Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս բարձրացնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի. armeniamedicalcenter.am

Հիպոտոնիան կամ զարկերակային ցածր ճնշումը նույնպես կարող է վտանգավոր լինել, ինչպես գերճնշումը: Նման վիճակը կարգավորելու համար պարտադիր չէ դիմել դեղորայքի, որովհետև կան կարգավորման նաև այլ միջոցներ:

Ջուր
Ջուրը բոլոր առողջարարական ցուցակներում առաջին տեղում է: Այն օգնում է նաև հիպոտոնիային:  Բավարար քանակով օգտագործած ջուրն ազդում է արյան ընդհանուր շրջանառության վրա (որքան շատ ջուր օգտագործել, այնքան բարձր կլինի ճնշումը): Ջուրը նաև արագացնում և կարգավորում է նյութափոխանակությունը: Ստիպողաբար մեծ քանակի ջուր խմել ցանկալի չէ, սակայն ամեն օր 1,2-1,5 լիտր մաքուր ջուր խմել դժվար չէ (առանց հեղուկ սննդի, թեյի, կաթի հաշվարկման): Տարվա շոգ եղանակներին, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում ջրի քանակն ավելացվում է:

Աղ
Բավականին մեծ քանակով աղ պարունակում է խոզապուխտը, աղ դրած ձուկը, ապխտած միսը, բանջարեղենային և մրգային մարինադները և այլն: Աղն օրգանիզմում պահում է ջուրը, որի արդյունքում բարձրանում և մի քանի օր պահպանվում է նորմալ արյան ճնշումը:

Համեմունքներ
Համեմունքներն առանձին մթերք-կերակուր չեն համարվում, սակայն օգտագործվելով սննդի մեջ, կարող են կարգավորել ցածր ճնշումը: Արյան ճնշումը բարձրացնում են կծու պղպեղը, ծովաբողկը, մանանեխը, կոճապղպեղը, հիլը, դարչինը, մեխակը:  Արդյունքն արտահայտվում է անոթների տոնուսի դրդման հետևանքով, որոնք սեղմվում են և բարձրացնում արյան ճնշումը:

Սուրճ
Օգտակար է հատկապես, երբ այն պատրաստվում է համեմունքների և աղի օգտագործմամբ: Սակայն ինքնուրույն էլ կոֆեինը հիանալի բարձրացնում է արյան ճնշումը: Կոֆեինով հարուստ են նաև շոկոլադը, թեյը, ճարճատուկը:

Կենդանական սպիտակուցը և ճարպերը
Դրանք առավել շատ պարունակում են կաթնաշոռը, պանիրը, կաթը, ձուն, միսը, ձուկը, թռչնամիսը, կարագը, լյարդը, բարձրացնում են արյան մածուցիկությունը` արդյունքում բարձրացնելով նաև ցածր ճնշումը:

Բանան, կարտոֆիլ
Սպիտակ հացը, սպիտակահատ ձավարի շիլան, գարեջուրը նույնպես մածուցիկությունը բարձրացնելու շնորհիվ բարձրացնում են ճնշումը: Սակայն այստեղ արդեն գործում է ածխաջրատային գործոնը:

Ընկույզ
Ընկույզը պարունակում է դաբաղող նյութեր, որոնք ընդունակ են բարձրացնել արյան մածուցիկությունը, հետևաբար նաև՝ ճնշումը:

Կանաչեղեն
Նեխուրը, թրթնջուկը, մաղադանոսը՝ հարուստ լինելով վիտամիններով և կենսակտիվ նյութերով, կարգավորում են զարկերակային ճնշումը:

Մրգեր և հատապտուղներ
Հիպոտոնիայի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել նուռ, խնձոր, սև հաղարջ, թութ, ելակ, չիչխան, որոնք ճնշումը բարձրացնելու ընդունակություն ունեն:

Կիտրոնա-մեղրային խառնուրդ
Կան տարբեր բաղադրատոմսեր, օրինակ. մեկ բաժակ մեղրի և 3 հատ աղացած կիտրոնի խառնուրդը մեկ օր պահել սառնարանում, և ընդունել 1 ճաշի գդալ, օրը երեք անգամ:

Վերոնշյալ սնունդն օգտագործելիս չմոռանալ ալերգիաների և քրոնիկ հիվանդությունների դեպքում դրանց բացառումը կամ զգույշ օգտագործումը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ