Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Ցավոտ դաշտան. արժե՞ զսպել. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ցավոտ դաշտան. արժե՞ զսպել. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ցավոտ դաշտանը կոչվում է ալգոդիսմենորեա: Այն լինում է առաջնային, որը կոչվում է ֆունկցիոնալ՝ առանց պատճառի, և երկրորդային, որն արտահայտվում է որևէ հիվանդության հետևանքով. արգանդի զարգացման արատներ, արգանդի վզիկի տեղակայման խանգարումներ (հիպերանտոֆլեքս, հիպերռետրոֆլեքս), արգանդի և ձվարանների բորբոքային գործընթացներ և էնդոմետրիոզ, որն ամենակարևոր պատճառներից է:

Որո՞նք են նպաստող գործոնները:

Ցավոտ դաշտանի համար նպաստող գործոններ են՝ բորբոքային գործընթացները, ոչ կայուն սեռական կյանքը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ոչ առողջ ապրելակերպը, ծխելը, սթրեսը, սուրճի չարաշահումը, անկանոն քունը, ավելորդ քաշը և այլն:

Հոգեբանական վիճակը կարող է սրել կամ խորացնել վիճակը և երբեմն կարող է կարիք լինել հոգեբանական խորհրդատվության:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի պարզվի. արդյո՞ք դա առաջնային է, թե` երկրորդային, այսինքն,  որևէ հիվանդության ախտանիշ: Ախտորոշումը պարզելուց հետո որոշվում են բուժման անհրաժեշտությունը և մոտեցումները:

Ե՞րբ է արտահայտվում ցավը:

Ցավոտ դաշտանն արտահայտվում է դաշտանի առաջին երկու օրը, բայց կարող է լինել նաև մի քանի օր առաջ: Դա կարող է զուգակցվել նախադաշտանային համախտանիշի հետ, երբ կարող են լինել նաև գլխացավ, այտուցներ և ցավ, կամ՝ դաշտանից 1-2 օր առաջ:

Ցավոտ դաշտանը հաճախ սկսվում է հենց առաջին դաշտանից հետո կամ արտահայտվում է մեկ տարվա ընթացքում, շատ դեպքերում` երբ կարգավորվում են օվուլյատոր ցիկլերը:

Ինչպիսի՞ն է ցավի ինտենսիվությունը և ինպե՞ս է արտահայտվում:

Ըստ ցավի ինտենսիվության, ալգոդիսմենորեան լինում է երեք աստիճանի՝ թույլ, միջին և արտահայտված: Արտահայտությունները լինում են հոգեհուզական, վեգետատիվ, անոթային, նյութափոխանակային և ներզատական:

Տարիքի հետ հնարավոր է, որ դաշտանը դառնա գրեթե անցավ: Դա լինում է, երբ կինը ծննդաբերում է, փոխվում են արգանդի դիրքը, հորմոնալ  ֆոնը: Հաճախ ցավերը մեղմանում են սեռական կյանք սկսելուց հետո:

Ինչպե՞ս բուժել:

Բուժումը լինում է դեղորայքային և ոչ դեղորայքային: Ցավի պաթոգենեզը պարզելուց հետո որոշվում է բուժման մեթոդը: Օգտագործվում են հոմեոպաթիկ, բուսական միջոցներ, հորմոնալ և հակաբորբոքային դեղորայք:

Եթե ալգոդիսմենորեան երկրորդային է՝ բուժվում է պատճառ հանդիսացող հիվանդությունը:

Ներկայում պարզվել է, որ ցավի պատճառը պրոստոգլանդինների մեծ քանակի արտազատումն է նախադաշտանային շրջանում և դաշտանի օրերին: Այդ պատճառով նշանակվում են անտիպրոստոգլանդինային ազդեցության ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ: Դրանք տրվում են դաշտանից առաջ և դաշտանի առաջին երկու օրը: Մի քանի ամիս օգտագործելուց հետո կարող է շատ լավ արդյունք լինել:

Ինքնուրույն ցավազրկողներ օգտագործելը ճիշտ չէ, պետք է առնվազն մեկ անգամ բժշկի դիմել և պարզել ցավի իրական պատճառը:

Կանխարգելման համար առաջարկվում է առողջ ապրելակերպ, կանոնավոր քուն, ճիշտ սնունդ, մարմնամարզություն:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ