Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com

Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները. nairimed.com

Առողջ մարդու սիրտն աշխատում է հստակ, հավասար, միևնույն հաճախությամբ՝ կատարելով րոպեում միջինը 60–80 զարկ։ Երբ սրտի աշխատանքն արագանում է մինչև 100 և ավելի, ըստ բժիշկների` խոսքը հաճախասրտության կամ, ինչպես մենք ենք կենցաղում ասում, հաճախացած սրտխփոցի մասին է։

«Սիրտը կարծես պատրաստ է դուրս թռչել կրծքավանդակից», «կրծքում ասես ինչ-որ բան է թնդում», «աննորմալ ձևով խփում է» – այսպես են մարդիկ նկարագրում հաճախացած սրտխփոցը։ Որքանո՞վ են դրանք վտանգավոր, ինչի՞ մասին են վկայում և ո՞ր դեպքում պետք է դիմել բժշկի։

Հաճախասրտությունը առանձին հիվանդություն չէ, դիտարկվում է որպես տարբեր հիվանդությունների ախտանիշ, որոնք հիմնականում կապված են սիրտ-անոթային համակարգի հետ։

Արդյո՞ք վտանգավոր է հաճախացած սրտխփոցը։ Ոչ միշտ։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ պատճառով է այն առաջանում։

Հաճախացած սրտխփոցի ֆիզիոլոգիական պատճառները

Հաճախ առողջ մարդու մոտ սիրտը կարող է արագ աշխատել՝ որպես որոշակի պայմանների նկատմամբ օրգանիզմի ֆիզիոլոգիական ռեակցիա։ Այդ ժամանակ խոսում են ֆիզիոլոգիական հաճախացած սրտխփոցի մասին։ Դրանք են.

  • ֆիզիկական պայմանները. ծանրության բարձրացում, վազք, բարձրություն բարձրանալը, սպորտով զբաղվելը և այլն,
  • գերհոգնածությունը, անքնությունը,
  • ուժեղ հուզական ցնցումները, ինչպես բացասական, այնպես էլ` դրական, վախը, անհանգստությունը, ուրախությունը, երջանկության զգացումը,
  • սթրեսները,
  • խթանող և տոնուսավորող ըմպելիքները և սնունդը, էներգետիկ ըմպելիքները, սուրճը, թունդ թեյը, շոկոլադը, սուր ուտելիքը,
  • ծխելը, ալկոհոլը,
  • չափից շատ ուտելը (առողջ մարդու մոտ` հազվադեպ),
  • հղիությունը` ուշ ժամկետներում, ծննդաբերությունը,
  • որոշ դեղերի ընդունում.,
  • շոգը, տոթը։


Ֆիզիոլոգիական հաճախասրտությունն անցնում է, երբ դադարում է այն առաջացնող պատճառների ազդեցությունը։

Հաճախացած սրտխփոցի ախտաբանական պատճառները

Հաճախացած սրտխփոցի նոպաները կարող են պայմանավորված լինել տարբեր հիվանդություններով։

  • սրտի աշխատանքի դադարներ և խանգարում, զարգացման արատներ, սրտային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ, իշեմիկ հիվանդություն, միոկարդիտ, սրտի արատ, առիթմիա, զարկերակային գերճնշում, կարդիոմիոպաթիա,
  • հորմոնային շեղումներ, էնդոկրին խանգարումներ՝ հիպոթիրեոզ, դաշտանադադար, շաքարային դիաբետ, հորմոն արտադրող ուռուցքներ,
  • վարակիչ-բորբոքային հիվանդություններ, որոնք ուղեկցվում են տենդով,
  • արյան լուրջ կորուստ, սակավարյունություն,
  • բրոնխիալ ասթմա, ալերգիա,
  • հոգեկան և նյարդաբանական խանգարումներ, դեպրեսիաներ, նևրոզներ, խուճապային գրոհներ,
  • վեգետաանոթային դիստոնիա։


Հաճախացած սրտխփոցի գիշերային նոպաներ

Գիշերային հաճախացած սրտխփոցի պատճառները կարող են նույնը լինել, ինչ ցերեկն առաջացած սրտխփոցի պատճառները։ Սակայն կան նաև առանձնահատուկ դեպքեր։


Թափառող նյարդի (վագուսի) տոնուսի իջեցում։ Այն պարասիմպատիկ նյարդային համակարգի հիմնական նյարդն է։ Գիշերը վերջինիս ակտիվության ժամանակն է։ Եթե թափառող նյարդի տոնուսն իջած է, աճում է սիմպատիկ համակարգի ակտիվությունը, իսկ դա նշանակում է՝ բարձրանում է զարկերակային ճնշումը և սրտի կծկումների հաճախությունը։ Դա բերում է հաճախասրտության գիշերային նոպայի առաջացման:

Գիշերային խուճապային գրոհներ։ Նյարդային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ ցերեկը գերդրդված նյարդային համակարգը բերում է տագնապային վիճակի առաջացման։

Գիշերային մթությունը, լիակատար լռությունն ուժեղացնում են այդ զգացումները, ինչն էլ բերում է խուճապային գրոհի և, համապատասխանաբար, հաճախասրտության առաջացման։

Գիշերային գերճնշում։ Գիշերը ճնշման բարձրացումը կարող է պայմանավորված լինել հակագերճնշումային միջոցի սխալ դեղաչափի ընտրությամբ, ավելորդ քաշով, քնի ժամանակ` անհարմար դիրքով։ Սակայն այն կարող է նաև երիկամների ախտաբանության, դիաբետիկ նեֆրոպաթիայի դրսևորում լինել։

Ապնոէ։ Այս տերմինով անվանում են շնչառության կանգը։ Գիշերային ապնոէն բերում է սրտի ծանրաբեռնվածության, ինչն խթանում է հաճախասրտության առաջացումը։

Գիշերային նոպաներն ավելի ծանր են տարվում, քան` ցերեկը։ Մարդն արթնանում է վախի զգացումով, սառը քրտինքի մեջ, կրծքավանդակում` ծանրության զգացումով, շնչարգելությամբ։

Սիրտ-անոթային ախտաբանությամբ տառապող մարդու համար այս վիճակը կարող է վտանգավոր լինել, հատկապես, եթե այն առավոտյան է առաջացել։ Ըստ բժիշկների՝ ամենավտանգավոր ժամանակը առավոտյան 3-ից 6-ն է։  Հենց այս ժամանակ են պատահում սրտամկանի ինֆարկտի մեծ մասը և այլ լուրջ սրտային բարդությունները։

Հաճախացած սրտխփոց` ուտելուց հետո

Հաճախացած սրտխփոցի նոպան երբեմն զարգանում է ուտելուց անմիջապես հետո։ Առողջ մարդու մոտ այն կարող է առաջացնել պարզապես շատ ուտելը, գերլցված ստամոքսը, շատ ծանր և սուր սնունդը։ Այս նոպան անցնում է ինքնուրույն՝ մի քանի րոպե հետո և վտանգավոր չէ առողջության համար։

Ուտելուց հետո առաջացած հաճախացած սրտխփոցը կարող է կապված լինել ալկոհոլի միաժամանակյա ընդունման հետ։

Ճարպակալմամբ տառապողների մոտ հաճախասրտության նոպաները կարող են բավականին հաճախ լինել։  Սրտխփոցի հաճախացման հետ սրտում ցավեր են առաջանում, գլխապտույտ, սառը քրտինք։ Այս վիճակը կրում է  «գաստրոկարդիալ համախտանիշ» անվանումը։

Գաստրոկարդիալ համախտանիշը բնորոշ է նաև ստամոքսի խոցային հիվանդությամբ, ստամոքսի և կերակրափողի ուռուցքներով, ճողվածքներով հիվանդներին։


Սնունդն ընդունելուց հետո սրտի կծկումների հաճախության ավելացումը  բնորոշ է դեմպինգ համախտանիշին, որի ժամանակ տեղի է ունենում չմարսված սննդի արագ անցում աղիներ։  Դեմպինգ համախտանիշ  հաճախ զարգանում է ստամոքսի վիրահատությունից հետո։

Ի՞նչ անել հաճախացած սրտխփոցի դեպքում

Եթե հաճախասրտությունն առաջանում է հազվադեպ, ուրեմն դա պայմանավորված է արտաքին պայմաններով (ֆիզիկական ծանրաբեռնվածություններ, հուզական ապրումներ) և անհանգստանալու հարկ չկա։

Հղիների հաճախացած սրտխփոցը համարվում է նորմա, սակայն, եթե այդ դեպքում սրտի շրջանում ցավեր են առաջանում, սրտխառնոց, փսխում, ուշագնացություն, մարմնի թմրածություն, պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Եթե նոպաներն առաջանում են առանց տեսանելի հիմքերի, ուղեկցվում են այլ տհաճ ախտանիշներով (հևոց, թուլություն, գլխապտույտ), պետք է հետազոտվել` ախտաբանության պատճառը հայտնաբերելու համար։

Հատկապես վտանգավոր է սրտի հիվանդությունների և ախտաբանությունների հետևանքով առաջացած հաճախացած սրտխփոցը։

Շտապօգնություն պետք է դիմել, եթե ուժեղ սրտխփոցի ժամանակ առաջանում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են.

  • հետկրծոսկրային, սրտի, թիակների շրջանում առաջացած ցավերը,
  • սառը քրտինքով ուղեկցվող հևոցը,
  • օդի պակասի զգացումը,
  • հազը, վարդագույն փրփուրի առաջացումը,
  • ռիթմի խանգարումը։


Տախիկարդիայի նոպայի ժամանակ պետք է.

  • դեմքը լվանալ սառը ջրով,
  • բացել պատուհանը, որպեսզի թարմ օդ մտնի սենյակ,
  • պառկել հարմար դիրքով՝ հանելով շնչառությանը խանգարող  հագուստը,
  • մի քանի անգամ սեղմել ակնագնդերին,
  • կատարել շնչառական գիմնաստիկայի մի քանի ցիկլ. խորը ներշնչում, շնչառության պահում, դանդաղ արտաշնչում։


Հաճախասրտության կանխարգելման համար անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ.

  • հրաժարվել ծխելուց և ալկոհոլից,
  • շատ շարժվել,
  • շատ չուտել,
  • խուսափել սթրեսներից,
  • կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Շունտավորումը վիրահատական միջամտություն է, երբ ախտահարված անոթում դրվում է բնական կամ արհեստական շունտ-անոթ՝ արյան շրջանառությունը կարգավորելու համար...

Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Սրտի անոթների ստենտավորում․ հարցազրույց ինտերվենցիոն սրտաբան Պողոս Սարգիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է սրտամկանի անոթների ստենտավորումն արդիական։

Կորոնար անոթների ստենտավորումն արդիական խնդիր է, քանի որ սրտի անոթների խցանումը  թրոմբով, և դրա արդյունքում զարգացող սրտամկանի ինֆարկտն ամբողջ աշխարհում...

Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am
Ստորին վերջույթների անոթների շունտավորում. armeniamedicalcenter.am

Վարիկոզ հիվանդությունից զատ, կան այլ ախտաբանական վիճակներ ևս, երբ զգալիորեն նեղանում են ստորին վերջույթների անոթները: Արդյունքում վատանում է ոտքերի հյուսվածքների սնուցումը...

Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am
Սրտի վնասվածք. armeniamedicalcenter.am

Սրտի վնասվածքը պերիկարդի, սրտամկանի, հաղորդչական ուղիների վնասումն է՝ մեխանիկական ազդակի հետևանքով։

Մեխանիկական ազդակնեը տարբեր են` ծակող կտրող գործիքներ, հրազեն, սրտի ուղղությամբ...

Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am
Զարկերակային ճնշման օրվա մոնիթորինգ. armeniamedicalcenter.am

Օրվա ընթացքում զարկերակային ճնշման մոնիթորինգն ախտորոշման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արյան ճնշումը որոշել 24 ժամվա ընթացքում և ավելի ճիշտ գնահատել բուժառուի վիճակն ու առկա հիվանդության...

Ախտորոշում
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Թերապիա
Հոլտերի մոնիթորինգ
Հոլտերի մոնիթորինգ

Հոլտեր մոնիթորինգը երկարատև էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ սրտի աշխատանքը գրանցվում է 24 (երբեմն՝ 48-72) ժամվա ընթացքում: Այդ ընթացքում սրտի կծկումների թիվը հասնում է մոտավորապես...

Ախտորոշում
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am
Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր...

Զարկերակային գերճնշում. nairimed.com
Զարկերակային գերճնշում. nairimed.com

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է...

Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am
Զարկերակային հիպերտենզիա. armeniamedicalcenter.am

Զարկերակային հիպերտենզիան /ԶՀ/ 140/90 մմ. սնդ․ սյուն և ավելի զարկերակային ճնշման բարձրացումն է:

Այս վիճակի տեսակներից մեկը էսենցիալ հիպերտենզիան է /հիպերտոնիկ հիվանդությունը/...

Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am
Հաճախասրտություն. armeniamedicalcenter.am

Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/...

Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել. nairimed.com

Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել...

Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն. հարցազրույց սոնոգրաֆիստ Հասմիկ Օհանյան. armeniamedicalcenter.am

Անոթների դուպլեքս կամ տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորումը ախտորոշման նորագույն մեթոդներից է: Այն հնարավորություն է տալիս ստանալ անոթների երկչափ պատկեր, որի հիման վրա անոթային բոլոր ախտաբանությունների...

Ախտորոշում
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com
Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա). nairimed.com

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ