Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ուռուցքաբանություն

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. հարցազրույց Լևոն Բադալյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. հարցազրույց Լևոն Բադալյանի հետ. nairimed.com

Մեր զրուցակիցն է ուռուցքաբան, բ. գ. թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ծառայության ղեկավար Լևոն Գրիգորի Բադալյանը:

- Ինչո ՞վ է առանձնանում ծառայությունը:


- Մեր ծառայության գլխավոր առավելությունն այն է, որ ձգտում ենք աշխատանքը հնարավորին կազմակերպել եվրոպական եւ ամերիկյան միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը դյուրին չէ մեր երկրի պայմաններում: Ուռուցքաբանության ծառայությունը ՆԱԻՐԻ ում հիմնադրվեց մոտ 8 տարի առաջ, երբ ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանի կողմից հիմնվեց Քիմիաթերապիայի բաժանմունքը, որտեղ ի սկզբանե ներդրվել է արեւմտյան մեթոդաբանությունը:

- Նորարարական ի ՞նչ տեխնոլոգիաներ ու մեթոդներ են կիրառվում ծառայությունում:


- Մեթոդաբանության մեջ ամենակարևորը դա միջազգային ուղեցույցներին հետևելն է։ Այդ ուղեցույցները գրվում են և տարեկան մի քանի անգամ նորացվում են միջազգային ուռուցքաբանական ասոցիացիաների և կազմակերպությունների կողմից, դրանցում մանրամասն գրվում է թե ինչպես ախտորոշել և բուժել այս կամ այն օրգանի քաղցկեղը, արտացոլվում է ժամանակակից միջազգային փորձը։

- Ինչպե՞ս է կազմակերպվում պացիենտի սպասարկումը բաժանմունքում:


- Պացիենտի սպասարկումը կատարվում է «Առաջնայինը պացիենտն է» սկզբունքով: Նա պետք է գոհ լինի մատուցված ծառայություններից: Բժշկական տեսանկյունից` հնարավորին նվազագույնի է հասցվում ժամանակի կորուստը: Աշխատում ենք առանց ավելորդ քայլեր կատարելու՝ ճիշտ հետազոտություններ, անհրաժեշտ  մասնագետների հետ հանդիպումներ: Ուռուցքաբանության մեջ մեծ է ժամանակի կարեւորությունը, ուստի փորձում ենք աշխատանքը բաշխել այնպես, որ յուրաքանչյուր աշխատակից հստակ կատարի իր ֆունկցիան. սա շահավետ գործընթաց է ե՛ւ բժշկի, ե՛վ պացիենտի համար:

- Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:


- «Նաիրի» ԲԿ-ն, իրավամբ, հագեցված է ամենաժամանակակից ախտորոշիչ սարքերով, որոնք «ծածկում են» ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գրեթե բոլոր տեսակները: Կլինիկայում շահագործվում են ամենաժամանակակից ու լավագույն սարքերը, որոնք բավարարում են ուռուցքաբաններիս պահանջները եւ համապատասխանում են միջազգային չափանիշներին: Դրանք նույն սարքերն են, որոնք կիրառվում են արտասահմանյան լավագույն բժշկական կենտրոններում:


Ինչ վերաբերում է բուժման կամ մասնավորապես քիմիաթերապիայի համար կիրառվող սարքերին, բոլոր ժամանակակից սարքերն առկա են: Հարկ եմ համարում նշել, որ տեխնիկական հագեցվածությունից զատ, լավ արդյունքի հասնելու համար, անհարժեշտ են համապատասխան բարձր մակարդակի մասնագետներ, այս երկու գործոնների ներդաշնակ համակցության շնորհիվ միայն կարելի է բարձր արդյունք ստանալ:
 
- Ինչպե ՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը:


- Աշխատանքի արտասահմանյան մոդելը հիմնված է  տարբեր մասնագետների սերտ համագործակցության սկզբունքի վրա, քանի որ քաղցկեղը չի համարվում միայն մեկ օրգանի հիվանդություն: Քաղցկեղ ունեցող հիվանդով չպետք է զբաղվի մեկ մասնագետ, պետք է ներգրավվեն մի քանի ախտորոշիչ եւ մի քանի բուժող մասնագետներ: Երեք հիմնական ուղղվածություն կա՝ վիրաբուժական, դեղորայքային եւ ճառագայթային: Այս երեք բուժական ճյուղերը պետք է միմյանց հետ համագործակցեն` բուժման մեթոդը որոշելիս: Ախտորոշման դեպքում եւս գործում են տարբեր մեթոդներ, որոնք պետք է միմյանց հետ ճիշտ համագործակցեն՝ ռադիոլոգիական և լաբորատոր ծառայությունները: Համագործակցության ամենալավագույն տարբերակը, որ մենք ներդրել ու աստիճանաբար զարգացնում ենք «Նաիրի» ԲԿ-ում՝ մուլտիդիսցիպլինար կոչվածն է: Մենք ունենք ձեւավորված թիմ` կոնկրետ մասնագետներով, որոնք իրենց տեսակետն են հայտնում կոնսիլիումի ժամանակ և կատարվում է բազմակողմանի քննարկում:

Պետք է նշեմ, որ թիմը ներառում է ո՛չ միայն մեր կլինիկայի մասնագետներին, այլ նաեւ, անհրաժեշտության դեպքում, այլ կլինիկաների մասնագետների: Իսկ արտառոց բարդ դեպքերը քննարկվում են նաեւ արտերկրի մեր գործընկերների հետ: Նրանք մեզ արձագանքում են օրերի ընթացքում: Համագործակցում ենք լավագույն մասնագետների հետ` ի շահ հիվանդի: Այս համատեքստում նշեմ, որ մեր մասնագետները, այդ թվում նաեւ ես, անընդհատ վերապատրաստումներ ենք անցնում արտերկրում, քանի որ խիստ անհրաժեշտ է պրակտիկ փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Չմոռանանք, որ ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է, բժշկությունն ու հիվանդությունը կարծես մրցակցում են միմյանց հետ եւ բժշկությունը փորձում է հետ չմնալ իր գործառույթում:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am
Երիկամի քաղցկեղ. նշաններ, ռիսկի գործոններ, կանխարգելում. morevmankan.am

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...

Միզային համակարգ
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Գենետիկա
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Բժշկի ընդունարանում
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com
Քաղցկեղի տեսակները տղամարդկանց և կանանց շրջանում. erebunimed.com

Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...

Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Նյարդաբանություն
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ. nairimed.com

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...

Բժշկի ընդունարանում
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի չարորակ ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում


Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...

Նյարդաբանություն
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com
Կոնտրաստային մամոգրաֆիա. nairimed.com

Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...

Ախտորոշում
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com
Վահանաձև գեղձի նորագոյացությունները. nairimed.com

Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...

Ներզատաբանություն
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա. nairimed.com

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...

Ախտորոշում
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ. nairimed.com

Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ