Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2

Հղիություն` առանց արտամարմնային բեղմնավորման. Սալուտեմ ամսագիր №2

Անպտղությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է կանոնավոր և անպաշտպան սեռական հարաբերությունների պայմաններում 12 և ավելի ամիսների ընթացքում հղիության բացակայությամբ:
Ցավալի է փաստել, որ ներկայում անպտղությամբ տառապում են վերարտադրողական տարիքի միլիոնավոր մարդիկ, և այդ խնդիրն անդրադառնում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում անպտղության հետ կապված խնդիրներին առնչվում է 48 մլն զույգից մինչև 186 մլն մարդ:


Հայաստանում այդ ոլորտում ծավալած 4 տարվա պրակտիկ գործունեության արդյունքում ցավով նկատում եմ, որ շատ հաճախ այն զույգերը, որոնց մոտ ախտորոշվում է անպտղություն, գինեկոլոգների կողմից բուժման սկզբնական փուլում ևեթ դիմում են արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդներին:


Իմ խորին համոզմամբ՝ անպտղությունը բուժելիս ԱՄԲ-ի մասին պետք է մտածել ամենավերջին փուլերում, երբ բուժման մնացած բոլոր մեթոդները, որոնք կարող են հանգեցնել բնական ճանապարհով հղիության, կիրառվել են և եղել են ապարդյուն:


Էնդոսկոպիկ գինեկոլոգիական ծառայությունը, որը ղեկավարում եմ, կատարում է ցանկացած տարիքի կանանց գինեկոլոգիական հիվանդությունների էնդոսկոպիկ-վիրահատական բուժման ամբողջ սպեկտրը: Ծառայության հիմնական նպատակն է, որ նվազ ինվազիվ, օրգանապահպան վիրահատությունների միջոցով վերարտա-դրողական տարիքի պացիենտների մոտ հղիությունն ընթանա բնական ճանապարհով:


Ներկայում բոլոր առաջադեմ երկրներում անպտղություն ախտորոշմամբ պացիենտին ցուցված է կատարել հիստերոսկոպիա: Մեզ մոտ այն իրականացվում է միկրոէնդոսկոպիկ գործիքներով, ինչը հնարավորություն է տալիս պոլիպը հեռացնել անոթային ոտիկով` բացառելով էնդոմետրիումի բազալ շերտի վնասումը, իսկ սինեխիաները և միջնապատերը անջատելիս` չայրել էնդոմետրիումը և այլն: Միաժամանակ իրականացվում է արգանդափողային անկյունների զոնդավորում և արգանդի պատերի «սկրետչինգ», իսկ վիրահատության վերջում արգանդի խոռոչը պատվում է հակակպումային պատնեշով: Վիրահատությունից առաջ և հետո կատարվում է փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն` համոզվելու, որ արգանդափողերն անցանելի են:


Ըստ մեր ծառայության վիճակա-գրական տվյալների (2018–2019 թթ.)՝ միկրոէնդոսկոպիկ գործիքներով իրականացված հիստերոսկոպիկ վիրահատությունների և վերարտադրողաբանի համատեղ ցուցաբերվող անհատական մոտեցման արդյունքում, անպըտղություն ախտորոշմամբ մեզ դիմած պացիենտների 68%-ը 4-12 ամիսների ընթացքում հղիացել է:


Մեր ծառայության շրջանակում նախապատվությունը տրվում է բացառապես օրգանապահպան վիրահատական միջամտություններին, վերարտադրողական գործառույթների վերականգնմանը և պահպանմանը, քանի որ վերարտադրողական տարիքի ցանկացած կին միշտ կարող է որոշում կայացնել` Մայրանալ:


Այսպիսով, իմ խորին համոզմունքն է, որ անպտղություն ախտորոշման դեպքում առաջին հերթին պետք է կիրառել բոլոր հնարավոր հետազոտությունները և բուժման մեթոդները` բնական ճանապարհով հղիության հասնելու համար, և միայն դրական արդյունքների բացակայության դեպքում դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին (ԱՄԲ, ԷՏ):

 


Արթուր Սերգեյի Սարկիսով,
«Ավանգարդ» ԲԿ և «Բեգլարյան» ԲԿ էնդոսկոպիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ՌԴ Գինեկոլոգ-էնդոսկոպիստների ազգային ասոցացիայի գործող անդամ, ՌԴ Էնդոմետրիոզի ասոցացիայի գործող անդամ
Հեռ. +37496-98-38-88
Էլ, հասցե՝ [email protected]
Fb & Instagram` Dr.Artur Sarkisov

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Զարկերակային ճնշման մշտադիտարկում. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:

Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս...

Հղիություն, ծննդաբերություն Սրտանոթաբանություն Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր. հղի կանանց կենսաբանական սքրինինգ. morevmankan.am
Հաճախ տրվող հարցեր. հղի կանանց կենսաբանական սքրինինգ. morevmankan.am

Ի՞նչ թեստեր են կատարվում հղիության ժամանակ

9-13 շաբաթականում իրականացվում են РАРР-А (պրոտեին-Ա պլազմայում` կապված հղիության հետ...

Հղիություն, ծննդաբերություն
Արյան հետազոտություն հղիության հայտնաբերման համար. morevmankan.am
Արյան հետազոտություն հղիության հայտնաբերման համար. morevmankan.am

Մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը (ՄԽԳ` hCG) հղիության ժամանակ պլացենտայում արտադրվող հորմոն է: Նրա գործառույթն է է ապահովել պրոգեստերոնի սինթեզը դեղին մարմնում` հղիության առաջին շաբաթների ընթացքում...

Հղիություն, ծննդաբերություն
Հոգեբանական անպտղություն. հարցազրույց հոգեբան Էլեոնորա Սաղաթելյանի հետ. morevmankan.am
Հոգեբանական անպտղություն. հարցազրույց հոգեբան Էլեոնորա Սաղաթելյանի հետ. morevmankan.am

Ըստ հետազոտությունների, հոգեբանական անպտղությունը հանդիպում է ամուսնացած զույգերի 4-40%-ի մոտ:  Այն կարող է ախտորոշվել անկախ տարիքից և բացահայտվել միայն այն ժամանակ, երբ զույգը ցանկանում է երեխա ունենալ...

Հղիություն, ծննդաբերություն Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Ասթման և հղիությունը. morevmankan.am
Ասթման և հղիությունը. morevmankan.am

Ասթման հղիների մոտ հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Մի կողմից այն ազդում է հղիության ընթացքի վրա, մյուս կողմից՝ հղիությունը կարող է ազդեցություն ունենալ ասթմայի ախտանշանների վրա...

Հղիություն, ծննդաբերություն
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ. armeniamedicalcenter.am
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ. armeniamedicalcenter.am

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (ՊՁՀ) ժամանակ կանանց մոտ առաջանում է տղամարդու հորմոնների ուժեղացած արտադրություն, որը բերում է օրգանիզմում այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են՝ դաշտանային ցիկլի...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռենտգենը հղիության ժամանակ. morevmankan.am
Ռենտգենը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղի կինը պետք է շատ զգույշ լինի տարբեր հետազոտությունների նկատմամբ, ուշադրություն դարձնի հասանելիք ճառագայթմանը, դրա թույլատրելիությանը...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am
Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am

Ձվազատումը ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի պոկվելն է, որը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ՝ դաշտանային ցիկլի մեջտեղում: Ցիկլը հաշվարկվում է դաշտանի առաջին օրից` մինչև հաջորդ դաշտանի սկիզբը...

Հղիություն, ծննդաբերություն
Ռինիտը հղիների մոտ. morevmankan.am
Ռինիտը հղիների մոտ. morevmankan.am

Հղիների մոտ ռինիտը տարածված ախտաբանություն է, որը հանդիպում է ապագա մայրերի 30 տոկոսի մոտ: Այն, սովորաբար, վտանգ չի ներկայացնում պտղի և հղիի համար, սակայն սխալ բուժումը կարող է...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Վարակաբանություն
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com
Վահանաձև գեղձը և հղիությունը. nairimed.com

Էնդոկրինոլոգ, բ․գ․թ․ դոցենտ, «Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ խոսել ենք վահանձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների և հղիության ու պտղի վրա դրանց անմիջական...

Հղիություն, ծննդաբերություն Ներզատաբանություն
Հղիության հակացուցումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am
Հղիության հակացուցումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:

Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար...

Հղիություն, ծննդաբերություն Բժշկի ընդունարանում
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am
Մետրոսալպինգոգրաֆիա. morevmankan.am

Որոշ դեպքերում, հատկապես, եթե կնոջ մոտ անամնեզում նշվում են վիրաբուժական միջամտություններ, բժիշկը կարող է արգանդի փողերի հետազոտման համար դիմել ավանդական մեթոդներից` մետրոսալպինգոգրաֆիային (ՄՍԳ)...

Առողջ կին
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am
Սպերմատոզոիդների շարժունակությունը. morevmankan.am

Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ...

Առողջ կին Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Անպտղության պատճառները. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am
Անպտղության պատճառները. հարցազրույց գինեկոլոգ-վերարտադրողաբան Լուսինե Բալայանի հետ. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է ախտորոշվում անպտղություն:

Անպտղություն ախտորոշվում է, երբ կինը մեկ տարի կանոնավոր սեռական կյանքից հետո, առանց ...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ