումները, ճանաչողական ֆունկցիաների պահպանված լինելու պայմաններում, կարող են ստեղծել զառանցանք ձևավորվելու համար նպաստավոր կենսաբանական պայմաններ։
 

Հոգեբանական մոտեցումները ցույց են տալիս, որ զառանցանքային խանգարումներին ավելի հակված են հիպերսենսիտիվ (գերզգայուն), հուզականորեն և հոգեբանորեն անպաշտպան, հակադրվող մարդիկ։ Օրինակ՝ հետապնդման բովանդակությամբ պարանոյայի պատճառ կարող են հանդես գալ տարբեր տեսակի նսեմացումները, կապված հիվանդի մասնագիտական կամ հասարակական գործունեության հետ, իսկ մեծամոլական բովանդակության զառանցանքները` հիվանդները համոզված են, որ ենթարկվում են հետապնդման, քանի որ արժանի են մեծարման իրենց նվաճումների համար, որոնք փորձում են յուրացնել և սեփականաշնորհել ուրիշները։ Պացիենտներն, որոնք տառապում են սիրո բովանդակության պարանոյաով կարող են հետապնդել այն անձանց,ովքեր ըստ իրենց համոզմունքի  ուշադրության նշաններ են ցուցաբերում իրենց նկատմամբ: Առավել վտանգավոր են այսպես կոչվող «հետապնդող հետապնդվողները»՝ այն հիվանդներն, ովքեր պայքարի մեջ են հենց իրենց կողմից հորինված թշնամիների հետ: Ոմանք նույնիսկ մշակում են վրեժի լուծման պլաններ և անցնում ագրեսիվ գործողությունների: Զառանցանքը, փաստորեն, կլինիկական պատկերում միակ և ամենավառ ախտանիշն է։ Նրա տևողությունը պետք է լինի 3 ամսից ոչ պակաս, որպեսզի խանգարումը որակավորվի որպես քրոնիկական զառանցանք։ 
  

Պարանոյան զարգանում է սոցիալական միջավայրի անբարենպաստ տևական ազդեցությունների ներքո (կոնֆլիկտներ, անհաջողություններ, դժբախտություններ, չբավարարված ձգտումներ և հավակնություններ, օտար միջավայր և այլն) փսիխոպաթիկ անձանց մոտ, այսինքն՝ անձնային որևէ առանձնահատկություն (խանգարում) ունեցող մարդկանց շրջանում։ Պարանոյան դանդաղ է զարգանում, մի քանի տարիների ընթացքում։ Սովորաբար, սկսվում է հասուն տարիքում` 30-ից հետո առավել հաճախ տղամարդկանց մոտ ։ Աստիճանաբար ձևավորվում է կանոնակարգված զառանցանքային համակարգ։ Պրեմորբիդ փուլում գտնվողներին բնորոշ է սեփական «Ես»-ի և ուժերի գերագնահատումը: Մանիֆեստացիայի փուլ անցնելու համար խթան կարող է հանդիսանալ նույնիսկ աննշան համարվող պատահական փոփոխություն, իսկ որոշ դեպքերում ` կեղծ հիշողությունները: Հիվանդության գիտակցումը բացակայում է: Հիվանդների դատողություններում դժվար է հակասություններ գտնել, դրանք բավականին տրամաբանական են, բայց՝ ոչ միշտ։ Զառանցանքը սերտ շաղկապված է ընկալումների հետ, որոնք հաճախ սխալ են մեկնաբանվում։ Հոգեկան ակտիվությունը լիովին ենթարկվում է զառանցանքներին։ Համառորեն փորձում են համոզել բոլորին իրենց «գաղափարները», պայքար են մղում «հանուն արդարության» և «ի վնաս թշնամիների»։ Ձգտում են ստանալ կառավարական և հասարակական մարմինների աջակցությունը, պահանջում են «ակտիվ» գործողությունների դիմել։

 

Զառանցանքային համակարգից դուրս հիվանդները պահպանված են։
 
Ժամանակակից մոտեցումները դիտարկում են պարանոյան, հիմնականում, հետևյալ տեսակետներից.

 

  1. որպես ինքնուրույն նոզոլոգիական միավոր
  2. որպես տարածուն փսիխոզների խումբ
  3. որպես նոզոլոգիական առումով չբացահայտված քրոնիկական հիվանդություն։


Էթիոլոգիա և Պաթոգենեզ


Պարանոյաի ժամանակ զառանցանքային վիճակների պաթոգենեզը դեռ անհայտ է: Պարանոյաի ուսումնասիրման երկու ուղղություն է առանձնացվել:
 

Առաջին ուղղության ներկայացուցիչները Բիռնբաում (K. Birnbaum, 1915) , Լանգե (J. Lange, 1924) և Սուխանով (Суханов) դիտարկում էին պարանոյան, որպես ձևախախտում, այլ ոչ թե հիվանդություն : Նրանք կարծում էին, որ կամակարգված զառանցանքը կապված է բնավորության բնածին առանձնահատկությունների հետ և տարբերվում է վերջինիցս ոչ թե որակապես, այլ քանակապես:
 

Երկրորդ ուղղության հետազոտողները համարում են պարանոյան էնդոգեն հիվանդություն, հայտնելով տարբեր տեսանկյուններ, կապված պարանոիդալ պսիխոզների գրավված տեղով նոզոլոգիկ համակարգում:
   

Բլեյլերը համարում էր, որ պարանոյան իրենից ներկայացնում է շիզոֆրենիա, քրոնիկական ընթացքով:Իրեն հետևող հոգեբույժները նունպես նույնականացնում էին պարանոյան և շիզոֆրենիան: Այս տեսության հետևորդները կարծում էին, որ պարանոյաի դինամիկաի ինքնատիպությունը, ինչպես օրինակ հիվանդության սկիզբը համեմատաբար մեծ հասակում,անձի պրեմորբիդ առանձնահատկությունները,  բավարար հիմքեր չի ներկայացնում իրեն առանձին նոզոլոգիական միավոր համարելու համար:
   

Ըստ Պավլովի, պարանոյաի ժամանակ դիտվող պսիխոպաթոլոգիկ խանգարումները գլխուղեղի կեղևում կամ ավելի ստորադիր հատվածներում գտնվող սահմանազատված օջախների ձևամվորմամբ են պայմանավորված: Այս գոտիները վերածվում են  դոմինանտող օջախների, և պայմանավորում կանգային պրոցեսների տարածումը ծայրամաս: Նշենք նաև, որ Պավլովը առաջինն էր, ով խոսել է պարանոյաի պսիխոպաթոլոգիկ հիմունքների մասին:  Այնուամենայնիվ, պարանոյան, որպես ինքնուրույն հիվանդություն, շատ քչերի կողմից է ընդունվում:
 

Համաձայն սմերիկյան հոգեբանների հետազոտություններին՝ երեխաներն, ովքեր զսպել են իրենց զգացմունքները վաղ հասակում, հետագայում արդեն մեծ տարիքում իրենց տարանջատված են պահում մարդկանցից և աստիճսնաբար պատվում դեպրեսիայի ծածկոցով: Զգացմունքների զսպումը բերում է տարբեր հիվանդությունների զարգացման, սռաջին հերթին հոգեկան ոլորտում: Այդպես, հասուն մարդիկ, որոնք տարբեր պատճառներից ելնելով փորձում են խլացնել իրենց էմոցիաները, հակված են դեպրեսիաների: Բայց դա այսբերգի միայն գագաթն է: Հետագայում չհակազդված զգացմունքներն արդեն սկիզբ են դնում ֆիզիկական հիվանդություններին, որոնք էլ սովորաբար քրոնիկական ընթացք են ընդունում:

 

Մարդկանց մեծամասնությունն իրենց զգացմունքներին վերաբերվելիս 3 մեթոդ է օգտագործում՝ հակազդում, արտահայտում և արհամարհում:

 

1)  Հակազդում՝ամենավատ մեթոդն է, քանի որ հակազդված զգացմունքներն ու էմոցիաները չեն լքում մեզ, այլ ընդհակառակը կուտակվում են մեր մեջ, առաջացնելով անհանգստություն, լարվածություն, դեպրեսիա, պարանոյա և սթրեսածին մի շարք այլ պրոբլեմներ: Այդ զգացմունքների հակազդված էներգիան ի վերջո սկսում է կառավարել Ձեզ:


2)  Արտահայտում՝ այսպես կոչված «օդափոխում է»: Երբեմն կորցնելով համբերությունը կամ «պայթելով» մենք ազատվում ենք կուտակված զգացմունքների ծանր բեռից: Բայց պետք չէ մոռանալ, որ զգացմունքներն անհրաժեշտ է այնպես արտահայտել, որպեսզի շրջապատի մարդիկ չվիրավորվեն, հակառակ դեպքում դա կարող է բերել մեծ սթրեսի առաջացմանը, քանի որ մեղքի զգացումը, որ մենք որևէ մեկին ցավեցրել ենք հանգիստ չի տալիս:


3)  Արհամարհում՝ այս մեթոդի ժամանակ մարդիկ փորձում են շեղվել զգացմունքներից առօրյա տարբեր զվարճանքների միջոցով: Չնայած էմոցիաների արհամարման փորձերին, նրանք մեզ չեն լքում և շարունակում են աճել, առաջ բերելով լարվածություն: Այլ կերպ ասած արհամարհումը հակազդելու ենթաձևերից մեկն է հանդիսանում:


Ռոբերտ Կրուստն 1998 թ. առաջինն հայտնաբերեց կապը դեպրեսիվ վիճակի և համացանցի միջև: Եվ անվանեց այն համացանցի պարադոքս՝ նոր տեխնոլոգիաներն ու համացանցը պետք է շնորհեին հասարակությանը շփվելու լայն և ազատ հարթակ, իսկ փոխարենը օգտատերերին տվեցին դեպրեսիվ խանգարումներ: Համաձայն իռլանդական հետազոտողներին, ֆեյսբուք-դեպրեսիայի զոհ են օգտատերերի ավելի քան 25% : Սոց. էջերի հիմնական պատճառը ագրեսիվ և նսեմացնող մեկնաբանություններն են,որոնք տարածված են մասնավորապես դեռահասների շրջանում: Մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ սեփական «անպետքության» զգացումը, որը կարող է ի հայտ գալ, երբ օգտատիրոջ կողմից հրապարակված նյութերը հավաքում են քիչ թվաքանակով «like»-եր: Չստանալով այդ վիրտուալ հավանումը ուրիշների կողմից, շատերը սկսում են անհանգստանալ, լարվել և դրանով իսկ հիմք ստեղծել սթրեսի, դեպրեսիայի, պարանոյայի և այլ հոգեկան խանգարումների համար: Սոց.էջերի օգտատերերը ոչ միշտ են անկեղծ լինում իրար նկատմամբ, շատ հազվադեպ են կիսվում իրական կյանքի դրվագներով, նախընտրությունը տալով հենց իրենց կողմից հնարված իդեալական կյանքի ցնորքին: Սոց. էջերում նորությունների ժապավենը շատերի համար հանդես է գալիս,որպես մշտական տոն և ուրախություն ուրիշների փողոցներում՝ հարսանեական, անվերջ հանգստի նկարներ, նույնիսկ անծանոթների կարյերային ձեռքբերումներ և այլն: Համեմատելով սեփական կյանքը ընկերների կյանքի հետ, շատերը սկսում են նախանձել և բացասաբար գնահատել սեփական «Ես»-ը, ինչի արդյունքում ինքնագնահատականն է տուժում,խիստ անկում ապրելով: Նման մարդիկ սկսում են իրենց համարել պարտված և մեկուսացվում են շրջապատից, չեն ցանկանում տանից դուրս գալ, դրանով իսկ ստեզծելով արատավոր օղակ և ավելի շատ խորացնելով սթրեսի, դեպրեսիայի ու պարանոյայի ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա:
 

Պարանոյաի առաջացմանը գործում իր ներդրումը ունի նաև կլիմայական գործոնը: Աշունը համարվում է տարվա ամենածանր եղանակը մեր նյարդային համակարգի համար: Անկայուն եղանակը, սառը գիշերները, օր-օրի ավելի կարճացող ցերեկը և այլ գործոնները շատ ուժեղ ազդեցություն են թողնում տրամադրության վրա: Եվ պատահական չէ, որ հենց աշնանը՝ հոկտեմբերի 7-ին են նշում հոգեկան առողջության Միջազգային օրը: Քանի որ հենց այդ միջակայքում է հոգեկան առողջությունը ենթարկվում ամենաշատ փորձությունների: Ինչ վերաբերվում է ձմռանը,հետազոտողները պնդում են, որ այդ ժամանակ աշխատավոր բնակչության մոտավորապես կեսը չեն տեսնում արևային լույսը, բացառությամբ հանգստյան օրերի:Արևային ճառագայթների և վիտամին D-ի պակասը բերում են դեպրեսիայով տառապող մարդկանց քանակի բարձրացմանը: Բացի տարվա եղանակներից գոյություն ունեն նաև այլ մետեորոլոգիկ գործոններ, որոնք կարող են առաջացնել և՛ սթրես, և՛ դեպրեսիա, և՛ պարանոյա: Դրանց շարքին են պատկանում ջերմաստիճանը, խոնավությունը, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումները, վերջինս առավել ուժեղ է ազդում, քանի որ, օրինակ՝ անձրևը մենք տեսնում և միանգամից զգում ենք,իսկ ճնշման տատանումը սկզբից չի զգացվում: Օրգանիզմը այնպես է կառուցված, որ եթե մեկ գործոն է փոփոխվել, այն հեշտությամբ հաղթահարվում է, երկուսը՝ նույնպես, բայց, երբ երեքն են ի հայտ գալիս, օրգանիզմի ադապտացվող համակարգը դժվարությամբ է կարողանում իրականացնել իր գործառույթները: Դա սկսում է ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա և ի հայտ է գալիս այն, ինչի անունն է դեպրեսիվ վիճակ: Նման դեպքերում պետք է օրվա ճիշտ կարգ սահմանել, քնել այնքան, որքան հարկավոր է օրգանիզմին լիարժեք հանգստանալու համար, ինքներդ Ձեզ թույլ մի տվեք գերհոգնել աշխատանքի վայրում և շատ ժամանակ հատկացրեք Ձեր հաճույքներին:

Ախտորոշում


Ախտորոշումը հիմնվում  է  հոգեբանորեն վերամշակված և առանց ներքին բարդ հակասությունների զարգացող   կայուն զառանցանքի  գերակշռության հիման վրա :


Պարանոյայի  տարբերակումը հիմնվում է զառանցանքների պսիխոպաթոլոգիկ առանձնահատկությունների  ,ինչպես նաև օրգանական հիմքի բացակայության  հիման վրա:

 

Ներկայումս ախտորոշման հիմնական և ամենատարածված մեթոդը պարանոյայի ախտորոշման հարցաթերթիկների կիրառումն է: Հարցաթերթիկներից մեկի միջոցով էլ իրականացվել է մեր հետազոտությունը, որը ներկայացաված է ստորև:


Բուժում
 

Կայուն զառանցանքով ուղեկցվող պարանոիդ պսիխոզը ռեզիստենտ է բուժման գերակշռող մեթոդներին: Դրական արդյունքների  կարելի  է հասնել կիրառելով նեյրոլեպտիկ միջոցներ , որոնց բնորոշ է ընտրողական բարձր ակտիվություն , ինչպես օրինակ հալոպերիդոլ, տրիֆտազին: Մի շարք դեպքերում, անցկացնելով  երկարատև նեյրոլեպտիկ թերապիա  նկատվում է  վիճակի  նշանակալի բարելավում : Հիվանդները խուսափում են վերհիշել  հիվանդության ընթացքը, և գերադասում են վերադարնալ առօրյա կենսասկերպին: 


Տարածվածություն


Զառանցանքային խանգարումների տարածվածությունը (ըստ ամերիկյան տվյալների) կազմում է 0,03%, այն դեպքում, երբ շիզոֆրենիայի տարածվածությունը կազմում է 1%, իսկ աֆեկտիվ խանգարումներինը` 5%։ Սակայն, պետք է ենթադրել, որ իրականում այս խանգարումն ավելի տարածված է, քանի որ, ինչպես վկայում է կլինիկական փորձը, զառանցանքներով հիվանդները հազվագյուտ են դիմում բժիշկներին ինքնուրույն, և դա կատարվում է հիմնականում հարազատների համառ պնդումների և համոզելու արդյունքում։
 

Տևական դիտարկումները վկայում են, որ հիվանդների 50%-ը առողջանում է, 20%-ի մոտ դիտվում է լավացում, 30%-ը որևէ զարգացում չի ցուցաՏևական դիտարկումները վկայում են, որ հիվանդների 50%-ը առողջանում է, 20%-ի մոտ դիտվում է լավացում, 30%-ը որևէ զարգացում չի ցուցաբերում։

 


 
Հետազոտության նյութը և մեթոդները
 

Հետազոտությանը անցկացվել  է  297 դեռահասների և պատանիների շրջանում (միջին տարիքը 23 ± 5)  ՝  215  կին (72.4%), 82 տղամարդ (27.6%): Հետազոտության ժամանակ կիրառվել է <<Նախատրամադրվածությունը պարանոյայի հանդեպ>> հարցաթերթիկը:
 

Այս թեսթավորումը կօգնի Ձեզ գիտակցել խնդրի առկայությունը և փորձել այն լուծել, որպեսզի ստեղծված իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:

 

Նաև մի մոռացեք, որ պարանոյաի, ինչպես և հոգեկան այլ խանգարումների դեպքում, ախտորոշումը կարող է ուղղել իրավիճակը միայն հիվանդության զարգացման նախնական փուլում, իսկ հիվանդության պրոգրեսիաի դեպքում բուժումը կարող է երկարաձգվել, բարդանալ, որոշ դեպքերում նաև լինել ամբողջովին անարդյունավետ: : Այս հարցաշարը տեղեկատվական բնույթ է կրում, որը պետք չէ անտեսել, առավել ճշգրիտ արդյունք կարող է տալ միայն մասնագետի կողմից տրված ախտորոշումը:
 

Ցանկության դեպքում ինքներդ կարող եք մասնակցել հարցմանը: Արդյունքները գնահատելու համար օգտվեք հետևյալ սխեմայից՝

 

  • Միշտ -5 միավոր
  • Վերջերս հաճախակի – 4 միավոր
  • Հազվադեպ- 3 միավոր
  • Գրեթե երբեք- 2 միավոր
  • Երբեք-1 միավոր


Ստորև նեկայացված է  հարցաշարը և մեր հարցման արդյուքները: 

Հարցաշար

1.  Ձեզ մոտ պարբերաբար ի հայտ են գալիս տարօրինակ, ինչպես նաև միօրինակ մտքեր, որոնք ոչ մի առնչություն չունեն Ձեր կյանքի հետ:Օրինակ՝բարձրունքից նայելիս նետվելու ցանկություն, կամ մոտակայքում կտրող-ծակող գործիքի առկայության դեպքում ցանկանալ այն շոշափել ձեռքերում և մտածել նրա օգտագործման մասին, որպես զենք:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 

2.  Ձեզ թվում է, որ Ձեր հարազատները գիտեն Ձեր մասին ավելին, քան ինքներդ կցանկանաիք: Դուք խուսափում եք իրենց հետ շփումից, իսկ անխուսափելի դեպքերում մտնում եք կրիայի պատյանի մեջ և վախենում եք պատահաբար ավելորդ մի բան ասել:
 
  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 
3.  Դուք կարծում եք,որ Ձեր նվաճումները, որևէ բնագավառում, արժանվույնս գնահատված չեն: Ձեզ շրջապատող մարդիկ լուրջ չեն վերաբերվում դրանց և համարում են, որ Դուք հասարակ մահկանացու եք, առանց որևէ արտասովոր ունակությունների:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 

4.  Դուք չեք պատկանում որևէ կրոնի և համարում եք, որ կրոնի դավանելը, դա սեփական Ես-ի բացակայության նշանն է:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

5.  Դուք կարծում եք, որ Ձեր նվաճումները հիացմունքի առարկա չեն հանդիսանում,միմիայն շրջապատի սահմանափակ մտածելակերպի պատճառով, որը Ձեզ առհասարակ չի անհանգստացնում, քանզի ըստ Ձեզ, դա Ձեր խնդիրը չէ,այլ նրանցը:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

6.  Երբեմն Ձեզ թվում է, որ Դուք մոռացել եք փակել դուռը, անգամ կարող եք վերադառնալ և ստուգել:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 

7.  Դուք կարծում եք, որ Ձեր մահից հետո Ձեր հարազատները և ընկերները սգալու են Ձեր մահը, և դա Ձեզ հանգստության միտք է պատճառում:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք


8.  Որևէ աշխատանք կատարելիս Դուք տրվում եք նրան ամբողջությամբ, անգամ, եթե հասկանում եք, որ այն Ձեզ համար այնքան էլ կարևոր չէ:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

9.  Դուք բացաբար եք ընդունում կրիտիկան, մասնավորապես այն բնագավառում, որտեղ Դուք լավագունն եք Ձեզ համարում:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք


10.  Ժամանակի ընթացքում Ձեր ընկերների քանակը խիստ նվազել է, իսկ Ձեր վերաբերմունքը իրենց նկատմամբ ավելի կրիտիկական է դարձել:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

11.  Ձեզ թվում է,որ շրջապատող մարդիկ նախանձում են Ձեզ և կցանկանաին լինել Ձեր տեղում:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

12.  Դուք կարծում եք, որ ցանկության դեպքում,կարող եք հասնել հաջողության յուրաքանչյուր բնագավառում:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

13.   Մինչև որևէ նախաձեռնության իրականացումը, Դուք նախընտրում եք մանրակրկիտ ուսումնասիրել այն և այդ պրոցեսի ընթացքում կարող եք ամբողջովին փոխել մեկնարկը

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 

14.  Էմոցիոնալ պոռթկումների,կամ հոգեխթանիչ նյութերի ազդեցության տակ (օրինակ՝ալկոհոլ), Դուք դառնում եք մեկ այլ մարդ, և Ձեզ դա երբեմն ավելի է դուր գալիս:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

15.  Դուք հակված եք պեսիմեստիկ մտքերի, երբ խոսքը գնում է Ձեր առողջության մասին: Ձեզ երբեմն թվում է,որ Դուք ունեք անբուժելի հիվանդություն:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք

 

16.  Դուք Ձեզ փակված անձնավորություն եք համարում: Հակված չեք նոր ցանոթությունների, իսկ շփումը նրանց հետ տրվում է դժվար:

 

  • Միշտ
  • Վերջերս հաճախակի
  • Հազվադեպ
  • Գրեթե երբեք
  • Երբեք
 

Արդյունքների քննարկում.


Ստացված միավորները գումարեք իրար ի կարդացեք Ձեր նկարագիրը, ըստ վերը նշված հարցման:


Պարանոյաի բացակայություն 15-30 միավոր


Դուք չեք տառապում պարանոայով: Ձեզ մոտ բացակայում է պարանոիդ խանգարումների նախատրամադրվածությունը:Ձեր մտածելակերպը համապատասխանում է համընդհանուր նորմերին, դուք հակված չեք կպչուն մտքերին և համարվում եք հասարակության լիարժեք անդամ: Նման արդյունքը խոսում է այն մասին, որ Ձեզ մոտ բացակայում է նախատրամադրվածությունը նաև այլ հոգեկան հիվանդություններին, ինչպիսին են օրինակ շիզոֆրենիան կամ դեպրեսիան: Նշենք նաև, որ այս խմբի ներկայացուցիչների թվաքանակը բավականին սահմանափակ է:


Ցածր հավանականություն 31-45 միավոր

 

Ամենայն հավանականությամբ Դուք չունեք պարանոյաի հանդեպ հակվածություն: Ձեր մտածելակերպն ու կյանքի ոճը չեն մտնում ռիսկի գոտու մեջ: Այնուամենայնիվ, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում հնարավոր է թաքնված տրիգերային մեխանիզմների ակտիվանացում, որոնք էլ իրենց հերթին նպաստում են հոգեկան հիվանդությունների զարգացմանը: Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այն մարդիկ, ում մոտ հետագայում ախտորոշվել են անձի խանգարումներ, ոչ միշտ են նման հիվանդությունների առկայության կասկածելու առիթ տվել: Հիմա Դուք Ձեզ կարող եք ապահով զգալ, բայց փորձեք հիշել հարցերն, որոնց պատասխանել եք հարցման ընթացքում և ժամանակ առ ժամանակ կրկին պատասխանեք դրանց ինքնակառավարման համար:

Թույլ նախատրամադրվածություն  46-60 միավոր


Ձեզ մոտ հայտնաբերվել է աննշան նախատրամադրվածություն պարանոյաի հանդեպ: Վախենալու ոչինչ չկա, մարդկանց մեծամասնությունն այդպիսին է: Ինչպես և անձի հետ կապված այլ խանգարումների դեպքում, այստեղ նույնպես գործում է մեկ օրենք՝ ոչ մեկ չի կարող ամբողջովին ապահովագրված լինել այդ ամենից: Հետևեք Ձեզ և վերլուծեք Ձեր արարքները, իսկ կասկածների դեպքում, թե որևէ բան այնպես չի ընթանում, ինչպես որ պետք է, մի՛ հետաձգեք բժշկին այցելելը: Ինքնակառավարման համար Ձեզ անհրաժեշտ է պարբերաբար վերադառնալ այս հարցմանը: Բացի այդ, Ձեզ խորհուրդ է տրվում առաջարկել հարազատներին անցնել հարցումը: Կայուն բարձր արժեքներ ստանալու դեպքում պարանոիդալ խանգարման հավանականությունը բարձրանում է,քանի որ այդ դեպքում ազդում է նաև գենետիկ նախատրամադրվածության գործոնը:


Արտահայտված նախատրամադրվածություն 61-80 միավոր


Դուք ունեք պարանոյաի նախատրամադրվածություն: Դա դեռ չի նշանակում, որ դուք իրականում տառապում եք պարանոիդ խանգարումներով, բայց այնուամենայնիվ թեսթավորման բարձր արդյունքը, արդեն իսկ հանդիսանում է ահազանգ, որը անտեսել չի կարելի: Վերանայեք Ձեր ապրելակերպը և նշանակալի արարքները, որոնք կատարել եք վերջին տարիներին և փորձեք գնահատել դրանց փոփոխությունը դինամիկայում: Եթե ստեղծվում է տպավորություն, որ այդ արարքների դրդապատճառները անբացատրելի, ոչ օբյեկտիվ կամ էմոցիոնալ գործոններով են պայմանավորված, ապա խորհուրդ է տրվում դիմել հոգեբանի խորհրդատվությանը:Այստեղ ուշագրավ է այն փաստը, որ միայն անհատական հետազոտությունն է ընդունակ տալ ճշգրիտ պատկեր և բացատրել հնարավոր հոգեկան խանգարումների առկայությունը:

Պարանոյա 81-85 միավոր


Բարձր է հավանակությունը, որ դուք տառապում եք դատողության խանգարումներվ, որոնք առաջացնում են կպչուն մտքեր և խեղաթյուրում են իրականությունը ըմբռնելու Ձեր կարողությունը: Ձեզ ցուցված է դիմել մասնագետի խորհրդատվության, ինչպես նաև անցնել լիարժեք հոգեբանական հետազոտություն:Խորհուրդ չի տրվում դա հետաձգել, քանի որ կա իրավիճակի անկանխատեսելի զարգացման մեծ ռիսկ, որի ժամանակ դուք կարող եք ամբողջովին կորցնել ընթացող երևույթների վերահսկումը:


Ձեզ հակացուցված է ալակհոլը, և այլ նյութերի օգտագործումը, որոնք անմիջական ազդեցություն ունեն գիտակցության վրա, ինչի վառ օրինակ է հանդիսանում դեղորայքների ընդունումը(օրինակ՝ հակադեպրեսանտներ, քնաբեր և թուլացնող այլ միջոցներ), անհրաժեշտության դեպքում դիմեք բուժող բժշկին:


Բացի այդ Ձեզ ցուցված է նաև թեսթավորման արդյունքների մասին տեղեկացնել Ձեր հարազատներին: Բանն այն է, որ անձի ինքնազգացողության վատացման դեպքում , ինքնուրույն ցուցաբերել առաջին օգնություն գրեթե անհնար է, անհրաժեշտ է կողքից միջամտություն և իրավիճակի սթափ գնահատում:


Մարդիկ գիտակցելով, որ ունեն խանգարումներ, որպես կանոն ինքնուրույն և ճիշտ ժամանակին չեն դիմում բժշկի, ինչի արդյունքում, էլ ավելի է բարդանում է իրավիճակը:

Եզրակացություն

Ըստ հետազոտության արդյունքների, որն անցկացվել է 297 դեռահասների և պատանիների շրջանում, պարզ է դարձել, որ ներկայիս երիտասարդների մոտ դոմինանտում է ցածր հավանականությունը 41.33 պարամոյայի զարգացաման : Այնուամենայնիվ այս արդյունքները չեն բացառում հետագայում պարանոյաի զարգացումը, որը ասոցացվում է հեռուստատեսության և համացանցի բացասական ազդեցությամբ պատանիների և մասնավորապես երեխաների ներքնաշխարհի և ինչո՞ւ ոչ նաև առողջական վիճակի վրա: Սա բացատրվում է նրանով, որ հասունացման շրջանում օրգանիզմը գտնվում է անընդհատ աճի և զարգացման պրոցեսում, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում նրանց, արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ:

 


Մեկ օր, հետադարձ հայացք գցելով, պայքարի տարիները կթվան ամենագեղեցիկը և ուժեղը:

                                                           Զիգմունդ Ֆրեյդ


Օգտագործված գրականության ցանկը.


Հոգեբուժություն


Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան ,
Блейлер Э. Аффективность, внушаемость и паранойя, пер. с нем., Одесса, 1929;
Остап ков П. А.К строению бреда при паранойе и парафрении, Обозр, психиат., неврол, и рефлексол., № 2, с. 81, 1927;
П а в л о в И. П. Психопатология и психиатрия, Избранные произведения, с. 163, М., 1949;
Gilron I., C. Peter C.  N. Watson N. et al. Neuropathic pain: a practical guide for the clinician. CMAJ. 2006; 175(3):265–275. doi: 10.1503/cmaj.060146
С м у л е-в и ч А. Б. Паранойя и ее место в систематике бредовых психозов, Журн, невропат. и психиат., т. 68, № 1, с. 122, 1968;
Смулевич А. Б. и Ширина М. Г. Проблема паранойи, М.,1972;
ВегпегР. Das paranoische Syndrom, Klinisch-expe-rimentelle Untersuchungen zum Problem der fixierte Wahnbildungen, B., 1965;
G a u p p R. Zur Lehre von der Paranoia, Nervenarzt, S. 167, 1947;
Huber G. u. Gross G. Wahn, Stuttgart, 1977.
Freynhagen R., Tölle T.R., Gockel U. et al. The pain DETECT project – far more than a screening tool on neuropathic pain, Current Medical Research and Opinion. 2016;32(6):1033-1057.  DOI: 10.1185/03007995.2016.1157460
Jensen T. S., Baron R., Haanpää M. et al.A new definition of neuropathic pain. Pain. 2011; 152(10):2204-2205doi: 10.1016/j.pain.2011.06.017
   
Պատրաստեցին՝ Անի Շիրվանյան, Ռուզաննա Խաչատրյան, Մերի Առաքելյան

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am
Անաշխատունակ-անգործունակ. ո՞րն է տարբերությունը Աննա Չիլինգարյան. hapak.am

Անաշխատունակ

Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...

ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ
ԵՊԲՀ. Գիտական թիրախը`աուտիզմ

ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝  կապված վերջին տասնամյակում...

Հոգեկան առողջություն
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am
«Ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ» մտքերը նևրոզի «թշնամիներն են». armeniamedicalcenter.am

Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...

Հոգեկան առողջություն Բժշկի ընդունարանում
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը գնահատող 6 հարց. news.am

Ապրելակերպը, սովորությունները եւ սննդակարգը որոշակի դեր են խաղում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կամ էլ, ընդհակառակը, կանխարգելման հարցում...

Ծերություև և երկարակեցություն Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am
5 սննդամթերք սթրեսի դեմ պայքարելու համար. news.am

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...

Հոգեկան առողջություն Սնունդը և առողջությունը
Զեկույց «Աուտիզմ» թեմայով
Զեկույց «Աուտիզմ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...

Հոգեկան առողջություն
Ի՞նչ է հոգեթերապիան
Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...

Բուժում Հոգեկան առողջություն
Ամենահանելուկային թմրանյութը
Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...

Դեղամիջոցներ
Ափիոնային թմրամոլություն
Ափիոնային թմրամոլություն

Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...

Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)
Ալկոհոլային կախվածություն (ալկոհոլիզմ)

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...

Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ

«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...

Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները

Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է  արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից  մաշվում է  արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...

Լուսնի հակառակ կողմը
Լուսնի հակառակ կողմը

Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...

Առողջապահության լրատու 12-13.2012
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն
Դեպրեսիա. հոգեվիճա՞կ, թե՞ հիվանդություն

Տարեցտարի ավելանում է ան կանանց թիվը, ովքեր տառապում են դեպրեսիայով: Իսկ իրականում քանիսն են, ոչ ոքի հայտնի չէ: Մեզանից շատերն աշխատում են ուշադրություն չդարձնել սեփական ճնշված վիճակին...

Հոգեկան առողջություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ