Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Կլիմաքս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Կլիմաքս. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է կլիմաքսը


Կլիմաքս հունարենից բառացի թարգմանվում է սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ: Կլիմակտերիկ շրջանը կնոջ անցումային շրջանն է սեռական հասունությունից դեպի ծերություն։

Կլիմաքսն իր մեջ ներառում է.

  • պրեմենոպաուզալ շրջան (վերարտադրողական համակարգի ֆունկցիայի մարում), որն սկսվում է 45 տարեկանից և շարունակվում մինչև մենոպաուզայի սկիզբը,
  • մենոպաուզա. վերջին սպոնտան դաշտանային ցիկլը, որը  հիմնականում սկսում է մոտ 50,8 տարեկանից,
  • պոստմենոպաուզալ շրջան, որն սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 1-2 տարի անց ու տևում մինչև կյանքի վերջ։


Որո՞նք են կլիմաքսի պատճառները:

Կանանց կլիմաքսի սկսվելը պայմանավորված է ենթատեսաթումբ-մակուղեղ-ձվարան համակարգի տարիքային ֆունկցիոնալ փոփոխություններով, որոնք ուղեկցվում են դաշտանների միջև ընդմիջումների տևողության երկարացմամբ և աստիճանական ընդհատմամբ։ Դա բացատրվում է նրանով, որ 45-50 տարեկանում ենթատեսաթմբի հյուսվածքներում առաջանում են տարիքային փոփոխություններ, որոնք բնորոշվում են նյարդահորմոնների արտադրության փուլայնության խանգարումներով։ Մակուղեղը և սեռական գեղձերը նույնպես դադարում են արտադրել գոնադոտրոպին և սեռական ստերոիդներ։ Ձվարաններում ձվաբջիջներ չեն հասունանում, արգանդի լորձաթաղանթը բարակում է, և այնտեղից դեպի ձվարաններ ու ենթատեսաթումբ գնացող ազդակները թուլանում են։

Որքանո՞վ դեր ունի ժառանգականությունը:


Կլիմաքսը սկսվելու կնոջ տարիքի վրա մեծ ազդեցություն ունի ժառանգականւթյան գործոնը։ Եթե կնոջ մոր մոտ կլիմաքսը սկսվել է 50 տարեկանում, հավանականությունը մեծ է, որ իր դստեր մոտ ձվարանների գործունեությունը կսկվի մարել նույն տարիքում։

Ի՞նչ է վաղաժամ կլիմաքսը:


Եթե կլիմաքսը սկսվում է 35-40 տարեկանում, այն համարվում է վաղաժամ կլիմաքս։ Ամենավաղ տարիքն այնքան էլ սահմանափակ չէ, քանի որ կարող է առաջանալ, օրինակ, ձվարանի քաղցկեղի հետևանքով` ձվարանների հեռացմամբ։ Որքան շուտ է սկսվում կլիմաքսը, այնքան ավելի ծանր են լինում նրա հետևանքները

Որո՞նք են կլիմաքսի նախանշանները և ախտանշանները:


Կլիմաքսի ախտանշաններն են. վեգետատիվ  և հոգեբանա-հուզական փոփոխությունները, հանկարծակի ջերմային գրոհները, ուժեղացած  քրտնարտադրությունը, դյուրագրգռվածությունը, տրամադրության անկումը, դեպրեսիան, պարեստեզիան, քորը, փորկապությունը, վախի զգացողությունը, անհանգստությունը: Կինը զգում է հոգնածություն, դառնում է մոռացկոտ: Արտահայտվում են նաև գլխացավ, գլխապտույտ, աղմուկ` ականջներում, անքնություն:

Կլիմաքսի արտահայտություններից են նաև  սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի խանգարումները  (սրտխփոց, ցավ սրտի շրջանում, արյան զարկերակային ճնշման բարձրացում, ստենոկարդիա, աթերոսկլերոզ), մարմնի զանգվածի ավելացումը, օստեոպորոզը, մաշկի չորությունն ու կնճռոտումը, ավելորդ մազակալումը, միզասեռական խանգարումները (դաշտանային ցիկլի խանգարում, լիբիդոյի նվազում, հեշտոցի չորություն, շեքի շրջանի քոր,  հեշտոցի ռեցիդիվող վարակներ, դիսպարեունիա, քրոնիկական ցիստիտ, ցիստալգիա,  հաճախամիզություն, անմիզապահություն, հեշտոցի պատերի իջեցում):


Հարկ է կնոջ որոշ տարիքից հետո սյս երևույթներին պատրաստ լինել։

Ինչպե՞ս կանխարգելել կլիմաքսի հետ կապված բարդությունները:

Կանայք այդ շրջանում պետք է 6 ամիսը մեկ այցելեն գինեկոլոգի՝ կանխարգելիչ զննման համար։ Օրգանիզմի վերակառուցման շրջանում առողջության պահպանման համար կարևոր է հիգիենայի կանոնների, աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը։
Յուրաքանչյուր կնոջն անհատական մոտեցում ցուցաբերելով, հնարավոր է նրա համար  ապահովել լիարժեք որակյալ կյանք` օգնելով նրան չկորցնել աշխատունակությունը և հետաքրքրությունը կյանքի հանդեպ։

Կյանքը կլիմաքսից հետո...


Ժամանակակից կինը՝ քայլ անելով դեպի կլիմակտերիկ շրջան, չունի այլևս այն սոմատիկ հիվանդությունները, որոնք ունեին մեր տատիկները և կարող է ապրել լիարժեք սեռական կյանքով։

Ինչպե՞ս բուժել կլիմաքսի հետևանքները:


Նախքան դեղորայքային բուժման անցնելը ցանկալի է նշանակել համապատասխան սննդակարգ, մերսում և ջրային միջոցառումներ։ Ոչ հորմոնալ դեղորայքային բուժումն իրականացվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի կարգավորման նպատակով։ Մեծ է հոմեոպատիկ պատրաստուկների արդյունավետությունը։ Կլիմակտերիկ շրջանի խանգարման բուժման ոսկե ստանդարտ է համարվում փոխարինող հորմոնաթերապիան։ Այս բուժման կիրառման հաճախականությունը խիստ տարբերվում են Եվրոպայի տարբեր երկրներում, որն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման աստիճանի հետ։ Բուժման եղանակներից է նաև բնական էսթրոգենների կիրառումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am

Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...

ԿԻՆ: Հիվանդություններ ԿԻՆ: Անպտղություն
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am
Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am

Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...

Հղիություն, ծննդաբերություն
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am
Հեշտոցի դիսբակտերիոզ. morevmankan.am

Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am
Հեղուկի կուտակում արգանդի փողում. morevmankan.am

Արգանդի փողում հեղուկը կուտակվում է արյան շրջաառության և ավշի հոսքի խանգարման արդյունքում բորբոքային գործընթացի՝ սալպինգիտի ֆոնին: Ախտաբանությունն առաջացնում է փողի լորձաթաղանթի ծալքերի կպումներ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ