Արյունաբանություն
Սակավարյունություն՝ ինչո՞ւ է հետազոտությունն այդքան կարևոր. armeniamedicalcenter.am

Բոլորիս հայտնի փաստ է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար թթվածին է հարկավոր, որը թոքեր թափանցող օդից՝ էրիթրոցիտներում պարունակող հեմոգլոբինի օգնությամբ, հասնում են օրգաններ և հյուսվածքներ: Էրիթրոցիտներն արյան կարմիր գնդիկներն են, որոնց հիմնական ֆունկցիան հենց թթվածնի փոխադրումն է թոքերից դեպի բջիջներ, իսկ հյուսվածքներից էլ` ածխաթթվի հեռացումը: Հեմոգլոբինը էրիթրոցիտի կազմում գտնվող սպիտակուց է, որն անմիջապես կապվում է թթվածնի հետ (օքսիհեմոգլոբին):
Էրիթրոցիտների և հեմոգլոբինի պակասի՝ սակավարյունության դեպքում, օրգանիզմն անհրաժեշտ չափով թթվածին չի ստանում, որը վատ է անդրադառնում օրգանիզմի կենսագործունեության և վիճակի վրա: Առաջին հերթին, դա ազդում է գլխուղեղի, երիկամների, կմախքային մկանների և այլ օրգանների վրա:
Թթվածնի պակասն օրգանիզմում արտահայտվում է հետևյալ ախտանիշներով.
- աշխատունակության անկում և շուտ հոգնածություն,
- սրտխփոց` հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
- կարճացած շնչառություն և գլխացավ` հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
- կենտրոնացման թուլացում,
- գլխապտույտ,
- մաշկի գունատություն,
- ցնցումներ` ոտքերում,
- անքնություն
Քանի որ սակավարյունություն կարող է զարգանալ աստիճանաբար, դանդաղ, ուստի ախտանիշների զարգացումը հաճախ աննկատ է մնում և անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում:
Սակայն, եթե ժամանակին վիճակը չբացահայտվի և բուժման չենթարկվի, հետևանքները կարող են բարդ լինել: Վաղ ախտորոշումը պացիենտին կարող է փրկել հետագա բարդություններից, քանի որ այդ վիճակին բերող պատճառները տարբեր են՝ հեմոգլոբինի սինթեզի համար անհրաժեշտ երկաթի պակասից և արյունահոսությունից սկսած` մինչև գենետիկ մուտացիաներ և չարորակ նորագոյացություններ:
Սակավարյունության հայտնաբերման համար կատարվում են հետևյալ հետազոտությունները.
- արյան կլինիկական քննություն՝ լեյկոցիտային ֆորմուլայով,
- թաքնված երկաթի կապման ունակության որոշում,
- ռետիկուլոցիտներ,
- երկաթի քանակ,
- տրանսֆերրին, ֆերրիտին,
- վիտամին В12, ֆոլաթթու:


Կարդացեք նաև

Կոագուլոգրամա հետազոտությունը հաճախ չի իրականացվում, այն հիմնականում անհրաժեշտ է վիրահատություններից առաջ: Այս տերմինը ծանոթ է նաև հղի կանանց, որոնց մոտ կոագուլոգրաման կատարվում է հղիության յուրաքանչյուր եռամսյակում...



Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...



Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...



Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...



Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...



Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ: Գ.Նալբանդյան, ք.Երևան...



Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները...



Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ