Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Քթային դժվարաշնչություն. Արթուր Մինասյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը.

—  Ինչի՞ց է առաջանում քթային դժվարաշնչությունը եւ ինչո՞ւ է պարտադիր քթով շնչելը:

—  Քթային դժվարաշնչությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից է, օրինակ, քթի միջնապատի թեքությունը, որը կարող է ի հայտ գալ տարիքային տարբեր փուլերում՝ հիմնականում վնասվածքների պատճառով: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից` նեղացնում է անցուղին եւ խանգարում նորմալ շնչառությանը: Արդյունքում պակասում է մարդու օրգանիզմ թափանցող թթվածնի քանակը և տարիների ընթացքում զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց: Թթվածնային քաղցից տուժում է և՛ գլխուղեղը, և՛ սիրտը, և, ընդհանրապես, բոլոր օրգանները:

Բացի միջնապատի թեքությունից, քթով դժվարաշնչության պատճառ կարող է լինել խեցիների հիպերտրոֆիան, հատկապես վտանգավոր է ստորին խեցիների հիպերտրոֆիան: Խեցիների հիպերտրոֆիան առաջանում է հաճախակի հարբուխներից, վարակային գործընթացներից, հատկապես, եթե ժամանակին չեն բուժվում կամ, առհասարակ, չեն բուժվում: Սա իր հերթին բերում է քրոնիկ դժվարաշնչության և ամբողջ օրգանիզմի թթվածնային քաղցի: Երբեմն այս երկու ախտաբանությունը` միջնապատի թեքությունն ու խեցիների հիպերտրոֆիան,  զուգակցվում են:

Դժվարաշնչության այլ պատճառներից են ախտաբանական գոյացությունները, օրինակ` պոլիպները: Ալերգիկ ֆոնի հետևանքով առաջացող պոլիպների հետ կապված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանց ձևավորմանը նպաստող գործոններից է օդափոխանակման գործընթացը:

Երբեմն դժվարաշնչությունից կարող են գանգատվել նյարդային խնդիրներ ունեցող մարդիկ, թեև քթային շնչառությունն ազատ է: Դա արդեն նյարդային խնդիր է:

—  Ի՞նչ անել, երբ կա դժվարաշնչություն:

—  Քթային դժվարաշնչության դեպքում առաջին հերթին պետք է դիմել բժշկի: Մարդիկ երբեմն զբաղվում են ինքնաբուժմամբ, որի պարագայում կարող է անտեսվել առկա հիվանդությունը և արդյունքում օրգանիզմին կանգնեցնել թթվածնային քաղցի խնդրի առջև:

 

Դժվարաշնչության բուժումը շատ հաճախ դեղորայքային չէ, քանի որ այն, ինչ մեխանիկական խոչընդոտ է ու ունի տարիների պատմություն, պետք է իրականացվի վիրահատական միջամտությամբ: Պատը թեք է՝ հարկավոր է ուղղել, խեցիները մեծ են՝ պետք է փոքրացնել: Ի դեպ, խեցիների փոքրացման տարբեր մեթոդներ կան, ընդհուպ մինչև մասնակի հեռացում, որը կատարվում է պոլիպոզ փոփոխությունների ժամանակ: Վիրահատական միջամտությունները շատ հաճախ կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Տեղային անզգայացում կիրառվում է ընդհանուր անզգայացման հակացուցումների դեպքում:

—  Ախտորոշման ի՞նչ փուլերով է անցնում պացիենտը:

—  Առաջին փուլը քիթ-կոկորդ-ականջաբանի զննումն է, որը շատ տեղեկատվական է: Կասկածելի դեպքերում կատարվում է ռենտգեն կամ ՀՏ հետազոտություն, որի ժամանակ քթի խոռոչից զատ հետազոտվում են հարակից խոռոչները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am
Ծանրալսությունը դատավճիռ չէ. armeniamedicalcenter.am

Լսողության խանգարումը լսողությունն ապահովող ականջի և գլխուղեղի հատվածների տարբեր հիվանդությունների հետևանք է: Այն դիտվում է ամենատարբեր...

Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am
Աուդիոմետրիա. armeniamedicalcenter.am

Աուդիոմետրիան հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել լսողությունը և հիվանդության դեպքում որոշել ախտահարման աստիճանն ու բնույթը: Ձայնային ազդակի ուժը կարգավորվում...

Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Դատարկ քթի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Դատարկ քթի (ԴՔ) համախտանիշը վիրահատական բուժման բարդություն է, երբ քթի խոռոչները՝ հատկապես ստորին, խիստ վնասվում են վիրահատության հետևանքով: Դա հանգեցնում է քթի...

Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am
Լորձ կոկորդում կամ հետքթային հոսքի համախտանիշ. armeniamedicalcenter.am

Բկանցքում լորձի ներկայությունն օրգանիզմի բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Լորձն օգնում է պաշտպանվել մանրէներից և գործում է որպես վերին շնչուղիների քսանյութ...

Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Քթի միջնապատի թեքում. հարցազրույց Ռաֆայել Պետրոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է քթի միջնապատի թեքությունը՝ որպես ախտաբանություն, և որո՞նք են նրա պատճառները...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am
Ցավոտ կոշտացումներ քիթ-ըմպան-ականջի շրջանում. armeniamedicalcenter.am

Ցավոտ կոշտացումը, սովորաբար, որևէ հատվածում բնական նյութի կուտակում է (ճարպ, լիմֆա): Կոշտացումները երբեմն ուռուցքի առաջացման սկզբնական շրջանն են: Եթե ցավից զատ առկա են տենդ, ընդհանուր թուլություն...

Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am
Քթի լորձաթաղանթի չորություն. armeniamedicalcenter.am

Ներկայում տարածված խնդիր է քթի լորձաթաղանթի չորությունը: Այն երբեմն լուրջ ախտաբանության արտահայտություն կարող է լինել...

Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` քթի մեջ. քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Երեխաները սիրում են «փորձարկումներ» անել և հաճախ այդ նպատակի համար «օգտագործում են» իրենց սեփական մարմինը: Օրինակ, նրանք կարող են ձեռքի տակ հայտնված որևէ փոքր առարկա մտցնել քթի մեջ...

Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am
Օտար մարմին` ականջում. Լուսինե Թովմասյան. armeniamedicalcenter.am

Ականջի մեջ օտար մարմինը կարող է տեղակայվել արտաքին լսողական անցուղում, իսկ թմբկաթաղանթի ծակվելու դեպքում կարող է տեղակայվել միջին ականջի կամ ներքին ականջի տարածքում: Ծծմբային խցաններն ու մակաբույծները...

Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am
Թարախային արտադրություն քթից. armeniamedicalcenter.am

Քթից թարախային արտադրությունը հաճախ լինում է կանաչ կամ դեղնավուն, վատ հոտով, կարող է անհանգստացնել նաև գլխացավը, բարձր ջերմությունը, ընդհանուր թուլությունը և այլն...

Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am
Հարբուխ` առատ քթային արտադրությամբ. armeniamedicalcenter.am

Մոլորակի բնակչության քսան տոկոսի մոտ ժամանակ առ ժամանակ դիտվում է հարբուխ, որը հետևանք է լորձաթաղանթի վրա արտաքին գործոնների ազդեցության /փոշի, ալերգեններ՝ ծաղկափոշի, կենդանու մազ...

Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am
Թարախային խցաններ կոկորդում. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը, կլման դժվարացումը, գլխացավը, կոկորդում տհաճ զգացողությունը կարող են թարախային խցանների ախտանշաններ լինել: Դրանք ուղեկցվում են նաև բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ...

Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Բժշկի ընդունարանում
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am
Սինուսիտներ․ քիթ-կոկորդ-ականջաբան Ռաֆայել Պետրոսյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնութագրեք սինուսիտը որպես ախտաբանություն, և ո՞ր խոռոչներն են ավելի հաճախ ախտահարվում  


Սինուսիտը հարքթային խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Վարակաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ