Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ: Որպես կանոն, այն առաջանում է սուր, ճարպոտ կամ տապակած սննդի օգտագործման հետևանքով: Բայց այն ոչ բոլոր հիվանդների մոտ է արտահայտվում:

Պատճառն այն է, որ ստամոքսի և կերակրափողի միջև տեղակայված է սեղմակը՝ մկանային օղակ, որը նորմայում բացվում է միայն այն ժամանակ, երբ սնունդը կերակրափողից անցնում է ստամոքս: Որոշ հիվանդների մոտ այդ սեղմակը միշտ բաց է մնում և ստամոքսի պարունակությունը պարբերաբար մղվում է դեպի վերև: Արդյունքում աղաթթուն և լեղին հայտնվում են կերակրափողում և, գրգռելով նրա լորձաթաղանթը, առաջացնում են այրոց:

Ցավոք, չգործող սեղմակի հետ ոչինչ անել հնարավոր չէ: Այրոցի պատճառը վերացնելը գործնականում անհնարին է: Բայց, որպեսզի տհաճ զգացողությունը պակասի, պետք է հետևել որոշակի կանոնների:

Օրինակ, ուտելուց հետո, 1-2 ժամվա ընթացքում, պետք է չպառկել և չկռանալ, պետք է սննդից բացառել տապակած, աղի, ճարպոտ, պահածոյացված կերակուրները, ճարպոտ ձուկը: Պետք է բացառել նաև թարմ հացը, գերադասելի է օգտագործել հին, չորացած հաց, սև հաց:

Շերտավոր խմորով թխվածքներից պետք է հրաժարվել:

Պետք է օգտագործել ոչ յուղոտ մսեղեն, այն էլ՝ խաշած վիճակում:

Բանջարեղենից խորհուրդ են տրվում ծաղկակաղամբը, գազարը, կարտոֆիլը, դդմիկը: Դրանք պետք է խաշել կամ պատրաստել գոլորշու վրա:

Այրոց կարող են առաջացնել վարունգը, սպիտակ կաղամբը, բողկը, սունկը, թթու դրված և մարինացված բանջարեղենը:

Կաթի և կաթնամթերքի հաճախակի օգտագործումն օգնում է այրոցի ժամանակ, բացառություն են պանրի կծու տեսակները և թթու կաթնամթերքը (մածուն, կեֆիր):

Հակացուցված են մրգերի և հատապտուղների թթու տեսակները:

Ըմպելիքներից կարելի է օգտագործել ոչ թունդ թեյ, թարմ բանջարեղենային հյութեր (բազուկ, գազար): Հակացուցված են գազավորված ըմպելիքները, կվասը, սուրճը:

Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով օրը 6 անգամ: Կերակրի ջերմությունը էական դեր չի խաղում, իսկ աղը պետք է պակասեցնել:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am
Գաստրոէզոֆագյալ ռեֆլուքս. armeniamedicalcenter.am

Գաստրոէզոֆագյալ ռեֆլյուքսը հիվանդություն է, որը բնորոշվում է ստամոքսի պարունակության վերհոսքով դեպի ստամոքս և բերանի խոռոչն իրար կապող կերակրափող: Սննդի անցումը ստամոքսով կարգավորվում է հատուկ...

Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am
Փորկապությունը հղիության ժամանակ. morevmankan.am

Փորկապությունը հիմնականում դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, երբ պտուղը չափերով մեծանում է:  Բայց երբեմն լինում է և առաջին եռամսյակի առաջին շաբաթից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com
Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com

Պարզենք, թե ի՞նչ է կոլոնոսկոպիան, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել և արդյո՞ք անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառում է...

Ախտորոշում
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com
«Ճարպոտ լյարդ». պատճառները, ախտանիշները, բարդությունները. nairimed.com

«Ճարպոտ լյարդը» հիվանդություն է, որը բնութագրվում է լյարդային բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Այս հիվանդությունը մի քանի անուն ունի՝ ճարպային հեպատոզ, ստեատոզ, ճարպային դիստրոֆիա...

Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com
Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com

Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսաղիքային և վիրաբուժական մի շարք հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում առավելագույն...

Ախտորոշում
Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am
Լյարդի ալկոհոլային ճարպային դիստրոֆիա. armeniamedicalcenter.am

Լյարդի ալկոհոլային հիվանդությունը լյարդային բջիջներում ճարպի կուտակման պատճառներից է, որը տոքսիկ ազդեցություն է ունենում լյարդի հյուսվածքների և ամբողջ օրգանիզմի վրա...

Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com
Ենթաստամոքսային գեղձ. nairimed.com

Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը

Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է...

Ներզատաբանություն
Թութք. armeniamedicalcenter.am
Թութք. armeniamedicalcenter.am

Հեմորոիդալ հանգույցներն առկա են յուրաքանչյուրի օրգանիզմում: Դրանք կավերնոզ երակները, շարակցական հյուսվածքը և մկանային թելիկները ծածկող անալ խողովակի լորձաթաղանթի ծալքեր են: Նրանք, բացի մկանային...

Վիրաբուժություն
Ստամոքսի խոցի ախտանշանները. ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի խոցի ախտանշանները. ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը. armeniamedicalcenter.am

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը շատ տարածված է: Հաճախ հիվանդանում են 50 տարեկանն անց տղամարդիկ, թեև հիվանդանում են նաև` երիտասարդները, կանայք և, անգամ, երեխաները...

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները. armeniamedicalcenter.am
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. ախտանշանները. armeniamedicalcenter.am

Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.

  • մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով...

Ներզատաբանություն
Ախտանշանները` լյարդի խնդիրների ժամանակ. ժամանակն է` ահազանգելու. armeniamedicalcenter.am
Ախտանշանները` լյարդի խնդիրների ժամանակ. ժամանակն է` ահազանգելու. armeniamedicalcenter.am

Կյանքի ընթացքում լյարդն աշխատում է օր ու գիշեր և առանց ընդմիջման: Ամեն պահ նրա մեջ ընթանում են բազմաթիվ կենսաքիմիական գործընթացներ. որոշ նյութեր քայքայվում են, մյուսներն՝ առաջանում, ընթանում է...

Քրոնիկ պանկրեատիտ. armeniamedicalcenter.am
Քրոնիկ պանկրեատիտ. armeniamedicalcenter.am

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունն է: Տարբերում են սուր և քրոնիկ պանկրեատիտներ:

Քրոնիկ պանկրեատիտը երկարատև բորբոքային գործընթաց է, որը կարող է պարբերաբար սրանալ...

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. nairimed.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. nairimed.com

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքին բնորոշ է կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, երբեմն նաև` բարակ աղու տեղաշարժը դեպի կրծքավանդակի խոռոչ...

Վիրաբուժություն
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. nairimed.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. nairimed.com

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքին բնորոշ է կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, երբեմն նաև` բարակ աղու տեղաշարժը դեպի կրծքավանդակի խոռոչ...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ