Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Անգիոգրաֆիա և ստենտավորում. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Անգիոգրաֆիա և ստենտավորում. հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում անգիոգրաֆիկ ծառայությունը:


Անգիոգրաֆիկ ծառայությունը լայն հասկացություն է: Անգիոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների խցանումների ժամանակ:

Ընդհանրապես, սիրտ-անոթային  համակարգի հիվանդություններն աշխարհում մահացության թիվ մեկ պատճառն են: Եթե ԱՄՆ-ում  սիրտ-անոթային  համակարգի  հիվանդությունների պատճառով մահերը կազմում են բոլոր մահերի մոտ  34%-ը , ապա Հայաստանում՝ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 50%-ն է:

Սրտի  իշեմիկ  հիվանդությունը սրտանոթային  համակարգի առավել տարածված հիվանդությունն է, որի հիմքում սրտամկանի արյան վատ մատակարարումն է` սրտի կորոնար պսակաձև զարկերակների աթերոսկլերոզով պայմանավորված:

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ անոթի ներքին պատից՝ ինտիմայից, խոլեսթերինային կուտակումը պատռվում է և գոյանում է թրոմբ, որը խցանում է անոթը` լրիվ կամ մասնակի: Անոթը ամբողջական խցանումը բերում է սրտամկանի սուր ինֆարկտի: Եթե խցանումը ամբողջական չէ, զարգանում է սուր կորոնար համախտանիշ, որը ներառում է անկայուն ստենոկարդիան և ոչ նանէստերևացիան:

Ստենոկարդիայի տիպերն են՝ կայուն և անկայուն, լարվածության և սրտամկանի ինֆարկտը: Սրտամկանի ինֆարկտը երկու տեսակի է՝ ST-սեգմենտի էլևացիայով  և NonST-սեգմենտի էլեվացիայով:

Կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող անոթների  (զարկերակների) հետազոտման ամենաառաջավոր և ճշգրիտ եղանակն է: Այն թույլ է տալիս գնահատել կոլատերալ արյունամատակարարման և զարկերակների նեղացման աստիճանը: Միջամտության ժամանակ, եթե անհրաժեշտ է, կատարվում է նաև անոթի բացում՝ ստենտի տեղադրում:

Մեթոդն ի՞նչ պատմություն ունի:


Ինտերվենցիոն սրտաբանության պատմության մեջ առկա են չորս կարևորագույն և շրջադարձային ժամանակահատվածներ կամ հեղափոխություններ: Առաջին, հիմնական  հեղափոխությունը բալոնային  անգիոպլաստիկան էր, որն իրականացվեց  16.09.1977 թ. գերմանացի սրտաբան Անդրեաս Գրունցիգի  կողմից: Երկրորդ հեղափոխությունը ստենտի կիռարումն էր 1988-ին, այսպես կոչված՝ ոչ դեղապատ ստենտներ` Bare metal stents  (BMS): Երրորդ հեղափոխությունը դեղապատ ստենտների մուտքն էր 2001-ին` Drug eluting stents (DES): Ներկայում արդեն առկա է չորրորդ հեղափոխությունը՝ ինքնալույծ ստենտներ  Bioresorbable vascular scaffolds (BVS):

Որքա՞ն է միջամտության ախտորոշիչ ճշգրտությունը,  արդյունավետությունը և որո՞նք են ռիսկի գործոնները:


 Ճշգրտությունը 95-100 տոկոս է, որովհետև բժիշկը տեսնում է բոլոր անոթները, անոթային ճյուղերը, նեղացումները՝ կենտրոնական և էքսցենտրիկ, դրանց տեսակը, թրոմբները, խոլեսթերինի կուտակումները:

Ռիսկի գործոններն են՝ հիպերտոնիկ հիվանդությունը, ծխելը, տարիքային ֆոնը՝ 40 տարեկանից բարձր, շաքարային դիաբետը:
Այս միջամտության արդյունքում, խցանված անոթը բացելով, կարգավորվում է արյան շրջանառությունը, մատակարարումը և փրկվում է հիվանդի կյանքը:

Ի՞նչ նախապատրաստական միջոցառումներ են իրականացվում:


Եթե հիվանդը հիպերտոնիկ է, կամ ունի դիաբետ, իր դեղերն է ընդունում, նաև` հակամակարդիչ դեղեր, կատարվում է ապաուրինով թեթև սեդացիա, որը հանգստացնում է հիվանդին:


Նախապես իրականացվում են բոլոր հետազոտությունները. էլեկտրասրտագրություն, էխոկարդիոգրաֆիա,  թոքերի ռենտգենոգրաֆիա, ստուգվում են լյարդը, երիկամները:

Ինչպե՞ս է իրականացվում անգիոգրաֆիան:


Անգիոգրաֆիան կատարվում է տեղային անզգայացմամբ: Այն անվնաս և անցավ միջամտություն է: Որպես մուտք օգտագործվում է կամ ոտքը (աճուկային շրջանում` ազդրային (ֆեմորալ) զարկերակը), կամ ձեռքը  (ճաճանչային (ռադիալ) զարկերակը): Զարկերակից հատուկ կաթետերով հասնում են սիրտը սնուցող  զարկերակներին, կոնտրաստ նյութ է ներարկվում և ռենտգեն հսկողության տակ գնահատվում զարկերակների վիճակը:

Ներկայում միջամտությունների մեծ մասը կատարվում է տրանսռադիալ մուտքով ՝ ճաճանչային զարկերակից, ինչը նվազեցնում է արյունահոսության, միջամտությունների բարդությունների տոկոսը, կրճատվում է հոսպիտալացման ժամկետը և առավել հարմարավետ է հիվանդների համար. հիվանդն անմիջապես կարող է ոտքի կանգնել: Ստենտը ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է անոթի նեղացման շրջան, բալոնը՝ մեծ ճնշմամբ փչելու ժամանակ (մինչև 18 մթն.) աթերոսկլերոտիկ թիթեղիկը հավասարաչափ տեղաբաշխվում է անոթի պատով, և երբ անոթն ընդունում է անհրաժեշտ տրամագիծը, բալոնն իջեցվում է ու հեռացվում: Ստենտը մնում է անոթի մեջ՝ պահպանելով անոթի լուսանցքը` լրիվ բացված վիճակում:

Այս հետազոտության հիման վրա որոշվում է բուժման հետագա ռազմավարությունը: Հնարավոր է երեք տարբերակ.

  • զարկերակների նեղացումները թեթև կամ միջին աստիճանի են և կարիք չունեն ստենտավորման, այլ դեղորայքային  բուժման,
  • ստենտավորման կարիք ունեն,
  • անհրաժեշտ է կատարել սրտի բաց վիրահատություն (աորտա-կորոնար շունտավորում ):


Միջամտությունը կոչվում է ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, զոնդավորում, հնարավոր է նաև, միաժամանակ, ստենտի տեղադրում: Եթե կրիտիկական նեղացում է՝ 50-70 և ավելի տոկոս, պետք անմիջապես կատարվի ստենտավորում: Եթե ավելի ցածր է և ցավեր չկան, վիճակը կայուն է, կարելի է պատրաստել, նոր միջամտությունը կատարել: Սա չի համարվում վիրահատություն:

Ի՞նչ հակացուցումներ, վտանգներ, բարդություններ կարող են լինել:
Եթե հիվանդն ընդունվել սուր ինֆարկտ ախտորոշմամբ, անգիոգրաֆիան կյանքի ցուցումով է կատարվում՝ առանց հետաձգելու, այլևս չենք սպասում հետազոտությունների, ամեն րոպեն թանկ է, և եթե ժամանակին անոթը չբացվի, բարդություններ կլինեն՝ ընդհուպ մինչև սրտամկանի պատռվածք, ռիթմի խանգարումներ, սրտային անբավարարություն, թոքի այտուց և այլն:

Հակացուցումներ չկան, միակ հակացուցումը կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիան է:

Շաքարային դիաբետով հիվանդների հետ պետք է զգույշ լինել, որովհետև անոթները փխրուն են: Երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ, երբ կրիատինինի ցուցանիշներն արյան մեջ բարձր են, վտանգավոր է կոնտրաստ նյութի ներարկումը, քանի որ կարող է վատթարացնել երիկամների գործառույթները: Երիկամային անբավարարության դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:
Ռիսկի գործոններ են նաև հիպերտոնիկ հիվանդության առկայությունը, ծխելը, տարիքային ֆոնը (40 տարեկան և ավելի):

Կարդիոմիոպաթիայի դեպքում, եթե երկար տարիների հիվանդ է, դա համարվում է բարձր ռիսկ:

Բաժանմուքում առկա են բոլոր սարքերը և համապատասխան դեղորայքը` բոլոր դեպքերում կատարելու անգիոգրաֆիա:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ